
ԱԶԱՏՎԵԼ ԹՇՆԱՄՈՒ ԲԱՐԴՈՒՅԹԻՑ
«Հայելի» ակումբի երեկվա հյուրերին` ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին եւ Արդյունաբերողների ու գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանին մտահոգում էին աշխարհաքաղաքական նոր իրողությունները, որոնք, ըստ ամենայնի, չեն շրջանցելու հարեւանների հետ չկարգավորված հարաբերությունների մեջ գտնվող Հայաստանին:
Հրանտ Բագրատյանը մտահոգված է, որ տարածաշրջանային խոշոր ծրագրերը շրջանցել են Հայաստանը, որը սպասելի չէր, ասենք, սրանից ութ-տասը տարի առաջ: «Տասը տարի առաջ եթե ասեին, որ նավթամուղ կկառուցվի առանց Հայաստանի, մենք ծիծաղում էինք, եթե ութ տարի առաջ Կարս-Ախալքալաք երկաթգծից խոսեին, ես կծիծաղեի: Հիմա ստացվում է, որ երկաթգծերն էլ, նավթամուղներն էլ, գազատարներն էլ կարող են շրջանցել Հայաստանը, քանի որ Հայաստանը` որպես տարածք չկա», - ահազանգում է նախկին վարչապետը: Իսկ դրա գլխավոր պատճառն, ըստ պարոն Բագրատյանի, այն է, որ մենք տասը տարուց ավելի է, ինչ «մասնագիտանում ենք» հյուսիս-հարավ գեոպոլիտիկայում եւ սրում ենք մեր հարաբերությունները Թուրքիայի հետ: Նա դժգոհ է ներկայիս իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունից այն առումով, որ ցեղասպանությունը դարձրել են արտաքին քաղաքականության թիվ 1 խնդիր: Իսկ այդ քաղաքականությունը, պարոն Բագրատյանի կարծիքով, լի է անհեթեթություններով: «Երբ որ Թուրքիան գնում է Եվրամիություն, չեն գնում ասում` եվրոպացիներ, մենք գենոցիդի պրոբլեմ ունենք, սրանց թույլ մի՛ տվեք մտնել ԵՄ: Դա անհեթեթություն է, դա արդեն սխալ է»: Նույնը վերաբերում է նաեւ Ջավախքի հարցին: Ըստ նախկին վարչապետի` պետք է հետեւողական լինել, աշխատել ջավախահայության հետ, տեր կանգնել նրա սոցիալ-տնտեսական զարգացմանն ու մշակութային ինքնության պահպանմանը, բայց հարցը չվերածել քաղաքական խնդրի: Հակադարձելով լրագրողների այն դիտարկմանը, որ ցեղասպանության հարցն անպայման պետք է արծարծել եւ պահանջել, որ աշխարհն այն ճանաչի, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հիշեցրեց, որ միայն 12 պետություն Հայաստանի առաջին իշխանությունների օրոք են ճանաչել ցեղասպանությունը: Այլ հարց է, որ դա չպետք է դառնա արտաքին քաղաքականության թիվ 1 խնդիր: «Հարցն այն չէ` Թուրքիան մեզ բարեկամ է, թե` թշնամի: Հարցն այն է` ինչպես ենք մենք լուծում թշնամու պրոբլեմը: Մենք այդ պրոբլեմը լուծում ենք ազգայնակա՞ն տեսակետից, թե՞ հայրենասիրական», - հարցնում է Հրանտ Բագրատյանը: Նա հիշեցրեց, որ Էրդողանի նամակն այդպես էլ մեր իշխանությունները քննարկման թեմա չդարձրեցին, մինչդեռ` մեր երկրի ղեկավարությունը, ԱԳՆ-ն պարտավոր են իրենց դիրքորոշումը հայտնել հայ-թուրքական հարաբերությունների մասին եւ քաղաքական շահի տեսանկյունից նայել Թուրքիայի հետ մեր սահմանի բացմանը: Բացի այդ, ըստ նրա, ամեն փոքր քայլ պետք է օգտագործենք, որը կարող է Թուրքիայի հետ մեր հարաբերությունները հանգեցնել որակական նոր վիճակի: ՀՀ արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը համամիտ չէ Հրանտ Բագրատյանի հետ այն հարցում, որ մեր իշխանությունները վարում են