
ԷՋՄԻԱԾԻՆՑԻՆ ՊԵՏՔ Է ԱԶԱՏԱԳՐՎԻ ԻՐ ԲՌՆԱԿԱԼՆԵՐԻՑ
- Թիվ 19 ընտրատարածքում ԱԺ պատգամավորության թեկնածու են առաջադրվել ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, եւս մի Հակոբ Հակոբյան (Արաբկիրի թաղապետի օգնականը, որին վերապահված է ընտրողներին շփոթեցնելու դերը), պաշտոնաթող գեներալ Սեյրան Սարոյանը եւ Սուսաննա Հարությունյանը (Էջմիածնի կրթության բաժնի նախկին պետ, քաղաքապետի նախկին թեկնածու), որի հետ մեր զրույցը նախընտրական թեմայով է:

- Ինչո՞ւ եք որոշել ԱԺ պատգամավոր ընտրվել: - Ներկայիս ԱԺ-ում հավաքվել են մարդիկ, որոնց նպատակն իրենց ունեցվածքը պաշտպանելն է, քանի որ նրանց 90 տոկոսը օլիգարխներ են: Իմ կարծիքով` ԱԺ-ում պետք է լինեն մարդիկ, ովքեր զբաղվելու են օրենքներ գրելով եւ կատարելագործելով: Ուզում եմ ասել, որ պատգամավորի մանդատը նրա համար է, որ այն ստացողը զբաղվի ճիշտ եւ արդար օրենքների մշակմամբ: Բացի այդ, ես կարծում եմ, որ ԱԺ-ում պետք է լինեն կին պատգամավորներ, բայց ոչ այնպիսին, ինչպիսին էր Արմենուհի Հովհաննիսյանը կամ մյուսները, որոնք գրեթե բոլորն էլ կողմ քվեարկեցին «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքի նախագծին: Ինձ համար անհասկանալի է, թե ինչպես կարող է հայ կինը կողմ լինել, որ հարյուրավոր հայ ընտանիքներ անտուն եւ անօթեւան մնան: - 2005 թվին էլ Դուք առաջադրվել էիք Էջմիածնի քաղաքապետի թեկնածու, սակայն պարտվեցիք, ինչո՞ւ եք կարծում, որ այս անգամ էջմիածինցիները ձեզ ձայն կտան: - Ես չեմ պարտվել, որովհետեւ ընտրության եկան կեղծ գրանցումներով գյուղաբնակ մարդիկ, իսկ մնացածը լցոնված էր: Այնպես որ, ես գիտեմ, որ էջմիածինցի ընտրողը իմ կողքին է: - Ի՞նչ երաշխիք ունեք, որ նույնը չի կրկնվի այս անգամ: - Ընտրական օրենսգիրքը լուրջ փոփոխությունների է ենթարկվել, ընտրակեղծիքների համար նախատեսված պատիժը դարձել է 3-5 տարի ազատազրկում, եւ եթե Ռոբերտ Քոչարյանից սկսած մինչեւ վերջին պաշտոնյան այսօր խոսում են ընտրակեղծիքները բացառելու մասին, ապա պետք է հուսալ, որ այս անգամ չի լինի այնպես, ինչպես եղել է գրեթե միշտ: - Բայց նման հայտարարություններ եղել են միշտ: - Ես տեսնում եմ, որ հիմա բոլորովին ուրիշ միջազգային հարաբերություններ են եւ եվրոպական դիտորդներն էլ հայտարարել են, որ ավելի ուշադիր են հետեւելու ընտրությունների ընթացքին: Բացի այդ, երկրի ղեկավարությունը թույլ չի տա, որ կեղծիքների պատճառով Հայաստանը զրկվի Հազարամյակի մարտահրավերներ ծրագրով նախատեսված 235 միլիոն դոլարից: Ընտրակեղծիքներ թույլ չտալու հարցում պետք է շահագրգիռ լինի նաեւ Ռոբերտ Քոչարյանը, որի պաշտոնավարման ժամկետը վերջանում է, եւ նա կուզենա, որ ինքնամաքրման պրոցես լինի: - Այսօր առկա վիճակը Ձեզ նման լավատեսության հիմքեր տալի՞ս է: - Ճիշտն ասած` էլի հիասթափություն եմ ապրում, քանի որ այսօր պետական եւ իշխանական մեքենան աշխատում է մեկ թեկնածուի`Սեյրան Սարոյանի համար: Նույնիսկ մեկ այլ Հակոբ Հակոբյան են գտել ընտրողներին մյուս թեկնածու Հակոբյանի հետ շփոթեցնելու համար, ինչը անձամբ ինձ որպես թեկնածուի ձեռնտու է: - Ինչպե՞ս է արտահայտվում իշխանական մեքենայի աշխատանքը հօգուտ Սարոյանի: - Մարտի 8-ին ՀՀԿ-ի կողմից ուսուցչական կոլեկտիվներին գումարներ բաժանվեց, գյուղապետերին են հավաքել եւ հրահանգել աշխատել Սարոյանի օգտին: ՀՀԿ-ն այդքան հարուստ կուսակցություն լինելով զլացել է գումարներ հատկացնել նախընտրական շտաբների համար տարածքներ վարձակալելու համար, դրա փոխարեն կուսակցության գրասենյակի են վերածել Էջմիածնի մշակույթի պալատը, որը օրենքի ակնհայտ խախտում է: Օրենքի խախտում է, երբ իմ հայրենի Գայ գյուղում շենքի մի կողմում գրված է գյուղապետարան, իսկ մյուս կողմում` Հանրապետական կուսակցություն: Ասում են` Սերյան Սարոյանը դուրս է եկել բանակից, սակայն նրա հետ շրջող մեքենայի վրա ՊՆ համարանիշներ են, ինչը բանակի` ընտրություններին միջամտելու ակնհայտ փաստ է: Այդ ծառայության դիմաց Սարոյանը «Իսկական իրավունք» թերթին տված հարցազրույցում իր հավատարմությունն էր հայտնել Սերժ Սարգսյանին` ասելով, թե նրան է տեսնում Հայաստանի ապագա նախագահ: Ուզում եմ նախագահի այդ թեկնածուին ասել, որ եթե Սեյրան Սարոյանին աջակցում է այդ նկատառումից ելնելով, ապա թող իմանա, որ Սեյրան Սարոյանի ասելով ինքը Էջմիածնում ոչ մի ձայն չի ստանալու: - Ինչ կանխատեսում ունեք, ո՞վ կհաղթի ձեր ընտրատարածքում: - Մտածում եմ, որ հաղթելու ամենամեծ հնարավորությունն իմն է, երկրորդ տեղում կլինի ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, երրորդը լինելու է Սեյրան Սարոյանը, որը կստանա 2-3 տոկոս, իսկ այն մյուս Հակոբ Հակոբյանի մասին ավելորդ է նույնիսկ խոսել: - Մի՞թե ՀՀԿ-ի վարկանիշն այդքան ցածր է: - ՀՀԿ-ն, որին թալանի կուսակցություն չասենք, բայց շատ վարկաբեկված կուսակցություն է: Մի կուսակցություն, որն իր անդամ Հակոբյանին թողած սատարում է անկուսակցական Սարոյանին. կարծես աքլոր կռվացնողի դերը ստանձնած լինի, կարո՞ղ է ժողովրդի կողմից սիրված լինել: Այդ կուսակցությունն այնքան վարկաբեկված է, որ եթե ժողովրդի կողմից ընդունված թեկնածուի էլ պաշտպանի` այդ թեկնածուն կործանվելու է: Որովհետեւ այդ կուսակցության ներկայացուցիչ, մեր նախկին քաղաքապետ Աբգարյան Հրաչիկը քաղաքում այնպիսի ալան-թալան արեց, որ հենց թեկուզ նրա պատճառով այդ կուսակցությունը 5 տոկոս ձայն էլ չի ստանա: Ի՞նչ է ընտրությունների ժամանակ է ՀՀԿ-ն միայն հիշում, որ ուսուցիչներ կան, որ կարելի է ծաղիկներ նվիրել: Նույնը վերաբերվում է «Բարգավաճ Հայաստանին», նրանց վիճակն էլ նույնն է: Չնայած երկուսն էլ ժողովրդից թալանած փողերն են հետ բաժանում, թող բաժանեն. ժողովուրդը գիտի` ում պետք է ընտրի: Ես կոչ եմ անելու, որ էջմիածինցին դուրս գա պատանդի կարգավիճակից, ազատագրվի իր բռնակալներից: - Դուք ասում եք, որ գնացել էիք ԵԱՀԿ գրասենյակ դիտորդների հետ հանդիպելու: Ի՞նչ եք ակնկալում դիտորդներից: - Անաչառ վերաբերմունք: Երեկ ես հեռուստատեսությամբ տեսա նրանց ելույթը, որտեղ նրանք ասում էին, որ Հայաստանում մինչ այս եղած ընտրությունները կեղծվել են: Եթե առաջին անգամ նման բան է ասվում, ուրեմն կա իրական մտադրություն բարձրաձայնելու կատարված ընտրակեղծիքների մասին: - Դիտորդների ներկայությունը կզսպի՞ ընտրակեղծարարներին: - Եթե չզսպի, կնշանակի մենք վերջնականապես դառնում ենք բռնապետական երկիր, ժողովրդավարության մասին խոսելը կամ երազելն անգամ կդառնա ուտոպիա:
- Ավետիս Բաբաջանյան
ՈՒԹ ԱՄԻՍ 26 ՕՐ...
