
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ ԵՆ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ
- Երեւան (Երկիր) - Նոյեմբերի 10-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Հունգարիայում էր, կարճատեւ պաշտոնական այցով Բուդապեշտից ուղեւորվել է Շվեյցարիա:

Բեռն ժամանելուն պես Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Միշլին Քալմի-Ռեյի հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԳն մամուլի եւ տեղեկատվության վարչությունը:
Հանդիպման օրակարգում եղել են երկկողմ համագործակցության տարբեր ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր, տարածաշրջանային եւ միջազգային խնդիրներ:
Երկուստեք գոհունակությամբ նշվել է, որ վերջին տարվա ընթացքում երկկողմ հարաբերություններն աննախադեպ զարգացում են ապրել, ինչի վկայությունն է Հայաստանի եւ Շվեյցարիայի նախագահների հանդիպումը, արտգործնախարարների միջեւ կայացած տասնյակ բանակցությունները եւ Շվեյցարիայի միջնորդությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում:
Հարաբերությունների զարգացումը նշանավորվել է Շառլ Ազնավուրի` Շվեյցարիայում ՀՀ դեսպան նշանակմամբ, ինչպես նաեւ Հայաստանում Շվեյցարիայի դիվանագիտական ներկայացուցչության հիմնադրմամբ:
Բարձր գնահատելով վերջերս հայ-շվեյցարական հարաբերությունների զարգացման դինամիկան` Էդվարդ Նալբանդյանը եւ Միշլին Քալմի-Ռեյը կարեւորել են բարձր մակարդակի փոխայցելությունների, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը` որպես համակողմանի համագործակցության առավել ամրապնդման երաշխիք:
Նախարարները, կարեւորելով երկու ԱԳՆ-ների միջեւ հաստատված արդյունավետ համագործակցությունը, պայմանավորվածություն են ձեռք բերել իրենց կողմից ղեկավարվող գերատեսչությունների միջեւ պարբերական խորհրդատվություններ անցկացնելու վերաբերյալ, նաեւ քննարկել են միջազգային կազմակերպություններում համագործակցության ընդլայնման հնարավորությունը: Եվրոպայի խորհրդում Շվեյցարիայի գալիք նախագահության համատեքստում նախարարները մտքեր են փոխանակել կազմակերպության օրակարգային հարցերի եւ գործունեությանն առնչվող խնդիրների շուրջ:
Զրուցակիցները պայմանավորվել են քայլեր ձեռնարկել առեւտրատնտեսական հարաբերությունների խթանման ուղղությամբ` կարեւորելով այդ բնագավառում գործարար շրջանակների նախաձեռնությունները:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ Շվեյցարիայի միջնորդությանը` Էդվարդ Նալբանդյանը երախտագիտություն է հայտնել միջնորդական ջանքերի համար: Հայաստանի արտգործնախարարի բնորոշմամբ` Շվեյցարիան ստանձնել էր մի առաքելություն, որը պահանջում էր միաժամանակ հաստատակամություն եւ զսպվածություն, երեւակայություն, զգուշություն ու համբերություն, եւ միջնորդ պետությունը պատվով է կատարել այդ առաքելությունը:
Էդվարդ Նալբանդյանը եւ Միշլին Քալմի-Ռեյն անդրադարձել են նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանային հարցերին եւ զարգացումներին:
Այցելության շրջանակներում Շվեյցարիայի կառավարության ընդունելությունների պալատում Էդվարդ Նալբանդյանը եւ Միշլին Քալմի-Ռեյը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Շվեյցարիայի դաշնային խորհրդի միջեւ կանոնավոր օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիրը» եւ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Շվեյցարիայի դաշնային խորհրդի միջեւ դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջը վերացնելու մասին համաձայնագիրը»:
Արարողությունից հետո տեղի է ունեցել նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:
Նոյեմբերի 11-ին Հայաստանի արտգործնախարարը վերադարձել է Երեւան:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ ԵՆ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ
2
Երեւան (Երկիր) - Նոյեմբերի 10-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Հունգարիայում էր, կարճատեւ պաշտոնական այցով Բուդապեշտից ուղեւորվել է Շվեյցարիա:
...ԾԵԾԿՌՏՈՒՔ` ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ
Երեւան (Երկիր) - Թուրքիայի «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցության նախաձեռնությունը` Աթաթուրքի մահվան տարեդարձի օրը խորհրդարանում քննարկել քրդական հարցը, առաջացրել է ընդդիմության բուռն դժգոհությունը, ...ԿԱԼԻՆԻՆԳՐԱԴՈՒՄ ԿԳՈՐԾԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ
Երեւան (Երկիր) - Այսօր Կալինինգրադում տեղի է ունենալու Հայկական մշակութային կենտրոնի բացման արարողությունը: Միջոցառմանը մասնակցելու են Կալինինգրադի նահանգապետ Գեորգի Բոսը եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ...ԳԼԵՆԴԵԼՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀՕՄ-Ի 100-ԱՄՅԱԿԻ ՀԱՏՈՒԿ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
Երեւան (Երկիր) - Հայ օգնության միության (ՀՕՄ) 100-ամյակի առթիվ ստեղծվել է հատուկ խորհրդանիշ, որը գործածվելու է աշխարհի 26 երկրներում, ուր ՀՕՄ-ը մասնաճյուղեր ու կառույցներ ունի: Ինչպես հաղորդում է «Ասպարեզը», ...ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է` ԲԱԽՎԻ ՆՈՐ ՌԻՍԿԵՐԻ
Երեւան (Երկիր) - Համաշխարհային տնտեսությունը հնարավոր է` հաջորդ տարի բախվի նոր ռիսկերի` բանկային հատվածի վրա գործազրկության բացասական ազդեցության եւ Ասիայի շուկաներում` ներդրողների վստահությունը չարաշահող ...
ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒՆ ԵՒ ՀԱՅ ԼՐԱԳՐՈՂԸ ՓԱՐԻԶՈՒՄ ՎԻՃԱԲԱՆԵԼ ԵՆ

