
ՈՒՐ ԵՆ ԹՌՉԵԼՈՒ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՕԴԱՆԱՎԵՐԸ
- Դատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` տարածաշրջան կատարած վերջին այցից և դրա հիման վրա նրանց հրապարակած համատեղ հայտարարությունից` այս անգամ ադրբեջանական և հայկական կողմերի հետ բանակցությունների հիմնական թեման եղել է Ստեփանակերտի օդանավակայանի շահագործումը: Կարելի է ասել` օդանավակայանից քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգության հարցը քաղաքական մակարդակով մոտենում է հանգուցալուծման, և այս հարցում Ադրբեջանի դիրքրոշումը որոշակիորեն մեղմացել է: Հակառակ դեպքում` համանախագահներն իրենց հայտարարության մեջ չէին ընդգծի, թե «կողմերը վստահեցրել են, որ զերծ կմնան քաղաքացիական օդանավերի նկատմամբ ուժի կիրառումից եւ հարցը կլուծեն դիվանագիտական ճանապարհով` խուսափելով դրա քաղաքականացումից»:

Այս հանգամանքը իսկական փրկություն է պաշտոնական Ստեփանակերտի համար, որն այլևս սպառել էր օդանավակայանի շահագործման անընդհատ հետաձգման համար շինծու պատճառաբանությունների պաշարը: Սակայն խնդիրը դա չէ:
Օդանավակայանի շահագործումը, անկախ ամեն ինչից, ուղղակիորեն առնչվում է ԼՂՀ-ի սուվերեն կարգավիճակին, որովհետև խոսքը վերաբերում է փաստացի օդային տարածքի տնօրինմանը: Այսինքն` այսպես թե այնպես, գործ ունենք ԼՂՀ-ի տարածքի, թեկուզ միայն օդայինը, ճանաչման փաստի հետ:
Եթե օդանավակայանը բաց է լինելու նաև այլ երկրներից չվերթերի համար, ապա սա նշանակելու է առնվազն ներկա, փաստացի կարգավիճակի նոր իրավական ու քաղաքական ամրագրում միջազգային մակարդակով: Սակայն եթե Ստեփանակերտի օդանավակայանն աշխատելու է միայն Հայաստանի հետ կապի ապահովման համար, ապա դրա քաղաքական նշանակությունը ցածր կլինի, թեև մյուս կողմից` որպես երկու հայկական պետությունների միջև ավելի արագ ու արդյունավետ հաղորդակցության մեխանիզմ, այն մեզ համար ունենալու է ստրատեգիական նշանակություն:
Համանախագահներն իրենց հայտարարության մեջ նաև ընդգծում են, որ օդանավակայանի շահագործումը չի կարող կիրառվել որպես փաստարկ հօգուտ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի փոփոխության հաստատման, եւ կոչ են արել կողմերին գործել միջազգային նորմերին եւ իրենց տարածքում թռիչքների իրականացման գործող կարգին համապատասխան: Թերևս այս պայմանի հստակ ամրագրման դիմաց էլ Ադրբեջանը գնացել է զիջման: Սակայն արդյո՞ք դա որևէ եղանակ փոխում է:
Ուշագրավ է, որ միջնորդները տարածաշրջան և հատկապես` Ստեփանակերտ են այցելել ԼՂՀ-ում նախագահական ընտրությունների նախաշեմին, երբ նախընտրական քարոզարշավը գտնվում է իր կիզակետում: Ընտրությունները, այն էլ` նախագահական, պետության ինքնիշխանության ամենագլխավոր ատրիբուտներից ու նշաններից մեկն է: Ու չնայած հայտարարության մեջ համանախագահներն իրենց պարտքն են համարում նշելու օդանավակայանի շահագործմամբ ԼՂ կարգավիճակը չփոխելու մասին, սակայն տարօրինակ կերպով ոչ մի ակնարկ չեն անում ինքնիշխանության տեսանկյունից շատ ավելի մեծ քաղաքական նշանակություն ունեցող ընտրություններին: Սա կարելի է ընկալել որպես առկա ստատուս քվոյի հետ համակերպվելու փաստ, բայց կարելի է նաև համարել ընտրություններին քաղաքական ու իրավական նշանակություն չտալու տրամադրվածություն: Թեև ժամանակ դեռ կա, ու չի բացառվում, որ թե' միջնորդները և թե' առհասարակ միջազգային հանրությունը այդ ընտրությունների լեգիտիմությունը չճանաչելու մասին հայտարարություններն անելու են քվեարկությունից հետո, ինչպես նախկին նմանատիպ բոլոր դեպքերում:
Սակայն էականը դա չէ, այլ ԼՂՀ-ի, որպես պետության, կայացումը, որն այսօր աշխարհին պարտադրվում է թե' օդանավակայանի շահագործման, թե' հերթական ընտրությունների կազմակերպման ու անցկացման միջոցով:
Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ
ՄԱՀԱՑԵԼ Է ՍՏԱԼՈՆԵԻ ՈՐԴԻՆ
Ամերիկյան հայտնի դերասան եւ ռեժիսոր Սիլվեստր Ստալոնեի որդուն` Սեյջ Ստալոնեին, մահացած են գտել. հաղորդում է Reuters-ը:
Սեյջին Հոլիվուդի իր տանը հայտնաբերել է տան սպասուհին: 36-ամյա տղայի մահվան պատճառը ...3706 ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ` 6 ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Հուլիսի 13-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում տեղի ունեցավ խորհրդակցություն` նվիրված վարչության ստորաբաժանումների 2012 թ. առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփմանը: ...ԿՈՐԱԾ ՏՂԱՄԱՐԴՈՒ ԴԻՆ ԳՏԵԼ ԵՆ
Հայտնաբերվել է հուլիսի 13-ին կորած` 1977թ. ծնված Սահակ Հովհաննիսյանի դին:
Հիշեցնենք, որ հուլիսի լույս 13-ին ոստիկանություն էր դիմել մի քաղաքացի` հայտնելով, որ կորել է իր եղբայրը` 1977թ. ծնված Սահակ ...ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ՀԱՐՍԱՆԻՔԻ ԺԱՄԱՆԱԿ ՊԱՅԹՅՈՒՆԻՑ 20 ՄԱՐԴ Է ԶՈՀՎԵԼ
Աֆղանստանում այսօր` հուլիսի 14-ին, հարսանյաց արարողության ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով 20 մարդ է զոհվել. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Պայթուցիկը գործի է դրել մահապարտը: Ահաբեկչության արդյունքում ...ԽՆՁՈՐԵՍԿՈՒՄ 6 ՈՒՂևՈՐՈՎ ''ՕՊԵԼ'' Է ՇՐՋՎԵԼ
Հուլիսի 14-ին` ժամը 00.46-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի մոտ տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական ...ԳԱԲՐԻԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԱՀՊԱՆՈՒՄ Է ԱՌԱՋԱՏԱՐԻ ԴԻՐՔԸ
Հայաստանի 4-րդ ուժեղագույն գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը Հունաստանի Ռեթիմնո քաղաքում ընթացող շախմատի հեղինակավոր մրցաշարի նախավերջին` 8-րդ տուրում սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց ռուս Սերգեյ Վոլկովի հետ: ...ՅԱՍԻՐ ԱՐԱՖԱԹԻ ՄԱՀՎԱՆ ԻՐԱԿԱՆ ՊԱՏՃԱՌԸ ՀԱՅՏՆԻ Է
Յասիր Արաֆաթի մահը վրա է հասել ուղեղի կաթվածից: Այս մասին գրված է ֆրանսիական Պերսի ռազմական հոսպիտալի եզրակացության մեջ. հաղորդում է РИА Новости-ն:
