
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ ԵՍ ԻՆՁ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ
«Ինչ վերաբերում է այն կարծիքներին, որ առաջինը ես կընկնեմ հարվածի տակ, կարծում եմ` դա ուղղակի թյուր ընկալումն է քաղաքական իրողությունների», - երեկ պատասխանելով Սերժ Սարգսյանի վարչապետության հնարավոր հետեւանքների առթիվ մեր դիտարկմանը՝ հայտարարեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը (հիշեցնենք, որ կառավարությունն առայժմ հրաժարականի մեջ է): Արդարադատության նախարարը երեկ պատասխանեց երեք լրատվամիջոցների՝ «Ժամանակ Երեւանի», «Ազատություն» ռ/կ-ի ու «Իսկական իրավունքի» հարցերին:
- Պարոն Հարությունյան, հնարավո՞ր է քաղաքական նոր ծրագրեր ունեք, որ որոշեցիք զբաղվել ակտիվ քաղաքականությամբ: - Բնականաբար իմ որոշումը, որ պետք է շարունակեմ իմ աշխատանքը, կամ նախընտրում եմ շարունակել իմ աշխատանքը խորհրդարանում, դա նոր քաղաքական ծրագիր է: Ես համարում եմ, որ ավելի արդյունավետ կկարողանամ աշխատել խորհրդարանում եւ դրա մասին հայտարարել եմ մի քանի ամիս առաջ: - Այսօր խոսք է գնում մասնավորապես ՀՀ ապագա նախագահ դառնալու հավակնությունների մասին: Նաեւ Ձեր անունն է շոշափվում: Ի՞նչ կասեք այդ առթիվ: - Իմ անունը շոշափվում է շատ վաղուց: Թեեւ ես շատ վաղուց հայտարարել եմ, որ նման հավակնություններ չունեմ: - Այսինքն՝ լիովին հերքո՞ւմ եք, որ հնարավոր է նման բան: - Ոչ թե որ հնարավոր է, այլ որ ես նման հավակնություններ չունեմ: - Առաջիկայում ձեւավորվելու է նոր կառավարություն: Դուք Ձեզ տեսնո՞ւմ եք այդ կառավարությունում: Հատկապես, որ Սերժ Սարգսյանի վարչապետության առթիվ խոսք գնաց, թե՞ առաջինը Դուք եք հարվածի տակ ընկնելու՝ որպես նրա մրցակից: - Նախ՝ ենթադրում եմ, որ կառավարության կազմը չի փոխվի մինչեւ ընտրություններ, եւ դա շատ բնական է: Նախկին կառավարությունը սկսել էր մի ծրագրի իրագործում, որը շարունակվելու է, եւ դա այն կուսակցությունների նաեւ կամքն է, որոնք ձեւավորել են այս կառավարությունը: Այնպես որ, ես ենթադրում եմ, որ որեւէ փոփոխություն չի լինի կառավարության կազմում: Ինչ վերաբերում է այն կարծիքներին, որ առաջինը ես կընկնեմ հարվածի տակ, կարծում եմ` դա ուղղակի թյուր ընկալումն է քաղաքական իրողությունների: Ընտրություններից հետո ձեւավորվող կառավարության կազմում ես ինձ չեմ տեսնում: Հենց դա էր հիմնական քաղաքական որոշումը, որը ես կայացրի մի քանի ամիս առաջ: - Պարոն Հարությունյան, այնուամենայնիվ, գնահատական տվեք Ձեր եւ Սերժ Սարգսյանի հարաբերություններին: Ձեզ պատկերացնու՞մ եք իր ապագա թիմում՝ թեկուզ խորհրդարանի: - Ընդհանրապես կարծում եմ, դա սխալ մոտեցում է, երբ մենք փորձում ենք կուսակցությունը կապել անհատների հետ: Դա իսկապես չի բխում մեր քաղաքական զարգացումներից: ...