
ՁԵՐ ՁԱՅՆԸ ՄԻ ՎԱՃԱՌԵՔ ՕՐԱԿԱՆ 5 ԴՐԱՄՈՎ
- Հարցազրույց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, կուսակցության նախընտրական շտաբի պետ Սմբատ Այվազյանի հետ:

- Պրն Այվազյան, փաստորեն այս ընտրություններին եւս «Հանրապետությունը» մասնակցում է իշխանություններին հեռացնելու խնդիրն արձանագրելով: 2003-ին էլ նման նպատակ էիք Ձեր առջեւ դրել` ընդդիմադիր ուժերի դաշինքի ֆորմատով, սակայն հաջողություն չունեցաք, իսկ հիմա միայնակ եք: Ի՞նչ հույս ունեք, որ այս անգամ Ձեզ կհաջողվի իշխանափոխություն իրականացնել: - Հիմնական դերակատարումը ժողովրդինն է: Իսկ իշխանափոխության համար մոտիվացիաները կան` ակնհայտ է, որ ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը փոփոխություն է ուզում, նույնիսկ իշխանության մեջ գտնվող բարձր պաշտոններ ունեցող մարդիկ անընդհատ մոտենում են, թե երբ պետք է մի բան լինի, այս վիճակով այլեւս շարունակել հնարավոր չէ: Ես ուղղակի ուզում եմ ասել` այդ մարդիկ կամ պետք է քաղաքացիական համարձակություն ունենան եւ բացահայտ ասեն այդ մասին, կամ եթե բացահայտ չեն ասում, թող այլեւս չմոտենան ու շշուկով ինչ-որ բաներ ասեն: Ես համոզված եմ, որ ժողովրդի 80 տոկոսն ակնհայտ դեմ է քվեարկելու այս իշխանություններին, ու սա արդեն բավարար է` երկրում փոփոխությունների հասնելու գործընթացը գեներացնելու համար: Այստեղ մենակի եւ միասինի խնդիր չկա, ամեն ինչ կախված է ժողովրդից: Իմ կարծիքով` ընդդիմության մեջ ուժեր կլինեն, որոնք որոշ ժամանակ կսթափվեն եւ կհասկանան, որ 5, 7, 10 տոկոս ԱԺ-ում ունենալով որեւէ խնդիր չեն լուծում երկրում: Այսօր գործող ԱԺ-ում ընդդիմությունը ձայներ ուներ, բայց որեւէ արդյունքի որեւէ հարցում չկարողացավ հասնել: Նույնիսկ Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունների շրջանում` Վենետիկի հանձնաժողովի փորձագետները եկան եւ տեսան, որ իշխանությունն ընդդիմության հետ մի սեղանի շուրջ նստած փոփոխություններ է անում, ասացին, որ ամեն ինչ նորմալ է: Իսկ մենք դեմ էինք այդ քննարկումներին մասնակցելուն, քանի որ տեսանք, որ Վենետիկի հանձնաժողովի փորձագետները հենց գնացին, իշխանություններն ընդդիմությանն ասացին` գնա, դու այլեւս մեզ պետք չես ու քո առաջարկություններն էլ ձեր տանը կանես: Այսինքն` անիմաստ է նրանց հետ որեւէ բան քննարկելը: Միակ խնդիրը հետեւյալն է` երկիրը վերադարձնում ես իրական զարգացման հու՞ն, թե՞ թողնում ես այսպես մութ, անորոշ լաբիրինթոսներում: - Ո՞ր կուսակցությունների ներկայացուցիչ պաշտոնյաներն են ձեզանից իշխանափոխություն պահանջում: - Ես ամբողջ իշխանությանը մի դաշտ եմ համարում: Պարզապես կան ընտրական տեխնոլոգիաների համար ստեղծված կուսակցություններ, մի մասը հիմնարկներ են, որոնք փորձում են ընդհանուր տեխնոլոգիայով, ձայներ խլելու միջոցով պատրանքներ ստեղծել, որ երկրում ընտրություններ են տեղի ունենալու, որ մրցակցություն կա: - Իսկ Ձեր նշած