Բժիշկները նշում են, որ Արաֆաթը նաև մարսողական համակարգի ...ԿՈՒԲԱՅՈՒՄ ԽՈԼԵՐԱ Է
Կուբայում միեւնույն ծննդյան տոնակատարության մասնակիցները հերթով տեղափոխվել են հիվանդանոց` թունավորում ախտանիշով
Բժիշկներից մեկը հայտնել է, որ բոլորը գալիս էին միեւնույն նշաններով: Կուբայի համաճարակաբանության ...ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ՀԱՎԱՔՎԵԼ ԵՆ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ
Հուլիսի 13-15-ը Վրաստանի մայրաքաղաքում անցկացվելու է «Աջակցություն ազատութանը, խաղաղությանը եւ բարգավաճմանը Կովկասում» համաժողովը, որը կազմակերպվել է գերմանական «Ֆրիդրիխ Նաուման» հիմնադրամի կողմից: Հանդիպմանը ...ՀԻՄԱ ԷԼ ՄԻՊ-Ն Է ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ՏԿՆ-ԻՆ
Սևանի մասին օրենսդրական փոփոխության ընդունման ընթացքում թույլ տրված ընթացակարգային խախտման մասին Պաշտպանի հայտարարությանն ի պատասխան ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը տարածել էր պարզաբանում, որն, ...ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆՔ ՄԱՂԹՈՒՄ ԿԱՊԵԼՈՅԻՆ ՆՈՐ ՊԱՇՏՈՆՈՒՄ. ԱՐՇԱՎԻՆ
Ռուսաստանի հավաքականի ավագ Անդրեյ Արշավինը հաստատել է իտալացի մասնագետ Ֆաբիո Կապելոյի` հավաքականի մարզչի պաշտոնում նշանակվելու մասին տեղեկությունը:
«Նշանակվել է Ռուսաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչը` ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ԽՈՍՏԱՑԵԼ Է ԶԵՐԾ ՄՆԱԼ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕԴԱՆԱՎԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՈՒԺԻ ԿԻՐԱՌՈՒՄԻՑ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) հանդես են եկել հայտարարությամբ` ամփոփելով իրենց տարածաշրջանային այցը:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ...ՕԲԱՄԱՆ ԼԱՎ ՏՂԱ Է. ՉԱՎԵՍ
Վենեսուելայի նախագահ Հուգո Չավեսն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային «լավ տղա» է անվանել. տեղեկացնում է ИТАР-ТАСС -ը:
«Եթե հաշվի չառնենք նրա` նախագահ լինելը, ապա Օբաման լավ տղա է», - հայտարարել է նա: Չավեսը ...ՍՊԻՏԱԿՈՒՄ ԿՈՂՈՊՏԵԼ ԵՆ ''ԱՐՄԵՆՏԵԼԻ'' ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՏԸ
Հուլիսի 13-ին` ժամը 04.55-ին, «ԱրմենՏել» ՓԲԸ Սպիտակի կապի հանգույցի անվտանգության աշխատակցից ոստիկանության Սպիտակի բաժնում ահազանգ է ստացվել, որ երկու դիմակավոր անձինք մտել են կապի հանգույց և գողացել ...ԱՐԱՐԱՏՑԻ 4 ՏՂԱ ՋՐԱՆՑՔՆ ԵՆ ԸՆԿԵԼ
Այսօր առավոտյան ՀՀ ԱԻ ծառայությունն ահազանգ է ստացել, որ Վայոց ձորի Արփի գյուղի ջրանցքը մարդ է ընկել:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար վարչության ջոկատը: Նրանք բնակիչների օգնությամբ ջրից դուրս են ...ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՄՈԶՎԱԾ Է, ՈՐ ՍԻՐԻԱՑԻՆԵՐԸ ՉԵՆ ԿՈՐԾԱՆԵԼ ԻՐԵՆՑ ԻՆՔՆԱԹԻՌԸ
