
ՍՈՑԻՈԼՈԳԻԱ` ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԴԻՄԱՑ
- Հանրահայտ «անկախ» սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, պարզվում է, իր հիմնական զբաղմունքից բացի` ունի նաեւ այլ մանր-մունր զբաղմունքներ, որոնց հետեւանքներն անդրադառնում են ոչ թե հասարակական կարծիքի, այլ հասարակության անդամների անմիջապես անձնական կյանքի վրա:

Այսպես, օրինակ, 2001 թվականին սոցիոլոգը հիմնադրել է «Մեսան» ՍՊԸ-ն, որը նաեւ աշխատանքի տեղավորման ծառայություններ է մատուցել: Եվ թեեւ ՍՊԸ-ի գործառույթը պետք է սահմանափակվեր միայն ՀՀ տարածքում նման ծառայությունների մատուցմամբ, սակայն, պարզվում է, հանրահայտ սոցիոլոգի հովանավորությունը թույլ է տվել ընդլայնել աշխարհագրական տարածքը եւ քաղաքացիներին արտերկրում աշխատանքի տեղավորման խոստումներ տալով` զբաղվել դրամաշորթությամբ: Այսպես` 2004 թվականին «Սփյուռ» գովազդային տեղեկատուից տեղեկանալով նման կազմակերպության գոյության մասին` Ադիբեկյանի «Մեսան» ՍՊԸ-ին է դիմել Երեւանի քաղաքացի Գայանե Դաբաղյանը` որդուն ԱՄՆ-ում աշխատանքի տեղավորելու խնդրով: Գործարքի համար պահանջված 12 հազար ԱՄՆ դոլարի դիմաց նրան ՍՊԸ-ի տնօրեն Գրիգոր Մխիթարյանը ստացական է տվել` պայմանով, որ գործարքի չկայանալու պարագայում գումարն առաջին իսկ պահանջի դեպքում վերադարձվելու է: Որոշ ժամանակ անց պատվիրատուն տեսնելով, որ սայլը տեղից չի շարժվում, գումարը հետ է պահանջել: Սակայն պարզվել է`որ գումարը չկա: Ահարոն Ադիբեկյանն ու Գրիգոր Մխիթարյանը պատվիրատուին համոզել են, որ գումարը մեկ ամսվա ընթացքում անպայման կվերադարձվի, եւ Ադիբեկյանը գրավոր երաշխավորագիր է տվել այն մասին, որ ինքը` «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը, որը միաժամանակ հանդիսանում է «Մեսան» ֆիրմայի հիմնադիրը, երաշխավորում է, որ «Մեսան» ֆիրմայի աշխատակից Գրիգոր Մխիթարյանը մինչեւ 2005թ. փետրվարի 25-ը Գայանե Դաբաղյանին կվերադարձնի նրանից վերցրած 12 հազար ԱՄՆ դոլարը»: Երաշխավորագրի վրա էլ «Սոցիոմետր» անկախ կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանի ստորագրությունն ու կնիքն են դրված: Սակայն նշված ժամկետում ոչ միայն Դաբաղյանի գումարը չի վերադարձվում, այլեւ Ադիբեկյանը «ձեռքերը լվանում է» այդ գործից` հայտարարելով, որ ոչ ինքը, ոչ էլ Գրիգոր Մխիթարյանը այդ գումարի հետ ոչ մի առնչություն չունեն եւ խորհուրդ է տալիս «հարցերը լուծելու այլ ձեւ գտնել»` այդ գումարը պահանջել ոմն Գեղամ Սահակյանից եւ Էդիկ Յորդանյանից, որոնք իբր հիշյալ գործարքը իրականացնելու խոստումով խաբեությամբ վերցրել են այդ գումարն ու յուրացրել: Խաբված պատվիրատուին մնում էր դիմել դատախազություն, որտեղ գործ է հարուցվում եւ Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի կողմից մեղավոր է ճանաչվում միայն «Մեսան» ՍՊԸ-ի տնօրեն Գրիգոր Մխիթարյանը, որը դատապարտվում է 6-ամսյա ազատազրկման: Իսկ նրա հանցակցին` «Մեսան» ՍՊԸ-ի հիմնադիր Ահարոն Ադիբեկյանին ոչ դատախազությունը, ոչ դատարանը չեն