
ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «ԱՄԵՆԱՃԻՇՏ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉՎԱՎԵՐԱՑՆԵԼՆ Է»
- Երեւան (Երկիր) - Մյունխենյան հանդիպման նախօրեին Իլհամ Ալիեւի հայտարարությունը չպետք է դիտարկել որպես պարզ եւ շարքային ռազմատենչ հայտարարություն։ Այս անգամ այն վերջնագրի էր նման, եւ հայկական կողմի համար միակ ճիշտ քայլը կլիներ՝ պարզապես չգնալ Մյունխեն։

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը նոյեմբերի 24-ին «Արցախ» մամուլի ակումբում նաեւ նշեց, թե այդ հայտարարությունից հետո հայկական կողմը պետք է դիմեր միջնորդ պետություններին՝ ասելով, որ այս հայտարարությունների պարագայում հնարավոր չէ բանակցությունները շարունակել, կամ էլ պետք է առաջարկեր միջնորդներին՝ սանձել Ադրբեջանի նախագահին։ Քանի այդ քայլերը չեն կատարվել, հստակ է, թե մյունխենյան հանդիպումից հետո տարբեր լրատվամիջոցներում տեղ գտած իրարամերժ մեկնաբանություններն ինչ նպատակ են հետապնդում. ամեն ինչ արվում է Հայաստանից ինչ-որ զիջում կորզելու համար, որպեսզի ավելի հեշտ լինի Թուրքիայի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը։
Նման զարգացումներից էր հենց Դաշնակցությունը զգուշացնում երկրի իշխանություններին, եւ այսօր, Վ. Հովհաննիսյանի խոսքով, Հայաստանը հայտնվել է ծուղակում։ Այդ ծուղակից մեր երկիրը պետք է դուրս գար դեռ մեկ տարի առաջ, երբ պարտադրվեց Թուրքիայի հետ հարաբերությունների գործընթացը։ Այսօր դժվար է, բայց անհնար չէ։ Քաղաքական գործիչն առաջարկում է. «Ամենաճիշտ ճանապարհը արձանագրությունները չվավերացնելն է։ Դրանից որեւէ սարսափելի բան չի լինի. բանակցությունները կսկսվեն զրոյից կամ այն կետից, որը Հայաստանին հնարավորություն կտա խուսափել ներկա վտանգներից»:
Թուրքիայի իրական իշխանությունները՝ խորքային պետության ներկայացուցիչները, նկատելով, որ Թուրքիայում փոփոխություններ են լինում, օրինակ՝ բարձրաձայն քննարկվում է քրդական հարցը, ինչ-որ մարդիկ հայերից ներողություն են խնդրում, այս ամենից սկսել են անհանգստանալ։ Այս անհանգստությունը փարատելու համար թուրքերը արագացրին հայ-թուրքական հաշտեցման գործընթացը՝ հասկանալով, որ եթե այն երկար տեւի, գործընթացում կարող են Հայաստանի համար ձեռնտու տարրերն ավելանալ։
Առայժմ այս գործընթացից փորձում է շահել Ադրբեջանը, եւ Վ. Հովհաննիսյանը չի հավատում մեր իշխանությունների եւ համանախագոհողների հավաստիացումներին, թե բանակցային գործընթացում ազատագրված տարածքների վերադարձ չի քննարկվում։ «Համանախագահների հայտարարություններին չեմ հավատում։ Դադարել եմ հավատալ, որովհետեւ նրանց հայտարարություններում իրարամերժ տարրեր են երեւում, անընդհատ ասվում է, որ այս կամ այն հարցը չի քննարկվել։ Այդ դեպքում ի՞նչ է քննարկվել։ Ադրբեջանը մադրիդյան սկզբունքներից փորձում է քաղել իրեն ձեռնտու հատվածները։ Հայաստանը ժամանակին թույլ է տվել մարտավարական սխալ, որը հիմա վերածվում է ռազմավարականի. մենք սկզբում դնում էինք կարգավիճակի հարց, հետո միայն՝ այլ խնդիրներ։ Իսկ մեր հակառակորդները կարողացան հմուտ կերպով փոխել դա»,- նկատեց Վ. Հովհաննիսյանը։
Ինչո՞ւ ՀՅԴ-ն այս պահին ակտիվ գործողություններ չի ձեռնարկում։ Ցանկացած գործողության նպատակները պետք է հստակ լինեն եւ, Դաշնակցության ներկայացուցչի խոսքով, այն քաղաքական ուժերը, որոնց համար միտինգը ինքնանպատակ է, կարող են ժամանակ առ ժամանակ անցկացնել մասսայական միջոցառումներ։ Սակայն ՀՅԴ-ի նպատակը հետեւյալն է՝ թույլ չտալ արձանագրությունների՝ այս տեսքով վավերացումը։ Արձանագրություններն այսօր արդեն Սահմանադրական դատարանում են, եւ Վ. Հովհաննիսյանը վստահեցնում է, որ առաջիկայում ՀՅԴ մարտավարության մեջ փոփոխություններ կլինեն։
ՄԽԻԹԱՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՒ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
1Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նոյեմբերի 23-ի հրամանագրով` Գեւորգ Պետրոսյանն ազատվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից: Նախագահի մեկ այլ հրամանագրով` ՀՀ աշխատանքի եւ ...ՀԱՅ-ԻՏԱԼԱԿԱՆ ԻՐԱՎԱՊԱՅՄԱՆԳՐԱՅԻՆ ԴԱՇՏԸ ՀԱՄԱԼՐՎԵՑ ՆՈՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՎ
Երեւան (Երկիր) - Նոյեմբերի 23-ին կարճատեւ աշխատանքային այցով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այցելել է Իտալիա: Հռոմում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Իտալիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկո Ֆրատինիի ...ԱՇԽԱՏԱՆՔՆ Է ՍԿՍԵԼ ՀԱՊԿ ԿԼՈՐ ՍԵՂԱՆԸ
