
3 ՀԱՐՅՈՒՐ ԵՆՔ, ԿԴԱՌՆԱՆՔ` 3 ՀԱԶԱՐ
Հարցազրույց «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության նախաձեռնող խմբի անդամ Վահագն Խաչատրյանի հետ
- Պարոն Խաչատրյան, Հայաստանում սկսված ընտրարշավը տեսնելով, չե՞ք կարծում, որ «Այլընտրանքը» իր անդամներով, աշխարհայացքով եւ առաջադրած խնդիրներով մի տեսակ չի տեղավորվում ներկայիս քաղաքական դաշտում, այստեղ բոլորովին այլ չափանիշներ են պահանջվում եւ նախընտրական մեթոդների բոլորովին այլ տրամաբանություն է գործում: - Իշխանությունների համար մեր քայլերը հաշվարկելի չեն, մենք լրիվ ուրիշ տրամաբանությամբ ենք գործում, եւ մեր խնդիրը պառլամենտում տեղ ունենալը չէ: Մենք խնդիր ենք դրել իսկապես իրականացնել իշխանափոխություն: Եվ մենք սկզբից էլ հայտարարել ենք, որ այս ընտրությունները լավագույն հնարավորություններից մեկն է, որպեսզի իրականացնենք իշխանափոխություն: Հիմա մենք դա անում ենք: Համախոհներ կգտնվեն այս ընթացքում, թե ոչ, որքան մարդիկ կմիանան մեզ` դա եւ՛ մեր խնդիրն է, եւ՛ այն մարդկանց, որոնք կարծում են, որ պետք է իշխանափոխություն լինի: Մենք գերխնդիր չենք դնում: Մենք հայտարարել ենք, որ մեր համախոհը ՀՀ քաղաքացին է: Ինչ վերաբերում է քաղաքական ուժերին, ապա հայտարարել ենք մեր մոտեցումների մասին: Ովքեր կասկածում են մեր ազնվությանը եւ հայտարարություններին, դա իրենց պրոբլեմն է: Թող տպավորություն չստեղծվի, թե մենք իրականությունը չենք գնահատում: Մենք շատ լավ հասկանում ենք, թե ում հետ գործ ունենք, որ սրանք հանուն իշխանության ամեն քայլի գնալու են: Թող բոլորն էլ իմանան, որ օրենքով մեզ տրված բոլոր հնարավորությունները մենք օգտագործելու ենք. պետք լինի հանրահավաք անել` կանենք, պետք լինի դատարան դիմել` դիմելու ենք: Այսինքն` մենք ապացուցելու ենք, որ այսօրվա իշխանությունները բռնակալ են: Թող պարզ ասեն` մեզ համար ժողովրդավարությունը ընդունելի չէ, Սահմանադրությունը ընդունելի չէ: - Եթե նկատի ունենանք, որ մեր իշխանությունները արտերկրում ժողովրդավար երեւալու խնդիր ունեն, չե՞ք կարծում, որ «Այլընտրանք»-ի քայլերն ուղղակի նվեր են նրանց. կհայտարարեն, թե տեսեք` հանրահավաք էլ են անում, մեզ էլ են քննադատում, սակայն քիչ մարդիկ են մասնակցում այդ հանրահավաքներին: - Իրականում մենք ոչ թե իրենց ջրաղացին ենք ջուր լցնում, այլ` հակառակը: Ինչ վերաբերում է դրսին, մենք դրսի համար չենք որեւէ բան անում, այլ` մեզ համար: Իսկ դուրսն իր գնահատականը կտա: Թող ոչ մեկի մտքով չանցնի, որ իշխանությունները կարող են մեր գործողություններն օգտագործել իրենց «իմիջի» համար: Մենք ամբիցիաների խնդիր չունենք. 300 մարդ են, կդառնան 3000: - Այնուամենայնիվ, տրամաբանակա՞ն չէր լինի, եթե սպասեիք, մինչեւ որ այս ապաքաղաքական ուժերը բոլոր խաղերը տալուց, իրար հետ հաշվեհարդարներ տեսնելուց հետո ստիպված ասպարեզը լքեին: Այնժամ ասպարեզ կգային այն քաղաքական ուժերը, որոնք էլ ամեն ինչ կսկսեին «մաքուր էջից»` առաջարկելով նոր գաղափարներ եւ ծրագրեր: - Համաձայն չեմ այդ տեսակետին: Նրանք իրար միս չեն ուտելու, իրար հետ են, մի կուռ համակարգ, որը, եթե չես խաթարում, չես փորձում խփել, նա չի փլվելու: Իմփիչմենթը նպատակ չէ, միջոց է, որով կարող ենք մեր նպատակին հասնել: Շատ հեշտ է պոպուլիստական ելույթներ ունենալը: Մենք հեռու ենք մնում դրանից: Մենք պետք է ՀՀ քաղաքացուն վաղվա օրը ներկայացնենք: Չի կարելի այդ ամենը վաղվան թողնել: Մենք ուշացել ենք, որ այսօրվան ենք թողել: - Իսկ ներկայիս հասարակության մեջ տեսնու՞մ եք այն ռեսուրսը, որը բավարար է իշխանափոխության համար: - Կա, հավատացեք, որ կա այդ ռեսուրսը: Հասարակությունը այնքանով է բարոյալքված, որ չի տեսնում ապագան, չի տեսնում այն մարդուն, որը կարող է իրեն առաջ տանել: Պետք է այնպես անել, որ այդ հասարակությունը դառնա ուրիշ:
- Թագուհի Հակոբյան