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար, որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...ՇՈՒՖՈՒՏԻՆՍԿԻՆ ԳՆԱՑ, ԼՈՒԺԿՈՎՆ ԵԿԱՎ. Ո՞Վ Է ՀԱՋՈՐԴԸ
Մինչ մեր հարեւաններն ամեն գնով ձգտում են դեպի Արեւմուտք, ամեն ինչ անում են եվրոպական տարբեր կառույցներին անդամագրվելու, Եվրոպայի մասնիկ դառնալու համար, մենք (համենայնդեպս արտաքուստ) գնում ենք ճիշտ ...ԵԹԵ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵՒ ՂԱԶԱԽՍՏԱՆԸ ՊԱՐՏՎԵՆ...
Դավիթ Ջալալյան
Ֆուտբոլի Եվրոպայի 2008 թվականի առաջնության ընտրական փուլի առաջին ենթախմբում, որտեղ ընդգրկված է նաեւ Հայաստանի ազգային հավաքականը, այսօր կկայանան երեք հանդիպումներ:
Ղազախստանի հավաքականը կհյուրընկալի ...ՊԵՏԱԿԱՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԻՌԱՑԻՈՆԱԼ ԱՀԱԲԵԿՈՒՄ
«Ա եւ Մ» հրատարակչատունը տպագրության է պատրաստում XX դարի մեծագույն մտածողներից մեկի` ԱԼԲԵՐ ՔԱՄՅՈՒԻ «Ընդվզող մարդը» էսսեի հայերեն թարգմանությունը: 1951թ. լույս տեսած այս գործով Քամյուն իր կապերը մեկընդմիշտ ...ԿՐԵՄԼԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ
Ռուսաստանի տարածաշրջանային օրենսդիր մարմինների վերջին ընտրությունները վերահաստատեցին կրեմլամետ «Եդինայա Ռոսիա» կուսակցության գերակայությունը, ինչպես նաեւ ձախկենտրոնամետ կոալիցիայի հաջող նորամուտը, ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ստեփան Գրիգորյան
Վերջին երկու տարիները լուրջ փորձություն էին Ռուսաստանի եւ ԱՊՀ մի շարք երկրների հարաբերությունների համար: Արդեն երկրորդ տարին է, ինչ Ռուսաստանը ձմեռվա ամենաթեժ պահին վերանայում է ԱՊՀ երկրներ մատակարարվող ...ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ՅՈՒՆԵՍԿՕ-Ն ԳԱ, ՄԵԶ ՕԳՆԻ
Թագուհի Հակոբյան
Պարզվում է, որ, ինչպես մեր «ինտելիգենցիայի» ներկայացուցիչներին, լրագրողներին եւս ավելի շատ հուզում է հարեւան երկրներում գտնվող պատմամշակութային հուշարձանների, քան Հայաստանում, հայաստանցիներիս ձեռքով ...«ՀՍՏԱԿ ՔԱՅԼԵՐ» ԱՄԱՅԻ ԴԱՇՏՈՒՄ
Նարինե Ավետյան
«Հստակ քայլեր» ծրագիրը, որն իրականացվում է ԱՄՆ կառավարության կողմից հատկացված դրամաշնորհով` «Հասարակական երկխոսության եւ զարգացումների կենտրոնի» կողմից, նախատեսում է ճշգրտել այն լուծումները, որոնք ...ՓԱՄԲՈՒԿՅԱՆԻ ՆՇԱՆԱԲԱՆՆ Է՝ ՄԻՇՏ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ
Գոհար Վեզիրյան
Արաբկիրը ներառող թիվ 6-րդ ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրվել են վեց թեկնածուներ: Առաջադրվածների ցանկում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ, ...ՀԱՋՈՐԴ ԿԱՆԳԱՌԸ` ԻՄՓԻՉՄԵՆԹ
Նարինե Ավետյան
Թեեւ երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը մերժել էր «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հայցն ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի` «Ազատության» հրապարակում հանրահավաք ...ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԴԱՀՈՒԿ ԵՆ ՔՇԵԼ
Մարտի 23-ին «Նեզավիսիմայա գազետան» անդրադարձել էր Միխեիլ Սահակաշվիլու Հայաստան կատարած մեկօրյա այցին` այն անվանելով «անսպասելի»:
Թերթի թղթակից Յուրի Սիմոնյանը փորձել էր պարզել, թե ո՞րն է այցի նպատակը, ...ԷՋՄԻԱԾԻՆՑԻՆ ՊԵՏՔ Է ԱԶԱՏԱԳՐՎԻ ԻՐ ԲՌՆԱԿԱԼՆԵՐԻՑ
Ավետիս Բաբաջանյան
Թիվ 19 ընտրատարածքում ԱԺ պատգամավորության թեկնածու են առաջադրվել ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, եւս մի Հակոբ Հակոբյան (Արաբկիրի թաղապետի օգնականը, որին վերապահված է ընտրողներին շփոթեցնելու դերը), ...