թուրքատյաց քաղաքականություն: Նա նշեց, որ, ընդհակառակը, տարիներ շարունակ հայկական կողմից Թուրքիային տնտեսական, մշակութային ոլորտներում համագործակցության առաջարկ է արվել, մինչդեռ` հենց թուրքական կողմն է հարցն անընդհատ քաղաքականացրել եւ նախապայմաններ առաջադրել: Բացի այդ, ըստ պարոն Ղազարյանի, եթե ցեղասպանության հարցն արդեն պատմության գզրոցներից հանել ենք, ուզենք, թե չուզենք, պետք է այդ հարցին տեր կանգնենք: Արսեն Ղազարյանը նաեւ համոզված է, որ թուրք հասարակությունը իր շատ շերտերում մնում է նույն բարբարոսը, եւ ցեղասպանության կրկնման վտանգն էլ այսօր ավելի ակնհայտ է, քան անցյալ դարի 90-ականների առաջին տարիներին: Պարոն Ղազարյանը մտահոգություն հայտնեց նաեւ, որ մեր հարեւան Վրաստանը գնում է դեպի ՆԱՏՕ, ՎՈւԱՄ-ի անդամ է, իսկ մենք ո՛չ ՆԱՏՕ ենք գնում, ո՛չ էլ ՎՈւԱՄ-ի անդամ ենք, իսկ տարածաշրջանային գործընթացները ազդելու են մեզ վրա: Ուստի, ըստ պարոն Ղազարյանի, մենք պետք է ռեալ գնահատենք մեր տնտեսական զարգացման պոտենցիալը: Պարոն Ղազարյանը մի հարցում համամիտ է Հրանտ Բագրատյանի հետ` Թուրքիայի հետ մեր տնտեսական, մշակութային հարաբերությունների զարգացումն անխուսափելի է:
- Թագուհի Հակոբյան
ԻՆԸ ԱՄԻՍ 9 ՕՐ...
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար, որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...ՈՒՄ` ՓՈՂՈՎ, ՈՒՄ ԷԼ` ՎԱԽԵՑՆԵԼՈՎ
Երեկ Էջմիածնի թիվ 19 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը քննարկել է այս ընտրատարածքում պատգամավորության թեկնածուների գրանցման հարցը: Սա սովորական քննարկում չի եղել, քանի որ հանձնաժողովի առաջ խնդիր ...ՄԵՐ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ԴՐԵԶԴԵՆՈՒՄ ԿՊԱՅՔԱՐԵՆ
Դավիթ ՋալալյանԵրեկ, ուշ երեկոյան Գերմանիայի Դրեզդեն քաղաքում մեկնարկել է շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց անհատական առաջնությունը: Այն բաղկացած է 11 տուրից եւ շվեյցարական մրցակարգով է անցկացվելու: Տղամարդկանց ...ԵԹԵ ԲԵՄՈՒՄ ԿԻՍԱՄԵՐԿ ԱՂՋԻԿՆԵՐ ՉԼԻՆԵՆ ԻՄ ՖՈՆԻՆ, ԷԼԻ ՄԱՐԴԻԿ ԲԱՎԱՐԱՐՎԱԾ ԿԶԳԱՆ
Թագուհի ԹովմասյանՀայկական հեռուստաեթերն այսօր ողողված է էստրադային կոչվող անիմաստ բովանդակութամբ երգերով ու դրանց հիման վրա նկարահանված նույնքան անիմաստ տեսահոլովակներով: Բայց սա ոչ թե հեռուստադիտողի պահանջներն հաշվի ...ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԻՐԱՆԻ ՀԵՏ
Քրիստոֆ ԲերթրամԱմերիկյան մի իմաստուն ասացվածք կա. «Եթե փոսի մեջ եք հայտնվել, այլեւս մի շարունակեք այն փորել»: Սյս խորհուրդին պիտի հետեւեն ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ հիմնական անդամներն ու Գերմանիան` այն վեց երկրների կառավարությունները, ...ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ՍՊԱՍՎՈՒՄ Է ՆՈՐ ՄԱՅԴԱՆ
Մելքոն ՄշեցյանԵրբ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն երկուշաբթի երեկոյան հրամանագիր արձակեց Գերագույն ռադան ցրելու եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու մասին, հավանաբար մտքով չէր անցնի, որ նախագահի ...«ՀԵՏՈ ԻՆՉ, ՈՐ 3 ԳՈՐԾԱՐԱՆ ՈՒՆԵՆՔ, ՄԵՆՔ ՀԱՐՈՒՍՏ ՉԵՆՔ ...»
