
ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆ ԱՌԱՅԺՄ ՏԱԳՆԱՊԱԼԻ ՉԷ
Երեւան (Երկիր) - 2010 թվականին առողջապահությանը հատկացված պետական բյուջեն կազմել է 55.3 միլիարդ դրամ։ Այս տարվա համեմատ այն նվազել է շուրջ 600 միլիոն դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է 2010 թվականին Համաշխարհային բանկի (ՀԲ) վարկային ծրագրերի միջոցների նվազմամբ։ Այս մասին հայտնեց առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը՝ առողջապահության եկող տարվա բյուջեն երեկ կառավարությունում լրագրողներին ներկայացնելու ժամանակ։ «Ընթացիկ տարվա համեմատ բյուջետային հատկացումների՝ հիմնականում անփոփոխ լինելը ենթադրում է, որ անփոփոխ են մնալու թե' առաջնային, թե' երկրորդական օղակների բուժանձնակազմի հաշվարկային աշխատավարձերը»,- ասաց նախարարը։
Նրա ներկայացմամբ, առաջնային օղակի բժիշկների հաշվարկային աշխատավարձը կկազմի 77 հազար դրամ, բուժքույրերինը՝ շուրջ 50 հազար դրամ, նեղ մասնագետներինը՝ 66 հազար դրամ։ Հիվանդանոցների բժիշկների միջին հաշվարկային միջին ամսական աշխատավարձը կկազմի 62 հազար դրամ։ Լեռնային եւ բարձրլեռնային բնակավայրերում ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի աշխատավարձի հավելումները, ըստ բյուջեի նախագծի, կկազմեն 10 եւ 20 տոկոս։
2010 թվականին 600 միլիոն դրամով ավելացել է կենտրոնացված կարգով դեղերի ձեռքբերման ծրագիրը՝ հասնելով երկու միլիարդ 560 միլիոն դրամի։ Ավելացված գումարը հիմնականում կմարվի արտարժույթի արժեւորման արդյունքում դեղորայքային շուկայում գների աճով։
Նախարարությունը եկող տարի պլանավորում է պետության կողմից երաշխավորված հիվանդանոցային բուժօգնության եւ սպասարկման շրջանակներում ֆինանսավորել շուրջ 215 հազար հիվանդանոցային դեպք։
Հ. Քուշկյանի հավաստիացմամբ, անկախ գլոբալ ճգնաժամից, իրենք շարունակելու են առողջապահական համակարգի արդիականացման վարկային ծրագրի իրագործումը։ Եկող տարի շահագործման կհանձնվի ամբողջությամբ վերանորոգված եւ վերազինված մարզային չորս բժշկական կենտրոն։
Ինչպես եւ նախկինում, եկող տարի եւս հիմնական ուշադրությունը կսեւեռվի ամբուլատոր-պոլիկլինիկական եւ հիվանդանոցային օղակների վրա՝ 42, 2 միլիարդ դրամ կամ հատկացված գումարի 76 տոկոսը։ Նախարարը նշեց, որ հանրապետության հեռավոր բնակավայրերում զգացվում է նեղ մասնագիտացմամբ բժիշկների կարիք, քանի որ ներքին միգրացիայի արդյունքում մարզերի բժիշկները ձգտում են աշխատանք գտնել մայրաքաղաքում։ Ուստի նախարարությունում նախատեսում է նորավարտ բժիշկների աշխատանքային պրակտիկան գոնե մի քանի ամսով պարտադիր կազմակերպել մարզերում՝ նրանց համար ապրելու համապատասխան պայմաններ ստեղծելով, որոշակի արտոնություններ տրամադրելով։
Որքան էլ հետաքրքիր լիներ պետության կողմից առողջապահությանը հատկացված բյուջեն՝ իր ուղղություններով, բնականաբար, չշրջանցվեցին խոզագրիպի մասին հարցերը։
Հ. Քուշկյանը հաստատեց, որ N1H1 վիրուսը հայտնաբերվել է նաեւ Հայաստանում՝ մի իրանցու մոտ, որն արդեն ապաքինվել է եւ մեկնել իր հայրենիք, իսկ ՀՀ երկու քաղաքացի, ովքեր Մոսկվայից են վերադարձել, «Զվարթնոց» օդանավակայանում ջերմաչափիչ սարքի ցույց տված տվյալների հիման վրա մեկուսացվել են եւ այժմ գտնվում են բժիշկների հսկողության ներքո։
Նախարարը եւս մեկ անգամ հիշեցրեց, որ այս պահի դրությամբ առանձնապես անհանգստանալու կարիք չունենք, պարզապես անհրաժեշտ է հավելյալ զգուշություն ցուցաբերել եւ կանխարգելիչ միջոցների դիմել։
Խոզի գրիպի ախտանշանները նույնն են, ինչ սովորական գրիպինը։ Նախարարությունը հարկ եղած պարագայում հնարավորություն կունենա բուժսպսարկում իրականացնել բնակչության շրջանում, քանի որ այժմ արդեն ձեռք են բերվում եւ պահեստավորվում համապատասխան բուժամիջոցներ, նաեւ՝ պատվաստանյութեր։ Համաճարակային իրավիճակն առայժմ տագնապալի չէ։
ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ՁԵՒԱՎՈՐՎԵԼ Է ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Երեւան (Երկիր) - Լիբանանում նոր կառավարություն է ձեւավորվել: Վարչապետ է դարձել 2005 թվականին սպանված նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի որդին` Սաադ Հարիրին:
