
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ԼԵՀԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Երեւան (Երկիր) - Հոկտեմբերի 1-ին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անջեյ Կրեմերին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լեհական համագործակցության խնդիրները քաղաքականության եւ անվտանգության ոլորտներում: Պարոն Կրեմերը փոխանցել է Լեհաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի ողջույնները եւ հրավերը` այցելելու Լեհաստան:
Հյուրի խնդրանքով Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի գործունեության հիմնական ուղղությունները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Լեհաստանի եւ Հայաստանի անվտանգության խորհուրդների միջեւ համագործակցություն սկսելու շուրջ: Զրուցակիցները քննարկել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն ու համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Լեհաստանի փոխարտգործնախարարը ներկայացրել է Շվեդիայի հետ համատեղ կազմած եւ Եվրամիության հավանությանն արժանացած` Արեւելյան հարեւանության նոր ծրագիրը, որտեղ ներգրավված վեց երկրներից մեկը Հայաստանն է: Այն ենթադրում է առավել խորացված երկխոսություն Եվրամիության հետ քաղաքականության, փորձի փոխանակման եւ անվտանգության ոլորտներում:
Կարեւորելով ծրագիրը` Արթուր Բաղդասարյանը ընդգծել է, որ Հայաստանի նախագահի կարգադրությամբ վերջերս ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության հիմնական նպատակներից մեկը հենց եվրոպական կառույցների հետ տարվող աշխատանքների արդյունավետ իրականացումն է եւ, որ Հայաստանը հետեւողական է լինելու բոլոր նշված ծրագրերը լիարժեք իրականացնելու գործում:
ԵՎՍ ՄԵԿ ԱՊԱՑՈՒՅՑ, ՈՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԸՆԴՈՒՆԵԼ ԹԻԿՆԱԶՈՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔ
1Երեւան (Երկիր) - ԱԺ հոկտեմբերի 1-ի նիստում ՀՀ կառավարությանն ուղղված հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն անդրադարձավ օրերս տեղի ունեցած աղմկահարույց դեպքին (որին առնչություն ...ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ԼԵՀԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Երեւան (Երկիր) - Հոկտեմբերի 1-ին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անջեյ Կրեմերին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Ինչպես ...ԱՊՀ ԵՒ ԲԱԼԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻՋՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ` ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
Երեւան (Երկիր) - Հոկտեմբերի 2-ին Մոսկվայում տեղի կունենա ԱՊՀ եւ Բալթյան երկրների Միջքրիստոնեական խորհրդատվական խորհրդի պլենար հանդիպում: «Քրիստոնեությունը Ժամանակակից աշխարհում. ազգային եւ տիեզերական» ...ՄՇԱԿՎԵԼ Է ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
Երեւան (Երկիր) - ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը մշակել է գյուղատնտեսության զարգացման եւ հիմնական պարենամթերքների ինքնաբավության մակարդակի բարձրացման 2008-2012թթ. ազգային ծրագիր, որն առաջիկայում ...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ ՑԱՆԿԱՑԱԾ ՔԱՅԼ, ՈՐՆ ԻՆՉ-ՈՐ ԿԵՐՊ ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ Է ԴՆՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ, ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է»
1Երեւան (Երկիր) - Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, որը հոկտեմբերի 1-ին հայտարարել էր իր ղեկավարությամբ «Սիվիլիտաս» հիմնադրամի ստեղծման մասին, լրագրողներին ասաց, որ առայժմ չի պատրաստվում քաղաքական ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՎԻՐԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
Երեւան (Երկիր) - Վրաստան կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ դրեց հանուն Վրաստանի զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Այնուհետեւ Հայաստանի նախագահը հանդիպում ...ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԿՆԱԽԱԳԱՀԻ ՄԻՋԻՆ ԱՐԵՒԵԼՔԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎԸ
Երեւան (Երկիր) - Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը կնախագահի առաջիկա երեք օրերին Կիպրոսում անցկացվելիք Միջին Արեւելքի եկեղեցիների խորհրդի Կենտրոնական վարչության ժողովը: Տարին մեկ անգամ գումարվող այս ...ՎՐԱՍՏԱՆԻ ՀՕՄ-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ԵՐԲ ԳԱԼԻՍ Է ՍԵՊՏԵՄԲԵՐԸ» ԾՐԱԳԻՐԸ
Երեւան (Երկիր) - Արդեն երրորդ տարին է` Վրաստանի Հայ օգնության միությունը նոր ուսումնական տարվա առթիվ կազմակերպում եւ անցկացնում է ավանդական դարձած «Երբ գալիս է սեպտեմբերը» ծրագիրը, տեղեկացնում է Ա-ԻՆՖՈ ...ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՄՊԼԵՄԵՆՏԱՐԻԶՄԻՑ ՔԱՅԼ Է ԱՐԵԼ ԴԵՊԻ ԲԱԼԱՆՍԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»
Երեւան (Երկիր) - ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի գնահատմամբ` Հայաստանը ռուս-վրացական ճգնաժամի ընթացքում կոմպլեմենտարիզմից մի քայլ առաջ գնաց, սկսեց իր ազգային շահերն ...ՌԴ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով` հոկտեմբերի 2-3-ը Հայաստան կայցելի ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության ...ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ԹԵՆԻՍԻՍՏ ԴԱՎԻԹ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ ՇՆՈՐՀՎԵՑ ՀՀ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԱՆՁՆԱԳԻՐ
Երեւան (Երկիր) - Սեպտեմբերի 29-ին Բուենոս Այրեսում ՀՀ դեսպանատանը կազմակերպվեց ընդունելություն` արգենտինահայ աշխարհահռչակ թենիսիստ Դավիթ Նալբանդյանին Հայաստանի Հանրապետության կացության հատուկ կարգավիճակի ...ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Հրանուշ Հակոբյանին ՀՀ արտաքին գործերի նախարարության uփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին: Հանրապետության ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱՄԱՆԱԳԻՐ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել 2008 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից, ...ՖՐԱՆՍԱՀԱՅԵՐԸ ՍԵՆԱՏԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԻԺ ՍԱՀՄԱՆՈՂ ՕՐԵՆՔԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ
Երեւան (Երկիր) - Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչները հոկտեմբերի 1-ին ակցիա էին կազմակերպել Սենատի շենքի առջեւ` պահանջելով հաստատել 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի հավանությանն արժանացած` ...ՄԱՐԻ ՅՈՎԱՆՈՎԻՉ. «ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԿԱՐԳԱՎՈՐՎԵՆ ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ»
Երեւան (Երկիր) - Հայ-թուրքական հարաբերություններն ու Ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվեն մոտ ապագայում` ի բարօրություն ամբողջ տարածաշրջանի եւ հայ ժողովրդի: Այս մասին, ըստ PanARMENIAN.Net-ի, Երեւանում ...ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
Երեւան (Երկիր) - ՀՀ արտգործնախարարությունը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն տեղեկատվությունը, թե «Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ Թուրքիայի առաջարկությունը բանակցությունների սեղանին ...ԱՄՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԸ ՀԱՅ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆԻՆ ՉԻ ՏՐԱՄԱԴՐԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՆՅՈՒԹԵՐԸ
Երեւան (Երկիր) - Սեպտեմբերի 23-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Դաշնային դատարանում դատավարություն է սկսվել ԱՄՆ Ազգային արխիվների վարչության (National Archives and Records Administration) դեմ հայցի հիման վրա, ...
ԵՎՍ ՄԵԿ ԱՊԱՑՈՒՅՑ, ՈՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԸՆԴՈՒՆԵԼ ԹԻԿՆԱԶՈՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔ

ՍԵՆԱՏՈՐ ՄԵՆԵՆԴԵԶԸ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ Է ՊԱՀԱՆՋԵԼ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ
ԸՍՏ «FORBES»-Ի` ԹՈՒՐՔԻԱՆ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՏԵՍՆԵԼ ԲԱՐԱԿ ՕԲԱՄԱՅԻՆ

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ԲԱՑԱՍԱԲԱՐ ԱՆԴՐԱԴԱՌՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎՐԱ

ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ ՑԱՆԿԱՑԱԾ ՔԱՅԼ, ՈՐՆ ԻՆՉ-ՈՐ ԿԵՐՊ ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ Է ԴՆՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ, ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՐԳԵՒԱՏՐՎԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՒՈՎ` ՈՍԿԵ ԳԵՂՄԻ ՇՔԱՆՇԱՆՈՎ

ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԿԱՏԱՐԻ ԱԺ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ՀՐԱՅՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ
ԸՍՏ ԱՐԱ ՊԱՊՅԱՆԻ` ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԽԱԼ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԵՐ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՋԱՆՔԵՐԸ ԿՀԱՎԱՍԱՐՎԵՆ ԶՐՈՅԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԿԻՐԱՌՎԵՆ ՀԱՑԻ ԳՆԻ ԵՒ ՔԱՇԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ԼԱՅՆ ՇՐՋԱՆԱԿ
- 1901 Ծնվեց հայ խմբավար, մանկավարժ, երաժշտագետ հասարակական գործիչ Թաթուլ Ալթունյանը:
- 1912 Ամենայն Հայոց Գևորգ հինգերորդ կաթողիկոսի դիմումը Նիկոլայ երկրորդին:
- 1917 Թիֆլիսում բացվեց Կովկասի բոլշևիկների առաջին համագումարը:
- 1992 Լիովին ձախողվեց հյուսիս-արևելքից ԼՂՀ Մարտունի քաղաքի վրա ձեռնարկված ադրբեջանական զանգվածային հարձակումը:
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