Երեւան (Երկիր) - Նոյեմբերի 24-ին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի եւ Հայաստանի ազգային անվտանգության խորհուրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ, աշխատանքն է սկսել «ՀԱՊԿ-ը կովկասյան ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԸ
Երեւան (Երկիր) - Ադրբեջանի նախագաh Իլհամ Ալիեւը այսօր մեկնում է Ուլյանովսկ, որտեղ բացվելու է նրա հոր` Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի արձանը: Արարողությանը ներկա է լինելու նաեւ Ռուսաստանի նախագահ ...ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՅԴ ԲՅՈՒՐՈՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
1Երեւան (Երկիր) - Նոյեմբերի 24-ին Անթիլիասի Մայրավանքում Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի անդամներին` Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի գլխավորությամբ, ...ՇԻՄՈՆ ՊԵՐԵՍ. «ԻՍՐԱՅԵԼԱ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉՊԻՏԻ ԶՈՀԱԲԵՐՎԵՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»
Երեւան (Երկիր) - Իսրայելա-թուրքական հարաբերությունները չպիտի զոհաբերվեն ժամանակավոր հակամարտություններին, ամերիկյան Defense News ամսագրին տված հարցազրույցում ասել է Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը: Նրա ...ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՀԱՅՏՆԻ ՉԵՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
Երեւան (Երկիր) - Թուրքիան ցանկություն ունի բարելավելու հարաբերությունները հարեւանների, այդ թվում` Հայաստանի հետ, Մոսկվայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ ...ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ
1Երեւան (Երկիր) - Նոյեմբերի 24-ին Երեւանում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու, Գեւորգյան հոգեւոր ճեմարանի, հայաստանյան մի քանի բուհերի եւ Ժողովրդական կուսակցության նախաձեռնությամբ կազմակերպված բողոքի ակցիաների ...ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՆ ՉԻ ՔՆՆԱՐԿԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԲԱՆԱՁԵՒԻ ՆԱԽԱԳԻԾԸ
Երեւան (Երկիր) - ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, ամենայն հավանականությամբ, չի քննարկի Ադրբեջանի առաջարկած «Իրադրությունը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւի նախագիծը: Դրա քննակումը նախատեսված էր 2009-ի ...ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՎԱՎԵՐԱՑՆԵԼ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Երեւան (Երկիր) - ԵՄ մշտական անդամ դառնալու թեկնածուները եւ պոտենցիալ հավակնորդները պետք է շարունակեն բարեփոխումները` կապված այնպիսի առանցքային հարցերի հետ, ինչպիսիք են իրավական նորմերը, խոսքի ազատությունը, ...ՀԱՊԿ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԴԵՄ Է ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՑԱՆԿԱՑԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ
Երեւան (Երկիր) - ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան կտրականապես դեմ է պատերազմի վերսկսման վերաբերյալ ցանկացած հայտարարության: Այդ մասին նա հայտարարել է նոյեմբերի 24-ին տեղի ունեցած ասուլիսում` ...ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ՃՆՇՄԱՆ ԼԾԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ»
Երեւան (Երկիր) - Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մյունխենյան հանդիպումը պետք է դիտել հանդիպման նախօրեին Ադրբեջանի նախագահի` ռազմական սպառնալիքի համատեքստում: Դա սովորական ռազմատենչ հայտարարություն ...ՃԱՊՈՆԻԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ՈՐ ԿՈՒՐԻԼՅԱՆ ԿՂԶԻՆԵՐԸ «ԱՆՕՐԻՆԱԲԱՐ ՕԿՈՒՊԱՑՎԱԾ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ»
Երեւան (Երկիր) - Ճապոնիայի կառավարությունը պաշտոնապես հայտարարել է, որ Հարավային Կուրիլյան կղզիները «անօրինաբար օկուպացված են Ռուսաստանի կողմից», տեղեկացնում է news.am-ը: Այդ մասին հայտարարվել էր դեռեւս ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «ԱՄԵՆԱՃԻՇՏ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉՎԱՎԵՐԱՑՆԵԼՆ Է»
Երեւան (Երկիր) - Մյունխենյան հանդիպման նախօրեին Իլհամ Ալիեւի հայտարարությունը չպետք է դիտարկել որպես պարզ եւ շարքային ռազմատենչ հայտարարություն։ Այս անգամ այն վերջնագրի էր նման, եւ հայկական կողմի համար ...
ԽԱՂԱ՞Ղ, ԹԵ՞ ՌԱԶՄԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

