
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՄԵՆԱԱՌԱՋԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ Է ԵՒ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ»
Երեւան (Երկիր) - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գնահատմամբ` այսօր հայաստանյան բուհերն ավարտած ուսանողների 85 տոկոսը չունի բավարար կարողություններ, եւ երկիրն ունի մասնագետների պակաս: Ծաղկաձորում մեկշաբաթյա հանգիստ անցկացնող հանրակրթական դպրոցների աշակերտների հետ հուլիսի 23-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ Տ.Սարգսյանը արձանագրեց, որ այսօր Հայաստանի 100 բուհերի գերակշիռ մասը չի համապատասխանում եվրոպական կրթական չափանիշներին, եւ այս հաստատությունների շրջանավարտները դուրս են մնում աշխատատեղերի համար հայտարարված մրցույթներից, տեղեկացնում է «Նոյյան տապանը»:
Դպրոցներում «Տնտեսագիտություն» առարկան ուսանած եւ այդ առարկայից տարեվերջյան քննությունը հաջողությամբ հանձնած տարբեր մարզերի ավելի քան 100 աշակերտների հանդիպումը երկրի վարչապետի հետ անցկացվել էր «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության կրթական ծրագրերի շրջանակներում. արդեն 8-րդ տարին գործող ամառային այս ճամբարի կազմակերպիչների նպատակն է զանազան խաղերի եւ միջոցառումների միջոցով ամրապնդել եւ ընդլայնել աշակերտների գիտելիքները հատկապես «Տնտեսագիտություն» առակայից:
ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ դպրոցականները հնարավորություն ունեցան ծանոթանալ կառավարության գործունեությանը, ինչպես նաեւ տարբեր հարցեր ուղղել վարչապետին: Տ.Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ պետք է ստեղծել գիտելիքի վրա հենված տնտեսություն: «Միայն այս պարագայում կարելի է հաղթահարել տնտեսության առջեւ ծառացած լուրջ մարտահրավերները»,- ասաց նա:
Պատասխանելով կոռուպցիային վերաբերող հարցերին` վարչապետը հայտարարեց, որ Հայաստանում այն դեռեւս սկսվում է ծննդատնից եւ ավարտվում կյանքի մյուս փուլերում` մանկապարտեզ, դպրոց, բուհ, աշխատավայր: «Ես գտնում եմ, որ կոռուպցիայի վերացման թերեւս ամենաառաջին ճանապարհը կրթությունն է եւ մտածելակերպի փոփոխությունը. առողջ մտածելակերպի առակայությունը դուրս կմղի այդ արատավոր երեւույթը»,- ասաց վարչապետը:
Որպես մեկ այլ լրջագույն խնդիր վարչապետը նշեց հակաթուրքական բարդույթից ազատվելու եւ հայանպաստ մտածելակերպի անհրաժեշտությունը: Ըստ նրա` «քաղաքականությունը կառուցվում է լուրջ հաշվարկների վրա, եւ այս տեսակետից մենք պետք է հաշվարկներ կատարենք, եւ ելնելով ազգային շահերից` հարաբերություններ ստեղծենք Թուրքիայի հետ»,- ընդգծեց Տ.Սարգսյանը:
ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԵՆԹԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԶԵԿՈՒՅՑ Է ՀՐԱՊԱՐԱԿԵԼ
Երեւան (Երկիր) - Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի որոշմամբ «Ակոս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործի ուսումնասիրման նպատակով ստեղծված ենթահանձնաժողովը ...ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Երեւան (Երկիր) - «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպության դեմ իրականացվող հետաքննության շրջանակներում Թուրքիայում շարունակվում են ձերբակալությունները: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», հաղորդում են թուրքական ...ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵԽԽՎ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հուլիսի 23-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լուիս Մարի դե Պյուչին: Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել «Ժողովրդավարական հաստատությունների ...ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՄԵՆԱԱՌԱՋԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ Է ԵՒ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ»
Երեւան (Երկիր) - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գնահատմամբ` այսօր հայաստանյան բուհերն ավարտած ուսանողների 85 տոկոսը չունի բավարար կարողություններ, եւ երկիրն ունի մասնագետների պակաս: Ծաղկաձորում մեկշաբաթյա ...ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ԼԱՄԲԵԹԻ ԿՈՆՖԵՐԱՆՍԻՆ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 19-ից օգոստոսի 3-ը Քենթրբերիի արքեպիսկոպոսության Քենթի համալսարանում անցկացվելու է Լամբեթի 14-րդ կոնֆերանսը։Ժողովին իր ուղերձն է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք ...ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՈՒՆԵՑԱՎ ԿԻՊՐՈՍԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 21-ին պաշտոնական այցով Կիպրոսում գտնվող Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին հյուրընկալեց երկրի նախագահ Դիմիտրիս Կրիստոֆիասը: Վեհափառ հայրապետը շնորհավորեց նախագահին ...ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԵՒ ԿԻՊՐՈՍԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՀԱՅԱԶԳԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՔՆՆԱՐԿԵՑԻՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑԸ
Երեւան (Երկիր) - Կիպրոսի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հանդիպում ունեցավ Կիպրոսի խորհրդարանի հայազգի նախագահ Մարիո Կարոյանի հետ։ Պաշտոնական ...ԳԵՈՐԳԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ԼՂՀ-Ն ԱՊԱՑՈՒՑԵԼ Է ԳՈՅԱՏԵՒԵԼՈՒ ԻՐ ԻՐԱՎՈՒՆՔԸ»
Երեւան (Երկիր) - «Իր գոյության տարիներին ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը դարձել է պետական շինարարության եւ հասարակության զարգացման ժողովրդավարական հիմքերի ամրապնդման կարեւոր օղակներից մեկը»,- ասվում ...ԼՈՒԻՍ ՄԱՐԻԱ ԴԵ ՊՈՒՉ. «ԵՍ ԲԱՔՎՈՒՄ ՉԵՄ ԽՈՍԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»
Երեւան (Երկիր) - «Արդեն որերորդ անգամ ադրբեջանական ԶԼՄ-ները մեջբերում են ԵԽ եւ ԵԽԽՎ ներկայացուցիչների հայտարարությունները` հանելով դրանք համատեքստից: Նրանք պարզապես օգտագործում են իմ ելույթի մի մասը: ...ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԿԻՊՐՈՍԻ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՏՎԱԾՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՐԲԱՎԱՅՐԵՐԸ
Երեւան (Երկիր) - Կիպրոս կատարած պաշտոնական այցելության շրջանակներում Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն այցելել է Կիպրոսի թուրքական հատվածում գտնվող հայկական ազգային հին առաջնորդարան, Սբ Աստվածածին եկեղեցի ...
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԼԵՀԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԵՒ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ
ԵՐԵՒԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ «ԴԻՋԻԹԵՔ-2008» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 4-ՐԴ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԱՅՍՕՐ ՄԵՆՔ ՄԻԱՍԻՆ ԳՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԷՋԸ»

