
ՔՎԵԱԹԵՐԹԻԿԻ ՄԵՋ ՄԿՆԴԵՂ ԿԱ
Արտաշատի թիվ 17 ընտրատարածքում պատգամավորության թեկնածուներ են գրանցվել տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի եղբայր, ԱԺ պատգամավոր Հենրիկ (Ջոնիկ) Աբրահամյանը եւ «Ժողովրդական ճակատ» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Գրիշա Վիրաբյանը: Գրիշա Վիրաբյանը պատմում է այդ ընտրատարածքում ստեղծված իրավիճակի եւ Աբրահամյանների դեմ պայքարելու իր վճռականության մասին:
- Արտաշատը ընդունված է համարել Աբրահամյանների բոստանը, որտեղ նրանք տնօրինում են բոլոր վարչական, տնտեսական, ուժային լծակներին: Ինչպե՞ս եք համարձակվել մտնել այդ բոստանը: - Նկատի ունեցեք, որ ամեն ինչ հավերժ չէ, եւ նրանց ունեցած այդ ռեսուրսների կիրառումն է պատճառը, որ ժողովուրդը նրանց նկատմամբ լցված է ատելությամբ: Ես բազմիցս հայտարարել եմ, որ հարյուրավոր պատգամավորության թեկնածուներից միակն եմ, ում համար վրեժխնդրությունը քաղաքական կատեգորիա է, եւ ես առաջնորդվելու եմ հենց այդ տրամաբանությամբ: Իմ ընտրողներին էլ կոչ եմ անելու այս մայիսի 12-ին տալ 2004 թվականի ապրիլի 12-ի պատասխանը, քանի որ ժողովուրդը եւս լցված է վրեժխնդրությամբ այն զրկանքների համար, որոնք ինքը կրել է այս իշխանությունների գործունեության տարիներին: Արարատի մարզում նրանց ունեցած ազդեցությունը ընդամենը վախի մթնոլորտ ստեղծելու արդյունք է. նրանք տիրացել են մեր ժողովրդի նյութական ունեցվածքին, սակայն նրանց չի հաջողվել տիրանալ ժողովրդի հոգուն, կոտրել նրա կամքը: - Բայց նրանց ինչին է պետք ժողովրդի հոգին, նրանք ուղղակի կեղծելու են ընտրության արդյունքները: - Ես վստահ եմ, որ ընտրողները կգնան եւ ճիշտ ընտրություն կկատարեն, իսկ կեղծիքների դեմ պայքարելու համար անհրաժեշտ վճռականություն ես ունեմ, եւ ժողովուրդը դա տեսել է: - Աբրահամյանները տիրապետում են հսկայական ֆինանսական ռեսուրսի եւ կարող են գնել ընտրողների ձայները: - Ցանկացած կենդանի օրգանիզմ չի կարող աճել, եթե նա ճիճու ունի: Հիմա մեր երկիրը նման է այդ օրգանիզմին, որի իշխանությունները մեր երկրի ճիճուն են: Մեր ժողովուրդն էլ շատ լավ հասկանում է, որ մայիսի 12-ին մենք պետք է ճիճվաթափ անենք մեր երկիրը, որ այն քվեաթերթիկը, որը իրենք ընտրության օրը ունենալու են իրենց ձեռքին, իր մեջ պարունակում է այդ ճիճուների դեմ պայքարի դեղը, իսկ Արտաշատի դեպքում այդ քվեաթերթիկի պարունակությունը մկնդեղն է: Եվ ես իմ ընտրողներին կոչ եմ անելու միավորել իրենց հասանելիք քվեաթերթիկների մեջ պարունակած մկնդեղը, որպեսզի կարողանանք պայքարել այն կրծողների դեմ, որոնք գողանում են այս երկրի վերջին սերմնացուն: Ինչ վերաբերում է ընտրակաշառքին` պատկերացրեք, որ այսօր ստիպված ընտրակաշառք են վերցնում նույնիսկ նրանք, ովքեր դրա կարիքը ընդհանրապես չունեն: Մարդիկ վախենում են հրաժարվել ընտրակաշառք վերցնելուց, քանի որ դա կարող է դիտվել ընդդիմադիր վարքագծի ապացույց կամ արժանավայել ապրելու ցանկություն, ինչն անհանդուրժելի է այս իշխանությունների