ԾԵԾԿՌՏՈՒՔ` ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ԹՈՒՐՔ-ԱՆԳԼԻԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԵԼԻ Է ԿԱՐԵՒՈՐՈՒՄ, ՔԱՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻՋՆՈՐԴ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՒ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՒ
ԸՍՏ ՌՈՒՍ ԳԵՆԵՐԱԼԻ` ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՈՐՑՆՈՒՄ Է ԻՐ ԴԻՐՔԵՐԸ ՆՈՒՅՆԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՋՈՆ ՄԱՔՔԵՅՆ. «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊՆԴՈՒՄՆԵՐԸ ԱՊԱՑՈՒՑՎԱԾ ԵՆ ՓԱՍՏԵՐՈՎ»

ԿԱԼԻՆԻՆԳՐԱԴՈՒՄ ԿԳՈՐԾԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ
ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՎԱՎԵՐԱՑՆԵԼ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ՀԱՅԵՐԻՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐ»` ԻՏԱԼԻԱՅԻ ՏՈՍԿԱՆԱ ՆԱՀԱՆԳԻ ԲԱՆՅՈ ՌԻՊՈԼԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
- 1118 Ծնվել է Վերածննդի դարաշրջանի հայ դասական, բժիշկ Մխիթար Հերացին:
- 1866 Ծնվել է մեծ հայագետ, սլավոնագետ, ֆրանսիացի լեզվաբան և հասարակական գործիչ Անտուան Մեյեն:
- 1949 Գործարկվեց Սևանի ստորերկրյա հիդրոէլեկտրակայանը:
- 1983 Վախճանվեց hայ նշանավոր կոմպոզիտոր, դաշնակահար Առնո Բաբաջանյանը: (Ծնվ. 1921թ.-ին):
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

