
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՉԷ
- Երեւան (Երկիր) - ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը խորհուրդ է տալիս մեր որոշ գերատեսչությունների աշխատողների` ժամանակ առ ժամանակ կարդալ մեր ազգային անվտանգության ռազմավարությունը, մանավանդ որ իրենց գործունեությունը պետք է բխի այդ ռազմավարությունից: Այս օրերին շատ ենք հանդիպում քաղաքական գործիչների` հատկապես կոալիցիոն դաշտի, որոնց տեսակետները տրամագծորեն հակասում են անվտանգության ռազմավարության դրույթներին:

«Հայացք» մամուլի ակումբում նոյեմբերի 2-ին կայացած ասուլիսում Հրայր Կարապետյանը նշեց ազգային անվտանգության ռազմավարության որոշ դրույթներ, որոնցից մեր պետությունը կարծես թե շեղում է արձանագրում, մասնավորապես` Ցեղասպանության, ԼՂՀ հիմնախնդրի, Թուրքիայի հարցերում:
«Հայաստանի Հանրապետությունը նպատակահարմար չի համարում խնդրի կարգավորման վերաբերյալ այլ կառույցների կողմից հայտարարությունների քննարկումն ու ընդունումը, ինպես նաեւ միջազգային տարբեր կազմակերպությունների ներգրավումը կարգավորման գործընթացներում»,- ընթերցելով ռազմավարության կետերից մեկը` Հ. Կարապետյանը անընդունելի համարեց, որ Թուրքիայի արտգործնախարարի տեղակալը մասնակցում է Մինսկի խմբի համանախագահների նիստերին, եւ` արդեն հայտ է ներկայացնում` դառնալու Մինսկի խմբի անդամ: Սրանք, ըստ ՀՅԴ գործչի, նախապայմաններ են եւ լիովին հակասում են մեր անվտանգության ռազմավարությանը:
Ընթերցելով ռազմավարության` Ցեղասպանության վերաբերյալ այն դրույթը, ըստ որի` «Հետամուտ լինելով Հայոց ցեղասպանության համընդհանուր, մասնավորապես` Թուրքիայի կողմից ճանաչմանը եւ դատապարտմանը, Հայաստանը այն դիտարկում է ոչ թե պատմական արդարության վերականգնման, այլեւ տարածաշրջանում փոխադարձ վստահության մթնոլորտի բարձրելավման եւ ապագայում նման ոճիրների կանխարգելման համատեքստում»: Հրայր Կարապետյանը հայտարարեց, որ պետք է մեր արտաքին գերատեսչությունը իր գործունեությունը բխեցնի ռազմավարության այս դրույթից, որից եւս շեղվել է:
«Թուրքիան կասեցրեց Ցեղասպանության ճանաչումը միջազգային ատյաններում, իսկ հիմա էլ այլ խնդիրներ է առաջ բերում` 95-ամյակի հետ կապված: Մենք հո երեխա չե՞նք: Մանկապարտեզ հո չի՞ սա, քաղաքականություն է: Մենք պետք է հասկանանք եւ ժամանակին արձագանքենք»:
Հայաստանի ոչ համարժեք դիրքորոշումը Թուրքիայի եւ Ադրբեջանի պահվածքին, ըստ Հ. Կարապետյանի, ակնհայտ է: Միայն թե` մեր պաշտոնյաները չեն կարողանում սա հասկանալ եւ խնդիրները ճիշտ ներկայացնել: Ազգային անվտանգության ռազմավարությունում Թուրքիայի վերաբերյալ հստակ սահմանված է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակումը մեր երկրի վրա ուժ գործադրելու փաստ է: Բանախոսի կարծիքով` ժամանակն է, որ Հայաստանը կարողանա այս խնդիրը բարձրացնել եւ ճանաչել Թուրքիային ու Ադրբեջանին որպես ագրեսորի` հենվելով միջազգային նորմերի վրա:
Հայ-թուրքական հարաբերությունների ներկա ընթացքին անդրադառնալով` Հրայր Կարապետյանը եւս մեկ անգամ հաստատեց Դաշնակցության տեսակետը նախապայմանների առկայության մասին` հավելելով, որ Հայաստանը սխալվեց Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելիս Ցեղասպանության հարցն ու ապաշրջափակումը նախապայման չդնելով, եւ քանի որ մեր դիվանագիտությունը ապաշնորհ գտնվեց, նախապայմաններ առաջադրեց Թուրքիան: «Մեր կողմից արձանագրություններն այս տեսքով ստորագրելը արդարացված չէր, դա ամրապնդեց Թուրքիայի դիրքերը, որպեսզի նրանք նախապայմանների առումով էլ ավելի հեռուն գնան»,- նշեց նա:
Հրայր Կարապետյանի կարծիքով` մեր արտգործնախարարությունը իրավիճակին համարժեք չի գործում` թուրքական կողմի հայտարարություններին հակազդելու փոխարեն հակադարձելով Հայաստանյան ընդդիմությանը:
«Մեր ԱԳՆ-ն անընդհատ համարում է, որ ՄԱԿ-ի ամբիոնից արված հայտարարությունը ներքին օգտագործման համար է, Մինսկի խմբի աշխատանքներին Թուրքիայի արտգործնախարարի տեղակալի մասնակցությունը ներքին սպառման համար է, Էրդողանի հայտարարությունը այս կամ այն միջազգային կազմակերպությունում կամ Քլինթոնի հետ հանդիպման ժամանակ ներքին սպառման համար է... Արդեն փաստեր կան, որոնք մենք չենք կարող համարել քարոզչական հնարանքներ կամ ներքին օգտագործման իրողություններ: Սրանք կայացած փաստեր են, որոնք սպառնալիքներ են մեր ազգային անվտանգության համար: Սրանք Թուրքիայի դիվանագիտական գերատեսչությունների, պաշտոնական անձանց պաշտոնական դիրքորոշում են եւ պետք է համարժեք գնահատական ստանան»,- նշեց նա:
Արձանագրությունների վավերացումը համարելով անընդունելի` Հրայր Կարապետյանը նշեց, որ Դաշնակցությունը եւ նրան սատարող բազմաթիվ կուսակցություններն ու կազմակերպությունները միջոցներ են ձեռնարկում արձանագրությունների գործընթացը կասեցնելու ուղղությամբ: Առաջին «թիրախը» Սահմանադրական դատարանն է, որտեղ ներկայացվելիք փաստաթղթերի հետ աշխատում են միջազգային փորձագետներ եւ իրավաբաններ: Արձանագրությունները հակասահմանադրական ճանաչելու պայքարը հաջողությամբ չպսակվելու դեպքում ընդդիմությունը կաշխատի Ազգային ժողովի հետ:
Այժմ ամբողջ Հայաստանի Հանրապետությամբ ստորագրահավաք է անցկացվում` խորհրդարանում վավերացումը կասեցնելու ուղղությամբ, ինչը, ըստ Հ. Կարապետյանի կհաջողի: «Մեր ազգընտիրները պետք է վերջիվերջո հաշվի նստեն ժողովրդի կարծիքի հետ: Համոզված եմ, որ ժողովրդի մեծ մասը դեմ է: Չի կարող իշխանությունը մի կարծիք ունենալ, ժողովրդի մեծամասնությունը` այլ»,- նշեց նա:
Ներկայումս Դաշնակցության ներկայացուցիչները այցելում են մարզեր, հանդիպում բնակիչների հետ, որտեղ, ըստ դաշնակցական գործչի, անտեղյակություն է, քանի որ լրատվությունը ներկայացվում է միակողմանի:
Պարզ է մի բան` արձանագրությունների վավերացումը պետք է կանխել` ինչ գնով էլ լինի: Իսկ իրավիճակից դուրս գալու օրինական մեթոդները դեռ չեն սպառվել: Որովհետեւ պետության եւ ժողովրդի համար շատ ավելի շահեկան կլինի, որ այս ձեւաչափով Թուրքիայի հետ հարաբերությունների «զարգացման» գործընթացը տապալվի` որքան հնարավոր է արագ եւ քիչ կորուստներով:
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՉԷ
2
Երեւան (Երկիր) - ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը խորհուրդ է տալիս մեր որոշ գերատեսչությունների աշխատողների` ժամանակ առ ժամանակ ...
ՀԱԱԳԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ՌԱԴՈՎԱՆ ԿԱՐԱՋԻՉԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՀՄԵԴ ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒ. «ՈՉ ՄԻ ՀՈՒՅՍ ՉԿԱ, ՈՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՎԱՎԵՐԱՑՎԵՆ ԱՌԱՆՑ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԴՐԱԿԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԻ»