պաշտոնյաները, որոնք իշխանափոխություն են տենչում որ կուսակցությունից են` ՀՀԿ-ի՞ց են, ԲՀԿ-ի՞ց, ՀՅԴ-ի՞ց, թե՞ ՄԱԿ-ից: - Ինձ համար բոլորն էլ մեկ են եւ կարող եմ ասել, որ բոլոր ճյուղերից էլ պահանջում են: - Անցած տարիները ցույց տվեցին, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը բավականին ամուր են կառչած իրենց զբաղեցրած աթոռներից եւ նրանց այնքան էլ հեշտ չէ հեռացնել: Ու նրանք ոչ թե հեռանում են, այլ փորձում են իշխանությունը սահուն փոխանցել միմյանց: - Իրենց աթոռն, ինչ խոսք, իրենց համար կյանքի գերխնդիր է: Չգիտեմ, թե ինչու է այդպես, գուցե նրանք վախենում են այն անցյալից, որ ունեցան այս վերջին 10 տարվա ընթացքում, իսկ գուցե այն է, որ նրանք թալանչիի հոգեբանությամբ մշտապես պետք է թալանեն ու չեն բավարարվում: Բայց մի բան ակնհայտ է, որ նրանք փորձելու են էլի կեղծել ընտրությունների արդյունքները ու այս անգամ փորձում են պատրանք ստեղծել, որ իբր որոշակի նոր ընտրություններ են անցկացնելու, դրա համար էլ ստեղծվեց «Բարգավաճ Հայաստանը»: Մյուս կողմից նրանք ընտրակաշառքներ են բաժանում: Իսկ ընտրակաշառքը, որ տրվում է ընտրություններից առաջ, տրվում է մոտ 2000 օրվա համար (նկատի ունի հաջորդ 5 տարին.- Թ.Թ.): Եթե 10 000 դրամ ընտրակաշառք են տալիս մարդկանց, դա մեկ օրվա համար կազմում է 5 դրամ գումար: Ու այս 5-ական դրամով նրանք վաստակում են ամեն օր մարդկանց թալանելու, նրանց վրայով «Համմեր»-ներով անցնելու, մարզպետ եղբայրների միջոցով մարդկանց բռնաբարելու եւ այլ արարքների համար: Այստեղ պետք է հաշվել, որ մարդիկ, նույնիսկ եթե ստիպված են այդ գումարը վերցնում, պետք է իմանան, որ հաջորդ 5 տարիներին եւս իրենց վիճակը նույնն է լինելու: Իշխանությունների ընտրական տեխնոլոգիան հետեւյալն է` քաղաքացին պետք է այնքան աղքատ լինի, որ 5-10 հազար դրամով իր ձայնը վաճառի: Բայց մյուս կողմից էլ պետք է հիշեցնեմ, որ 2003-ի ընթացքում նրանք ահռելի ընտրակաշառքներ բաժանեցին, բայց արդյունքում ստացան ընդամենը 8-10 տոկոս ձայն: - Նշանակում է, որ այս անգամ է՞լ իշխանական ուժերը կպարտվեն: - Այս անգամ իշխանությունների հույսը նկարչությունն է, որի դեմ մենք պետք է պայքարենք` անկախ ընտրության արդյունքներից: Ինչպես 2003-ին ոտքի կանգնեցին, այնպես էլ հիմա ոտքի կկանգնեն` շատ ավելի փորձված ու վճռական: Առաջնորդները եւս փորձ ունեն: Միաժամանակ ուզում եմ ասել, որ բոլոր հաշվարկները ցույց են տալիս, որ ընտրություններին կարող են մասնակցել առավելագույնը 7-800 հազար մարդ: Եթե դրանից նույնիսկ մեկ հատ ավել քվեաթերթիկ քվեարկվի, ուրեմն լցոնված է: - Ասացիք, որ արդարության իմիտացիա ստեղծելու համար իշխանությունները ստեղծեցին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Իսկ ընդդիմությունն իր բաժին մեղքը չունի՞, որ չկարողացավ իրական այլընտրանք լինել: - Այդ ծրագիրը նրանք բավականին երկար ժամանակ առաջ մտածել էին` ունենալով լուրջ ֆինանսական թալանված միջոցներ ու կարող էին դա իրականացնել: Նույնիսկ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ իրենք փակել են ընդդիմության ֆինանսական բոլոր խողովակները եւ ընդդիմությունը ֆինանսական միջոցներ չունի, որպեսզի հեղափոխություն իրականացնի: Բոլորս գիտենք, որ նման կարգի աշխատանքները լուրջ ֆինանսներ են պահանջում: Գուցե պատճառներից մեկը սա էր: Բայց ամեն դեպքում առանձնակի բարդություն չեմ տեսնում, որ ընդդիմությունը չմիավորվեց: Էականն այն է, թե ժողովուրդն ինչ է ուզում: Եթե ընդդիմության մեջ այս ընթացքում տեսանք ուժերի, որոնք կպայքարեն ժողովրդի ձայնը տեղ հասցնելու համար, կլինենք նրանց դաշնակիցը, եւ դա էլ կլինի միավորումը: Իսկ եթե դաշնակիցներ չունեցանք, ապա կստացվի, որ ընդդիմության մյուս ճյուղերը փորձել են պայմանավորվածության մեջ լինել իշխանությունների հետ: Իսկ այսպիսի ընդդիմադիրները մեզ համար իշխանություններից ավելի վատն են:
- Թագուհի Թովմասյան
ԻՆԸ ԱՄԻՍ 17 ՕՐ...
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար, որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...ՆՈՐԻՑ ԾԵԾ, ՆՈՐԻՑ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ
Նախընտրական շրջանը Հայաստանում, որպես կանոն, «թեժ» է լինում` կրակոցներ, ծեծ, ճնշումներ թեկնածուների ու ընտրողների վրա: Մենք այդ ամենին սովոր ենք:
Սակայն դատելով դեպքերի զարգացումից` այս տարի կարծես ...«ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴԸ» ՋԱԽՋԱԽՈՒՄ Է
Դավիթ Ջալալյան
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան խաղում գրանցվեց ոչ ֆուտբոլային խայտառակ արդյունք. անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», որը առաջին խաղում Հռոմում 2-1 հաշվով ...ԿԱՄՈՒՐՋՆԵՐ. ՀԻՇԵԼՈՎ ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻՆ
Վահան Իշխանյան
Այս տարի 70-րդ տարելիցն է ստալինյան բռնությունների գագաթնակետը խորհրդանշող 37 թվականի, երբ բանտերում սպանվեցին բազմաթիվ մտավորականներ, որոնց մեջ` գրողներ Ակսել Բակունցը, Եղիշե Չարենցը, Վահան Թոթովենցը: ...ԲՈՐՍԱՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ռոբերտ Ջ.Շիլլեր
Փետրվարի 27-ին չինական ֆոնդային բորսայի անկումը բացասական հետեւանքներ ունեցավ ամբողջ աշխարհի ֆոնդային բորսաների համար: Երեքշաբթի օրը, ըստ Գրինվիչի ժամը 7-ին բորսան փակելուց հետո մեկ օրում Շանհայի ...ՀՀԿ-Ն ԶԲԱՂՎԱԾ Է ՄԱՐԱԴՅՈՐՈՒԹՅԱՄԲ
Մարինե Խառատյան
Խորհրդարանի ընտրություններին չմասնակցող ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, պարզվում է, երկրի ժողովրդավարության տոկոսի հաշվարկման սեփական մեթոդ է մշակել, իսկ ամերիկացի մասնագետները իր այդ մեթոդը կիրառել ...«Ո՛Չ ԴՈԴԱՑՄԱՆԸ, Ո՛Չ ՍԵՐԺԱՆՏԱՑՄԱՆԸ»
Թագուհի Հակոբյան
