
«ԻՄ ՊԱՅՔԱՐԸ ՈՉ ԹԵ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, ԱՅԼ ԱՆՀԱՏԻ ՀԵՏ Է»
- Թիվ 21 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված ՄԱՊ ընկերության սեփականատեր Ալեքսան Պետրոսյանին պաշտպանում է Հանրապետական կուսակցությունը: Նա 2003-ին պատգամավոր էր ընտրվել ՕԵԿ համամասնական ցուցակով, սակայն 2006-ի ամռանը «իրավիճակի փոփոխության պատճառով» դուրս գալով այս կուսակցության շարքերից, համալրեց ՀՀԿ-ն: Այսօր նրա հիմնական մրցակիցը ԵԿՄ Արմավիրի տարածքային կազմակերպության նախագահ Ռուստամ Գասպարյանն է: Ամենայն հավանականությամբ այս ընտրատարածքում ամենաթեժ պայքարն է գնալու, քանի որ երկու թեկնածուներն էլ մարտական են տրամադրված:

- Պարոն Գասպարյան, Ձեր մրցակիցը վայելում է ամենազոր ՀՀԿ-ի աջակցությունը, ինչպե՞ս եք համարձակվել Ձեր թեկնածությունն առաջադրել նման հզոր աջակցություն ունեցող մրցակցի դեմ: - Ես Հանրապետական կուսակցության դեմ չէ, որ պայքարում եմ, ես հարգում եմ այդ կուսակցության ղեկավարությանը` հանձինս այդ կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի, որը եղել է եւ իմ մարտական ընկերը, եւ հրամանատարը: Այնպես որ, իմ պայքարը ոչ թե կուսակցության կամ պետության, այլ անհատի հետ է: Ես գիտեմ որ ժողովուրդը հարգում եւ վստահում է ինձ, եւ վստահ եմ, որ ես հաղթելու եմ: - 2003 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ էլ էիք առաջադրել Ձեր թեկնածությունը, սակայն ինքնաբացարկ հայտնեցիք: Ասում են, որ որոշակի ճնշումների ազդեցության տակ այս անգամ եւս կարող եք հրաժարվել եւ մինչեւ վերջ չգնալ: - Ասեմ, որ 2003-ին ես ոչ մի ճնշումների չեմ ենթարկվել եւ իմ թեկնածությունը հանել եմ որոշակի տեխնիկական խնդիրներից ելնելով: Այս անգամ այդ տեխնիկական խնդիրները լուծված են, եւ ուզում եմ ասել, որ վճռական եմ տրամադրված մինչեւ վերջ գնալու եւ հաղթելու: Ես գիտեմ, որ ճնշումներ չեն կարող լինել, քանի որ ես մասնակցել եմ այս պետության եւ շինարարությանը, եւ պաշտպանությանը: - Ասում եք, որ պայքարը թեկնածուի դեմ է եւ ոչ թե պետության: Այս ընթացքում Դուք զգացել եք, որ պետական մեքենան չի՞ միջամտելու ընտրություններին: Նկատի ունեմ ոստիկանություն, դատախազություն, մարզպետարան: - Ունեմ պայմանավորվածություն, որ պետական կառույցները չեն աշխատելու իմ դեմ: Այս պահի դրությամբ ուժային կառույցների ոչ մի նման միջամտություն չի եղել, եւ համոզված եմ, որ չի էլ լինելու: Ինչ վերաբերվում է մարզպետարանին, ապա երեկ ես տեղեկություն ստացա, որ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մասնակցում է իմ մրցակից թեկնածու Ալիկ Պետրոսյանի նախընտրական արշավին` նրա հետ այցելելով ընտրատարածքի գյուղեր, ինչը օրենքի կոպիտ խախտում է: Սակայն սա ընդամենը տեղեկություն է, որը ճշտման կարիք ունի (նույն օրը մարզային հեռուստաընկերությունը ցուցադրեց ռեպորտաժ Պետրոսյանի նախընտրական այցի մասին. թեկնածուն նստած էր մարզպետի կողքին.- Ա.