
ՍԵՐԸ ՔԵԶ ԱՍՏԾՈ ՄԱՍՆԻԿ ԶԳԱԼՈՒ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՌԻԹՆ Է
- Ես չգիտեի, թե սիրո իմաստը որն էր: Հիմա էլ վստահ չեմ, որ այն, ինչ գիտեմ, մոտ է ճշմարտությանը: Իմ առաջին սերը մանկատան աղջիկ էր: Ես ինքս էլ ապրում էի մանկատանը: Ինչո՞վ էր նա տպավորիչ: Փոքրիկ, ինքն իր մեջ սեղմված մարմին ուներ, ասես ինչ-որ մի ուժ կանխել էր նրա փարթամությունը: Նրան սիրահարվեցի երազում: Երազը, հայտնի բան է, սրում է մեր զգացումները: Նույնիսկ եթե դրանք չկան: Նոյեմբերյան մի առավոտ արթնացա եւ մանկատան մեջ սկսեցի փնտրել նրան: Ֆուտբոլ էի խաղում մանկատան բակում, փնտրում էի պատուհանից միայն ինձ ուղղված նրա հայացքը: Հարեւանի այգուց խնձոր էի գողանում, պատկերացնում էի նրա սաստող հայացքը եւ… փնտրում այն: Ծաղրում էի մեր դաստիարակներին եւ մտածում, թե ի՞նչ կասեր նա: Ի՞նչ պարզվեց: Նա էլ էր ծաղրում, գողանում եւ ֆուտբոլ խաղում: Նույնիսկ հայհոյում էր: Եվ ոչ մի անգամ իմ անձն իբրեւ զսպաշապիկ իր մեջ չէր ունեցել: Ընդհանրապես սիրել մանկատանը` մի տեսակ անհեթեթ է: Ինձ հետ դա պատահեց: Իսկ ինչու՞ է անհեթեթ: Մանկատանը սիրո դաշտ չկա: Ամենաբնականը` ծնողների հանդեպ սերը երեխայի միջից հանած է, ասես իր միջից երեխան վիժել է այդ սերը: Մի խոսքով, երբեք չես իմանա, քո սիրո մեջ բարոյականության հատիկ կա՞, թե ոչ: Մենք` մանկատան նախկին երեխաներս, ոչ թե մանկություն չունեցած մարդիկ էինք, այլ` խաբված մանկությամբ մարդիկ: Հենց դա էլ դժվարացնում է մեր սերը: Բայց այդ սերն ինձ տվեց բարոյականության զգացումը: Այսինքն, էականը: Այսինքն, այն, ինչը սովորեցնում է մեկին զանազանել մյուսից: Այսինքն, սովորեցրեց իմաստավորել երջանկությունը, որն այդպես էլ չտեսա: Աղջիկն ինձ չէր սիրում: Ես, մի խոսքով, սիրո աշխարհ մտա այդպես էլ ինձանից ոչինչ չներկայացնելով: Երկրորդ սերս համալսարանի ուսանողուհի էր: Ես նույնպես սովորում էի համալսարանում: Աղջիկն արդեն ամուսնացել է, ապրում է արտասահմանում եւ ունի երկու երեխա` աղջիկ եւ տղա: Նա ինձ գրավեց իր ժպիտով, առաջին ժպիտն իմ կյանքում, որն ուղղված էր հատկապես ինձ: Նույն օրը երեկոյան մենք հանդիպեցինք, իսկ հաջորդ օրը համբուրեցի նրան: Թեպետ չէի սիրում: Իրականում անլուրջ էի: Երկու ամիսը չլրացած` աղջիկը թողեց ինձ: Այդ օրը մենք մի քանի հոգով Հանքավանում էինք: Քայլում էինք առողջարանի փտած ջրով լի մի ավազանի կողքով: Ընկերս բռնեց նրա ձեռքը եւ ցույց տվեց, թե հրում է: Ես ծիծաղեցի: Պարզվեց` պետք է ցույց տայի, թե պատրաստ եմ հանուն նրա նետվել ավազանը: Ես երբեք սիրահարի քննությունը չեմ բռնել նրանց հանդեպ, որոնց սիրել եմ: Բաժանման հաջորդ օրը ես արդեն խելագարվում էի նրա համար, սիրեցի նրան ամեն ինչից առավել եւ կարծես թե այդպես է լինելու միշտ, բայց նա կապվեց իմ ընկերոջ հետ: Ընկերս գյումրեցի էր: Աղջիկը նրան չէր սիրում: Բայց նրան գրավեց տղայի լրջությունը: Եվ ամուսնացան: Երրորդ աղջիկը մեր կուրսից էր: Մարիամը: Նրան սիրեցի ամենաանպատասխան սիրով: Խելագարվում էի նրա համար: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ես որոշեցի արհամարհել Մարիամին: Ու դա մի ամսից հակառակ արդյունքը տվեց: Համալսարանի ամեն