
"ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ"-Ը ՊԱՏՄՈՒՄ Է ՄԵՐ ՄԱՍԻՆ
- «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային 9-րդ կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում կներկայացվեն Արմեն Ռոնովի «Իմ փոքրիկ իշխանը», Անետա Օհանջի «Արզուման» եւ Արմեն Գասպարյանի «Հայկական հաց», Արսեն Գասպարյանի «Նոր Ջուղա. լինել...», Հայկ Կբեյանի «Կոստան Զարյան. հայ գրականության միայնակ հոգին» ֆիլմերը:

«Հայկական հաց» լիամետրաժ վավերագրական ֆիլմը պատմում է Հայաստանի եւ Թուրքիայի սահմանները բաժանող չեզոք գծի մասին, որը եղել է հայկական եկեղեցիների կառուցման համար անհրաժեշտ քարի հիմնական աղբյուրը: Ըստ ֆիլմի ռեժիսորի, ֆիլմի հերոսը հնագետն է, ում ձեռքի կճուճի ճաքերը հիշեցնում են Հայաստանի բաժան-բաժան արված մասերը, որի ամբողջականությունը նա փորձում է վերականգնել իր երազներում: Իրական կյանքում հնագետը հանդիպում է տարեց Արուսյակին, ով նրա համար բացահայտում է ամբողջ Հայաստանը` մի երկիր, որտեղ քարը հաց է դառնում, իսկ հացը` հավատ:
Գասպարյանը նշեց, որ չափազանց դժվար է եղել գտնել գլխավոր հերոսուհուն, իսկ գտնելուց հետո էլ` նախապատրաստել նրան: «Ես մտավախություն ունեի, որ ֆիլմը խիստ հայկական է, եւ միգուցե արտասահմանցիների մոտ այն լիարժեք չի ընկալվի, սակայն մի շարք միջազգային փառատոններում այն արժանացել է հանդիսատեսի համակրանքին»,-ասաց Գասպարյանը:
Հայկ Կբեյանի «Կոստան Զարյան. հայ գրականության միայնակ հոգին» ֆիլմն էլ Կոստան Զարյանի կյանքի պատմությունն է ներկայացնում: Կբեյանը նշեց, որ ֆիլմը միայնակ, չհասկացված մարդու, գրողի, մտավորականի մասին է:
«Իմ փոքրիկ իշխանը» խաղարկային լիամետրաժ ֆիլմը ներկայացնում է մեր դարը, երբ մարդկանց ու երկրների միջեւ սառը պատերազմ է ընթանում: Հոգեւոր ճգնաժամ է: Իշխում է ընչաքաղցության ուրվականը: Սա մեծահասակների աշխարհն է, «արքաների», «հարբեցողների», «աշխարհագրագետների» ու «գործ անողների» աշխարհը, ովքեր դադարել են հասկանալ, թե ինչ բան է կյանքը, որն է կարեւոր, որը` անկարեւոր: Փոքրիկ իշխանն ու նրա ընկերները պետք է դիմակայեն դրան:
«Ես ցանկացել եմ ցույց տալ, որ մարդիկ շատ բան ունեն սովորելու. ուրախանալ արշալույսով եւ մայրամուտով, հիանալ դաշտերի ու ավազուտների գեղեցկությամբ, գնահատել ջրհորի ջուրն ու աստղերի ցոլանքը: Մարդը պետք է զգա իր պատասխանատվությունն աշխարհում տեղի ունեցող ամեն ինչի հանդեպ»,- ասաց ֆիլմի ռեժիսորը:
«Հայկական համայնապատկեր» անվանակարգում առաջադրված հաջորդ ֆիլմը Անետա Օհանջի «Արզուման»-ն է: Այն պատմում է մի մարդու մասին, ով, չնայած դժվարություններին, շարունակում է մնալ լավատես: Արսեն Գասպարյանը նշեց, որ «Նոր Ջուղա. լինել…» Հայաստանի արտադրության կարճամետրաժ վավերագրականը պատմում է Նոր Ջուղայի մշակութային հարուստ ժառանգություն ունեցող անցյալի ու ներկայի մասին: Ըստ Գասպարյանի, ֆիլմում պատկերված է հայ համայնքը, որն ավելի քան 400 տարի Նոր Ջուղայում ապրում եւ արարում է` պահպանելով կրոնը, եկեղեցին, դպրոցը, իր սովորություններն ու ավանդույթները: :
ՔՈՖԻ ԱՆԱՆԸ ԽՈՍՏՈՎԱՆԵԼ Է, ՈՐ ԻՐ ԾՐԱԳԻՐԸ ՏԱՊԱԼՎԵԼ Է