Բ): Ճշտելու դեպքում ես կդիմեմ համապատասխան քայլերի: - Մարտի 25-ին Արմավիրում տեղի ունեցան քաղաքապետի ընտրություններ, Դուք պաշտպանում էիք ԲՀԿ ներկայացուցիչ Արայիկ Աղաբաբյանին, որը պարտվեց: - Այո, ես պաշտպանել եմ Աղաբաբյանին, սակայն այդտեղ որեւէ կուսակցական խնդիր չի եղել: Ինքս որեւէ կուսակցության անդամ չեմ եւ չեմ էլ պատրաստվում դառնալ: - Ձեր կարծիքով այդ ընտրությունները արդա՞ր էին, թե՞ Աղաբաբյանը պարտվեց, քանի որ եղան ընտրակեղծիքներ: - Ես չէի ասի, որ իդեալական ընտրություններ էին, բոլոր ընտրությունների ժամանակ էլ լինում են նման փաստեր, խախտումներ, ցուցակների անճշտություններ, ուրիշի փոխարեն քվեարկության փաստեր, մահացածների կամ բանակում ծառայողների փոխարեն քվեարկության դեպքեր: - Հնարավոր է, որ այդ դեպքերը կրկնվեն նաեւ ԱԺ ընտրությունների ժամանակ, եւ դրանք վճռորոշ լինեն ընտրության արդյունքների վրա: - Ես չեմ բացառում նման դեպքերի կրկնությունը, սակայն կարծում եմ, որ իմ ստացած ձայների առավելությունը այնքան մեծ է լինելու, որ դրանք չեն կարող վճռորոշ ազդեցություն ունենալ: - Այս ընտրություններին պատգամավոր դառնալու ցանկությամբ մասնակցում են էլի մի քանի նախկին ազատամարտիկներ, ի՞նչն է Ձեզ մղում քաղաքականություն: - Երեւի պատճառն այն է, որ պետական կառավարման համակարգում, նաեւ խորհրդարանում հայտնվել են մարդիկ, ում համար առաջնայինը սեփական խնդիրները լուծելն է: Ինչպես տարիներ առաջ մենք ինքնաբուխ մեկնեցինք ռազմաճակատ` պաշտպանելու մեր ժողովրդի ազատությունը, արժանապատվությունը եւ իրավունքները, այսօր էլ փորձում ենք նույնը անել քաղաքականության մեջ: Ես իրոք մտածում եմ, որ Ազգային ժողովում պետք է լինեն մարդիկ, ովքեր մտածում են ոչ թե անձնական խնդիրներ լուծելու, այլ ժողովրդի շահերը պաշտպանելու մասին: - Ո՞րն եք համարում Ձեր եւ Պետրոսյանի միջեւ եղած ամենամեծ տարբերությունը: - Ես հարգում եմ Պետրոսյանին, ես նրա դեմ ոչինչ չունեմ անձնական: Ես չեմ ուզում նրա մասին որեւէ վատ բան ասել, բայց ես այս ժողովրդի մի մասն եմ, ես քնում եւ արթնանում եմ ժողովրդի հետ, ամեն օր տեսնում եմ ժողովրդի հոգսերը, խնդիրները, եւ մարդիկ տեսնում են, որ ես պատրաստ եմ ընդառաջել նրանց: - Պետրոսյանը չորս տարի եղել է պատգամավոր, այսօր Դուք առաջադրվել եք նրա դեմ: Կարելի՞ է ասել, որ պատճառներից մեկն էլ այն է, որ Ձեզ չի բավարարել նրա պատգամավորական գործունեությունը: - Թող նրա գործունեությունը գնահատի ժողովուրդը իր ընտրության միջոցով: - Մեկ տարի առաջ` 2006 թվականի ապրիլի մեկին Ձեր դեմ մահափորձ կազմակերպվեց: Դուք բավարարվա՞ծ եք հետաքննության եւ դատավարության արդյունքներից: - Ես այդ ամբողջ դատավարությունը համարել եմ շոու, եւ ոչ մասնակցել եմ դրան եւ ոչ էլ ընդունել եմ դրա արդյունքները: Այդ դատավարությունը բացահայտեց միայն պատվեր կատարողին, ես վստահ եմ, որ Աստծո կամոք կբացահայտվեն եւ դատարանի առաջ կկանգնեն ստվերում մնացած կազմակերպիչները:
- Ավետիս Բաբաջանյան
ԻՆԸ ԱՄԻՍ 18 ՕՐ...