Երեկ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հանդես է եկել հայտարարությամբ, որում հերքվում է ավելի վաղ առաջ քաշված վարկածը, թե հունիսի 22-ին թուրքական հետախույզ ինքնաթիռը խոցվել է Սիրիայի հակաօդային պաշտպանության ...ԲՐԻՏԱՆԱՑԻ ԱՐՔԱՅԱԶՆԸ ՑԱՏԿԵԼՈՒ Է ԵՐԿՆԱՔԵՐԻ 87-ՐԴ ՀԱՐԿԻՑ
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդի որդին` արքայազն Էնդրյուն, պատրաստվում է հանուն բարեգործության ցած թռչել բարձրահարկ շենքի 87-րդ հարկից. տեղեկացնում է MIGnews.com-ը: 52-ամյա Յորքի դուքսը իր ...ՀՀ ԿԺԱՄԱՆԻ ԻՐԱՆԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ
Հուլիսի 15-18-ը նախատեսվում է Իրանի Իսլամական Հանրապետության բնապահպանական փորձագիտական աշխատանքային խմբի այցը Հայաստանի Հանրապետություն:
ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում ...ՊԱՀՈՒՄ, ՓԱՅՓԱՅՈՒՄ ԵՆ ՍԹՈՈՒՆՀԵՆՋԸ
Բրիտանական կառավարությունը որոշել է բարելավել Սթոունհենջի շրջապատի ենթակառուցվածքները: Այդ նպատակով հատկացվել է 27 մլն ֆունտ ստերլինգ: Նախագծի իրականացումը կտեւի 2 տարի. տեղեկացնում է mignews.com-ը` ...ՀՀ ՔԿՀ-ՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ 12 ԻՐԱՆՑԻ ՊԱՏԻԺԸ ԿԿՐԵՆ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ
Արդարադատության նախարարը որոշում է կայացրել ՀՀ ՔԿՀ-ներում պահվող` Իրանի քաղաքացի 12 դատապարտյալի, նրանց ցանկությամբ, հետագա պատիժը կրելու նպատակով ԻԻՀ տեղափոխել: Հուլիսի 10-ին իրականացվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն», ...ՀԱՅ ԴԻՐՔԱՊԱՀՆԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԱՐՁԱԿՎԵԼ Է 1300-ԻՑ ԱՎԵԼԻ ԿՐԱԿՈՑ
Անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ. տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական ...''ՆԵՂ'' ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄ` ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ
Կաշառք վերցնելու փաստով Կոտայքի մարզպետի տեղակալ Լևոն Միքայելյանի ձերբակալությունը ուշագրավ կողմեր ունի, որոնց թեկուզ հպանցիկ հարկ է անդրադառնալ:
Հուլիսի 13-ին Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ...ՈՒՐ ԵՆ ԹՌՉԵԼՈՒ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՕԴԱՆԱՎԵՐԸ
Դատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` տարածաշրջան կատարած վերջին այցից և դրա հիման վրա նրանց հրապարակած համատեղ հայտարարությունից` այս անգամ ադրբեջանական և հայկական կողմերի հետ բանակցությունների հիմնական ...ԱՅՍՕՐ ՖՐԱՆՍԻԱՆ ՏՈՆՈՒՄ Է ԻՐ ԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԸ
Այսօր` հուլիսի 14-ին, Ֆրանսիան տոնում է իր Ազգային տոնը` Բաստիլի գրավումը:
Այդ կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան երեկ այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն: Հանրապետության նախագահը տոնի կապակցությամբ ...ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԾԱՌԵՐԸ ''ԽԵՂԴՎՈՒՄ ԵՆ''
