
ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ԱԺ ՀՅԴ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՄՇԱԿԱԾ ՕՐԻՆԱԳԻԾԸ
Երեւան (Երկիր) - Հայաստանի խորհրդարանն այսօր քննարկել է ԱԺ ՀՅԴ խմբակցության մշակած օրինագիծը 2008 թվականի մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական մոնիտորիգային հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ:
Օրինագիծը ներկայացնելով` խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը ասել է, որ հանձնաժողովը պետք է օժտված լինի ավելի մեծ լիազորություններով, քան իր առաքելությունն ավարտած մարտիմեկյան խորհրդարանական հանձնաժողովը: Ըստ նրա` հանձնաժողովի կազմում, բացի խորհրդարանական ուժերից, պետք է ընդգրկվեն նաեւ արտախորհրդարանականները:
Բացի դրանից, իր գործունեության ընթացքում հանձնաժողովը պետք է հնարավորություն ունենա փոփոխություններ առաջարկել Ընտրական օրենսգրքում, թիկնազորի, զանգվածային ակցիաների անցկացման կարգի մասին օրենքներում: Ա.Մինասյանը նշել է, որ բոլոր որոշումները հանձնաժողովը պետք է կայացնի փոխհամաձայնության հիման վրա, բացառիկ դեպքերում` քվեարկությամբ: Վերջում Ա. Մինասյանը առաջարկել է հետաձգել օրինագծի քվեարկությունը, որպեսզի դրանում ներառվեն խորհրդարանական մյուս ուժերի առաջարկները:
Ելույթ ունենալով ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հայտարարել է, որ հանձնաժողով ստեղծելու նպատակն այն է, որ «ընտրության գնացող քաղաքացին գնա ընտրության, այլ ոչ թե պատերազմի, որպեսզի ՀՀ քաղաքացին ընտրությունը ընկալի որպես իր կամքի արտահայտման ակտ, այլ ոչ թե բարիկադների կառուցում ու զանազան սադրանքների ենթարկվել-չենթարկվելու գործողություններ: Ի վերջո, այս առաջարկներն ուղղված էին քաղաքակիրթ հասարակություն կառուցելուն: Խորհրդարանի մեծամասնության տրամադրությունները եւ մասնակցության ձեւը ցույց են տալիս, որ մեծ է այս նախագիծը մերժելու հավանականությունը, փոխարենը` մերժման դիմաց չի առաջարկվելու ոչինչ: Կարծում եմ` փորձ է արվելու այս առաջարկը տապալել, կամ, ինչպես ասում են, «ջրել»: Պարզապես հիշեցնեմ, որ խորհրդարանի մեծամասնությունը արդեն տվել է այսպիսի հանձնաժողով ստեղծելու իր նախնական համաձայնությունը: Եթե նրանց ճիշտ չի թվում հանձնաժողով ստեղծելու այս ձեւը, ապա թող առաջարկեն իրենց տարբերակը: Սակայն` ըստ անենայնի, նրանց կողմից այսօր ոչինչ էլ չի առաջարկվելու»:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը հայտարարել է, որ իրենք քվեարկելու են հօգուտ օրինագծի, իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի կարծիքով` խորհրդարանում շատ են վերահսկողական լիազորություններում հանձնաժողովները, եւ նորը ստեղծելն անիմաստ է:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆՎԵԼ Է ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՇԱՐՔԵՐԸ
Երեւան (Երկիր) - Նոյեմբերի 16-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ընդունվել է Հանրապետական կուսակցության շարքերը, «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը: ...ՄԻՇԵԼԻՆ ՔԱԼՄԻ-ՌԵՅ. «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԴՐԱԿԱՆՈՐԵՆ ԿԱԶԴԻ ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ»
1
Երեւան (Երկիր) - Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների բնականոնացումը ցույց է տալիս, որ քաղաքական կամքը, իսկական գործընկերությունը եւ զիջումների գնալու կարողությունը կարող են հանգեցնել իմաստուն ...ԹՈՒՐՔ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԴԱԴԱՐԵՑՆԻ ՆԱԽԻՋԵՒԱՆԻ «ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ»
4Երեւան (Երկիր) - Հայաստան-Թուրքիա հաշտեցման գործընթացը կարող է դոմինոյի արդյունք ունենալ` Նախիջեւանի «շրջափակման» վերացումից մինչեւ Ղարաբաղյան հիմնախնդրի հարցով բանաձեւի ընդունում, թուրքական «Հուրիեթ» ...ԸՍՏ ԹՈՒՐՔ ԴԵՍՊԱՆԻ` ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՄԱՆ ՀԱՐՑԸ ՓԱԿՎԱԾ Է
1Երեւան (Երկիր) - Հայ-թուրքական սահմանի բացման հարցը փակված է: Թուրքիան ամբողջ աշխարհին ներկայացրել է այն պայմանները, որոնց դեպքում կբացի սահմանը. դա հնարավոր կլինի, երբ հայկական զորքերը դուրս բերվեն Ադրբեջանի ...ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՆԵԼՈՒ Է ԱՄԵՆ ԻՆՉ` ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Երեւան (Երկիր) - Ռուսաստանն անելու է ամեն ինչ` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում արդյունքների հասնելու համար, նոյեմբերի 17-ին Մոսկվայում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ ...ԱՀՄԵԴ ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒ. «ԱՆԿԱՐԱՆ ԵՐԲԵՔ ՉԻ ՃԱՆԱՉԻ ԵՐՈՒՍԱՂԵՄԸ` ՈՐՊԵՍ ԻՍՐԱՅԵԼԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ»
Երեւան (Երկիր) - Իսրայելի կառավարության կոշտ քաղաքական կուրսը հիմնական հիմնախնդիրն է, որ խոչընդոտում է Մերձավոր Արեւելքում խաղաղության հաստատմանը եւ հանգեցնում Թուրքիայի հետ հարաբերությունների լարվածությանը, ...ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ԱԺ ՀՅԴ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՄՇԱԿԱԾ ՕՐԻՆԱԳԻԾԸ
Երեւան (Երկիր) - Հայաստանի խորհրդարանն այսօր քննարկել է ԱԺ ՀՅԴ խմբակցության մշակած օրինագիծը 2008 թվականի մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական մոնիտորիգային հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ: ...ԱԺ ՀՅԴ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ԴՐԵԼ ՏԱՐԲԵՐ ԲՆՈՒՅԹԻ 27 ՕՐԻՆԱԳԻԾ
Երեւան (Երկիր) - ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունը վերջին շաբաթների ընթացքում շրջանառության մեջ է դրել տարբեր բնույթի 27 օրինագիծ: Դրանցից 10-ին կառավարությունը բացասական եզրակացություն է տվել, ինչը ԱԺ ...ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՎԵԼԻ ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ Է ԴԱՐՁԵԼ
Երեւան (Երկիր) - Կոռուպցիայի տարածվածության առումով Հայաստանը գնալով «վերելք» է ապրում. այդ ցուցանիշով աշխարհի 180 երկրների շարքում Հայաստանը 5 այլ երկրների հետ կիսում է «պատվավոր»` 120-125-րդ հորիզոնականները` ...
ԸՍՏ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻ` ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԵՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ ՉԷ

