
ԵԱՀԿ ՄԽ-Ն ԿՈՉ Է ԱՐԵԼ` «ՈՐՔԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԱՐԱԳ» ՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԵԼ ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
- Երեւան (Երկիր) - ԵԱՀԿ Մինսկի խումբը հույս է հայտնում, որ Ղարաբաղյան հակամարտության կողմերի հանդիպումները հաճախակի կդառնան եւ կնպաստեն երկխոսության ինտենսիվացմանը, նաեւ հնարավորություն կտան համաձայնեցնելու 2007 թվականին Մադրիդում առաջարկված հիմնարար սկզբունքները, ասվում է ԵԱՀԿ ՄԽ` դեկտեմբերի 1-ին արված հայտարարության մեջ:

«Պատվիրակությունների ղեկավարները հաստատել են հավատարմությունը Մոսկովյան հռչակագրին (2008 թ. նոյեմբեր) եւ ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների խորհրդի Հելսինկյան հայտարարությանը (2008 թ. դեկտեմբեր): Նրանք հավանություն են տվել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների դինամիկային, որն իր արտահայտությունն է գտել ընթացիկ տարում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների երկկողմ 6 հանդիպումների ժամանակ»,- ըստ «Նովոստի» գործակալության` ասվում է փաստաթղթում:
Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարները հաստատել են իրենց երկրների պարտավորությունները` ընդունված այս տարվա հուլիսին Ակվիլում` «Մեծ ութնյակի» գագաթաժողովի ժամանակ: Խոսքը, մասնավորապես, հիմնարար սկզբունքների համաձայնեցման գործում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին աջակցելու մասին է: ՄԽ-ն կոչ է արել համաձայնեցնել Մադրիդյան սկզբունքները «որքան հնարավոր է արագ», քանի որ դրանք տարածաշրջանում «համատարած կարգավորման» հիմք կարող են դառնալ:
Իրենց հերթին, Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարները փաստաթղթում տեղեկացրել են ընթացիկ տարում հիմնարար սկզբունքների համաձայնեցման հարցում ձեռք բերված «հաջող առաջընթացի» եւ գործընթացն ավարտելու ձգտման մասին, նաեւ հայտարարել, որ պատրաստ են շարունակել աշխատանքները` հաշվի առնելով ուժի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքները:
ԵԱՀԿ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ Է` ԼՂ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՎԻ
Երեւան (Երկիր) - Նոյեմբերի 30-ին ԵԱՀԿ նախարարների խորհրդի 17-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Աթենք էր մեկնել Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նախարարը նախ հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի ...ՀԱԱԳԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՔՆՆԵԼՈՒ Է ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ
Երեւան (Երկիր) - Այսօր Հաագայի միջազգային դատարանը քննելու է Կոսովոյի անկախության հռչակման օրինականության հարցը: Այս հարցով Միջազգային դատարան է դիմել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: Նա խնդրել է ...ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՀԱՄԱԽՄԲՎԱԾ ՈՒԺԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ
Երեւան (Երկիր) - Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման դեմ ՀՅԴ նախաձեռնությամբ համախմբված ընդդիմադիր 14 կուսակցությունները եւ տասնյակ հասարակական կազմակերպություններ դեկտեմբերի 1-ին հավաքվել էին ...ԱՄՆ-Ը ՄՏԱԴԻՐ Է ՆՊԱՍՏԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ
Երեւան (Երկիր) - Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր` ԱՄՆ-ը մտադիր է նպաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորմանը, ինչը, իր հերթին, կնպաստի կայունության եւ տնտեսական աճի ապահովմանը, ...ԸՍՏ ԳՈՐԱՆ ԼԵՆՄԱՐԿԵՐԻ` ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԱՐԴԵՆ ԵԿՈՂ ՏԱՐԻ
Երեւան (Երկիր) - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հնարավոր է արդեն եկող տարի, ըստ «Ազատություն» ռադիոկայանի` հայտարարել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ ներկայացուցիչ ...ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԱՋԱԿՑՈՒՄ Է ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՋԱՆՔԵՐԻՆ
Երեւան (Երկիր) - Եվրամիությունը լիովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին` ուղղված Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը` սկզբունքների «տեղին համադրման» եւ միջազգային իրավունքի նորմերին համապատասխանության ...ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ` ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ
Երեւան (Երկիր) - Ռուսաստանն առաջարկում է միասնական սկզբունքներ սահմանել ԵԱՀԿ անդամ երկրների տարածքներում առկա հակամարտությունների կարգավորման համար, դեկտեմբերի 1-ին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ ...ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՒ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
Երեւան (Երկիր) - Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Աթենքում հանդիպել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։ CNN-turk-ի փոխանցմամբ՝ հանդիպումը տեւել է մոտ կես ժամ, քննարկվել են ...ԵԱՀԿ ՄԽ-Ն ԿՈՉ Է ԱՐԵԼ` «ՈՐՔԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԱՐԱԳ» ՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԵԼ ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Երեւան (Երկիր) - ԵԱՀԿ Մինսկի խումբը հույս է հայտնում, որ Ղարաբաղյան հակամարտության կողմերի հանդիպումները հաճախակի կդառնան եւ կնպաստեն երկխոսության ինտենսիվացմանը, նաեւ հնարավորություն կտան համաձայնեցնելու ...
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐԸ
ՈՐԱԿԸ ՀԱԿԱԴՐՈՒՄ ԵՆՔ ՔԱՆԱԿԻՆ