Ինչ վերաբերում է մեր հարաբերություններին` հարաբերությունները բնականաբար եղել են մինչեւ հիմա կառավարության գործընկերներ-նախարարների հարաբերություններ եւ բնականաբար դրանք պետք է փոխվեն՝ դառնալով նախարար-վարչապետ հարաբերություններ: Դրանք այլ որոշակի երանգներ են իրենց մեջ պարունակում, բայց սա վերաբերում է զուտ աշխատանքի կազմակերպման հարցերին: Ինչ վերաբերում է որեւէ հակասությանը, որ մեր մեջ իբրեւ թե առկա եղել է, դա սուտ է: - Իսկ մրցակցությո՞ւն... - Մրցակցության հարց եւս չկա: - Մամուլում նաեւ տեղեկություններ եղան, որ ՀՀԿ Ձեզ գործուղել է նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ի՞նչ կասեք այդ առթիվ: - Կասեմ, որ դա ճիշտ չէ: Ես այդ ազատությունն ունեի ընտրելու երկու կուսակցություններից մեկը եւ ընտրությունը կատարեցի: Ավելին՝ ասեմ, որ ԲՀԿ-ն ինքը եւս նախընտրեց գործադիր իշխանության առաջին դեմքերին չունենալ իրենց ցուցակում: Ես հասկանում եմ նաեւ այդ մոտեցումը եւ հարգանքով եմ վերաբերվում նման դիրքորոշմանը: - Գյումրու քաղաքապետի դեմ կատարված մահափորձի առթիվ գնահատական հնչեց, որ Հայաստանում կատարված քաղաքական սպանությունները չեն բացահայտվում, ինչն ապացուցում է նաեւ վիճակագրությունը: Ձեր կարծիքով` այստեղ անելիք ունի՞ արդարադատության նախարարությունը: Ի՞նչ եք պատրաստվում անել, որ իրավիճակը փոխվի: - Ինքնին արդարադատության նախարարությունը շատ քիչ անելիք ունի: Շուտով հավանաբար որոշակի իրավասություններ կստանձնի, երբ ընդունվի «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» օրենքը, սակայն այս փուլում արդարադատության նախարարությունը իր մանդատով կանոնադրական որեւէ նմանատիպ լիազորություն չունի: Ինչ վերաբերում է սպանություններին, առաջին հերթին արձագանքը եղավ նաեւ կուսակցության, որովհետեւ կուսակցությունը, որը ձեւավորել է կառավարություն, իրավասու է պահանջելու այդ կառավարությունից եւ կառավարության իրավապահ մարմիններից անհրաժեշտ միջոցների ձեռնարկում: Քննարկում արդեն եղել է կուսակցությունում, հարցը դրվել է շատ կոշտ, եւ ես կարծում եմ, որ կուսակցությունը հետամուտ է լինելու, որ իրավապահ մարմինները անեն այն ամենը, որ անհրաժեշտ է նման դեպքերը բացահայտելու, հետագայում նաեւ կանխելու համար: - Պետք է անպայման տուժողը լինի ՀՀԿ անդա՞մ, որ կուսակցությունը նման վճռականություն ցուցաբերի: Շատ այլ դեպքեր եղան, երբ մարդիկ զոհվեցին, սակայն նման վճռականություն չկար: - Նախ` համաձայն չեմ, որ նման վճռականություն չկար: Այն, որ հարցադրումները միշտ եղել են՝ դա միանշանակ, ուղղակի մեզ արդեն մտահոգում է ստեղծված իրավիճակը: Բայց չեմ կարող համաձայնել Ձեր կարծիքի հետ, որ որեւէ փոփոխություն տեղի չի ունենում: Ավելին` շատ աղմկահարույց սպանությունների բացահայտման աշխատանքը շատ ինտենսիվ շարունակվում է եւ գտնվում է ամենօրյա հսկողության ներքո: Կան, իհարկե, տեղեկություններ, որոնք չեն բացահայտվում հանրության համար, եւ դա շատ բնական է: - ՀՀԿ-ն պատրաստվո՞ւմ է պահանջել ոստիկանապետի հրաժարականը: Դուք հնարավոր համարո՞ւմ եք նման զարգացում: - Նման զարգացում այս պահին ես չեմ կանխագուշակում: Ինձ թվում է, որ այս