
ԻՆՉԵՐ ՉԵՍ ԱՆԻ ՀԱՆՈՒՆ ԱԹՈՌԻ
- Մեծ հաշվով ընտրությունը լավ բան է` անգամ մեր երկրի նման բռնաբարված ընտրական համակարգ ունեցող երկրում. ե՞րբ են հասարակության հետ քիչ թե շատ հաշվի նստում, ե՞րբ են զգուշանում ժողովրդին զայրացնելուց, ե՞րբ են փորձում նրան սիրաշահել, լուսավոր ապագա եւ փայլուն հեռանկար խոստանալ, ե՞րբ են վերադարձնում նրանից գողացածի գոնե մի մասը:

Անշուշտ` ընտրությունների նախօրեին: Անգամ ընտրակեղծիքների մեծ փորձ ունեցող եւ ըստ էության ընտրազանգվածի քվեից գրեթե կախում չունեցող ռեժիմը մի քիչ զգաստանում է նախընտրական շրջանում, փորձում շահել «մասսաների համակրանքը»: Հենց այս տեսանկյունից է պետք դիտարկել նորաթուխ վարչապետ Սերժ Սարգսյանի երեկվա ակցիան: Շուրջ յոթ երկարուձիգ տարիներ վարչապետ աշխատած Անդրանիկ Մարգարյանն այդպես էլ ոչ մի անգամ չընդունեց Երեւանի կենտրոնից վտարված եւ հազարավոր անգամներ կառավարության շենքի առաջ բողոքի միտինգներ արած բնակիչներին: Իսկ Սերժ Սարգսյանը, որին հիմա շատ անհրաժեշտ է ժողովրդի համակրանքը շահելը, վարչապետ նշանակվելուց ընդամենը 9 օր անց ընդունեց ստաժավոր բողոքավորների մի ամբողջ բանակ` էլ վտարվածներին, էլ Աջափնյակի մի բնակկոոպերատիվի փայատերերին, որոնք 1986-ից սպասում են իրենց բնակարանների կառուցմանը, էլ «Հայկական ավիաուղիների» նախկին աշխատակիցներին, որոնք տարիներ շարունակ բողոքում են եւ իրենց չստացած աշխատավարձերն են պահանջում: Բոլոր դժգոհներին վարչապետը մեծ հարգանքով լսել է, խոստացել է ընդառաջել, հանձնարարականներ է տվել համապատասխան անձանց: Կառավարություն չի` համարյա բարեգործական հիմնարկ է, իսկ կառավարության ղեկավարն էլ ծերանոցի կամ մանկատան ղեկավարին վայել ըմբռնում ու կարեկցանք է ցուցաբերում բոլոր թույլերի, անպաշտպանների ու ընչազուրկների նկատմամբ: Շատ հնարավոր է, որ վարչապետն անգամ այս սոցիալական խմբերի պահանջները կատարի: Ըստ էության դրանք այնքան մեծ ծախսեր չեն պահանջում, որքան դիվիդենտներ կարող են բերել ապագա «նախագահին»` «քյաշ» քվեների տեսքով: Մի քանի սոցիալական լարվածության օջախ մարելն այս պահին կարող է խիստ շահավետ լինել պրն Սարգսյանի համար: Մանավանդ որ` նրա ռեյտինգն առայժմ այնքան էլ չի փայլում եւ եթե խորհրդարանական ընտրությունները հիմնովին կեղծվեն ու նախագահական ընտրությունների նկատմամբ հսկողությունը ուժգնանա, ապա հասկանալի չէ, թե այդ ռեյտինգով ինչպես է նա նախագահ դառնալու: Իսկ թե Սերժ Սարգսյանը, թե Ռոբերտ Քոչարյանն ու նրանց շրջապատը, հուսով ենք, որ հասկանում են` եւս մի ոչ լեգիտիմ նախագահի գոյությունը կարող է վտանգել ոչ միայն երկրի վարկանիշը, այլ հենց իրենց այնքան սիրած ու փայփայած աթոռները: Այնպես որ, հենց հանուն այդ աթոռների հարկավոր է մի քիչ էլ փաղաքշել ժողովրդին: Ինչը եւ հաջողությամբ սկսել է անել պրն վարչապետը:
ԻՆԸ ԱՄԻՍ 19 ՕՐ...
