
ԾԱՂԻԿ ՌՈՒԲՈՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
- Մականունավոր հեղինակությունները ոչ միայն մեծամասնական ընտրակարգով են փորձում ներդրվել խորհրդարանական գործունեության մեջ, այլ նաեւ համամասնական ընտրակարգով:

Բավական է ուսումնասիրել մասնավորապես` ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի համամասնական ընտրացուցակները եւ ակնհայտ կդառնա, որ մականունավորների ներկայացվածությունը այդ ցուցակներում բավական բարձր տոկոս է կազմում: Ըստ այդմ` կփորձենք նաեւ ներկայացնել ցուցակներում ընդգրկված օլիգարխների եւ մականունավոր տարրերի գործունեությունը` հասարակությանը իրազեկելով, թե ովքեր են մոտ ապագայում ԱԺ-ում որոշումներ կայացնելու եւ օրենքներ ընդունելու: Այսօրվա մեր հրապարակման «հերոսը» ԲՀԿ ցուցակի անցողիկ տեղերից մեկում հայտնված 36-րդ համարն է` ԲՀԿ անդամ, «Ռուբինյանց» ՍՊԸ-ի հիմնադիր եւ նախագահ` Ռուբեն Գեւորգյանը կամ Ծաղիկ Ռուբոն: Վերջինս հասարակական լայն շերտերին հայտնի է իր էքսցենտրիկ բնավորությամբ եւ մեծ-մեծ խոսելու սովորությամբ: Բերենք բնութագրական մեկ օրինակ. երբ Դավիթաշենի թաղապետի աթոռի համար պայքարում էին Սուրիկ Ղուկասյանն ու Ռուբեն Գեւորգյանը, վերջինս տեսնելով, որ իր պաշտոնավարության առաջին ժամկետում Ղուկասյանը վարդեր է տնկել Դավիթաշեն համայնքում, խոստացել է, որ երբ ինքը թաղապետ դառնա առաջին հերթին այդ վարդերն է վերացնելու, քանի որ Ղուկասյանը Դավիթաշենը լրիվ դարձրել է Կիրովաբադ: Ընդհանրապես հարկ է նկատել, որ այս գործիչը բոլոր ընտրությունների նախօրյակին հայտարարում է, որ ինքը հաղթելու է, բայց վերջին շրջանում մշտապես պարտվել է ու հետո էլ հայտարարել, որ եթե շատ ցանկանար` անպայման կհաղթեր: Միաժամանակ նրանք, ովքեր առիթ են ունեցել փոքր-ինչ մոտիկից շփվելու նրա հետ, անպայման նկատած կլինեն, որ վերջինս հաճախ է շահարկում իր կենսագրության այն հատվածը, որ ինքը «կռված տղա» է եւ «Սասնա ծռեր» ջոկատի ամենահամարձակ մարտիկներից է: Նա առանձնահատուկ հպարտությամբ է ընդգծում, որ իր սեփական լուման է ներդրել հայրենիքի պաշտպանության սուրբ գործում: Այս առումով ավելացնենք, որ ի տարբերություն այն ազատամարտիկների, ովքեր օրվա հացի խնդիր նույնիսկ չեն կարողացել լուծել, Ծաղիկը շատ ճարպկորեն եւ մեծ արագությամբ կարողացել է դղյակներ կառուցել, տարբեր շահութաբեր բիզնես-ոլորտներ մտնել եւ բավական լուրջ կարիերա անել նաեւ քաղաքականության մեջ: Ընդգծենք նաեւ, որ Ծաղիկ Ռուբոյի անունը բավական հաճախ շրջանառվում է տարբեր մասշտաբի կռիվների եւ տհաճ պատմությունների մեջ: Օրինակ` շատերը չեն մոռացել այն, որ ԱԺ նախկին պատգամավորն ու Դավիթաշեն համայնքի նախկին թաղապետն ինչ-որ ժամանակ ձերբակալված է եղել: Նրան կասկածում էին Երեւանի մի շարք վայրերում պայթյուններ կազմակերպելու մտադրության մեջ: Գեւորգյանի ձերբակալության մասին պաշտոնական հաղորդագրության մեջ նշվել էր, որ վերջինիս մոտ հայտնաբերվել էր երեք հատ պայթեցնող սարքավորում, նաեւ՝ «Սիմենս C-35» ձեւափոխված բջջային հեռախոս, որի արդյունքում նրա դեմ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի «սպանության նախապատրաստություն» հոդվածի հատկանիշներով: Իսկ այդ մտադրությունն, ըստ ոստիկանության վարկածի, ուղղակի առնչություն ուներ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի` Լֆիկ Սամոյի դեմ մահափորձ կազմակերպելու հանգամանքի հետ: Հիշեցնենք, որ 2003թ. Ծաղիկ Ռուբոյի եւ ԼՖիկ Սամոյի միջեւ կոնֆլիկտ էր ծագել, ինչի պատճառը առաջինի եղբորորդու եւ Լֆիկի քրոջ որդու միջեւ ծագած հերթական «բազարն» էր, որի արդյունքում` 2003թ. hունիսի 25-ին Նուբարաշենի խճուղում տեղի ունեցած հայտնի հրաձգության արդյունքում զոհ գնացին երեք անձ, այդ թվում եւ Ծաղիկի եղբորորդիներից մեկը: Հրաձգության զոհ էր դարձել նաեւ երիտասարդներին տեղափոխող տաքսու վարորդը եւ նրանց հետ նույն մեքենայում գտնվող ՊՆ ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ Գարեգին Հարությունյանը: Ինչ վերաբերում է Ծաղիկի բիզնես-գործունեությանը, ապա վերջինիս են պատկանում երթուղայինի գծեր` մասնավորապես ասում են, որ նրա ենթակայության տակ են գտնվում 42, 78 եւ 30 համարանիշի երթուղիները: Բացի այս, Դավիթաշենում գործող սուպերմարկետների մեծ մասը Ծաղիկ Ռուբոյինն է, ինչպես նաեւ նույն համայնքում գործող, այսպես կոչված, արագ սննդի կետերը` լահմաջոյանոցներն ու խորոված-քաբաբնոցները նույնպես: Դավիթաշենի այգում է տեղակայված նաեւ Ծաղիկ Ռուբոյին պատկանող «Դեյզի» բացօթյա ամառային սրճարանն ու նրա հարակից տարածքում գործող նույնանուն ռեստորանը, որն աշխատեցնում է նրա դուստրը. ի դեպ` վերջինս անցած տարի սեփական ավտոմեքենայով վրաերթի ենթարկեց երկու անչափահաս երեխաների. նրանցից մեկը մահացավ, բայց Ծաղիկի դուստրը որեւէ պատասխանատվության չենթարկվեց: «Դեյզի» անունն է կրում նաեւ Ծաղիկին պատկանող տաքսի սերվիսը, որտեղ շահագործվում են Գեւորգյանին պատկանող «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ: Միաժամանակ հավելենք, որ բացի բիզնեսային գործերից, Ծաղիկ Ռուբոն սիրում է զբաղվել գրական գործունեությամբ. նա հրատարակել է մի շարք գրքեր իր պատերազմական ուղու մասին, ինչպես նաեւ հայրենասիրական բնույթի տարբեր երգերի հեղինակ է: Ռուբեն Գեւորգյանի խորհրդարանական, ըստ այդմ` քաղաքական գործունության մասին խոսելիս պետք է արձանագրել, որ Ծաղիկը խորհրդարանում աչքի է ընկել ոչ թե իր բուռն օրենսդրական գործունեությամբ, այլ գեղարվեստական բնույթի հայտարարություններով, որոնցում հիմնականում շոշափվել են մեր հայրենիքի ու նրա թափած արյան մասին թեմաները: Այնպես որ, ԲՀԿ-ն հանգիստ կարող է ապավինել ոչ այնքան Ծաղիկի իրավական եւ քաղաքական գիտելիքներին, որքան վերջինիս ճարտասանությանն ու գրական-գեղարվեստական գործունեությանը:
- Գոհար Վեզիրյան
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՃԱՆԱՊԱՐՀՆ ԱՅԼԵՒՍ ԲԱՑ Է
Մարտի 25-ին հանկարծամահ եղավ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, նույն օրը Արմավիրի քաղաքապետի ընտրություններում հանրապետականների ներկայացուցիչ, գործող քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը հաղթեց «Բարգավաճ Հայաստան» ...ԿՀԱՋՈՂԻ՞ ԽՓԵԼ ԱՌԱՋԻՆ ԳՈԼԸ
Դավիթ Ջալալյան
Այսօր Լեհաստանի Կյոլցե քաղաքի մարզադաշտում, Երեւանի ժամանակով 23.30-ին կկայանա ֆուտբոլի Եվրոպայի 2008 թվականի առաջնության ընտրական փուլի Լեհաստան-Հայաստան հանդիպումը:
Մեր մրցակիցը վեց հանդիպումներում ...«ՌՈՅԱԼ-ԱՐՄԵՆԻԱՅԻՆ» ՊԱՏԺՈՒՄ ԵՆ ԿԱՇԱՌՔ ՉՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Էլմիրա Մարտիրոսյան