ԷՋՄԻԱԾԻՆՑԻՆ ՊԵՏՔ Է ԱԶԱՏԱԳՐՎԻ ԻՐ ԲՌՆԱԿԱԼՆԵՐԻՑ
Ավետիս Բաբաջանյան«ԿԵՂՏՈՏ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ» ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Նարինե ԱվետյանՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ ԵՆ ՍԵՐԺԻՆ
ՄԻՔԱՅԵԼ «ՏԱԲԱԿԻՉ» ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՀԵՏՔԵՐՈՎ
Թագուհի ԹովմասյանԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆՎԻՐՅԱԼԸ
Մարինե Խառատյան«ՍԵՐԺԻՆ ՄԵՆԱԿ ՏԵԼԵՎԻԶՐՈՎ ԵՄ ՏԵՆՈՒՄ»
Թագուհի ՀակոբյանՏՈՆՈՒՍ ԱՇՈՏԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ
Գոհար ՎեզիրյանԲԱԶՄԱՀԱՐԿ ԱՎՏՈՏՆԱԿՆԵՐ ԵՐԵՒԱՆՈՒՄ
ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ ԵՆ ՄԻԱՅՆ ԽՈՇՈՐ ԲՈՒՀԵՐԻ՞Ն
Թագուհի ՀակոբյանՇՈՒՖՈՒՏԻՆՍԿԻՆ ԳՆԱՑ, ԼՈՒԺԿՈՎՆ ԵԿԱՎ. Ո՞Վ Է ՀԱՋՈՐԴԸ
- 1724 Գանձակում պայմանագիր է կնքվում հայ և ադրբեջանցի բնակչության միջև` ընդդեմ թուրքերի:
- 1873 Ծնվեց հայ գրականագետ, մանկավարժ Նիկոլայ Աղբալյանը: (Վախճ. 1947թ.-ին):
- 1894 Յոզղատում կախաղան բարձրացվեց հնչակյան գործիչ Ժիրայրը:
- 1903 Ծնվեց փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր գեղագետ Հրանտ Ապրեսյանը:
- 1922 Բացվում է ՀԽՍՀ պետական բանկը:
- 1932 Ծնվեց աշխարհահռչակ բռնցքամարտիկ, Եվրոպայի աշխարհի և օլիմպիական խաղերի չեմպիոն, միջազգային կարգի մրցավար Վլադիմիր Ենգիբարյանը:
- 1934 Ծնվեց ամերիկացի արևելագետ Ռոբերտ Թոմսոնը: Ասորերեն և հայերեն թարգմանությունների համար Քեմբրիջի համալսարանում ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան: Թարգմանել է Ագաթանգեղոսի «Հայոց պատմություն»-ը:
- 1988 Խորհրդային Հայաստանի Գերագույն Խորհրդի նախագահությունը հակաօրենսդրական և հակասահմանադրական համարելով «Ղարաբաղ» կոմիտեի գործունեությունը, որոշում կայացրեց նրա գործունեության դադարեցման մասին:
- 1988 Խորհրդային միության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեն Արկադի Վոլսկուն նշանակեց Արցախի տարածքի լիազոր ներկայացուցիչ:
- 1992 Եվրոպայի համագործակցության և անվտանգության խորհրդի (ԵՀԱԽ) (այժմ՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն - (ԵՀԱԿ) Հելսինկիի լրացուցիչ ժողովը որոշեց, որ գործող նախագահն այցելի տարածաշրջան՝ Անդրկովկասում զինադադարի հաստատմանը և պահպանմանը նպաստելու համար:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

