
«ՈՉ ՄԻ ԽԱԽՏՈՒՄ ՖԻՔՍԱՑԻԱ ՉԻ ԱՐԵԼ»
- Արմավիրում հասունանում է ՀՀԿ-ԲՀԿ ներիշխանական հերթական վեճը: Երկուշաբթի Արմավիրի առաջին ատյանի դատարանը կլսի քաղաքապետի ընտրությունների արդյունքները բողոքարկող ԲՀԿ ներկայացուցիչ Արայիկ Աղաբաբյանի հայցն ընդդեմ ընտրություններում հաղթանակ տարած ՀՀԿ թեկնածուի` Ռուբեն Խլղաթյանի: ԲՀԿ ներկայացուցիչը պնդում է, որ ընտրությունների ժամանակ տեղի են ունեցել ընտրախախտումներ, որոնց հետեւանքով կեղծվել է 3500-4000 ձայն, ինչն էլ էական ազդեցություն է ունեցել ընտրությունների արդյունքների վրա: Դատական վեճի մասին երեկ զրուցեցինք Արմավիրի վերընտրված քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի հետ:

- Պարոն Խլղաթյան, պատրա՞ստ եք պատասխան տալ դատարանում ներկայացված մեղադրանքներին: Խոսք է գնում հսկայական կեղծիքների մասին: - Ես պատասխան կտայի, եթե մեղավորություն զգայի: Մեղավորություն չկա, մաքուր հաղթանակ է ամբողջությամբ: Ինչ վերաբերում է Արայիկ Աղաբաբյանի մեղադրանքներին, չկան այդպիսի փաստեր, գոյություն չի կարող ունենալ: Ես գտնում եմ, որ որպես թեկնածու, որպես գործող քաղաքապետ մեր կողմից ոչ մի խախտումներ չկան, արձանագրություն գոյություն չունի: Ինչ վերաբերում է ուղղակի խոսքով ասելուն, կա հայկական մի հին ասացվածք՝ «ասել-խոսալով լինի, ղասաբի շունն էլ ղասաբ կլինի»: - ԲՀԿ ներկայացուցիչը պնդում է, որ ընտրացուցակներում կան կեղծիքներ ու ինքն ունի բազմաթիվ փաստեր: Նա նաեւ համոզված է, որ այդ կեղծիքների հեղինակները անպայման պատասխան են տալու: - Ընտրացուցակների պատասխանատվությունը նոր օրենսգրքով կրում է անձնագրային բաժանմունքը: Բացի դրանից, ոչ մի փաստ, որքանով որ ես եմ տեղյակ, այսօրվա դրությամբ արձանագրված չէ: Արմավիր քաղաքն ունի 15 ընտրատեղամաս: 15 ընտրատեղամասերում ձեւավորված են եղել հանձնաժողովներ, հանձնաժողովների անդամները, կարելի է ասել, հավասարազոր են բաժանվել, եղել են վստահված անձինք եւ ընտրությունների ժամանակահատվածում, ընտրությունների ավարտից հետո ոչ մի հանձնաժողովի անդամ ոչ մի բան ֆիքսացիա չի արել, գոյություն չունի ոչ մի այդպիսի փաստաթուղթ: Եթե կային այդպիսի դեպքեր, ինչո՞ւ իրենց հանձնաժողովների անդամները չկարողացան էդ ամեն ինչը գրանցել: Ես կարող եմ ասել, որ դրանք բոլորը հերյուրանքներ են, որովհետեւ միշտ էդ անձնավորությունն ունի այդպիսի մի բնավորություն՝ դնում է իր թեկնածությունը, սպասում է ընտրությունների արդյունքին, պարտվում է եւ դիմում է դատարան: Կլինի դատ, կլսվի էդ բոլոր անհիմն մեղադրանքները: Ցանկացած պարագայում ես պարտավոր եմ ընդունելու այն, ինչ որ կորոշի դատարանը: - Այսինքն` կթողնե՞ք քաղաքապետի պաշտոնը, եթե պարզվի՝ կեղծիքներ եղել են: - Եթե պարոն Աղաբաբյանը ունեցել է շտաբ, թիմ, նա պարտավոր էր 30 օրվա ընթացքում ստուգել ցուցակները: Եթե կային անճշտություններ, եթե կային որեւիցե այլեւայլոցներ, նա պարտավոր էր առաջնահերթ դիմելու անձնագրային բաժին եւ էդ անճշտությունները բերել օրինական հիմքի: Գոյություն չունի ոչ մի այդպիսի մեկ փաստ: Եվ վերջիվերջո գտնում եմ, որ մարդ եթե պարտվում ա, նաեւ արժանապատվություն պիտի ունենա պարտությունը կրելու: - Եթե փաստեր չկան, այդ դեպքում ինչպե՞ս եք գնահատում, որ ընտրությունների արդյունքները բողոքարկելու հարցում ԲՀԿ-ն հրապարակավ սատարում է Աղաբաբյանին: - Եթե ԲՀԿ-ն իրեն սատարում է, դիմեք ԲՀԿ նախագահին, ոչ՝ ինձ: Ինչ վերաբերում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է այդ հարցը դրել, ես գտնում եմ, որ այստեղ չի գնում պայքար ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ, այլ ուղղակի՝ երկու անձերի միջեւ: Պարոն Աղաբաբյանը արդեն 6-րդ կուսակցությունն է փոխում: Այսքանը կասեմ: - Ձեր հասցեին նաեւ մեղադրանք է հնչել, որ մինչ ընտրությունները օգտագործել եք վարչական լծակները, մասնավորապես Ձեր աշխատակիցներին գործուղել եք դպրոցներ, կրթական հաստատություններ, որ էնտեղ Ձեզ ընտրողների ցուցակներ կազմեն, սպառնացել եք, որ կազատեք աշխատանքից, եթե Ձեզ չընտրեն: - Ոչ մի կրթական օջախ տեղական ինքնակառավարման մարմիններին չի ենթարկվում, դրանք բոլորը գտնվում են մարզպետարանի ենթակայության տակ: Երկրորդը՝ ողջ Արմավիր քաղաքը եւ Հայաստանի հանրապետությունը գիտի, որ տվյալ անձնավորությունը միշտ իրա թեկնածությունը դրել է եւ երբեք էլ չի հանել: Այսինքն` նա վեչնի թեկնածու է համարվում: Չեմ էլ ուզում որոշակի փակագծեր բացեմ: Կա օրենք, վստահ եմ, որ հանրապետությունում օրենքը գործում է: Դատարանը ոնց կորոշի: Մենք էլ պարտավոր ենք դատարանի որոշմանը լինենք ենթակա:
- Մարինե Խառատյան
ԻՆԸ ԱՄԻՍ 5 ՕՐ...
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար, որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...ՆՄԱՆ ՍՈՑԻՈԼՈԳՆԵՐԸ ԽԱՅՏԱՌԱԿՈՒՄ ԵՆ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՆ
Կան մարդիկ, որոնք ասպարեզ են ելնում 4-5 տարին մեկ` նախընտրական շրջանում, երբ պղտոր ջրում ձուկ որսալը հեշտանում է: Նրանք գիտեն, թե իշխանություն, փող եւ ուժ ունեցողները երբ են զգում իրենց ծառայությունների ...ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԿԱՍԵՑՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԵՐԻՆ
Դավիթ Ջալալյան
Հայաստանցի գրոսմայստեր, աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանին չհաջողվեց Մոնտե Կառլոյում ավարտված կույր եւ արագ շախմատի միջազգային խոշոր մրցաշարում մրցանակային տեղ զբաղեցնել:
Նախավերջին տուրում հայ գրոսմայստերը ...ԺԱՆ ԲՈԴՐԻԱՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԻՄԱԿԸ
Վերջերս, 2007 թվականի մարտի 7-ին 77 տարեկան հասակում մահացավ ֆրանսիացի հայտնի փիլիսոփա, սոցիոլոգ, մշակութաբան, մոտ 50 գրքի հեղինակ Ժան Բոդրիարը: Ընթերցողին ենք ներկայացնում նրա վերջին հոդվածը Իրաքի ...ԿՈՍՈՎՈՅԻ ԱՊԱԳԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆՆ Է
Վեսնա Պերիչ Զիմոնիչ, Պիտեր Պոպխեմ
Կոսովոյում ՄԱԿ-ի ներկայացուցիչ Մարտի Ահթիսահարին ենթարկվելով Սերբիայի զայրույթն առաջացնելու վտանգին` «անկախություն» բառն օգտագործեց անջատողական տրամադրություններ ունեցող գավառի ապագային վերաբերող ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՍԵՆՍՈՒՍ ԻՐԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԽՆԴՐՈՒՄ
Ստեփան Գրիգորյան
2007 թվականի մարտի 8-ին ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհուրդը Թեհրանի կողմից միջուկային ռումբ ստեղծելու մտավախության պատճառով վավերացրեց Իրանին միջուկային ոլորտում տրամադրվող տեխնիկական օգնության կրճատման ...«ԼԵԴԻՍ ԸՆԴ ՋԵՆԹԼՄԵՆ, ԱՅ ԱՄ ՌՈԶԱ ՑԱՌՈՒԿՅԱՆ...»