Նարինե ԱվետյանՎստահեցնում է ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի մայրը, Օշականի գինու եւ կոնյակի գործարանի եւ «Տիգրան Արզաքանցյան» հիմնադրամի տնօրեն Վարսիկ Գրիգորյանը - Տիկին Վարսիկ, մեր ընթերցողներին ինչ կպատմեք ...ԲԱՑԱՌԻԿ ԿԱՐԾԻՔ
Մարինե ԽառատյանԻնչպես երեկ հայտնի դարձավ Երեւան ժամանած ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ու ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի համատեղ մամուլի ասուլիսից, պարոն Օսկանյանը որոշել է ընդառաջ գնալ նոր մարտահրավերներին ու ...ԲՀԿ-Ն ՊԱՐՏՎԵԼ Է, ՊԱՐՏՎՈՒՄ Է ԵՒ ԴԵՌ ԿՊԱՐՏՎԻ
Ավետիս ԲաբաջանյանԱյլեւս կարելի է ասել, որ «Բարգավաճ Հայաստանի» եւ նրա անհաղթ նախագահ Գագիկ Ծառուկյանի միֆը վերջնականապես փլուզվեց: Երեկ Արմավիրի առաջին ատյանի դատարանում ավարտվեց մարտի 25-ին տեղի ունեցած Արմավիրի ...«ԴԱՇԻՆՔԸ» ՇՊԻՈՆՆԵՐ Է ՓՆՏՐՈՒՄ
Թագուհի ԹովմասյանԱրցախի բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գլխավորած «Դաշինք» կուսակցության ներսում տեղի ունեցող զարգացումներն օրեցօր ավելի հետաքրքիր ընթացք են ստանում, եւ արդեն անհասկանալի է դառնում, թե այդ ...ԱԶԱՏՎԵԼ ԹՇՆԱՄՈՒ ԲԱՐԴՈՒՅԹԻՑ
Թագուհի Հակոբյան«Հայելի» ակումբի երեկվա հյուրերին` ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին եւ Արդյունաբերողների ու գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանին մտահոգում էին աշխարհաքաղաքական նոր իրողությունները, որոնք, ...
«ԼԵԴԻՍ ԸՆԴ ՋԵՆԹԼՄԵՆ, ԱՅ ԱՄ ՌՈԶԱ ՑԱՌՈՒԿՅԱՆ...»
Նարինե ԱվետյանԾԱՂԻԿ ՌՈՒԲՈՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
Գոհար ՎեզիրյանՍԱՍ-Ի ԱՐՏԱԿԻ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԴԵԳԵՐՈՒՄՆԵՐԸ
Գոհար ՎեզիրյանՀՈՒՅԺ ԳԱՂՏՆԻ ՆԱՄԱԿՆԵՐ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Թագուհի ԹովմասյանԺԱՆ ԲՈԴՐԻԱՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԻՄԱԿԸ
ՄԱՀՎԱՆԻՑ ՀԵՏՈ ԿԱՄ` ԼԱՎ, ԿԱՄ` ՈՉԻՆՉ
ԱԶԻԶ ԹԱՄՈՅԱՆՆ ՈՒ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ ԱՅՍՔԱՆ ՆՄԱ՞Ն
Մինաս ՎարդանյանՔԱՐՔԱՐՈՏ Է ՃԱՆԱՊԱՐՀԸ
Թագուհի ԹովմասյանՆՄԱՆ ՍՈՑԻՈԼՈԳՆԵՐԸ ԽԱՅՏԱՌԱԿՈՒՄ ԵՆ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՆ
ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԽՆԱՄԻՆ ԷԼԻ ԿԴԱՌՆԱ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
Գոհար Վեզիրյան
- 1820 Վանի Այգեստան թաղամասում ծնվեց հայ հասարակական-քաղաքական, հոգևոր-մշակութային գործիչ Մկրտիչ Խրիմյանը (Խրիմյան Հայրիկ): (Վախճ.1907թ.-ին, Էջմիածնում):
- 1915 Մահացավ Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Արշակ Վռամյանը
- 1920 Շուշիի հայերի կոտորածը:
- 1922 Մահացավ շվեցարահայ հայագետ և բարեգործ Լեոպոլտ Ֆավրին: Հայկական նահանգներում նա իր ծախսերով որբանոցներ էր պահում:
- 1945 Մահացավ բանաստեղծ, հրապարակախոս, հասարակական գործիչ Վահան Թեքեյանը: (Ծնվ. 1878 թ.):
- 1957 Մահացավ դերասան Աշոտ Շաղաթունին: (Ծնվ. 1882 թ.):
- 1995 Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվեց Գարեգին Ա-ն: Նա դարձավ Ամենայն հայոց 131-րդ հայրապետը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