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար, որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...ՄԵՆՔ ԵՒ ՆՐԱՆՔ
Երեկ առավոտյան հեռուստատեսային լուրերից տեղեկացանք, որ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը դատապարտել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակներում տեղի ունեցած պայթյունները:
...ԵՐԵՔ ԱՆԳԼԻԱԿԱՆ ԵՒ ՄԵԿ ԻՏԱԼԱԿԱՆ
Դավիթ Ջալալյան
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 2006/07 թվականների խաղարկության կիսաեզրափակիչի մասնակիցների անունները հայտնի են. եզրափակիչի ուղեգիրը կվիճարկեն անգլիական «Լիվերպուլը» եւ «Չելսին», իտալական «Միլանն» ու ...ՏԻԿԻՆ ՍԵԴԱՆ ԳՐՔԵՐԻ ԻՐ ԱՇԽԱՐՀՈՒՄ
Մարինե Գալստյան
50 տարվա պատմություն ունեցող, Աբովյան 25 հասցեում գտնվող «Ալեքս-Հով» գրախանութի վաճառող Սեդա Հովհաննիսյանը մեզ ծանոթացրեց գրախանութի որոշ գրքերին:
Տիկին Սեդան 48 տարի աշխատել է գրքերի աշխարհում, ...ԱՄԵՆԻՑ ՔԻՉ ՀԱՃԱԽԵԼ ԵՆ ՕՊԵՐԱ
Թագուհի Հակոբյան
Հասարակական կյանքում ռեալ փոփոխություններ ակնկալող հանրությունը նախ եւ առաջ ակնկալում է հրաժարում ոչ միայն հին մտածողությունից, այլեւ` կառուցվածքային այն ձեւերից ու միավորումներից, որոնք անցյալ հասարակարգից ...ՎՍՏԱՀԵ՞Լ, ԹԵ՞ ՉՎՍՏԱՀԵԼ ԻՆՏՈՒԻՑԻԱՅԻՆ
Փիթեր Սինգեր
Երբ քննադատում ենք քաղաքական գործչի, հանրահռչակ որեւէ անհատի կամ ընկերոջ վարքագիծը, հաճախ դիմում ենք մեր բարոյական ինտուիցիային: «Դա պարզապես ճիշտ չէ», - ասում ենք մենք: Բայց որտե՞ղից են հայտնվում ...ԱՐԵՒՄՈՒՏՔԻ ԵՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՄԱՆԴԱՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Մելքոն Մշեցյան
Շաբաթվա սկզբին մեկնարկեց պաշտոնական քարոզարշավը, եւ կուսակցությունները, որոնք վաղուց էին սկսել իրենց նախընտրական քարոզչությունը, այժմ բացահայտ նետվեցին ընտրությունների հորձանուտը` կենաց-մահու պայքարի ...«ԵՍ ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԿԻՆՆ ԵՄ»
Նարինե Ավետյան
«Ժառանգություն» կուսակցության նախագահի տիկինը` «Օրրան» բարեգործական կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը, սիրով համաձայնեց պատասխանել մեր հարցերին:
- Տիկին Արմինե, որոշ քաղաքական գործիչներ ...ԿԵՐ, ԽՄԻ, ՔԵՖ ԱՐԱ 1 ԱՄԻՍ ՇԱՐՈՒՆԱԿ
Գ. Վ.
Երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքում տեղի ունեցավ հերթական հանրահավաքը` այս անգամ ՀՀԿ-ի մասնակցությամբ:
Նկատենք, որ իշխանական կուսակցությունների, այդ թվում եւ ՀՀԿ-ի միջոցառումները ոչնչով չեն տարբերվում ...ՊԱՅԹԵՑՐԵԼ ԵՆ ԲՀԿ-Ի ՇՏԱԲՆԵՐԸ
Թ. Թ.
