
ԱԼՖՈՐՎԻԼՈՒՄ ԳՈՒՄԱՐՎԵՑ ՀՅԴ ԵՎՐՈՊԱՅԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ
Երեւան (Երկիր) - ՀՅԴ Բյուրոյի հրավերով նոյեմբերի 14-ին Փարիզի Ալֆորվիլ շրջանում գումարվեց ՀՅԴ Եվրոպայի մարմինների շրջանային ժողովը, որին մասնակցում էին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, անդամներ Մկրտիչ Մկրտիչյանը եւ Լեւոն Մկրտչյանը, ՀՅԴ Ֆրանսիայի, Հոլանդիայի, Բելգիայի, Գերմանիայի, Ավստրիայի, Շվեդիայի, Հունաստանի, Կիպրոսի, Բուլղարիայի, Իտալիայի, Անգլիայի եւ Երուսաղեմի մարմինների ներկայացուցիչներ ու պատասխանատու այլ ընկերներ, տեղեկացնում է ՀՅԴ մամլո դիվանը։
Ժողովի օրակարգում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատման ուղղությամբ ստորագրված արձանագրությունների նկատմամբ իրականացվող քաղաքականության քննարկումն էր, նաեւ ընթացիկ անելիքների հարցը։
Եվրոպայի կուսակցական մարմինների ներկայացուցիչները վճռականորեն ու միաձայն վերահաստատեցին իրենց մերժողական կեցվածքը արձանագրությունների նկատմամբ, արժեւորեցին կատարված աշխատանքների ընթացքն ու ճշտեցին առաջիկա գործունեության նպատակակետերը։
Հատուկ ուշադրության առարկա դարձավ արտաքին եւ ներազգային ուղղությամբ տարվող քարոզչական աշխատանքների ծավալումը։ Ժողովի մասնակիցները հաստատեցին, որ ներկա իրավիճակում պետք է հավելյալ թափ հաղորդել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման աշխատանքներին, Եվրոպայում ապահովել հայանպաստ հասարակական կարծիքի ձեւավորումն ու արտահայտումը։ Շեշտվեց, որ ոչ մի դեպքում չպետք է թույլ տալ, որ հայկական միասնականությունը խախտվի եւ պառակտում առաջանա Հայրենիքի ու Սփյուռքի միջեւ։
Ժողովն արձանագրեց, որ, ծավալելով մեր աշխատանքների ընթացքը, Թուրքիան պետք է համոզվի, որ, Հայաստանի իշխանությունների կողմից նման արձանագրությունների ստորագրման փաստից անկախ, հնարավոր չի լինելու խուսափել հայության պահանջատիրությունից։
Քննարկումների նյութ դարձան նաեւ առաջիկա աշխատանքների համադրման հարցերը, եւ որոշվեց պարբերաբար նմանօրինակ հանդիպումներ անցկացնել։
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