պահին նման պահանջ չկա: Սակայն, եթե ի վերջո կուսակցության գնահատականը լինի բացասական, ես չեմ բացառում պատասխանատվության կանչելը ցանկացած պաշտոնյայի, խոսքը չի վերաբերում միայն ոստիկանապետին: - ՀՀԿ-ի հետ կատարվող վերջին իրադարձություններից, հատկապես Վարդան Ղուկասյանի մահափորձից հետո, կարծում եք` կուսակցությունը կկարողանա՞ ապահովել ժողովրդավարական ընտրություններ: - Մենք այլընտրանք չունենք: Եթե հավակնում ենք ձեւավորել կառավարություն, եթե հավակնում ենք լինելու իշխանությունում կամ օրենսդիր մարմնում ներկայացված քաղաքական ուժ, մենք քաջ գիտակցում ենք, որ այլընտրանք երկիրը չունի: ... Այդ կամքը կա, եւ կուսակցությունն այս պահին մշակում է միջոցառումներ, որոնք կաջակցեն այդ նպատակի իրականացմանը:
- Մարինե Խառատյան
ԱՄԵՆ ԱՌՆԵՏ ՉԵՐՉԻԼ ՉԻ
Էդվարդ ԱնտինյանՈւինսթոն Չերչիլ (Ֆոտո՝ Ուսուֆ Քարշի) ԱԺ ընտրություններից առաջ մի շարք կուսակցությունների ակտիվիստների քաղաքական վերադասավորումներն ու համամասնական նախընտրական ցուցակներում քաղաքական էթիկայի տեսանկյունից ...«ԼԻՎԵՐՊՈՒԼՆ» ԱՌԱՋԻՆՆ Է
Դավիթ ՋալալյանՖուտբոլի Չեմպիոնների լիգայի 2005/06 թվականների խաղարկությունում կարելի է ասել հայտնի դարձավ կիսաեզրափակիչի առաջին մասնակիցը: 2004/05 թվականների հաղթող «Լիվերպուլը» քառորդ եզրափակիչի առաջին խաղում ...ՆՈՐ ՌԵՑԵՊՏ` ՀԻՆ ԿԱՅՖԱՐԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«Առավոտ» թերթում Արմեն Շեկոյանի «Հայկական ժամանակ» ընթացիկ վեպին հետեւողները երեւի մեծ ցնցում են ապրել այն ժամանակ, երբ կարդացել են հերոսի ծովափնյա արկածաշարում տեղ գտած մի արտասովոր պատմության մասին: ...ԱՄԱՅԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՈՒ ՕՖԻՍՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԸ
Վիոլետ Գրիգորյան«Ապագա, որն անցել է» գեղանկարիչ Կարեն Ալեքյանի անհատական ցուցահանդեսը, որ բացվել է ՆՓԱԿ-ում, առաջին ընկալմամբ կարծես խախտում է ժամանակների հերթագայության տրամաբանությունը: 32-ամյա գյումրեցի նկարչի ...ՉԻՆԱՍՏԱՆ. ՕՐԵՆՔՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ, ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ՔԻՉ
Նիկոլյա ԲեկելենՄոնիտորի վրա երեւացող պատկերը ցնցող է. լուսանկարում հիվանդանոցային մահճակալին պառկած է վիրակապված գլխով տղամարդ, որի վերքն արնահոսում է: Ինձ հետ զրուցելիս նա բավական զուսպ տոնով հավաստիացնում է. «Իհարկե ...ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿՈՎ
Թագուհի ՀակոբյանՀայաստանի Մարդու իրավունքների ներկայիս պաշտպան Արմեն Հարությունյանի գործունեությունը մեկ տարվա ընթացքում գրեթե ոչնչով աչքի չընկավ, եթե հաշվի չառնենք նրա արտերկրյա գործուղումները: Իհարկե, պարոն Հարությունյանը ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՎԱՏԻ ՈՒ ՎԱՏԱԳՈՒՅՆԻ ՄԻՋԵՒ
Վարդան ՀարությունյանԱնցած տարվանից սկսած մամուլում, հեռուստատեսությամբ, մասնավոր զրույցներում եւ ընդդիմադիրները, եւ իշխանավորները անընդհատ խոսում են այն մասին, որ գալիք ընտրություններն արդեն չպետք է կեղծվեն, որ հասել ...ՍԵՐԺԻՆ ԹՈՂԵՔ ԻՐԱ ՏԵՂԸ, ԻՄ ՈՐԴՈՒՆ` ԻՐԱ