Հայաստանյան իրականությունը դիպուկ բնորոշող եւ հանրության մի ստվար հատվածի ականջը շոյող «Իմփիչմենթ Քոչարյանին. ո՛չ դոդացմանը, ո՛չ սերժանտացմանը» կարգախոսով «Իմփիչմենթ» դաշինքը նպատակ է դրել հասնել ...ՏԵՐ-ԱԴԱՄՅԱՆԻ ԳԱՍՏՐՈԼՆԵՐԸ
Երեկ ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանը զանգահարել է «Չորրորդ իշխանություն» եւ «Առավոտ» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին ու հրավիրել դատարան:
Հիշեցնենք, ...«ԳՅԱԴԱՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ»-Ը ՄԵԾ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԻ
Նարինե Ավետյան
2005 թվականին լույս տեսած Վանո Սիրադեղյանի եւ Ավետիս Հարությունյանի ստեղծագործությունների ժողովածուն՝ մեկ գրքով, մեծ պահանջարկ ունեցավ: Երկու շապիկանոց այս հրատարակության մի երեսից սկսվում է Վանո ...ՍԴՀԿ-Ն ԱՄԵՆԱՀԻՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ Է
Ավետիս Բաբաջանյան
Հարցազրույց սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի հետ
- Տիկին Սարգսյան ձեր կուսակցությունը երբեւէ միայնակ չի մասնակցել ընտրությունների, ինչու՞ այս անգամ այդպիսի որոշում ...ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱ՞Ն, ԹԵ՞ ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐ
Թագուհի Թովմասյան
Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչները երեկ շատ անելանելի վիճակում էին: Նրանք չգիտեին` բարգավաճ Հայաստան կառուցե՞ն, թե օրինաց երկիր: Բանն այն է, որ զորավար Անդրանիկի արձանի դիմաց գտնվող զբոսայգում ...ՁԵՐ ՁԱՅՆԸ ՄԻ ՎԱՃԱՌԵՔ ՕՐԱԿԱՆ 5 ԴՐԱՄՈՎ
Թագուհի Թովմասյան
Հարցազրույց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, կուսակցության նախընտրական շտաբի պետ Սմբատ Այվազյանի հետ:
- Պրն Այվազյան, փաստորեն այս ընտրություններին եւս «Հանրապետությունը» մասնակցում ...
«ԳՅԱԴԱՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ»-Ը ՄԵԾ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԻ
Նարինե ԱվետյանՀԱՅԱՍՏԱՆԸ «ԲԵՐՄՈՒԴՅԱՆ ԵՌԱՆԿՅՈՒՆՈՒՄ»
Մելքոն ՄշեցյանՍՔԱՐԼԵԹ ՅՈՀԱՆՍՈՆԸ ԵՒ ՅՈՒՐ «ԱՂՋԿԵՐՔԸ»
Վիոլետ ԳրիգորյանԱՄԵՆ ԱՌՆԵՏ ՉԵՐՉԻԼ ՉԻ
Էդվարդ ԱնտինյանՆՈՐ ԿԱՐԳԱԽՈՍՆԵՐ ՀԻՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐՈՎ
Գոհար ՎեզիրյանՍԵՐԺԻՆ ԹՈՂԵՔ ԻՐԱ ՏԵՂԸ, ԻՄ ՈՐԴՈՒՆ` ԻՐԱ
ՉՈՌՆԻՆ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ Է ՍԱԴՈՅԱՆԻ ՀԱՄԱՐ
Գոհար ՎեզիրյանՍՈՑԻՈԼՈԳԻԱ` ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԴԻՄԱՑ
Նարինե ԱվետյանՆՈՐԻՑ ԾԵԾ, ՆՈՐԻՑ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ
«ԻՆՉԸ ԿՀԱՂԹԻ ԿՅԱՆՔՈՒՄ ՀԵՐՈՍԻՆ, ԹԵ ՉԼԻՆԵՆ ԿԻՆՆ ՈՒ ԳԻՆԻՆ»
Մարինե Գալստյան
- 1866 Սարատովի նահանգի Կամիշին գյուղաքաղաքում վախճանվեց հեղափոխական-դեմոկրատ Միքայել Նալբանդյանը: (Ծնվ. 1829թ.-ին):
- 1904 Սասնա ապստամբության Լաճկանի կռիվը Սեբաստացի Մուրադի ղեկավարությամբ:
- 1913 Ծնվել է երգիչ Նար Հովհաննիսյանը (Նար-Դոսի որդին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