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի եւ Արաբական պետությունների լիգայի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանը խոստովանել է, որ իր ջանքերը` ուղղված սիրիական հիմնախնդրի կարգավորմանը, տապալվել են. տեղեկացնում է ֆրանսիական ...ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՈՒՄԸ ԿՆՇԱՆԱԿԻ ՕԿՈՒՊԱՑԻԱ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՔԱՂԱՔԱԳԵՏ
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի այցը Ադրբեջան Արեւմուտքի, ԵԱՀԿ-ի, ԱՄՆ-ի եւԵվրամիության` տարածաշրջանի, հատկապես` Ադրբեջանի նկատմամբ հետաքրքրության դրսեւորում է. salamnews ադրբեջանական կայքին ասել ...ՌԴ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՄ Է
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղղաթիռով այցելել է հորդ անձրեւներից ու ջրհեղեղներից տուժած Կրասնոդարի երկրամաս. տեղեկացնում է РИА «Новости»-ն:
Ջրհեղեղը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել` մոտ 200 մարդ ...ԱՅՍ ԴԺՎԱՐԻՆ ՊԱՀԻՆ ՄԵՆՔ ՌՈՒՍ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ ԵՆՔ. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կրասնոդարի երկրամասում տեղի ունեցած տարերային աղետի՝ ջրհեղեղի կապակցությամբ:
«Այս դժվարին պահին մենք ռուս ժողովրդի ...ՀՈԼԱՆԴԸ ՀԱՎԱՏԱՐԻՄ ԿՄՆԱ ԽՈՍՏՄԱՆԸ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Հոլանդը նախատեսում է ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ ներկայացնել երկրի խորհրդարան. տեղեկացնում է BBC-ն:
Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը Թուրքիայի ...ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ՀԱՅՐԵՆԻՔ
Ադրբեջանի նախկին նախագահ (1991-1992 թթ.) Այազ Մութալիբովը երեկ ուշ երեկոյան 20-ամյա բացակայությունից հետո Ռուսաստանից ժամանել է հայրենիք. տեղեկացնում է 1news.az-ը:
Պետության կողմից իրեն հատկացված թիկնազորի ...ՀՅԴ-Ն ՑԱՎԱԿՑՈՒՄ Է ԵՒ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ
Այս օրերին ընթացող ՀՅԴ Գերագույն ժողովը Հայաստանի ՊՆ N զորամասի մարտական հենակետում հուլիսի 7-ի հակառակորդի արձակած կրակոցից պայմանագրային զինծառայող 39-ամյա Լեւոն Արտուշի Թամրազյանի զոհվելու կապակցությամբ ...ԵՐԲ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԻԱՅՆ ԲԱՐՈՅԱԽՐԱՏԱԿԱՆ ՃԱՌԵՐ Է ԱՍՈՒՄ
Հավատալու և փոխվելու մասին հանրապետության նախագահը խոսում է 2010-ի վերջերից` ՀՀԿ-ի 20-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, 2011-ի Ամանորի շնորհավորական ուղերձում, 2012-ի մարտին` ՀՀԿ համագումարում: 2010-ից ...ՕՐՀՆՎԱԾ ԾԻՐԱՆՆԵՐԸ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՄԱՆԸ
Այսօր մեկնարկեց «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային 9-րդ կինոփառատոնը: Մինչ փաառտոնի պաշտոնական բացման արարողությունը, Երեւանի Սբ. Զորավոր եկեղեցում տեղի ունեցավ ավանդական ծիրանօրհնեքը, եւ օրհնված բերքը ...ԵՐԲ ԿԱՄՔԸ ՀԱՂԹՈՒՄ Է ԴԱԺԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ
«Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային 9-րդ կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրի վավերագրական մրցույթում իր թեկնածությունն առաջադրած ֆիլմերից մեկը պատմում է Վանաձորի Հ. Աբելյանի անվան թատրոնի դերասանուհի ...ՖՐԻԴ ՍՈՂՈՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ՝ "ՈՍԿԵ ԾԻՐԱՆ"-ՈՒՄ