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԿԱՇԱՌՔ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԿՑԻԱՆ

ԱՄՆ-Ը ՀԱՍԿԱՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆԸ ՍԱԿԱՅՆ ԿԱՐԵՒՈՐՈՒՄ Է ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՒ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ ՀՈՒԶՈՂ ԱՅԼ ՀԱՐՑԵՐ
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ «ԱՆՀԱՋՈՂ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ» Է ՀԱՄԱՐՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԲԱՆԱՁԵՒԸ ՍԵՆԱՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ
ԸՍՏ ՍԱՖԱՐ ԱԲԻԵՒԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ «ԱԴՐԲԵՋԱՆԻ ՕԿՈՒՊԱՑՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐՆ» ԱՅՑԵԼԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՐ
ՇՈՒՇԻԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ Է
ԱՄՆ ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ԶԵԿՈՒՅՑՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԿՐՈՆԱԿԱՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
- 1829 Նոր Նախիջևան քաղաքում ծնվեց հեղափոխական-դեմոկրատ Միքայել Նալբանդյանը (Վախճ. 1866թ.-ին):
- 1924 Հրապարակվում է Երքաղխորհրդի որոշումը Ա. Թամանյանի կազմած Երևանի նոր հատակագիծը հաստատելու մասին:
- 1958 Արզնի-Շամիրամ ջրանցքի առաջին հերթի հանդիսավոր բացումը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