Նարինե Ավետյան
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մայրը` Ռոզա Ծառուկյանը 74 տարեկան, ժիր, գործունյա, աշխարհը ման եկած կին է: Նա իր որդուն պատկանող «Մուլտի-գրուպ» կոնցեռնում շատ կարեւոր տեղ է զբաղեցնում` ղեկավարում է «Մուլտի-ագրո» ...ՍԱՍ-Ի ԱՐՏԱԿԻ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԴԵԳԵՐՈՒՄՆԵՐԸ
Գոհար Վեզիրյան
«ԱԼՄ հոլդինգի» նախագահ Տիգրան Կարապետյանի գլխավորած «Ժողովրդական կուսակցության» համամասնական ցուցակի 4-րդ պատվավոր հորիզոնականում է հանգրվանել Արտակ Սարգսյանը՝ նույն ինքը ՍԱՍ-ի Արտակը, որը «ՍԱՍ» սուպերմարկետների ...ՔԱՐՔԱՐՈՏ Է ՃԱՆԱՊԱՐՀԸ
Թագուհի Թովմասյան
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հանկարծահաս մահը հայրենի քաղաքական դաշտում խառնեց շատ ուժերի ու գործիչների խաղաքարտերը:
Այն, ըստ էության, ավելի սրեց ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի եւ տարածքային ...ԱԶԻԶ ԹԱՄՈՅԱՆՆ ՈՒ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ ԱՅՍՔԱՆ ՆՄԱ՞Ն
Մինաս Վարդանյան
Գաղտնիք չէ, որ ավտորիտար վարչակարգ ունեցող երկրներում ազգային փոքրամասնությունները, որպես կանոն, պաշտպանում են իշխանություններին: Հայաստանի դեպքում` ավելին. այդպես են վարվում նաեւ Ադրբեջանից ու Վրաստանից ...«ԱՅԼԸՆՏՐԱՆՔԻՆ» ՔՇԵԼՆ ԱՅՆՔԱՆ ԷԼ ՀԵՇՏ ՉԷ
Թագուհի Հակոբյան
«Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության անդամները խնդիր ունեն «ջրի երես» հանել Երեւանի քաղաքապետարանի եւ դատական համակարգի ապօրինությունները:
Արդեն քանի անգամ Երեւանի քաղաքապետարանն արգելել ...«ՈՉ ՄԻ ԽԱԽՏՈՒՄ ՖԻՔՍԱՑԻԱ ՉԻ ԱՐԵԼ»
Մարինե Խառատյան
Արմավիրում հասունանում է ՀՀԿ-ԲՀԿ ներիշխանական հերթական վեճը: Երկուշաբթի Արմավիրի առաջին ատյանի դատարանը կլսի քաղաքապետի ընտրությունների արդյունքները բողոքարկող ԲՀԿ ներկայացուցիչ Արայիկ Աղաբաբյանի ...
«ԼԵԴԻՍ ԸՆԴ ՋԵՆԹԼՄԵՆ, ԱՅ ԱՄ ՌՈԶԱ ՑԱՌՈՒԿՅԱՆ...»
Նարինե ԱվետյանԾԱՂԻԿ ՌՈՒԲՈՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
Գոհար ՎեզիրյանՍԱՍ-Ի ԱՐՏԱԿԻ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԴԵԳԵՐՈՒՄՆԵՐԸ
Գոհար ՎեզիրյանԷՋՄԻԱԾԻՆՑԻՆ ՊԵՏՔ Է ԱԶԱՏԱԳՐՎԻ ԻՐ ԲՌՆԱԿԱԼՆԵՐԻՑ
Ավետիս ԲաբաջանյանՀՈՒՅԺ ԳԱՂՏՆԻ ՆԱՄԱԿՆԵՐ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Թագուհի ԹովմասյանԺԱՆ ԲՈԴՐԻԱՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԻՄԱԿԸ
ՄԱՀՎԱՆԻՑ ՀԵՏՈ ԿԱՄ` ԼԱՎ, ԿԱՄ` ՈՉԻՆՉ
ԱԶԻԶ ԹԱՄՈՅԱՆՆ ՈՒ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ ԱՅՍՔԱՆ ՆՄԱ՞Ն
Մինաս ՎարդանյանՔԱՐՔԱՐՈՏ Է ՃԱՆԱՊԱՐՀԸ
Թագուհի ԹովմասյանՆՄԱՆ ՍՈՑԻՈԼՈԳՆԵՐԸ ԽԱՅՏԱՌԱԿՈՒՄ ԵՆ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՆ
- 1903 Ծնվեց աղբյուրագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Աբրահամյանը:
- 1907 Ծնվեց անվանի կոնյակագործ, հայկական լավագույն կոնյակների ստեղծող Մարգար Սեդրակյանը:
- 1909 Սկսվեց Ադանայի (Կիլիկիա, արևմտյան Հայաստան) հայերի կոտորածը: Երեք շաբաթվա ընթացքում մոտավորապես 30000 մարդ սպանվեց:
- 1962 Հրապարակվում է ՀԿԿ Կենտկոմի և ՀԽՍՀ Մինիստրների խորհուրդի որոշումը «Հայկական ԽՍՀ գյուղատնտեսության կառավարումը վերակառուցելու մասին»: Այդ որոշման համաձայն հանրապետության մեջ ստեղծվում է գյուղատնտեսական արտադրության ղեկավարման կոլտնտեսային-սովխոզային 11 տերիտորիալ արտադրական վարչություն:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