ԾԵԾԿՌՏՈՒՔ` ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՒ ԻՍՐԱՅԵԼԸ, ՉՈՒՆԵՆԱԼՈՎ ԹՇՆԱՄԱՆՔԻ ՈՐԵՒԷ ՊԱՏՃԱՌ, ՀԱՅՏՆՎԵԼ ԵՆ ԲԱՐԻԿԱԴԻ ՏԱՐԲԵՐ ԿՈՂՄԵՐՈՒՄ

ԹՈՒՐՔ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԴԱԴԱՐԵՑՆԻ ՆԱԽԻՋԵՒԱՆԻ «ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ»

ԸՍՏ ՌՈՒՍ ԳԵՆԵՐԱԼԻ` ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՈՐՑՆՈՒՄ Է ԻՐ ԴԻՐՔԵՐԸ ՆՈՒՅՆԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՋՈՆ ՄԱՔՔԵՅՆ. «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊՆԴՈՒՄՆԵՐԸ ԱՊԱՑՈՒՑՎԱԾ ԵՆ ՓԱՍՏԵՐՈՎ»

ԿԱԼԻՆԻՆԳՐԱԴՈՒՄ ԿԳՈՐԾԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ
ԸՍՏ ԹՈՒՐՔ ԴԵՍՊԱՆԻ` ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՄԱՆ ՀԱՐՑԸ ՓԱԿՎԱԾ Է

ՖԻԼԻՊ ԳՈՐԴՈՆԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԵՒ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՇՏԵՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԵՆ

ԿՈՏՈՐԱԾԸ` ՀԱՐՑԻ ԼՈՒԾՄԱՆ ԵՂԱՆԱԿ
- 1861 Վախճանվեց բանասեր Գևորգ Հախվերդյանը: (Ծնվ. 1818թ.-ին):
- 1928 Երևանում բացվում է Հայաստանի կոլտնտեսությունների առաջին համագումարը:
- 1937 Թիֆլիսում վախճանվեց գրող Հակոբ Հակոբյանը: (Ծնվ. 1866թ.-ին, (Գանձակ) Ելիզավետպոլում):
- 1957 Շահագործման է հանձնվում Երևան-Ախտա (այժմ Հրազդան) երկաթուղագիծը:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