ԹՈՒՐՔ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԴԱԴԱՐԵՑՆԻ ՆԱԽԻՋԵՒԱՆԻ «ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ»

ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆ. «ՍԱՀԱԿԱՇՎԻԼՈՒ ԿՈՂՔԻՆ ՓՈՂԿԱՊ ԿՐԵԼՆ ԱՆՎՏԱՆԳ ՉԷ»
ԸՍՏ ԹՈՒՐՔ ԴԵՍՊԱՆԻ` ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՄԱՆ ՀԱՐՑԸ ՓԱԿՎԱԾ Է

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԺԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԵՌԱՑՎԵԼ Է ՔՈԼԵՋԻՑ

«ԷՐԳԵՆԵԿՈՆԸ» ՄԱՆՐԱՄԱՍՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՀԱՎԱՔԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԵՐ` ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ
ԹԲԻԼԻՍԻ-ԵՐԵՒԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ ՄԵԾ ՋԱՆՔԵՐ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ
ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԿՐԹԵԼ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ

ԱԺ ՀՅԴ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ԴՐԵԼ ՏԱՐԲԵՐ ԲՆՈՒՅԹԻ 27 ՕՐԻՆԱԳԻԾ
- 1895 Ծնվեց հայ դերասան Հրաչյա Ներսիսյանը: (Վախճ. 1961թ.-ին):
- 1913 Մահացել է մեծ հայասեր Հ. Ֆ. Բ. Լինչը Լոնդոնում, իռլանդացի ծնողների ընտանիքում: Բացի իրավագիտությունից, նա ճանաչված է որպես գրող, աշխարհագրագետ, քաղաքագետ և ճամփորդ: Ունի աշխատությունների պատմական Հայաստանին նվիրված: 1906թ. ընտրվել է Բրիտանիայի պառլամենտի անդամ: Ծնվել է 1862թ. ապրիլի 18-ին:
- 1920 Ընկնում է դաշնակցական հին կառավարությունը և կազմվում է նոր կառավարություն Ս. Վրացյանի նախագահությամբ:
- 1927 Երևանում վախճանվեց բանաստեղծուհի Շուշանիկ Կուրղինյանը: (Ծնվ. 1876թ.-ին):
- 1940 Հիմնադրվում է Երևանի կենդանաբանական այգին:
- 1940 Տեղի է ունենում Վ. Ի. Լենինի հուշարձանի հանդիսավոր բացումը Երևանի Լենինի հրապարակում:
- 1980 Երևանում բացվեց սփյուռքահայերի ներկայացուցիչների ժողովը:
- 1996 Ռոբերտ Քոչարյանը վերընտրվեց Արցախի նախագահ: Ընտրություններին ականատես էին միջազգային դիտորդները:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