- Գագիկ Ծառուկյանը ո՞վ ա էս երկրի համար... Եվ լկտիաբար թերթում գրում ա (Մեղվաբույծների միության նախագահ Թելման Նազարյանի մասին է խոսքը.-)` իմ 7500 մեղվաբույծները կտան իրենց ձայնը այն կուսակցությանը, ...ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՇԱՆՍ Է ՏՐՎԱԾ
Գոհար Վեզիրյան«Ազգային ժողովը ժամանցի վայր չէ. այնտեղ հանգստյան տան ուղեգրեր չեն բաժանում: Յուրաքանչյուր ընտրող իրեն պետք է հարց տա` ինչո՞ւ է այս մարդն այսքան փող ծախսում ԱԺ-ում հայտնվելու համար»: Այսպիսի հարցադրմամբ ...ՍՈՒՍԱՆ ՈՒ ՍԵՅՐԱՆ, ՆԱԵՒ ՀԱԿՈԲՆԵՐ
Ավետիս ԲաբաջանյանՀանրապետական կուսակցության քաղխորհուրդը փետրվարի 28-ին որոշում էր կայացրել, թե մեծամասնական ընտրատարածքում, որ թեկնածուին է պաշտպանելու: Բայց ինչպես կարող է մի կուսակցություն պաշտպանել պատգամավորության ...ՄԱԿ-Ն ԻՐ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏՆԵԼ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Թագուհի ԹովմասյանՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը մեր երկրում առկա նախընտրական իրավիճակը բավարար գնահատեց, քանի որ կարծում է, որ դեռ անելիքներ կան լավ ու առավել եւս գերազանց գնահատականի հասնելու համար: Նրա մատուցմամբ` ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ ԵՍ ԻՆՁ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ
Մարինե Խառատյան«Ինչ վերաբերում է այն կարծիքներին, որ առաջինը ես կընկնեմ հարվածի տակ, կարծում եմ` դա ուղղակի թյուր ընկալումն է քաղաքական իրողությունների», - երեկ պատասխանելով Սերժ Սարգսյանի վարչապետության հնարավոր ...
«ԼԵԴԻՍ ԸՆԴ ՋԵՆԹԼՄԵՆ, ԱՅ ԱՄ ՌՈԶԱ ՑԱՌՈՒԿՅԱՆ...»
Նարինե ԱվետյանՍԱՍ-Ի ԱՐՏԱԿԻ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԴԵԳԵՐՈՒՄՆԵՐԸ
Գոհար ՎեզիրյանԺԱՆ ԲՈԴՐԻԱՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԻՄԱԿԸ
ՄԱՀՎԱՆԻՑ ՀԵՏՈ ԿԱՄ` ԼԱՎ, ԿԱՄ` ՈՉԻՆՉ
ԱՄԵՆ ԱՌՆԵՏ ՉԵՐՉԻԼ ՉԻ
Էդվարդ ԱնտինյանԱԶԻԶ ԹԱՄՈՅԱՆՆ ՈՒ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ ԱՅՍՔԱՆ ՆՄԱ՞Ն
Մինաս ՎարդանյանՍԵՐԺԻՆ ԹՈՂԵՔ ԻՐԱ ՏԵՂԸ, ԻՄ ՈՐԴՈՒՆ` ԻՐԱ
ՔԱՐՔԱՐՈՏ Է ՃԱՆԱՊԱՐՀԸ
Թագուհի ԹովմասյանՆՄԱՆ ՍՈՑԻՈԼՈԳՆԵՐԸ ԽԱՅՏԱՌԱԿՈՒՄ ԵՆ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՆ
ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԽՆԱՄԻՆ ԷԼԻ ԿԴԱՌՆԱ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
Գոհար Վեզիրյան
- 1840 Բոլնիս-Խաչեն գյուղում ծնվեց նշանավոր մանկավարժ, գրող, հրապարակախոս Ղազարոս Աղայանը: (Վախճ. 1911թ.-ին):
- 1882 Ծնվել է հեղափոխական գործիչ Կամոն (Սիմոն Տեր-Պետրոսյան): (Սպանվել է 1922 հուլիսի 13-ին):
- 1905 Սկսվեց Ալեքսանդրապոլի (այժմ Գյումրի) Երկաթուղայինների գործադուլը:
- 1919 Մահացավ երգիծաբան Հարություն Ալփիարը: (Ծնվ. 1864 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