լսարանում, ամենուր, որտեղ նա կարող էր լինել, փնտրում էի իմ արհամարհանքի հետեւանքը, այսինքն, թե ինչպես է նա տառապում դրանից: Ճշմարտությունն այն էր, որ Մարիամը տառապում էր լուռ, ես ուրիշներից էի տեղեկանում այդ մասին: Երբ իմացավ, որ սիրահարված եմ, ասաց` իսկ եթե չհանդիպե՞նք: Մենք չէինք էլ հանդիպում: Այդ ես էի բռնացնում նրան: Սակայն ասացի` չհանդիպենք, բայց ինչու՞: Ֆանտաստիկ պատասխան տվեց. ՙՄարդ իր նկատմամբ հետաքրքրություն է պահպանում այնքան ժամանակ, քանի դեռ գաղտնիք ունի իր մեջ՚: Այլեւս չհանդիպեցինք: Բայց այս անհաջողությունն ինձ ուղեկցեց մյուսների հանդեպ իմ զգացումներում: Ես այլեւս չէի սիրում, այլ` ընտրում էի: Մի աղջիկ ինձ սիրահարվեց աննախադեպ սիրով: Գնացի նրանց տուն եւ ծնողներին ասացի` տվեք ինձ ձեր աղջկան: Վստահեցրին, որ խնդիր չկա: Եվ սկսվեց: Մոռանում էի ժամադրել: Հանդիպելիս առանց ինձ կեղծելու համբուրում էի եւ փողոցում պարզապես ոչ մի կերպ չէի հիշում, որ միասին ենք քայլում: Մի քանի ամիս տառապեց: Մի օր էլ ասաց, որ ամուսնանում է: Իսկ ես արդեն 28 տարեկան էի: Ես հարգում էի նրան, բայց սիրո պահանջները միշտ ավելին են, քան` հարգանքի պահանջները: Իսկ ի՞նչ էի անում ես: Ոչինչ: Իմ բոլոր սերերին ես կոփելու էի անհավատարմությամբ: Դա ինձ չէր խանգարելու, որ կապվեի պատահական աղջիկների հետ, որոնց ոչ միայն չէի սիրում, այլեւ թույլ էի տալիս հրապարակավ չսիրել ինձ: Չէր խանգարում նաեւ, որ ինձ նետեի անառակության գիրկը: Տպավորություն թողնելն իմ հիգիենայից դուրս էր: Ամենակարեւորը չէի անարգում՝ առանց հասկանալու, որ ինքս արդեն անարգանք էի նրանց հասցեին: Ես բավականաչափ ուշ սովորեցի ներողություն խնդրել նրանցից, որոնց հանդեպ երբեւէ անիրավացի չէի եղել: Ես չէի ուսուցանում մեղքեր, բայց սովորեցնում էի մերկանալ, թույլ չէի տալիս ստել, բայց հավատում էի առանց լսելու, չէի հիշում նրանց, բայց փափագում էի մինչեւ վերջ, ի վերջո չէի երազում, բայց իմ գիշերները լցնում էի նրանցով: Ես գիտեի, որ առանց սիրո ապրել հնարավոր չէ, գիտեի, որ ի վերջո մեկին արժանանալու եմ: Բայց ո՞վ ասաց, որ արժանի լինել մեկին եւ սիրել մեկին նույն բանն է: Իմ ժամանակավոր տառապանքները դրանք դեռեւս իրարից չէին զանազանում: Ես տառապում էի հիշողություններիս մեջ նստած: Իմ սերը հավերժական դարձնող ինչ-որ աղջկա էի ուզում: Հետո՞: Իմ ինչի՞ն էր պետք այդ աներեւույթ հավերժականությունը: Սիրո մեծագույն ողբերգությունն այն է, որ իր հավերժականությամբ այն չի կարողանում երաշխավորել մերը: Բայց մնում է ազդեցությունը, քանի որ սերն իրականում կռիվ է մեր մահկանացուության դեմ: Ես հանդիպում էի շատերին: Ոմանց համակրում էի: Մյուսներն իրենք էին համակրում: Բայց բառեր չէինք շռայլում: Ես արդեն թունավորված էի հավերժականին ի վիճակի չլինելու մի անզորությամբ, որն իրականում վաստակել էի: Ես մի խոսքով տառապում էի սիրո մեջ դեղատոմսի պակասից: Ապրիլին ծանոթացա մի աղջկա հետ, հանձին որի իմ նախորդ սերերի չստացած բոլոր քնքշանքներն օրվա ցանկացած պահին, այսպես ասենք, դարսդարսվում էին մարմնիս: Այդ քնքշանքներն, ասես, իրենց տեղն էին փնտրում մարմնիս վրա. փոքր-ինչ ուշացած, ժամկետանց, բայց իմ հոգում իրենց հանդեպ կարոտի դռները բախելով քնքշանքները գալիս էին իմ վրա դողալու: Ես պաշարված էի մարմնիս անառիկությունը փայփայող երջանկությամբ: Ահա ինչու ես ոչ թե սիրում էի այդ աղջկան, այլ երախտապարտ էի նրան: Ես ինձ, միեւնույն է, դժբախտ էի զգում: Ամռանը սովորաբար սրվում էին դժբախտ լինելու իմ ընդունակությունները: Հայտնվեց Լուիզան: Նրան նույնպես չէի սիրում: Փոքրիկ, շատ փոքրիկ հրեշտակ էր: Մոտ մեկ ամիս ժամադրվում էինք եւ հանդիպում: Ես ոչ թե տեղեկացա, այլ գլխի ընկա, որ սիրում է ինձ: Մի քանի անգամ հրավիրեց իր տուն: Մեծ եղբայրն այդպես էլ չէր հասունացել: Ինչ-որ խնդիրներ կային, որոնք այդ տղային մանկությունից ավելի հասուն տարիք չէին տեղափոխել: Ծնողները չգիտեին, թե ինչ անել: Պարզ է, տառապում էին: Բայց աշխատացնում էին, ինչպես ստրուկի: Այստեղ ես հասկացա` մենք այնքան ենք հեռացել Աստծուց, որ դադարել ենք լինել նրա գոյության ապացույցը: Նույնիսկ շան մասին հոգալը մարդասիրության նշան է։ Երբեմն Լուիզայի հետ եկեղեցի էի գնում: Հուսով էի, որ կաղոթեր եղբոր համար: Ոչ: Ինձ համար էր աղոթում: Մեր սիրո համար: Ոչ մի կերպ չէի հասկանում նրան: Հավատքն առողջ ապրելակերպ է, այն կարող է կապ չունենալ կրոնի հետ. սիրել մտավոր խնդիրներ ունեցող եղբորդ` արդեն հավատք է, փայփայել Աստծո բարեհաճությունը նրա հանդեպ` արդեն հավատք է: Չծխել, արդեն հավատք է: Ոչ թե հավատալ Աստծուն ու ըստ այդմ չծխել, այլ չծխել, ասենք, մերձավորի մոտ: Չվիրավորել, չշնանալ` հավատք է: Մի խոսքով, իրերի վիճակն ընդունել ի գիտություն, արդեն հավատք է: Կարելի է ապրել հավատքի մեջ չիմանալով Աստծուն: Ես այս մասին ասացի Լուիզային: Ընդունեց: Բայց ոչինչ չփոխվեց: ՙԼուիզա,-ասում եմ,-կյանքը միակ շանսն է մարդ լինելու՚: Համաձայնվում էր: Իսկ ես ցույց էի տալիս, որ սիրում եմ նրան: Բայց սիրելի լինելու ոչինչ չէի գտնում իմ մեջ: Նույնիսկ թվում էր, թե տգեղանում եմ: Իրականում ծերանում էի: Պետք էր ամուսնանալ: Իսկ ամուսնության վրա սեւեռվելը տհաճ գործ է հենց այն պատճառով, որ կա կողակցի մեծ տեսականի եւ փոքր ընտրություն։ Եվ այդպես տարիների հետ իմ հայացքը խոնարհվում էր աղջիկների մարմնով եւ ես հոգով դառնում էի շուն: Ի վերջո ամուսնության մասին ավելի շատ էի մտածում, քան` սիրո: Մի օր ընդհանրապես դադարեցի մտածել սիրո մասին: Ու վերջապես հասկացա, որ ես միշտ մտածել եմ ոչ թե սիրո, այլ այս կամ այն աղջկա, ինչ-որ գեղեցկուհու, ինչ-որ աստղի մասին: Ես մտածել եմ ինչ-որ մեկին ինձանով անելու մասին, բայց ոչ սիրո: Ես, մի խոսքով, իմ մասին եմ մտածել: Ուրե՞մն... Ի՞նչ էի ես փնտրում, ի՞նչ էի ուզում գտնել ինձ սիրող կամ չսիրող յուրաքանչյուր աղջկա մեջ: Ի՞նչ էի ակնկալում նրանցից (ես, իհարկե, ամուսնացա. եւ առանց բծախնդրության): Ես երջանկություն էի ակնկալում, որի ժամանակավորության դեմ կույր էի, ես ակնկալում էի մյուսների հավատը իմ սիրո հանդեպ` առանց նրանց այդ հավատով սնելու, առնվազն առանց մխիթարության հենակներ բաշխելու: Եվ այս ամենից հետո ես հասկացա, որ այն ինչ փնտրում եմ, ուրիշների մեջ չէ, մինչեւ իսկ իմ մեջ չէ, ավելի ճիշտ` այն կենցաղի եւ մտածումների մեջ չէ, որոնք ինձ միգուցե բարձրացնում էին մյուսներից ու ինձանից, բայց