Թեեւ երկրում խորհրդարանական ընտրություններն անցկացվել ...ՊԻՏԵՐ ՍԵՄՆԵԲԻ. «ՂԱՐԱԲԱՂԻ ՆԵՐԿԱՅԻՍ ՍՏԱՏՈՒՍ ՔՎՈՆ ՉԻ ԲԽՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱՀԵՐԻՑ»
Երեւան (Երկիր) - Հայ-թուրքական սահմանի բացումը կլինի այն ոչ բնական իրադրության հաղթահարմանն ուղղված առաջին քայլը, երբ տարածաշրջանի ամենաերկար ձգվող սահմաններից երեքը` Հայաստանի եւ Թուրքիայի, Հայաստանի ...ԴԻՏԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՉԵՆ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ
Երեւան (Երկիր) - Նոյեմբերի 10-ին, Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ
Երեւան (Երկիր) - Նոյեմբերի 9-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունը, հանդիպման ...ՋՈՆ ՄԱՔՔԵՅՆ. «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊՆԴՈՒՄՆԵՐԸ ԱՊԱՑՈՒՑՎԱԾ ԵՆ ՓԱՍՏԵՐՈՎ»
5
Երեւան (Երկիր) - Հայոց ցեղասպանության պնդումները ապացուցված են փաստերով, «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրություններում Օբամայի հակառակորդ սենատոր Ջոն ...ԿԿԱՌՈՒՑՎԻ ԹԱՎՐԻԶ-ԵՐԱՍԽ ՆԱՎԹԱՄՈՒՂ
Երեւան (Երկիր) - «Գազպրոմ» ԲԲԸ-ն մտադիր է ֆինանսական մասնակցություն ունենալ Թավրիզ (Իրան)-Երասխ (Հայաստան) նավթամուղի շինարարության աշխատանքներին` իր կողմից վերահսկվող «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի միջոցով վճարելով ...ԲՅՈՒՋԵ ՉԿԱ
Երեւան (Երկիր) - ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունը 2010 թ. պետբյուջեի նախագծին դրականորեն չի վերաբերվում, քանի որ նրանում դրական որեւէ կետ չկա: «Ցավոք, դրական միտումներ չկա ո'չ այս պետական, ո'չ էլ այն ...ԸՍՏ ՌՈՒՍ ԳԵՆԵՐԱԼԻ` ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՈՐՑՆՈՒՄ Է ԻՐ ԴԻՐՔԵՐԸ ՆՈՒՅՆԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
2Երեւան (Երկիր) - Ռուսաստանը կորցնում է իր դիրքերը նույնիսկ Հայաստանում, որը մշտապես համարվել է կովկասյան տարածաշրջանում նրա ռազմավարական դաշնակիցը, ըստ «Նեզավիսիմայա գազետա» թերթի` հայտարարել է ՌԴ պաշտպանության ...ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՆՎԱԶՈՒՄ Է
3Երեւան (Երկիր) - 2010 թվականին կրթագիտական ոլորտին պետական բյուջեից հատկացված ֆինանսավորման վերաբերյալ նոյեմբերի 10-ին խոսեց կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: 2009 թվականի համեմատությամբ` ...ՄԻՆՉԵՒ 2031 ԹՎԱԿԱՆԸ ՍԵՒԱՆԱ ԼՃԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԿՀԱՍՑՎԻ 1903 ՄԵՏՐԻ
Երեւան (Երկիր) - Ներկայումս Սեւանա լճի ջրի մակարդակը 1899 մետր է։ Նախատեսվում է մինչեւ 2031 թվականը լճի մակարդակը հասցնել 1903 մետրի` ամեն տարի ջրի մակարդակը բարձրացնելով 20-21 սանտիմետրով, նոյեմբերի ...ՄԵՐ ՊԱՐՏՔԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՆՔ ՊԱՏՎՈՎ, ՍԻՐՈՎ ՈՒ ՆՎԻՐՈՒՄՈՎ
Երեւան (Երկիր) - Նոյեմբերի 7-ին Աթենքի քաղաքապետարանի մշակութային կենտրոնում նշվել է ՀՅ Դաշնակցության օրը: Միջոցառումը բացվել է ՀՅԴ 119-ամյա պատմության դեպքերին ու դեմքերին անդրադարձող տեսահոլովակի ցուցադրությամբ, ...ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ՄԱՐԶԵՐՈՒՄ
Երեւան (Երկիր) - Հայ-թուրքական արձանագրությունների դեմ Դաշնակցության բողոքի ակցիաները շարունակվում են ՀՀ մարզերում: «Պասսիվություն չի նկատվում: Գուցե այդպես է Երեւանում, բայց մենք ինտենսիվ հանդիպում ենք ...ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆ ԱՌԱՅԺՄ ՏԱԳՆԱՊԱԼԻ ՉԷ
Երեւան (Երկիր) - 2010 թվականին առողջապահությանը հատկացված պետական բյուջեն կազմել է 55.3 միլիարդ դրամ։ Այս տարվա համեմատ այն նվազել է շուրջ 600 միլիոն դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է 2010 թվականին ...
ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒՆ ԵՒ ՀԱՅ ԼՐԱԳՐՈՂԸ ՓԱՐԻԶՈՒՄ ՎԻՃԱԲԱՆԵԼ ԵՆ