Տարոն Պետրոսյանի «Տղաներիս հետ միասին» ֆիլմն առաջադրվել է «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային 9-րդ կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրի վավերագրական մրցույթում:
Ֆիլմը նկարահանվել է 2011թ., այն ...ՈՒԶՈՒՄ ԷՐ, ՈՐ ԻՐ ԵՐԳԵՐՆ ՕԳՆԵՆ ՄԱՐԴԿԱՆՑ
«Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային 9-րդ կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրի վավերագրական մրցույթում իր թեկնածություն է առաջադրել ռեժիսոր եւ սցենարիստ Արթուր Խուդոյանի «Ինձ աշուղ են ասում» ֆիլմը: ...ԽՆԴԻՐԸ ՄԵՐ ՄԵՋ Է
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի վավերագրական մրցույթում ներկայացված Վահե Յանի (Ղազարյան) «Երկու ճանապարհ» ֆիլմը պատմում է լսողության խնդիր ունեցող երկու մարդկանց կենսակերպի, մտածելակերպի և աշխատանքի մասին:
..."ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ"-Ը ՊԱՏՄՈՒՄ Է ՄԵՐ ՄԱՍԻՆ
«Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային 9-րդ կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում կներկայացվեն Արմեն Ռոնովի «Իմ փոքրիկ իշխանը», Անետա Օհանջի «Արզուման» եւ Արմեն Գասպարյանի «Հայկական հաց», Արսեն Գասպարյանի ...ԿԱՐՄԻՐ ԳՈՐԳՆ ԻՐ ՎՐԱ ԷՐ ՎԵՐՑՐԵԼ ՓԱՌԱՏՈՆԻ ԲԱՑՈՒՄԸ
Ժամեր առաջ տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական բացումը, այն ազդարարվեց Համո Բեկնազարյանի «Շոր և Շորշոր« գրական ստեղծագործության էկրանավորմամբ:
Փառատոնի հիմնադիր Հարություն ...ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ՀԱՐՎԱԾԵԼ Է ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆԻՆ
Այսօր՝ ժամը 21:00-ից տեղի է ունենում ռազմական բժիշկ Վահե Ավետյանի Յոթնօրեքի կապակցությամբ նրա հիշատակին նվիրված հերթական մոմավառություն:
Հարսնաքար ռեստորանի շրջակայքում անցկացվող մոմավառությունն անցնում ..."ՀԱՐՍՆԱՔԱՐԻՑ" ՈՒՂԻՂ ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՏՈՒՆ
Ռազմական բժիշկ Վահե Ավետյանի Յոթնօրեքի կապակցությամբ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի դիմաց տեղի ունեցող մոմավառությունն այնքան էլ հարթ չի ընթանում. մոմավառության ...
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ՀԱՐՎԱԾԵԼ Է ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆԻՆ
"ՀԱՐՍՆԱՔԱՐԻՑ" ՈՒՂԻՂ ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՏՈՒՆ
ՍԳՈ ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ և ՎՐԱՑԻ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՆԵՐԻ ԽՈՒՄԲ Է ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ
"ՎԱԼԼԵՔՍԸ" ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ԹԵՂՈՒՏԸ ՇԱՀԱԳՈՐԾԵԼ 70 ՏԱՐՈՎ

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ՀԱՅՐԵՆԻՔ
ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՈՒՄԸ ԿՆՇԱՆԱԿԻ ՕԿՈՒՊԱՑԻԱ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՔԱՂԱՔԱԳԵՏ
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԸ ՄԻԱՅՆ ԹՂԹԻ ՎՐԱ ԵՆ
ՈՒԶՈՒՄ ԷՐ, ՈՐ ԻՐ ԵՐԳԵՐՆ ՕԳՆԵՆ ՄԱՐԴԿԱՆՑ
"ՀԱՐՍՆԱՔԱՐԸ" ՊԱՅԹԵՑՆԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ՓՈԽԳՆԴԱՊԵՏԸ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է
- 1735 Եղվարդի ճակատամարտում թուրքերը ջախջախիչ պարտություն են կրում:
- 1807 Կնքվում է Տիլզիտի հաշտությունը Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