նկատում, թեեւ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազությանը տված ցուցմունքներում Ահարոն Ադիբեկյանը հաստատել է իր մասնակցությունը կատարվածին: Ինչեւէ, անկախ սոցիոլոգի իմացությամբ եւ հովանավորությամբ կատարված խարդախության համար պատժվում է նրա ձեռքի տակի շարքային աշխատողը, որը գուցեեւ ընդամենը կատարող է եղել: Դաբաղյանը փորձել է գումարը ստանալ նաեւ քաղաքացիական հայցի կարգով եւ դիմել է դատարան` պատասխանող ճանաչելով ինչպես Մխիթարյանին, այնպես էլ Ադիբեկյանին, սակայն ապարդյուն` այս անգամ էլ դատարանը Ադիբեկյանին «ջրից չոր» է հանել` 12 հազար դոլար գումարի պահանջը եւս դնելով արդեն մեկ անգամ պատժված Մխիթարյանի վրա: Այս պատմության ֆոնին միանգամայն հասկանալի է դառնում, թե ինչու է Ահարոն Ադիբեկյանն այսքան ակտիվացել եւ մեկը մյուսի ետեւից սոցիոլոգիական թվեր է հրապարակում, ասուլիսներ տալիս: Բնականաբար` նրան քրեական եւ քաղաքացիական պատասխանատվությունից հենց այնպես չեն ազատել, այլ ազատել են որոշակի ծառայությունների դիմաց, եւ մարդն այժմ, փաստորեն, համարժեք «սոցիոլոգիայով» փոխհատուցում է իր ստացածը:
- Նարինե Ավետյան
ՈՒ՞Մ ԸՆՏՐԵԼ` ԱՅՍ Է ԽՆԴԻՐԸ
Այս օրերին ցանկացած միջավայրում մի հարց է քննարկվում` ո՞ւմ ընտրել: Մեր հասարակությունը հիրավի մոլորեցված է ու շփոթված` երբեք ընտրվելիք «ապրանքն» այսքան անորակ, այսքան միօրինակ ու «անայլընտրանք» չի ...ՄԵՐՈՆՑ ՆԱՀԱՆՋԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Դավիթ Ջալալյան
Գերմանիայի Դրեզդեն քաղաքում շարունակվող շախմատի տղամարդկանց եւ կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում մեր տղամարդիկ գործնականում զրկվել են մեդալների համար պայքարելու հնարավորությունից:
7-րդ տուրից ...ԿՆՈՒՏ ՀԱՄՍՈՒՆ
ը (1859-1952) նորվեգացի լավագույն արձակագիրներից է, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1920): Կ.Համսունը բազմիցս հանդես է եկել նաեւ որպես հրապարակախոս, գրաքննադատ, կարդացել է նաեւ դասախոսություններ Ֆլոբերի, ...ԵՎՐՈՊԱՅԻ «ԱՆՈՒՐՋՆԵՐԻ ԻՐԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ»
Չարլզ Թանոք
Իրանի կողմից բրիտանացի 15 նավաստիների ապօրինի ձերբակալության հետեւանքով ստեղծված ճգնաժամից մի քանի շաբաթ անց ԵՄ-ի անվճռական եւ հակասական մոտեցումը իրավիճակը սոսկ բարդացնում է:
Գործ ունենալով մի երկրի ...ԲՈԼՈՐՍ` ԴԵՊԻ «ՇԱՆՀԱՅՅԱՆ ԱԿՈՒՄԲ»
Թագուհի Թովմասյան
Երեկ Երեւանում բացվեց «Հայաստանի Շանհայյան ակումբը»: Այն, ինչպես նկատեց ակումբի հիմնադիրներից` ՀՀ նախկին փոխվարչապետ Վահան Շիրխանյանը, ոչ թե ժամանցի համար է ստեղծված, այլ հետեւողական աշխատանքներ տանելու:
...«ԷԼԻՏԱՐ» ՉՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Թագուհի Հակոբյան
Իշխող վարչակարգի ճարտարապետական եւ քաղաքաշինական «պատկերացումները» շատ արագ նյութականացան մայրաքաղաքի կենտրոնում, որը զավթել են գավառական կենցաղ ու մտածողություն ունեցող փողատերերը` մարտահրավեր նետելով ...ՃԱԿԱՏԱԳՐԻ ՍԵՒ ԿԱՏՈՒՆ
Նորայր Նորիկյան