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ԹՈՒՐՔ-ԱՆԳԼԻԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԵԼԻ Է ԿԱՐԵՒՈՐՈՒՄ, ՔԱՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻՋՆՈՐԴ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՒ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՒ
ԸՍՏ «ԵՆԻ ՄՈՒՍԱՎԱԹ»-Ի` ԱՄՆ ՎԱՐՉԱԿԱԶՄԸ ՎԵՐՋՆԱԳԻՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

ԸՍՏ ՌՈՒՍ ԳԵՆԵՐԱԼԻ` ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՈՐՑՆՈՒՄ Է ԻՐ ԴԻՐՔԵՐԸ ՆՈՒՅՆԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՋՈՆ ՄԱՔՔԵՅՆ. «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊՆԴՈՒՄՆԵՐԸ ԱՊԱՑՈՒՑՎԱԾ ԵՆ ՓԱՍՏԵՐՈՎ»

ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՎԱՎԵՐԱՑՆԵԼ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐ»` ԻՏԱԼԻԱՅԻ ՏՈՍԿԱՆԱ ՆԱՀԱՆԳԻ ԲԱՆՅՈ ՌԻՊՈԼԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ՀԱՅԵՐԻՆ

ԸՍՏ ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ` ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԻՋՈՒՄՆԵՐԸ ԲԱՑԱՌՎՈՒՄ ԵՆ

- 1724 Ղարաբաղ-Սյունիք հակաիրանական և հակաթուրքական ապստամբությամբ Ռուսաստանի կայսր Պետրոս Մեծի հրովարտակն ուղղված արցախահայությանը:
- 1898 Փարիզում լույս է տեսնում «Անահիտ» ամսագիրը Արշակ Չոբանյանի խմբագրողթյամբ:
- 1912 Կաթողիկոս Գևորգ V-ը ստեղծեց «Ազգային պատվիրակություն» Պողոս Նուբար փաշայի գլխավորությամբ Հայկական հարցը ռուս և եվրոպական դիվանագիտության առջև բարձրացնելու համար:
- 1914 Թուրքական զորքերի պարտությունը Էրզրումի տակ:
- 1914 Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Լոյդ Ջորջը ներկայացրեց թուրքերին այսպես. «... մարդկային քաղցկեղ, սողացող տագնապ վատ կառավարված հողերի համար, ովքեր կործանում են կյանքի յուրաքանչյուր թելը .... ովքեր ... պետք է պատասխան տան մարդկության հանդեպ կատարած անթիվ ստորությունների համար»:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