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար, որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...ԻՆՉԵՐ ՉԵՍ ԱՆԻ ՀԱՆՈՒՆ ԱԹՈՌԻ
Մեծ հաշվով ընտրությունը լավ բան է` անգամ մեր երկրի նման բռնաբարված ընտրական համակարգ ունեցող երկրում. ե՞րբ են հասարակության հետ քիչ թե շատ հաշվի նստում, ե՞րբ են զգուշանում ժողովրդին զայրացնելուց, ...ՆՐԱՆՔ ԿՄԵԿՆԵՆ
Որոշվել է ապրիլի 17-ին Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում մեկնարկող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը մասնակցող ՀՀ հավաքականի կազմը:
ՀՀ հավաքականում ընդգրկված են՝ 62 կգ քաշային Արսեն Թամրազյանը, 69 կգ ...«ՓԱՐԻԶԻ ՏՂԱՔ»
Նիկողոս Սարաֆյան (բանաստեղծը) Տարագրությունը իրենց խորքում իբրեւ բնակության բացարձակ վայր պահած ու Փարիզում ապաստանած այս երիտասարդները Սփյուռքի առաջին տարիներին մկրտվեցին անունով: Նիկողոս Սարաֆյան, ...«ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԱՎԵԼԻ ՇԱՏ ԽՈՍԵՆՔ ՄԵՐ ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ՀԵՏ»
Նաթան Գարդելս
Հարցազրույց ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթի հետ, որը քննադատում է Բուշի վարչակազմի արտաքին քաղաքական սխալները: Ժողովրդավար Օլբրայթը համոզված է, որ եթե նախագահ ընտրվեր Ալբերտ Գորը, ամեն ինչ ...ԴԱԼԼԱՔՅԱՆԻՆ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ ԵՆ
Մարինե Խառատյան
Վանաձորի թիվ 30 ընտրատարածքում առաջադրված ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանին Վանաձորի մի շարք դպրոցների տնօրեններ չեն թույլատրել նախընտրական հանդիպումներ ունենալ դպրոցների կոլեկտիվների հետ:
Մեր հետ ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՏԱՆ ՎՃՌՈՐՈՇ ՓՈՒԼ
Ստեփան Գրիգորյան
Կուսակցությունների համամասնական ցուցակների եւ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների գրանցումն ավարտվեց ապրիլի 7-ին, իսկ արդեն ապրիլի 8-ից սկսվեց նախընտրական քարոզարշավը, որը Հայաստանում ...ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԳԻՇԵՐ՝ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ
Հերման Դավթյան
Իշխանամետ տրամադրված ընտրողները հիմնականում այն մարդիկ են, որոնք հարմարվել են գործող համակարգին: Հետեւաբար այսօրվա ընտրազանգվածը հիմնականում բաղկացած է այն մարդկանցից, ովքեր բազմաթիվ պատճառներով չեն ...ԱՄԵՆ ԻՆՉ ՏԵՍՆՈՒՄ ԵՆ ԵՒ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ
Թ. Թովմասյան
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար Լեո Պլատվոեդը երեկ ՀՀ Ազգային ժողովում հրավիրված ասուլիսի ընթացքում մատնանշեց բազմաթիվ թերություններ, որոնք արդեն թույլ են ...Ի՛Մ-ՓԻ՛Չ-ՄԵ՛ՆԹ
Թագուհի Հակոբյան
Այս բառի վանկարկումով ուղեկցվեց «Իմփիչմենթ» դաշինքի հրավիրած երեկվա հանրահավաքը: Չնայած իշխանությունների ստեղծած խոչընդոտներին` «Այլընտրանք- Իմփիչմենթը» տրամադրված է հանրահավաքներ անել Ազատության ...ԷՎՈԼՅՈՒՑԻԱ, ՈՉ ԹԵ ՌԵՒՈԼՅՈՒՑԻԱ
Ավետիս Բաբաջանյան
Եթե ընդդիմությունը խորհրդարանական ընտրություններից հետո խորհրդարանում ունենա ավելի լուրջ ներկայություն, դուք կմիանա՞ք Քոչարյանի իմփիչմենթի նախաձեռնությանը հարցին ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը երեկ ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՆ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է
Թագուհի Թովմասյան
«Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի կուսակցությունը թեեւ չի մասնակցում ընտրություններին, սակայն չի հրաժարվել ակտիվ քաղաքական գործունեությունից: Նրա հետ զրույցը ներքաղաքական ...
«ԳՅԱԴԱՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ»-Ը ՄԵԾ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԻ
Նարինե ԱվետյանՏԻԿԻՆ ՍԵԴԱՆ ԳՐՔԵՐԻ ԻՐ ԱՇԽԱՐՀՈՒՄ
Մարինե ԳալստյանՍՔԱՐԼԵԹ ՅՈՀԱՆՍՈՆԸ ԵՒ ՅՈՒՐ «ԱՂՋԿԵՐՔԸ»
Վիոլետ ԳրիգորյանՉՈՌՆԻՆ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ Է ՍԱԴՈՅԱՆԻ ՀԱՄԱՐ
Գոհար ՎեզիրյանԻՆՉԵՐ ՉԵՍ ԱՆԻ ՀԱՆՈՒՆ ԱԹՈՌԻ
ՍՈՑԻՈԼՈԳԻԱ` ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԴԻՄԱՑ
Նարինե ԱվետյանՆՈՐԻՑ ԾԵԾ, ՆՈՐԻՑ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ
«ՓԱՐԻԶԻ ՏՂԱՔ»
«ԻՆՉԸ ԿՀԱՂԹԻ ԿՅԱՆՔՈՒՄ ՀԵՐՈՍԻՆ, ԹԵ ՉԼԻՆԵՆ ԿԻՆՆ ՈՒ ԳԻՆԻՆ»
Մարինե ԳալստյանԱԿԱԴԵՄԻԱՅԻՆ ՍՊԱՍՎՈՒՄ Է ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ
- 1828 Նիկոլայ I-ը պատերազմ է հայտարարում Թուրքիային:
- 1860 Շուշիում ծնվեց պատմաբան Լեոն (Առաքել Բաբախանյանը): (Վախճ. 1932թ.-ին, Երևանում):
- 1864 Ծնվեց տաղանդավոր բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանը: (Վախճ. 1929թ.-ին):
- 1909 Գահընկեց արվեց սուլթան Աբդուլ Համիդը. Իշխանությունն անցավ երիտթուրքերի ձեռքը:
- 1921 Վ. Ի. Լենինի պատմական նամակը Ադրբեջանի, Վրաստանի, Հայաստանի, Դաղստանի և Լեռնականների հանրապետության կոմունիստներին:
- 1978 Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդի նստաշրջանը հաստատեց Հայկական ԽՍՀ սահմանադրությունը (Հիմնական օրենքը):
- 1990 Ռուսաստանի Դաշնության Պետական Դուման ընդունեց հայտարարություն «1915-1922 թթ. հայ ժողովրդի ցեղասպանության դատապարտման մասին»:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