Նախագահ Քոչարյանը իմաստուն եւ մտքի հանճար չէ, բայց իր կառավարման ողջ ընթացքում նրան հաջողվեց ենթակա թիմակիցներին ու քաղաքական հակառակորդներին ստիպել հաշվի նստել հանճարեղության հասնող քաղաքական ինտրիգանի ...ՉՈՌՆԻՆ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ Է ՍԱԴՈՅԱՆԻ ՀԱՄԱՐ
Գոհար Վեզիրյան
Կենտրոն համայնքն ընդգրկող 9-րդ ընտրատարածքն ամենահետաքրքիր եւ անկանխատեսելի տարածքներից է. այստեղ մեծամասնական ընտրակարգով գրանցվել են Հայաստանի երիտասարդական կուսակցության փոխնախագահ Վահան Բաբայանը, ...ՀԱՄ ԿՔԱՐՈԶԵՆ, ՀԱՄ ԿՈՒՐԱԽԱՑՆԵՆ
Մարինե Խառատյան
Նախընտրական քարոզարշավի մեկնարկի լավն այն է, որ կուսակցությանը գոնե այս կամ այն կերպ հարող քաղաքացիները, երբեմն նաեւ պատահական մարդիկ, կուսակցական ձանձրալի խոստումներից բացի, քարոզարշավների ժամանակ ...ԵԹԵՐՈՒՄ ԻՇԽՈՒՄ Է ՀՀԿ-Ն
Թագուհի Հակոբյան
Հայաստանում իշխանությունների կողմից չվերահսկվող միակ հեռուստաալիքի` «Ա1+»-ի եթերազրկումից հետո ակնհայտ էր, որ հեռուստաեթերից աստիճանաբար չքանալու էին բոլոր այն հասարակական եւ քաղաքական հաղորդումները, ...ՍՈՑԻՈԼՈԳԻԱ` ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԴԻՄԱՑ
Նարինե Ավետյան
Հանրահայտ «անկախ» սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, պարզվում է, իր հիմնական զբաղմունքից բացի` ունի նաեւ այլ մանր-մունր զբաղմունքներ, որոնց հետեւանքներն անդրադառնում են ոչ թե հասարակական կարծիքի, այլ հասարակության ...
ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԲԵՐՄՈՒԴՅԱՆ ԵՌԱՆԿՅՈՒՆՈՒՄ»
Մելքոն ՄշեցյանՍՔԱՐԼԵԹ ՅՈՀԱՆՍՈՆԸ ԵՒ ՅՈՒՐ «ԱՂՋԿԵՐՔԸ»
Վիոլետ ԳրիգորյանԱՄԵՆ ԱՌՆԵՏ ՉԵՐՉԻԼ ՉԻ
Էդվարդ ԱնտինյանՆՈՐ ԿԱՐԳԱԽՈՍՆԵՐ ՀԻՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐՈՎ
Գոհար ՎեզիրյանՍԵՐԺԻՆ ԹՈՂԵՔ ԻՐԱ ՏԵՂԸ, ԻՄ ՈՐԴՈՒՆ` ԻՐԱ
ՉՈՌՆԻՆ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ Է ՍԱԴՈՅԱՆԻ ՀԱՄԱՐ
Գոհար ՎեզիրյանՍՈՑԻՈԼՈԳԻԱ` ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԴԻՄԱՑ
Նարինե Ավետյան«ԻՆՉԸ ԿՀԱՂԹԻ ԿՅԱՆՔՈՒՄ ՀԵՐՈՍԻՆ, ԹԵ ՉԼԻՆԵՆ ԿԻՆՆ ՈՒ ԳԻՆԻՆ»
Մարինե ԳալստյանԵԹԵ ԲԵՄՈՒՄ ԿԻՍԱՄԵՐԿ ԱՂՋԻԿՆԵՐ ՉԼԻՆԵՆ ԻՄ ՖՈՆԻՆ, ԷԼԻ ՄԱՐԴԻԿ ԲԱՎԱՐԱՐՎԱԾ ԿԶԳԱՆ
Թագուհի ԹովմասյանԱԿԱԴԵՄԻԱՅԻՆ ՍՊԱՍՎՈՒՄ Է ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ
- 1806 Խասգյուղում (Կ. Պոլիս) ծնվեց գրական-հասարակական գործիչ, մանկավարժ Ռուբեն Փափազյանը: (Վախճ. 1857թ.-ին, Զմյուռնիայում):
- 1865 Ծնվել է բանաստեղծ, թարգմանիչ Ալեքսանդր Ծատուրյանը:
- 1879 Կ. Պոլսում հիմնվեց Ազգանվեր հայուհյաց ընկերությունը:
- 1915 Սկսվեց հայերի ինքնապաշտպանական կռիվները Տարոնում:
- 1919 Յոզղաթի հայությանը կոտորելու ծանր հանցանքով Կ. Պոլսի «Սուլթան Բայազետ»-ի հրապարակում կախաղան բարձրացվեց Յոզղաթի մութասարրիֆի տեղակալ՝ Քեմալ բեյը:
- 2001 «Նյու Յորք Լայֆ Ինշուրընս» ապահովագրական հայտնի ընկերությունն ի վերջո համաձայնել է բավարարել հայերի տասնամյակներ շարունակվող պահանջները և 10 մլն. դոլար վճարել ցեղասպանության զոհերի իրավաժառանգորդներին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