Երեկ գիշեր Երեւանում երկու պայթյուն է տեղի ունեցել` մեկը բնական, մյուսն արհեստական. պայթեցրել են Բարգավաճ Հայաստանի գրասենյակները, իսկ Փարաքարում 4-5 բալանոց երկրաշարժ է գրանցվել:
Ապրիլի 11-ի լույս ...«ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՌԵԺԻՄԻՆ ԱՍԵՆՔ ՀԵՌԱՑԻՐ»
Թագուհի Թովմասյան
Նախօրեին, չնայած անձրեւոտ եղանակին, «Հանրապետություն» կուսակցությունը պատվով անցկացրեց իր առաջին հանրահավաքը:
Գարեգին Նժդեհի հրապարակում հավաքված մոտ 4 հազար ցուցարարները ծափերով դիմավորեցին կուսակցության ...«ԻՄ ՊԱՅՔԱՐԸ ՈՉ ԹԵ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, ԱՅԼ ԱՆՀԱՏԻ ՀԵՏ Է»
Ավետիս Բաբաջանյան
Թիվ 21 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված ՄԱՊ ընկերության սեփականատեր Ալեքսան Պետրոսյանին պաշտպանում է Հանրապետական կուսակցությունը: Նա 2003-ին պատգամավոր էր ընտրվել ՕԵԿ համամասնական ...
«ԳՅԱԴԱՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ»-Ը ՄԵԾ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԻ
Նարինե ԱվետյանՏԻԿԻՆ ՍԵԴԱՆ ԳՐՔԵՐԻ ԻՐ ԱՇԽԱՐՀՈՒՄ
Մարինե ԳալստյանՀԱՅԱՍՏԱՆԸ «ԲԵՐՄՈՒԴՅԱՆ ԵՌԱՆԿՅՈՒՆՈՒՄ»
Մելքոն ՄշեցյանՍՔԱՐԼԵԹ ՅՈՀԱՆՍՈՆԸ ԵՒ ՅՈՒՐ «ԱՂՋԿԵՐՔԸ»
Վիոլետ ԳրիգորյանՆՈՐ ԿԱՐԳԱԽՈՍՆԵՐ ՀԻՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐՈՎ
Գոհար ՎեզիրյանՉՈՌՆԻՆ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ Է ՍԱԴՈՅԱՆԻ ՀԱՄԱՐ
Գոհար ՎեզիրյանՍՈՑԻՈԼՈԳԻԱ` ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԴԻՄԱՑ
Նարինե ԱվետյանՆՈՐԻՑ ԾԵԾ, ՆՈՐԻՑ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ
«ԻՆՉԸ ԿՀԱՂԹԻ ԿՅԱՆՔՈՒՄ ՀԵՐՈՍԻՆ, ԹԵ ՉԼԻՆԵՆ ԿԻՆՆ ՈՒ ԳԻՆԻՆ»
Մարինե ԳալստյանԱԿԱԴԵՄԻԱՅԻՆ ՍՊԱՍՎՈՒՄ Է ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ
- 531 Պարսկական զորքը պարտության մատնեց բյուզանդական զորքերին:
- 1386 Լենկ-Թեմուրի զորքը գրավում է Թավրիզը, ապա մտնում Սյունիք, գրավում Նախիջևանը, պաշարում Երնջակի բերդը, ասպատակում Մեծ ու Փոքր Սյունիքները և Այրարատը:
- 1800 Ծնվեց արևմտահայ առաջին կոմպոզիտորներից և դիրիժորներից մեկը՝ Կարապետ Փափազյանը:
- 1827 Ռուսական զորքերը գրավում են Էջմիածինը:
- 1866 Վանում ծնվեց գրող, հրապարակախոս Վրթանես Փափազյանը: (Վախճ. 1920թ.-ին, Երևանում):
- 1889 Պետերբուրգում վախճանվեց պատմաբան, հրապարակախոս և բանաստեղծ Գաբրիել Պատկանյանը: (Ծնվ. 1802թ.-ին):
- 1917 Մահացավ բանաստեղծ, թարգմանիչ Ալեքսանդր Ծատուրյանը:
- 1918 Խորհրդային Ռուսաստանի կառավարության բողոքի հեռագիրը թուրքական բանակի՝ դեպի Անդրկովկաս առաջ շարժվելու և խաղաղ բնակչությանը բնաջնջելու առթիվ:
- 1920 Սկսվեց Դրոյի 45-օրյա ղարաբաղյան ռազմարշավը:
- 1942 Հայաստանում ձևավորվում է 408-րդ հայկական հրաձգային գումարտակը:
- 1984 Ապրիլի 13-16-ը Փարիզում տեղի ունեցավ ժողովուրդների մշտական դատարանի հատուկ նստաշրջանը, որը քննարկեց հայերի ցեղասպանության հարցը: Ընդունվեց հայերի ցեղասպանությանը դատապարտող որոշում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