ինձ որեւէ մեկին ավելի արժանի չէին դարձնում: Եվ, ինչպե՞ս ասեմ, սիրո թիկունքում ես հասկացա, որ սերը չի ճանաչում հնազանդություն եւ հպարտություն, գանգատ եւ ուրախություն, համակրանք եւ արհամարանք, երջանկություն եւ դժբախտություն, ճակատագիր եւ միապաղաղ կյանք, որ սիրո բացառիկությունը երկու սրտերի անդիմադրելի ձգողականության մեջ չէ, քանի որ մարդկային այդ մագնիսականությունը կյանքի փորձություններին չի դիմանում: Ուրեմն, ի՞նչ է սերը: Սերը դիպված է: Այդ դիպվածն աճում է քո սրտից, որը վերարարում է աշխարհը: Սերը քեզ Աստծո մասնիկ զգալու լավագույն առիթն է: Ես չեմ կարող ասել, թե ինչպես է ծնվում սերը: Մենք նույնպես մեր կյանքի առաջին օրվա հաշվետուն չենք: Բայց "սփռվողը"մենք ենք, "սփռվելին" մեզանից: Ես այսօր հաղթականորեն չգիտեմ սիրո իմաստը եւ այլեւս երբեք չեմ իմանա, քանի դեռ այն չի վերադարձել ինձ: Սերը ճառագայթ է, որը մեզանից տարածվում է աշխարհի վրա, ուր ի վերջո բոլորը դառնում են մերձավոր եւ ոչ ոք այլեւս անառակ չէ, ուր բոլորը բոլորի կարիքն ունեն, քանի որ բոլորն ի վերջո բոլորի անգիտությունն են: Սեյրան Հանոյան

© Երկիր
Վերջին լուրերը, Մարտ 08, 2012ՀԱՅՏՆԻ Է ''ԵՎՐԱՏԵՍԻԼ-2012''-ՈՒՄ ՌԴ ՄԱՍՆԱԿՑԻ ԱՆՈՒՆԸ
1
Ռուսաստանում կայացավ ''Եվրատեսիլ-2012'' մրցույթի նախընտրական փուլը: Քվեարկության արդյունքում եւ պրոֆեսիոնալ երաժիշտներից բաղկացած ժյուրիի որոշմամբ` ընտրվեց այս տարվա մասնակիցը:
''Եվրատեսիլ''-ում Ռուսաստանն ...ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԹԱՏՐՈՆԸ ՍՆՈՒՆԴ Է ԽՆԴՐՈՒՄ
Հունաստանի թատրոններից մեկն իր հանդիսատեսից ներկայացման տոմս գնելու փոխարեն խնդրում է իր հետ սնունդ բերել թատրոն. հաղորդում է France-Presse գործակալությունը:
Թատրոնը բարեգործական ակցիա է իրականացնում, ...ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼՈՎ ՍԻՐԵԼԻ ԿԱՆԱՆՑ
Որքան էլ զգալի լինի ձմռան շնչառությունը, մարտի 8-ին մթնոլորտը միանգամից ջերմանում է, միանգամից գարուն է գալիս, փողոցները, տները, առօրյան լցվում են կանացի ժպիտներով, ծաղիկներով, իրենց սիրելիների նկատմամբ ...ՍԱՐԿՈԶԻԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԵՏ ԿԱՅԱՑԱՎ
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին երեկ հանդիպել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների (CCAF) պատվիրակությանը և Փարիզում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանին: Հանդիպման ընթացքում Սարկոզին նշել է, որ ...ԳԱՐՈՒՆ, ԿԱՆԱՅՔ ՈՒ ԾԱՂԻԿՆԵՐ
Տղամարդկանց համար գարունը սկսում է Մարտի 8-ից։ Թեեւ մթնոլորտը քաղաքականապես գերլարված է, սոցիալապես անհուսադրող ու տնտեսապես ճգնաժամային, այդ օրը, անկախ զբաղմունքից ու քաղաքական հայացքներից, համոզմունքներից ...ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՄԵԾ ՄԱՍԸ ԿՆՈՋ ՇՆՈՐՀԻՎ Է. ՆՈՒՆԵ ԵՍԱՅԱՆ
Երգչուհի Նունե Եսայանը կարծում է, որ բավականին արժեւորված է կինը հայ հասարակության մեջ, անգամ ավելի, քան` դրսում:
«Եթե նախկինում հայ կանայք նախանձում էին դրսի կանանց, քանի որ դրսում կին-տղամարդ հավասար ...FORBES-Ը ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐԵՐԻ ՆՈՐ ՑՈՒՑԱԿԸ