ԸՍՏ ԳԵՈՐԳԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ` ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆՈՐ ՏԱՐՐԵՐ Է ՄՏՑՐԵԼ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ

ԿԻՊՐՈՍԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՒՈՍՅԱՆ. «ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՅՍՕՐ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ ՎԵՐՍԿՍԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

ԹՈՒՐՔՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է 2015 ԹՎԱԿԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ՏԱՐԻ
ՎՐԱՍՏԱՆ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ 7300 ԹՈՒՐՔ ՄԵՍԽԵԹՑԻ

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ՏՊԱՎՈՐՈՒՄ Ո'Չ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, Ո'Չ ԷԼ ԼՂՀ-ԻՆ
ԸՍՏ ՀՐԱՆՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ` ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՍՔԵՐԸ ՀՈՒՅՍ ԵՆ ՆԵՐՇՆՉՈՒՄ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԱՎԵԼԻ ՇՐՋԱՀԱՅԱՑ ԿԼԻՆԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է
- 1824 Թիֆլիսում բացվեց Ներսիսյան դպրոցը (շարունակեց գործել մինչև 1924թ.):
- 1827 Սուլթան Մահմուդ II-ը շուրջ 12 հազար հայ կաթոլիկներ է արտաքսում Կ. Պոլսից, որոնցից 4 հազարը ցրտից մեռնում են ճանապարհին, իսկ մնացածները անցնում Փոքր Ասիայի գավառները, որը հասնում են 1828 թ. փետրվարին:
- 1827 Շուշիի հայկական տպարանի հիմնադրումը:
- 1876 Թուրքական կառավարության ցուցումներով հրդեհվեց Վանի շուկան, զգալի նյութական վնաս հասցվեց տեղի բնակչությանը:
- 1894 Հրատարակվեց «Հայ բանվոր հեղափոխականների» ասոցիացիայի նոր օրգան «Կռիվ» թերթ:
- 1899 Մահացավ հասարակական գործիչ և հրապարակագիր Տիգրան Երկաթը:
- 1903 Մահացավ պատմաբան, աշխարհագետ, բանասեր Մանվել Քաջունին: (Ծնվ. 1823թ.-ին):
- 1903 Կ. Պոլսում վախճանվեց պատմաբան, աշխարհագետ և բանասեր Մանվել Թաջունին: (Ծնվ. 1823թ.-ին):
- 1914 Սարիղամիշի օպերացիան, Էնվեր փաշայի բանակի ջախջախումը:
- 1915 Միացյալ Նահանգների նախագահ Թեոդոր Ռուզվելտը հաղորդում է. «Թուրքերը հայերի նկատմամբ կատարել են գագաթնակետին հասնող բռնություններ: Հայերի տառապանքն այնքան անգութ է և սարսափելի, որ դժվար է որևէ կերպ անվանել այն: Դրանք նման են այնպիսի անգթությունների, որոնք պատճառել են նվաճող ազգերի հետևորդները, ինչպես Աթթիլայի և Չինգիզ Խանի: Դա զարհուրելի է, որ այսպիսի բաներ կարող են կատարվել և մեր երկիրը, այնուամենայնիվ, կարող է չեզոք մնալ»:
- 1917 Խորհրդային Ռուսաստանի ազգությունների գործերի ժողովրդական կոմիսարիատին կից Մոսկվայում ստեղծվում է հայկական գործերի կոմիսարիատ, որի կոմիսար է նշանակվում ականավոր պետական գործիչ Վառլամ Ավանեսովը, իսկ տեղակալ՝ կոմունիստ-բանաստեղծ Վահան Տերյանը:
- 1920 Ադրբեջանի հեղափոխական խորհուրդը հայտարարեց, որ ճանաչում է Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը, Նախիջևանը որպես Հայաստանի բաղկացուցիչ մասեր:
- 1921 Հայաստանում սկսվում են գյուղական, գավառակային և գավառային խորհուրդների առաջին ընտրությունները:
- 1923 Երևանում բացվում է Հայաստանի պետական կոնսերվատորիան:
- 1929 Սկսում է գործել Քանաքեռի նոր ռադիոկայանը:
- 1941 Երևանում կազմավորվում է 89-րդ հայկական հրաձգային դիվիզիան՝ գնդապետ Սիմոն Զաքյանի հրամանատարությամբ:
- 1989 Երևանում կայացած Գերագույն խորհրդի և ԼՂԻՄ Ազգային Խորհրդի միացյալ նիստում ընդունվեց պատմական որոշում՝ Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին:
- 1989 Հայաստանի և Արցախի Խորհուրդների միացյալ նստաշրջանի ժամանակ ընդունվեց Արցախի և Հայաստանի վերամիավորումը: Սա հետևեց Ադրբեջանի կազմից դուրս գալու շարժման Արցախի օրենսդրական մարմնի ընդունմանը: Ադրբեջանի Գերագույն Խորհուրդն անօրինական համարելով որոշումը մերժեց և ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդն այն հայտարարեց չեղյալ և անվավեր:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