համար: Այսինքն` փող են վերցնում, որ հանկարծ չիմանան, որ իրենք դեմ են այս իշխանություններին, նրանց տեղական կամակատարներին, բայց վերցնելով այդ թուլափայը` մարդիկ, միեւնույն է, քվեարկելու են իրենց ստորացնողների դեմ: - Ձեզ կարող են մեղադրել մարդկանց վիրավորելու եւ սեւ քարոզչության մեջ: - Այսօր շատերը կոչ են անում, որ նախընտրական շրջանում թեկնածուները չզբաղվեն սեւ PR-ով, բայց իմ մրցակցի վարքագիծը, գործելակերպն այնպիսին են, որ ցանկացած օբյեկտիվ գնահատական վերածվում է սեւ քարոզչության եւ հայհոյանքի: - Ըստ ձեզ` ինչպիսի՞ն կլինեն ընտրության արդյունքները: - Ես իմ ընտրողներին բացատրելու եմ, որ թիվ 17 ընտրատարածքում պայքարը միայն իշխանության եւ ընդդիմության պայքար չէ, սա պայքար է բեսպրեդել կրիմինալի դեմ, ես իմ պայքարը Աբրահամյանների դեմ վերածելու եմ պայքարի սեւի եւ սպիտակի միջեւ: Համոզված եմ, որ քարոզարշավի հստակ կազմակերպման դեպքում Աբրահամյանները իրենց ունեցած վարչական, ֆինանսական եւ ուժային ռեսուրսով 3 տոկոս էլ չեն կարող հավաքել, եւ ես տպավորիչ հաղթանակ եմ տանելու: - Որո՞նք են լինելու ձեր նախընտրական կարգախոսները: - Իմ հիմնական կարգախոսը լինելու է «Ազատագրենք Արտաշատը»: Թե ումից` նշեցի քիչ վերեւում, եւ դրա մասին գիտի նաեւ ողջ Արտաշատը: Մյուս կարգախոսս լինելու է` «Ոչ ստրկամտությանը, ոչ մարդկային մսակերությանը»: Ես սա ընդգծել եմ, քանի որ իմ պարագայում այդ մարդիկ ապացուցել են, որ պատրաստ են մարդկային մսակերության գնալ: Իմ շուրջը համախմբված են մարդիկ, ում համար կարեւոր է ազատության, արժանապատվության գիտակցումը, եւ մենք պայքարելու ենք նաեւ մյուսներին ազատ եւ արժանապատիվ ապրելու բերկրանքը պարգեւելու համար: Իսկ Աբրահամյանների շուրջը հավաքված են մարդիկ, ովքեր նպատակ ունեն պաշտպանել իրենց ապօրինի սեփականությունը: - Չե՞ք վախենում 2004 թվականի ապրիլի 12-ի կրկնությունից, երբ ձեզ Արտաշատի ոստիկանությունում դաժան ծեծի ենթարկեցին: - Ինձ համար դա անցած էտապ է, ես հաղթահարել եմ վախի զգացումը, ինձ չեն կարող կաշառել: Եվ այն մարդիկ, ովքեր ճանաչում են ինձ` շատ լավ գիտեն, որ ես զիջող եւ նահանջող չեմ:
- Ավետիս Բաբաջանյան
ԻՆԸ ԱՄԻՍ 11 ՕՐ...
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար, որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...ՆՐԱՆՔ ԴԱԴԱՐԵԼ ԵՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑ ԼԻՆԵԼՈՒՑ
Երբ «Շանթ» հեռուստաընկերությունը մեր դեմ առաջին անգամ դիմում գրեց դատախազությանը, մտածեցինք` «մարդ են, վրդովված են եղել, պահի տակ կայացված որոշում է»: Բայց երբ «Շանթի» տնօրեն Արթուր Եզեկյանի դիմումը ...ՖԱՎՈՐԻՏԻ ՁԱԽՈՂՈՒՄԸ ԼՈՆԴՈՆՈՒՄ
Դավիթ ՋալալյանՖուտբոլի Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակիչի վերջին երկու հանդիպումների արդյունքները ինչ-որ չափով անսպասելի էին: Առաջին հերթին անակնկալ մատուցեց իսպանական «Վալենսիան», որը Լոնդոնում ...«ՔՐՏԻՆՔՈՎ ՑԱՆԱԾԸ ԲԵՐԿՐԱՆՔՈՎ ԵՍ ՀՆՁՈՒՄ»...
