
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾԱԳՈՒՅՆ ԿԵՂԾԻՔ Է
Հարցազրույց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի հետ
- Պրն Շիրխանյան, ի՞նչ եք կարծում, խորհրդարանական այս ընտրությունները ե՞ւս կուղեկցվեն կեղծիքներով: - Բոլորը խոսում են ընտրակեղծիքներից, մինչդեռ ընտրությունն այսօր արդեն իսկ կեղծիք է: - Այդ ինչպե՞ս: - Մի կողմից պատկերացնենք, որ անցնում են, այսպես կոչված, ազատ եւ արդար ընտրություններ՝ չեն լցվում քվեատուփերը, չեն ընտրում հանգուցյալները եւ այլն: Բայց կա՞, արդյոք, հավասարություն նրանց միջեւ, ովքեր մեծ հարստության տեր են դարձել՝ չունենալով երրորդ դասարանի կրթություն, զուրկ բարոյական նկարագրից եւ նրանց, ովքեր չունեն որեւէ ֆինանսական հնարավորություն, բայց խորը մտավորական եւ մեծ բարոյականության տեր մարդիկ են: Ընդունենք, որ այս հարցը կարելի է լուծել մասնակիցներին հավասար ֆինանսական հնարավորություններ տալով, բայց միթե՞ հավասարություն կարող է լինել իշխանական լծակներ ունեցողի եւ նրանց միջեւ, ում դեմ բանացնում են այդ լծակները: Մյուս կողմից` մեր ժողովուրդը հայտնվել է այնպիսի վիճակում, որ ի վիճակի չէ ընտրություն կատարել, այսինքն` հասկանալ, որ ինքը ձեւավորում է իշխանություն, որը որոշելու է, թե երկրի զարգացման ուղին, թե այդ ուղիով շարժվելու ձեւերը: Հայտնի է, որ մեծ կարիքի ճիրաններում հայտնված մարդն ի զորու չէ փնտրել ճշմարտությունը եւ ձգտել հասնել դրան: Իսկ եթե ավելացնենք կուսակցությունների եւ քաղաքական գործիչների ողջ ընտրանու փաստացի այլասերումը, մաքուր մնացածների ինֆորմացիոն մեկուսացումն ու ոչնչացումը եւ նման բազմաթիվ այլ երեւույթներ, ապա պարզ է դառնում, որ «ընտրությունը» մեծագույն կեղծիք է, որ պարտադրվում է ժողովրդին: - Ովքե՞ր են պարտադրում մեզ ընտրություններ անցկացնել, եթե այդպես է` կարելի է եւ չանել: - Մեր անկախ պետության կազմավորման առաջին օրերին մեր ժողովրդին մատուցեցին ժամանակակից հասարակության ձեւավորման կառուցվածքն ու սկզբունքները: Այն պետք է խարսխված լիներ մարդու իրավունքի, խոսքի ազատության, միջկուսակցական մրցակցության, ազատ եւ արդար ընտրությունների եւ այլն՝ բազիսային համակարգի վրա: Սրան հետեւող տարիներին, ամեն մի նման ինստիտուտի ձեւավորման ընթացքը մատուցվում էր իբր նոր, բարձր հասարակության կայացման եւս մի մեծ քայլ, մինչդեռ իրավիճակը ճիշտ հակառակն էր: Այս ամենը քայլ առ քայլ բերում էր մարդկանց, նրանց ընտանիքների եւ ամբողջ հասարակության համար կյանքի կարեւոր որակների անասելի ուռճացման ու փլուզման: Այն երկրներն ու միջազգային կամ ներազգային կառույցները, որոնք հեղինակն են այս համակարգի քայքայման եւ պահպանման, պետք է բացատրեն մեզ՝ նման արդյունքն իրենց հայտնի՞ էր եւ այդ ծրագիրը հատո՞ւկ են իրականացրել ինչ-ինչ չհայտարարված նպատակների հասնելու համար, թե՞ իրենք անկեղծ են եղել ու այս արդյունքն իրենց համար անսպասելի էր, պատրաստ են վերանայել իրենց գործելաոճն ու վերականգնել քանդվածը: - Ո՞րն եք ավելի իրատեսական համարում: - Անկասկած` առաջինը: Օրինակ` վերջին տարիներին ընտրություններին ժամանած, այսպես կոչված, արեւմտյան դիտորդական առաքելությունների ներկայացուցիչները հայտարարել են բազմաթիվ լուրջ ընտրախախտումների մասին եւ պահանջել վերացնել դրանք: Ոչ մի քայլ այդ ուղղությամբ չի կատարվել եւ չի կատարվել հատուկ (օրինակ` դժվար թե Ջ.