Դա նաեւ «լավ դաս» է բոլոր այն տնտեսվարողներին, ովքեր կհանդգնեն չենթարկվել Մաքսային պետական կոմիտեի (ՄՊԿ) չգրված օրենքներին:
«Ռոյալ-Արմենիա» (ՌԱ)-ՄՊԿ հակամարտությունն սկսվեց 2003-ին՝ մաքսավորների ...ՄԻ ԿԱԹԻԼ ՄԵՂՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ
Նարինե Ավետյան
Նախընտրական այս շրջանում հանրապետությունում քաղաքականացվել է ամեն բան: Դրանից զերծ չեն մնացել նաեւ մեղուներն ու մեղվաբույծները:
Եվ ինչպես Մեղվաբույծների ազգային միավորման նախագահ Թելման Նազարյանն ...ԱՄՆ-Ն ՁԳՏՈՒՄ Է ԿԱՆԽԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԵՐԽՈՒԺՈՒՄԸ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՐԱՔ
Սայմոն Թիսդոլ
Անկարայի պնդումներով քուրդ ապստամբները գրոհի են պատրաստվում, սակայն Թուրքիայի պլանավորած գործողությունները կարող են էական վնաս պատճառել ամերիկյան խաղաղ ռազմավարությանը:
Ուստի ԱՄՆ-ն ամեն ինչ անում ...ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵՑ ՊԱՅՔԱՐԻՑ
Թագուհի Թովմասյան
Երեկ մենք տեղեկացրել էինք, որ Ռոբերտ Քոչարյանն իր մոտ է հրավիրել «Դաշինք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանին՝ առաջարկելով հրաժարվել մեծամասնական ընտրակարգով Ալեքսանդր Սարգսյանի դեմ պայքարից՝ փոխարենը ...ՀՈՒՅԺ ԳԱՂՏՆԻ ՆԱՄԱԿՆԵՐ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Թագուհի Թովմասյան
«Դաշինք» կուսակցության նախագահ, Արցախի հերոս Սամվել Բաբայանի մասին նկարահանված ֆիլմի առաջին մասը (ռեժիսոր Վարդուհի Սիմոնյան), որն արդեն ցուցադրվել է «Երկիր Մեդիա» հեռուստատեսությամբ, երկրորդ ու երրորդ ...ԲՈՒՄԵՐԱՆԳԻ ՕՐԵՆՔԸ
Վարդան Հարությունյան
Վերջին մեկ տարում, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը չափից ավելի հաճախ է երեւում հեռուստատեսությամբ ու մամուլում:
Հասկանալի է, նախընտրական շրջան է, ու ինքն էլ մեծ ծրագրեր եւ նպատակներ ...ԾԱՂԻԿ ՌՈՒԲՈՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
Գոհար Վեզիրյան
Մականունավոր հեղինակությունները ոչ միայն մեծամասնական ընտրակարգով են փորձում ներդրվել խորհրդարանական գործունեության մեջ, այլ նաեւ համամասնական ընտրակարգով:
Բավական է ուսումնասիրել մասնավորապես` ՀՀԿ-ի ...ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԱՀՆ ԷԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ Է ՀԱՆԳԵՑՆԵԼՈՒ
Նարինե Ավետյան
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի վաղաժամ մահը քաղաքական դաշտի վրա լուրջ անդրադարձ կունենա:
«Նրանք, ովքեր ցանկանում են ցույց տալ, որ ներքաղաքական ցնցումներ չեն լինի եւ ցանկանում են դրանով ժողովրդին հանգստացնել, ...ՍՊԱՍԵՆՔ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԻ
Թագուհի Հակոբյան
Հայաստանի տիպի երկրներում, որտեղ իշխանությունն ու կուսակցությունները անձնավորված են եւ անձի հեռանալը լուրջ տեղաշարժեր է առաջացնում համակարգի ներսում, ակնհայտ է, որ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հանկարծահաս ...ՍԵՐԺԻՆ ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ՎԱԶԳԵՆԻ 99-Ի ՊՐՈԲԼԵՄՆԵՐԸ
Մարինե Խառատյան
Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը համոզված է, որ եթե Անդրանիկ Մարգարյանի անժամանակ մահվան հետեւանքով վարչապետ դառնա Սերժ Սարգսյանը, ստիպված է լինելու պայքարել այն ամենի դեմ, «ինչը ստեղծվել ...