Forbes ամսագիրը հրապարակել է 2012-ի միլիարդատերերի ցուցակը, որն այս տարի հոբելյանական է: 2012-ի ցուցակում հաշվվում է 58 երկրի 1226 միլիարդատեր` 4,6 տրիլիոն դոլար ընդհանուր կարողությամբ:
Միլիարդատերերի ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԿԱՆԱՆՑ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ, որում ասվում է.
«Սիրելի՛ կանայք,Շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ երջանկություն, հաջողություն, ...ԳԻՐՔԸ` ՀԱՃԵԼԻ ԵՒ ԹԱՆԿ ՆՎԵՐ
«Այն բոլոր գրքերը, որոնք հունվարի 1-ից թանկացել էին, առաջիկայում պետք է իջեցվեն նախկին գների: Եթե դա տեղի չունենա, սպառողներին կոչ ենք անում դիմել մեր հանձնաժողովին»,-կառավարության հերթական նիստի ժամանակ ...ՍԵՐԸ ՔԵԶ ԱՍՏԾՈ ՄԱՍՆԻԿ ԶԳԱԼՈՒ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՌԻԹՆ Է
Ես չգիտեի, թե սիրո իմաստը որն էր: Հիմա էլ վստահ չեմ, որ այն, ինչ գիտեմ, մոտ է ճշմարտությանը: Իմ առաջին սերը մանկատան աղջիկ էր: Ես ինքս էլ ապրում էի մանկատանը: Ինչո՞վ էր նա տպավորիչ: Փոքրիկ, ինքն իր մեջ ...ԿՆՈՋԻՑ Է ԿԱԽՎԱԾ` ՏԱՐՎԱ ԲՈԼՈՐ ՕՐԵՐՆ ԻՐԵ՞ՆԸ ԿԼԻՆԵՆ, ԹԵ՞ ՈՉ. ԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆ
Մարտի 8-ը դրամատուրգ, «Գրական թերթ»-ի գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանի համար այնքան էլ տոն չէ, քանի որ նա իրեն ուշադրության կենտրոնում է զգում միշտ` տարվա բոլոր օրերին:
Այսօր Խոդիկյանը մեկնելու է Վանաձոր` ...ՋԱԲՈՒՐՅԱՆԸ ՊԱՐՏՎԵՑ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐՈՒՄ
Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE ...ՀԱԿԱՌԱԿ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԶՈՀԸ
Yerkir.am-ի տեղեկություններով` ՀՀԿ-ն ետ է կանգնել ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանին համամասնական ցուցակում ընդգրկելու իր նախնական որոշումից: ՀՀԿ-ում շշուկներ կան, որ ղեկավարությանը դուր չի եկել Հարությունյանի ...ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԻ "ԴԱԲՐՈՆ" ՏՎԵԼ ԵՆ
Ինչպես արդեն գրել էինք, Yerkir.am-ի տեղեկություններով` ՀՀԿ-ում լրջորեն մտածում են Հերմինե Նաղդալյանին փոխարինող գտնելու մասին, սակայն չէինք բացառել, որ այս ընթացքում նա կարողանա լիովին օգտագործել կանացի ...ՀԱՅՏՆԻ ԵՆ ԲԱՍԻևԻ և ՄՈՒՐԹԱԶԱԼԻևԻ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ
Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE ...ՉԼ. ԲԱՐՍԱՆ և ԱՊՕԷԼ-Ը ՔԱՌՈՐԴ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԵՆ
Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE ...APPLE-Ը ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՆՈՐ ՍԵՐՆԴԻ IPAD
Apple ընկերությունը ներկայացրել է նոր սերնդի iPad պլանշետները: Սրանք հին պլանշետներից տարբերվում են նոր Retina էկրանով, պրոցեսորի A5X գրաֆիկայով: Էկրանի գույներն ավելի հագեցած են:
Պլանշետների տեսախցիկը ...ԿԵՆԴԱՆԻՆԵՐՆ ԷԼ ԵՆ ԹԱԼԱՆՈՒՄ
Մեծ Բրիտանիայում աղվեսը հարձակվել է մի տղամարդու վրա և պահանջել իրեն տալ խանութից գնված հացը. գրում է The Sun-ը:
Տղամարդը փորձել է դիմադրել, այնուհետև փախուստի դիմել, սակայն աղվեսը հետապնդել է նրան ...