Աբովյան փողոցի` Իսահակյան եւ Կորյուն փողոցների հետ հատվող հատվածում Երեւանի քաղաքապետարանը շաբաթներ առաջ սկսել է վերանորոգել մայթերը` փոխում են սալահատակը: Լավ գործ են անում, բայց առաջացած աղբը հեռացնելու ...ՏԱՍՆՄԵԿ ՏԱՐԻ ˝ՄՇՈՒՇՈՒՄ˝
Սերգեյ Լոզնիցան երկրորդ անգամ է մասնակցում «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնին. այս անգամ ներկայացնում է իր «Մշուշում» ֆիլմը: Ըստ նրա` ֆիլմի սցենարը գրվել է տասնմեկ տարի առաջ, բայց չի նկարահանվել:
...ԹԵՄԱՆ Է ԸՆՏՐԵԼ ՌԵԺԻՍՈՐԻՆ
Աշխարահռչակ կինոռեժիսոր Ագնեշկա Հոլանդը «Ոսկե ծիրան»-ին կներկայանա Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար»-ի նոմինանտ` «Խավարում» ֆիլմով:
Հոլանդի ֆիլմերը ամենատարբեր ժանրերի են, որոնցում շոշափում և ուսումնասիրվում ...ԼՐԱԳՐՈՂԻ ՁԵՌՔԻՆ ԽՓԵԼՈՒ ԵՒ ՏԵՍԱԽՑԻԿԸ ԳԵՏՆԻՆ ԳՑԵԼՈՒ ԳՈՐԾԸ ԿԱՐՃՎԵԼ Է
«Ազատություն» ռադիոկայանի լրագող Էլինա Չիլինգարյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու հիմքով հարուցված քրեական գործը կարճվել է` հանցակազմի բացակայության պատճառով:
Մայիսի 6-ին ԱԺ ընտրությունները ...ԲՌՆԵԼ ԵՆ ''ԿՅԱԺԻՆ''
Հանկարծ չասեք, թե սա համատարած բնույթ չի կրում, թե Կոտայքի փոխմարզպետը ծնունդով մարսեցի էր և չգիտեր, որ Հայաստանում կաշառակերության դեմ սաստիկ պայքար է ծավալվել: Մանավանդ` չպնդեք, որ Կոտայքի մարզպետին ...ՓՈԽՄԱՐԶՊԵՏԻՆ ԱԶԱՏԵՑԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետով՝ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Լեւոն Միքայելյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության ...
ՉՈՐՍ ԱԺԴԱՀԱ ԾԵԾԵԼ ԵՆ 28 ՀԱՄԱՐԻ ԱՎՏՈԲՈՒՍԻ ՎԱՐՈՐԴԻՆ

ՄԱՀԱՑԵԼ Է ՍՏԱԼՈՆԵԻ ՈՐԴԻՆ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ՀԱՐՎԱԾԵԼ Է ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆԻՆ
ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԱՆՈՒՆՆԵՐ Է ՏԱԼԻՍ

"ՀԱՐՍՆԱՔԱՐԻՑ" ՈՒՂԻՂ ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՏՈՒՆ
ՈՒԺԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՒ
ԸՄԲՌՆՈՒՄԻ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՅԱՍԻՐ ԱՐԱՖԱԹԻ ՄԱՀՎԱՆ ԻՐԱԿԱՆ ՊԱՏՃԱՌԸ ՀԱՅՏՆԻ Է
ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ և ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՍՐՃԱՐԱՆՈՒՄ
ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ "ԳԻԺԸ"
- 1862 Նոր Նախիջևանում ոստիկանությունը ձերբակալում է Մ. Նալբանդյանին: Հուլիսի 27-ին, ոստիկանության հսկողությամբ, նա փոխադրվում է Պետերբուրգ և բանտարկվում Պետրոպավլովյան բերդում:
- 1904 Ծնվեց նշանավոր նկարիչ Ոստանիկ Ադոյանը (Արչիլ Գորկի): (Վախճ. 1948թ.-ին):
- 1933 Մոսկվայում մահացավ հայտնի հեղափոխական Իսահակ Լալայանցը: (Ծնվ. 1870թ.-ին):
- 1935 Տեղի է ունենում ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի հայկական ֆիլիալի (Արմֆանի) հանդիսավոր բացումը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