ԾԱՂԻԿ ՌՈՒԲՈՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
Գոհար ՎեզիրյանԷՋՄԻԱԾԻՆՑԻՆ ՊԵՏՔ Է ԱԶԱՏԱԳՐՎԻ ԻՐ ԲՌՆԱԿԱԼՆԵՐԻՑ
Ավետիս ԲաբաջանյանՀՈՒՅԺ ԳԱՂՏՆԻ ՆԱՄԱԿՆԵՐ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Թագուհի ԹովմասյանՍԵՐԺԻՆ ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ՎԱԶԳԵՆԻ 99-Ի ՊՐՈԲԼԵՄՆԵՐԸ
Մարինե ԽառատյանՄԻ ԿԱԹԻԼ ՄԵՂՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ
Նարինե ԱվետյանՏՈՆՈՒՍ ԱՇՈՏԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ
Գոհար ՎեզիրյանԲԱԶՄԱՀԱՐԿ ԱՎՏՈՏՆԱԿՆԵՐ ԵՐԵՒԱՆՈՒՄ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՃԱՆԱՊԱՐՀՆ ԱՅԼԵՒՍ ԲԱՑ Է
ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ ԵՆ ՄԻԱՅՆ ԽՈՇՈՐ ԲՈՒՀԵՐԻ՞Ն
Թագուհի ՀակոբյանՇՈՒՖՈՒՏԻՆՍԿԻՆ ԳՆԱՑ, ԼՈՒԺԿՈՎՆ ԵԿԱՎ. Ո՞Վ Է ՀԱՋՈՐԴԸ
- 1799 Ծնվեց հունգարական հեղափոխության հայազգի գործիչ Էոնե Կիշը (Կիշյան):
- 1827 Կովկասի կառավարչապետ և Կովկասյան հատուկ կորպուսի ընդհանուր հրամանատար է նշանակվում գեներալ Իվան Ֆեոդորովիչ Պասկևիչը:
- 1830 Թիֆլիսում ծնվեց հայ երգահան, խմբավար, մանկավարժ, երաժշտական, հասարակական գործիչ Անտոն Մայիլյանը:
- 1907 Ծնվեց վիրաբույժ Իվան Գևորգյանը: Հայտնաբերել է ցավազրկման, արյան փոխներարկման և ներմուծման նոր ուղիներ:
- 1920 Դրամատիկական ինստիտուտը Երևանում ցուցադրեց իր առաջին ներկայացումը:
- 1923 Ծնվեց ԽՍՀՄ կրկնակի հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյանը: Նրա ղեկավարած գնդի օդաչուները Հայրենական պատերազմում խորտակել են 50-ից ավելի ֆաշիստական նավ, խփել 13 ինքնաթիռ: Անձամբ ինքը՝ Նելսոն Ստեփանյանը, կատարել է շուրջ 240 մարտական թռիչք: Զոհվել է օդային մարտում, 1944 թվականին:
- 1928 Ծնվեց հանրապետության ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արա Հարությունյանը: Նրա ամենախոշոր ճարտարապետական - պլաստիկական կոթողը Սարդարապատի հուշահամալիրն է:
- 1988 ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդը մերժեց Հայաստանի հետ վերամիավորվելու ԼՂԻՄ մարզխորհրդի պահանջը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