Ընտրողի առջեւ դու դնում ես քո կենսագրությունը: Այն պետք է լինի հայելու նման արտացոլող եւ ապակու պես թափանցիկ: Երբ ճակատագիրը դաժանորեն «թարսվում» է հետդ ու երբ պատանեկությունից զրկվում ես ծնողից` ...ԳՐԱԴԱՐԱՆ` ԳԻՏԵԼԻՔԻ ՏՈՒՆ
Տարբեր պատճառներով հասարակությունը վերջին տարիներին կտրվել է գրքից ու ընթերցանությունից: Սակայն դա ոչ թե սոսկ հայկական, այլ` համընդհանուր խնդիր է: Զարգացած եվրոպական երկրներ այցելող մեր գրողները ...ՍԵՐԺԻ ՎԱՐՉԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑԻՆ
Թագուհի ՀակոբյանԹվում էր, որ գոնե ԱԺ ընտրությունների նախաշեմին իշխանությունները չեն անի այնպիսի մի քայլ, որը կարող էր սոցիալական ընդվզման կամ բողոքի ալիք բարձրացնել: Բայց, որքան էլ զավեշտալի է, նոր վարչապետի աշխատանքային ...ՍՐԲԱՊԱՏԿԵՐ ԵՒ ԱՐԾԻՎ
Հենրի ՔիսինջերՌուսաստանի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունները ամբիվալենտ բնույթ ունեն: Նախագահ Վլադիմիր Պուտինը խիստ քննադատության է ենթարկում ԱՄՆ-ի կատարած քայլերն ու քաղաքականությունը, բայց նրա արտաքին գործերի ...ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԲԵՐՄՈՒԴՅԱՆ ԵՌԱՆԿՅՈՒՆՈՒՄ»
Մելքոն ՄշեցյանՄինչ ներքաղաքական կյանքում Հայաստանի քաղաքացիները մոլորվել են նախընտրական «Բերմուդյան եռանկյան» մեջ` թե ում միջեւ կատարեն ընտրություն՝ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, թե` սեփական խղճի, արտաքին ոլորտում Հայաստանը ինքն ...ՄԱՆՈՒԿ ԳԱՍՊԱՐՅԱՆՆ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ
Նարինե ԱվետյանԺՈՒԿ նախագահ Մանուկ Գասպարյանն ընտանիքի հետ ապրում է Զեյթուն համայնքի Գերցեն փողոցում գտնվող համեստ առանձնատանը, որի դռները երբեք չեն կողպում: Մեր այցելության պահին էլ դարպասը կրնկի վրա բաց էր: Տնեցիք ...ՄԱՐԶՊԵՏԸ ԿԴԱՌՆԱ ՆԱԵՒ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
Թագուհի ԹովմասյանԸնթերցելով խորհրդարանական ընտրություններին մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների ցանկը, շատ հաճախ զարմանալ կարելի է, թե ինչ հույսով են այս կամ այն մարդիկ պատգամավոր դառնալու հայտ ներկայացրել: ...ՆՈՐ ԿԱՐԳԱԽՈՍՆԵՐ ՀԻՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐՈՎ
Գոհար ՎեզիրյանԻնչպես հայտնի է, ապրիլի 8-ից պաշտոնապես սկսվում է նախընտրական քարոզչության փուլը: Ասել է թե` այն քաղաքական ուժերն ու թեկնածուները, ովքեր մասնակցելու են ընտրություններին՝ արդեն կարող են ներկայացնել ...ՆԱԽ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՄԱՔՐԵՔ ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԻՑ
Գեւորգ ԳյոզալյանԱպրիլի 3-ին Սահմանադրական դատարանը քննում էր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.2` «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու վերաբերյալ» հոդվածը հակասահմանադրական ճանաչելու հարցը: Այս հոդվածի հետ ...ՔՎԵԱԹԵՐԹԻԿԻ ՄԵՋ ՄԿՆԴԵՂ ԿԱ
Ավետիս ԲաբաջանյանԱրտաշատի թիվ 17 ընտրատարածքում պատգամավորության թեկնածուներ են գրանցվել տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի եղբայր, ԱԺ պատգամավոր Հենրիկ (Ջոնիկ) Աբրահամյանը եւ «Ժողովրդական ճակատ» կուսակցության ...
«ԼԵԴԻՍ ԸՆԴ ՋԵՆԹԼՄԵՆ, ԱՅ ԱՄ ՌՈԶԱ ՑԱՌՈՒԿՅԱՆ...»
Նարինե ԱվետյանՍԱՍ-Ի ԱՐՏԱԿԻ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԴԵԳԵՐՈՒՄՆԵՐԸ
Գոհար ՎեզիրյանԺԱՆ ԲՈԴՐԻԱՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԻՄԱԿԸ
ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԲԵՐՄՈՒԴՅԱՆ ԵՌԱՆԿՅՈՒՆՈՒՄ»
Մելքոն ՄշեցյանԱՄԵՆ ԱՌՆԵՏ ՉԵՐՉԻԼ ՉԻ
Էդվարդ ԱնտինյանՆՈՐ ԿԱՐԳԱԽՈՍՆԵՐ ՀԻՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐՈՎ
Գոհար ՎեզիրյանԱԶԻԶ ԹԱՄՈՅԱՆՆ ՈՒ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ ԱՅՍՔԱՆ ՆՄԱ՞Ն
Մինաս ՎարդանյանՍԵՐԺԻՆ ԹՈՂԵՔ ԻՐԱ ՏԵՂԸ, ԻՄ ՈՐԴՈՒՆ` ԻՐԱ
ՔԱՐՔԱՐՈՏ Է ՃԱՆԱՊԱՐՀԸ
Թագուհի ԹովմասյանՆՄԱՆ ՍՈՑԻՈԼՈԳՆԵՐԸ ԽԱՅՏԱՌԱԿՈՒՄ ԵՆ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՆ
- 1841 Հակաամիրայական «Միակամ» ընկերության ստեղծումը Կ. Պոլսում:
- 1869 Ծնվեց հայ գրող, մանկավարժ, հասարակական գործիչ Լևոն Շանթը: (Վախճ. 1951թ.-ին):
- 1964 Երևանում տեղի է ունենում Կիև-Թբիլիսի-Բաքու-Երևան քաղաքների բարեկամության երեկո:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