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՀԱՅ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐ ՏԵՂԱՓՈԽՈՂ ԱՎՏՈՒԲՈՒՍԸ

ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԵՆԹԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԶԵԿՈՒՅՑ Է ՀՐԱՊԱՐԱԿԵԼ
ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԿԻՊՐՈՍԻ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՏՎԱԾՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՐԲԱՎԱՅՐԵՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԻՆ ԵՒ ԱՐՏԱՔԻՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ` ՀՅԴ ՂԵԿԱՎԱՐ ՄԱՐՄՆԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ՄՇԱԿՈՒԹԱՍՏԵՂԾ ԱԶԳԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՈՉՆՉԱՑՆԵԼ ԱՅԼ ԵՐԿՐԻ ԱՐԺԵՔՆԵՐԸ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ

ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՄԱԿ-Ը ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆՉԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ ՊԵՏՔ Է ՍԿՍԵԼ ՎԵՐՆԱԽԱՎԻՑ»
- 1783 Գևորգիևսկի ամրոցում պայմանագիր է կնքվում Ռուսաստանի և Վրաստանի միջև, որով վերջինս մտնում է Ռուսաստանի հովանավորության ներքո:
- 1854 Քյուրուկ-Դարայի ճակատամարտը:
- 1862 Կ. Պոլսից Հաճըն մեկնեց Եղիա Տնտեսյանը, որը կապեր հաստատեց ապստամբ զեյթունցիների հետ:
- 1870 Թերեքի մարզի Ղզլար քաղաքում ծնվեց լենինյան գվարդիայի ականավոր ներկայացուցիչ Իսահակ Լալայանցը: (Վախճ. 1933թ.-ին, Մոսկվայում):
- 1923 Ստորագրվեց Լոզանի հաշտության պայմանագիրը: Այն փոխարինեց Սևրի պայմանագրին, մոռացության տալով հայկական հարցը:
- 1927 Տեղի է ունենում Ձորագէսի հանդիսավոր հիմնադրումը:
- 1957 ՀԽՍՀ Մինիստրների խորհուրդին առընթեր ստեղծվում է ռադիոհաղորդման և հեռուստատեսության պետական կոմիտե:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