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆՑԻՆԵՐԸ ՀԻՇՈՒՄ ԵՆ ԵՒ ՀԻՇԵՑՆՈՒՄ
Ռուզաննա ՄնացականյանՆոյեմբերյան քաղաքն ու Տավուշի մարզի մոտ հինգ տասնյակ գյուղերն ընդգրկող թիվ 40 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի վեց թեկնածու է առաջադրվել: Գրանդ Հոլդինգի նախագահ Հրանտ Վարդանյանի ...ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԽՆԱՄԻՆ ԷԼԻ ԿԴԱՌՆԱ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
Գոհար ՎեզիրյանԲՀԿ համամասնական ցուցակի անցողիկ` 18-րդ տեղում է հայտնվել ՀՀ ԱԺ պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի խնամի` Մուրադ Գուլոյանը, որի միակ որդին նախորդ տարի սեպտեմբերին ամուսնացավ Ծառուկյանի դուստրերից մեկի հետ: ...ԵՐԵՔ ՄԱՏԻ ԿՈՄԲԻՆԱՑԻԱ
Ավետիս ԲաբաջանյանՄարտի 29-ին Արմավիրի քաղաքապետի թեկնածու Արայիկ Աղաբաբյանը դիմել էր Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարան` պահանջելով անվավեր ճանաչել մարտի 25-ին կայացած Արմավիրի քաղաքապետի ընտրությունները եւ մարտի ...ՊԱՇՏՊԱՆԵՔ ՄԵՐ ԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Նարինե Ավետյան«Նոր ժամանակներ» կուսակցությունը 3 կուսակցություն է ֆիքսել, որոնք նախաքարոզչական շրջանում խախտումներ են թույլ տվել` ՀՀԿ, ԲՀԿ եւ ՀՅԴ: «Մեր կողմից հստակ արձանագրվել է, որ ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն արդեն սկսել ...ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐԸ ԿՓՐԿԻ՞
Թ. ԹովմասյանԱրաբկիր համայնքի պատգամավորության թեկնածու, «Հայաստան» հանրախանութի սեփականատեր Հայրապետ Հայրապետյանն իր մրցակիցներին առաջարկում է ստորագրել արդարության հուշագիր: Երեկ «Ուրբաթ» ակումբում հրավիրած ...3 ՀԱՐՅՈՒՐ ԵՆՔ, ԿԴԱՌՆԱՆՔ` 3 ՀԱԶԱՐ
Թագուհի ՀակոբյանՀարցազրույց «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության նախաձեռնող խմբի անդամ Վահագն Խաչատրյանի հետ - Պարոն Խաչատրյան, Հայաստանում սկսված ընտրարշավը տեսնելով, չե՞ք կարծում, որ «Այլընտրանքը» ...
«ԼԵԴԻՍ ԸՆԴ ՋԵՆԹԼՄԵՆ, ԱՅ ԱՄ ՌՈԶԱ ՑԱՌՈՒԿՅԱՆ...»
Նարինե ԱվետյանԾԱՂԻԿ ՌՈՒԲՈՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
Գոհար ՎեզիրյանՍԱՍ-Ի ԱՐՏԱԿԻ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԴԵԳԵՐՈՒՄՆԵՐԸ
Գոհար ՎեզիրյանՀՈՒՅԺ ԳԱՂՏՆԻ ՆԱՄԱԿՆԵՐ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Թագուհի ԹովմասյանԺԱՆ ԲՈԴՐԻԱՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԻՄԱԿԸ
ՄԱՀՎԱՆԻՑ ՀԵՏՈ ԿԱՄ` ԼԱՎ, ԿԱՄ` ՈՉԻՆՉ
ԱԶԻԶ ԹԱՄՈՅԱՆՆ ՈՒ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ ԱՅՍՔԱՆ ՆՄԱ՞Ն
Մինաս ՎարդանյանՔԱՐՔԱՐՈՏ Է ՃԱՆԱՊԱՐՀԸ
Թագուհի ԹովմասյանՆՄԱՆ ՍՈՑԻՈԼՈԳՆԵՐԸ ԽԱՅՏԱՌԱԿՈՒՄ ԵՆ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՆ
ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԽՆԱՄԻՆ ԷԼԻ ԿԴԱՌՆԱ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
Գոհար Վեզիրյան
- 1913 Կ. Պոլսի պատրիարքարանը ռուսական դեսպան Գիրսին ներկայացրեց բարենորոգումների իր նախագիծը:
- 1915 Սպանվեց հեղափոխական գործիչ Վանա իշխանը (Նիկոլ Պողոսյան): (Ծնվ. 1883 թ.):
- 1921 ՀԽՍՀ Հեղկոմի հրամանը «Հայրենիքի փրկության կոմիտեի» տապալման, նրա անդամների ձերբակալման և ամբողջ հանրապետության մեջ խորհրդային իշխանությունը վերականգնելու մասին:
- 1990 Ընդունվեց ԽՍՀՄ-ի օրենք՝ «ԽՍՀՄ-ի կազմից Խորհրդային հանրապետութունների դուրս գալու ընթացակարգի մասին», որն ինքնավար մարզերին թույլ տվեց դառնալ անկախ այն հանրապետությունից, որի կազմում եղել են, եթե տվյալ հանրապետությունը ԽՍՀՄ-ի կազմից դուրս է եկել:
- 1997 Լիբանանի Հանրապետության խորհրդարանը բանաձև ընդունեց, ապրիլի 24-ը հռչակելով հայ ժողովրդի դեմ գործադրված կոտորածների հիշատակի օր:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