Բուշը չկարողանար խոչընդոտել Ա1+-ի փակմանը): Իրականում ոչ ոք չի ուզում, որ այդ սխալներն ուղղվեն, այս խաղը՝ խախտում, գրանցում, խախտման մարսում, կարեւոր գործիք է (չնայած բավականին պարզունակ) մեր ժողովրդին իր նպատակներին եւ էությանը հակառակ քայլեր պարտադրելու համար: Հիշենք աղանդների եւ համասեռամոլների իրավունքների ճանաչումը, Իրաք հայկական զորախումբ ուղարկելը, ՆԱՏՕ-ի զորավարժությունները Հայաստանում՝ թուրքական զորախմբի մասնակցությամբ եւ այլն: Ընտրությունները ոչ միայն գործիք են` իշխանություններին այս կամ այն քայլը պարտադրելու համար, այլ հենց բուն իշխանավորների որակը անընդհատ գցելու համար: - Ի՞նչը նկատի ունեք: - Երկրի առաջին ղեկավարությունը հիմնականում ձեւավորված էր դեռեւս մեր հին (պապենական) ավանդույթները կրող եւ գաղափարական մտավորական մարդկանցից: Հանրային պահվածքը թալանած տնտեսական մարդուն իշխանության բերելու, ավելի ճիշտ լակեյի որակի շրջանն է, որը չունի սեփական միտք եւ կամք ու կատարում է միայն ուրիշի հանձնարարականները: Պատերազմի տարիներին Ադրբեջանի թե իշխանության, թե ընդդիմության մեջ չկար մեկը, ով իր անձնականի համար չանտեսեր ազգային-պետական շահերը, իսկ ՀՀ-ում կամ ԼՂՀ-ում թե իշխանության, թե ընդդիմության մեջ չկար որեւէ մեկը, ում մտքով անգամ նման բան կանցներ: Այսօր կարծում եմ վիճակն այլ է: - Ինչո՞ւ ենք մինչ այսօր հանդուրժում այս ամենը: - Կատարվեց երկու կոպիտ սխալ՝ առաջինը մեր փայլուն ժողովրդին, որն իր էության փնտրտուքի եւ իր կյանքն իր էությանը համապատասխանեցնելու հարցում մեծ վերելք ապրեց 1988-ից 1990-ականների սկզբին, մենք ուղարկեցինք տուն՝ ասելով, թե նորընծա ընտրանին կկարգավորի ազգային խնդիրները: Դա մեծ սխալ էր, որովհետեւ ընտրանու առանցքը թույլ էր եւ նա մշտապես պետք է վերահսկվեր իրեն երկրի տեր զգացող ժողովրդի կողմից: Երկրորդը իրական ընտրանու կայացման ու պահպանման խնդիրն է: Կարեւորությունը հասկանալու համար ասեմ, որ ԽՍՀՄ-ը փլուզվեց ոչ թե տնտեսական պատճառներով կամ ԿՀՎ-ի ու միջազգային կառույցների ջանքերով, այլ առաջին հերթին ընտրանու այլասերվածության հետեւանքով: Երբ երկրի քուրմը (ԽՍՀՄ-ի դեպքում կուսքարտուղարը), Աստծո (սոցիալիզմի) փոխարեն սկսում է երկրպագել մամոնային (հարստությանը)՝ մտավորականը դադարում է մտավորական լինելուց, աշխատավորը՝ աշխատավոր, պետական գործիչը` պետական գործիչ: Այդ կործանարար ընթացքից մեզ հաջողվեց մի պահ դուրս պրծնել շարժման առաջին տարիներին: Սակայն շուտով ամեն ինչ եկավ ի շրջանս յուր, եւ բարոյական անկումը շարունակվեց մինչ օրս: - Այսօրվա պետական-քաղաքական համակարգում չկա՞ն մարդիկ, որոնք նկատում են այս ամենը: - Եթե այդ մարդկանցից որեւէ մեկը ձեզ հետ զրույցում անկեղծանա, ապա կասի, որ կուսակցություն է բացում, հրոսակախումբ պահում, հեռուստատեսություն գնում եւ այլն` միայն մի բանի համար, որպեսզի իր ձեռքում առավելագույնս կենտրոնացնի իշխանությունն ու փողը, որովհետեւ դրանում է իր պատկերացմամբ մարդու կյանքի իմաստը: Դրանով է պայմանավորված նրա իղձերի ու նպատակների իրականացումը: Նա չի էլ նկատում, որ նշված նպատակներին հասնելու համար ինքը ստիպված այլասերել-այլափոխել է մարդկանց մեծ խմբերի վարքն ու բարքը, կենցաղն ու կեցվածքը, սրանով իսկ քայքայելով ազգային արժեհամակարգը: Իրենց համար շատ դժվար կլինի պատկերացնել, որ նրանք, ովքեր ներշնչեցին փողի ու իշխանության մոլուցքը՝ նրանց իրական նպատակը հենց արժեհամակարգի փոփոխությունն է եւ իրենք էլ՝ անկախ զբաղեցրած պաշտոնից եւ շատ լծակների տիրապետելուց, պարզապես գործիք են ազգային արժեհամակարգը այլասերման համակարգի փոփոխողների ձեռքում: Նկարագրված վիճակի պատճառներից մեկն էլ այն է, որ այդ գործիչները ոչ միայն ազգային արժեքների կրողը չեն, այլ նաեւ արհամարհանքով են վերաբերվում նման հարցադրմանը` դա համարելով հնաոճ մի բան, մինչդեռ իրենք «պրագմատիկ» են: - Այնուամենայնիվ մայիսի 12-ին ի՞նչ արդյունք եք կանխատեսում: - Արդեն ասացի, որ գործընթացների իրականացման տերերն այս փուլում ձեւակերպել են հետեւյալ խնդիրը՝ ապահովել անցումը տնտեսական մարդուց դեպի օտարի կամակատար, դեպի լակեյ, որը որեւէ կապ չունի ոչ մեր երկրի, ոչ էլ մեր ժողովրդի հետ: - Իսկ ի՞նչ պետք է անել ստեղծված իրավիճակում: - Մենք պետք է կարողանանք ճեղքել եւ դուրս գալ այս գործընթացից: Մենք ի զորու ենք համախմբել ազգային իրական ընտրանին, վերադարձ` վերջին տարիներին անփոփոխ իշխանափոխության կարգախոսին, վերադարձնել իրական խորը համակարգային իշխանափոխության շարունակելի իմաստը: Վերջ տալ օտարի թելադրանքին մեր երկրում եւ վերադառնալ մեր բուն էությունից բխող համակարգին:
- Թագուհի Թովմասյան
ԻՆԸ ԱՄԻՍ 12 ՕՐ...
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար, որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...ԱԿԱԴԵՄԻԱՅԻՆ ՍՊԱՍՎՈՒՄ Է ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ
Երբ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի պաշտոնում Ֆադեյ Սարգսյանին փոխարինեց Ռադիկ Մարտիրոսյանը, ոմանք հույս հայտնեցին, որ ազգային գիտության ոլորտում հնարավոր են դրական փոփոխություններ: Սակայն ...ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ԵՐՐՈՐԴ ՀԱՂԹԱՆԱԿԸ
Դավիթ ՋալալյանԳերմանիայի Դրեզդեն քաղաքում ընթացող շախմատի տղամարդկանց եւ կանանց Եվրոպայի անհատական առաջնության երրորդ տուրում պարտություն են կրել երկրորդ տուրից հետո առաջատարների խմբում հանգրվանած գրոսմայստերներ ...«ԻՆՉԸ ԿՀԱՂԹԻ ԿՅԱՆՔՈՒՄ ՀԵՐՈՍԻՆ, ԹԵ ՉԼԻՆԵՆ ԿԻՆՆ ՈՒ ԳԻՆԻՆ»
Մարինե ԳալստյանԲոլոր կանայք չէ, իհարկե, որ 21-րդ դարում էլ կուզենային գինու տեսականու կողքը դրվել եւ նման ներգործություն ունենալ տղամարդկանց վրա, որովհետեւ թե՛ հերոսների մասին է պատկերացումը փոխվել, թե՛ շատ կանայք ...ՖՐԱՆՍԻԱՅԻ ԵՐՐՈՐԴ ՄԱՐԴԸ
Դոմինիկ ՄուազիԻնչպե՞ս ենք հետեւելու Ֆրանսիայի նախագահական ընտրությունիներին՝ հիացմունքո՞վ, թե՞ տագնապով: Իսկ գուցե` թե մեկով, թե մյուսով: Սա անշուշտ մեծ «շոու» է լինելու` հոլիվուդյան մարտաֆիլմերի լավագույն ավանդույթներով, ...ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԻՇԵՑԻՆ
Թագուհի ՀակոբյանՀայաստանում ազգային փոքրամասնություններին եւ նրանց խնդիրներին հետանկախության շրջանում հիշում եւ անդրադառնում են դեպքից դեպք` հավանաբար այն պատճառով, որ Հայաստանը էթնիկ առումով համարվում է ամենամիատարր ...ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՆՈՐ ԵՒ ԱՆՍՊԱՍԵԼԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ
Ստեփան ԳրիգորյանԱշխարհում դինամիկ զարգացող իրադարձությունների հետ կապված Հարավային Կովկասի երկրների առջեւ մշտապես նոր մարտահրավերներ ու սպառնալիքներ են ծառանում, որոնց պետք է օպերատիվ արձագանքել: Այդ տեսակետից տարածաշրջանի ...ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՍԿԻԶԲԸ ԴՐԵԼ Է ՀՀՇ-Ն
Նարինե ԱվետյանԱսում է Վազգեն Մանուկյանի տիկինը` Վարդուհի Մանուկյանը - Տիկին Վարդուհի, Վազգեն Մանուկյանի հետ Ձեր ամուսնությունը, փաստորեն, նաեւ քաղաքական գաղափարների ընդհանրության արդյունքում է եղել, եւ այս տարիներին ...ՆՐԱՆՔ ՄՆԱՑԻՆ ՄԵՆԱԿ
Գոհար ՎեզիրյանԱյս շաբաթ վերջնականապես հայտնի դարձան այն մարդկանց անունները, ովքեր մայիսի 12-ին պայքարելու են Ազգային ժողովի պատգամավոր դառնալու համար: Այսինքն` ԿԸՀ-ում ավարտվեց թեկնածուների հայտերի գրանցումը: Թեեւ, ...ՀՀԿ-Ն ՓՈՐՁՈՒՄ Է ԱՄՐԱՑՆԵԼ ԴԻՐՔԵՐԸ
Թագուհի ԹովմասյանԽորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերը յուրովի են պատրաստվում առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Եկել է հասարակությունից քվեներ մուրալու ժամանակը: Եվ ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾԱԳՈՒՅՆ ԿԵՂԾԻՔ Է
Թագուհի ԹովմասյանՀարցազրույց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի հետ - Պրն Շիրխանյան, ի՞նչ եք կարծում, խորհրդարանական այս ընտրությունները ե՞ւս կուղեկցվեն կեղծիքներով: - Բոլորը խոսում են ընտրակեղծիքներից, ...
«ԼԵԴԻՍ ԸՆԴ ՋԵՆԹԼՄԵՆ, ԱՅ ԱՄ ՌՈԶԱ ՑԱՌՈՒԿՅԱՆ...»
Նարինե ԱվետյանՍԱՍ-Ի ԱՐՏԱԿԻ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԴԵԳԵՐՈՒՄՆԵՐԸ
Գոհար ՎեզիրյանԺԱՆ ԲՈԴՐԻԱՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԻՄԱԿԸ
ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԲԵՐՄՈՒԴՅԱՆ ԵՌԱՆԿՅՈՒՆՈՒՄ»
Մելքոն ՄշեցյանԱՄԵՆ ԱՌՆԵՏ ՉԵՐՉԻԼ ՉԻ
Էդվարդ ԱնտինյանՆՈՐ ԿԱՐԳԱԽՈՍՆԵՐ ՀԻՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐՈՎ
Գոհար ՎեզիրյանԱԶԻԶ ԹԱՄՈՅԱՆՆ ՈՒ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ ԱՅՍՔԱՆ ՆՄԱ՞Ն
Մինաս ՎարդանյանՍԵՐԺԻՆ ԹՈՂԵՔ ԻՐԱ ՏԵՂԸ, ԻՄ ՈՐԴՈՒՆ` ԻՐԱ
ՔԱՐՔԱՐՈՏ Է ՃԱՆԱՊԱՐՀԸ
Թագուհի ԹովմասյանՆՄԱՆ ՍՈՑԻՈԼՈԳՆԵՐԸ ԽԱՅՏԱՌԱԿՈՒՄ ԵՆ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՆ
- 1821 Սկսվում է Հունաստանի ազգային-ազատագրական շարժումը` ուղղված օսմանյան միապետության դեմ:
- 1858 Շամախում ծնվեց գրող, դրամատուրգ Ալեքսանդր Շիրվանզադեն: (Վախճ. 1935թ.-ին, Կիսլովոդսկում):
- 1864 Մահացավ վանեցի վաճառական, Կահիրեի ազգային վարժարանի (1848 թ.) հիմնադիր Կարապետ Գալստյանը:
- 1915 Վանի հերոսամարտի սկիզբը:
- 1929 Բացվում է ՀԽՍՀ խորհուրդների VI համագումարը, որտեղ հաստատվում է ՀԽՍՀ ժողովրդական տնտեսության առաջին հնգամյա պլանը:
- 1995 Լոս Անջելոսի UCLA համալսարանի հայ ժողովրդի Արդի պատմության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հայերի ցեղասպանության 80-րդ տարելիցին նվիրված միջազգային գիտաժողով:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