© Երկիր
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ՊԱԼԱՉԸ ՓՈՇՄԱՆԵԼ Է, ԳՆՈՒՄ Է ԵՎՐՈՊԱ

ԻՐԱՆԻ ԵՒ ԻՍՐԱՅԵԼԻ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ ԿՍԿՍՎԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՍՏԵՂԱՅԻՆ ԺԱՄԸ
ԱԲՈՎՅԱՆՈՒՄ ''ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ'' ՉԻ ՀԱՆԴԱՐՏՎՈՒՄ
ՀԱՆՑԱՎՈՐ ԱՇԽԱՐՀԸ ԿԱՋԱԿՑԻ ԱՐՏԱԿ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ՏԵՍՆԵՍ` Ո՞Վ Է ԵՂԵԼ ՁԵՐ ''ՄԱԹԵՄԻ'' ԴԱՍԱՏՈՒՆ
FORBES-Ը ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐԵՐԻ ՆՈՐ ՑՈՒՑԱԿԸ
ԲԱՆՋԱՐԱԲՈՍՏԱՆԱՅԻՆ ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՐԵՆՔԸ ՉԻ ԻՄԱՑԵԼ` ՔԱՆԴԵԼ Է

41 ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ. ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔ 31. ԿԱՐԵՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
ԲՀԿ-Ն ԷԼ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ ԱԿԱՆՋՆԵՐԸ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 0 Կանանց, մայրության և գեղեցկության օր
- 1878 Հայկական պատվիրակությունը Մկրտիչ Խրիմյանի գլխավորությամբ Կ. Պոլսից մեկնեց Բեռլին՝ հայկական հարցը Բեռլինի կոնգրեսին ներկայացնելու համար:
- 1892 Մահացավ թատերագիր, դերուսույց, հայ բեմի վերածննդի ականավոր գործիչ Սրապիոն Հեքիմյանը: (Ծնվ. 1832 թ.):
- 1911 Ծնվեց առաջադեմ կոմպոզիտոր՝ Ալան Հովհաննեսը:
- 1911 Ծնվեց կոմպոզիտոր Ալան Վանես Չակմաքչյանը (Ալան Հովհաննես): (Վախճ. 2000 թ.-ին):
- 1919 Հրապարակվեց սուլթան Մահմեդ 6-րդ Վահիդետտինի կայսերական հրովարտակը՝ երիտթուրքական կառավարության ղեկավարներին և «Միություն և առաջադիմություն» կուսակցության պարագլուխներին դատելու մասին:
- 1956 Մահացավ Դրոն (Դրաստամատ Կանայանը): (Ծնվ. 1884թ.):
- 1965 Գործարկվեց Վանաձորի (Կիրովական) ջերմաէլեկտրակայանը:
- 1965 ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի նախագահության հրամանագիրը ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Մարտիրոս Սարյանին Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում շնորհելու մասին:
- 1969 «Անուշ»-ի բեմադրությամբ բացվեց Երևանի դրամատիկական թատրոնը:
- 1975 ՄԱԿ-ը մարտի 8-ը պաշտոնապես հայտարարեց կանանց միջազգային օր: Համաշխարհային հանրությունն այդ տոնը նշում էր 1910 թվականից:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

