
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐՈՒՄ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 22-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Յուրի Բալուեւսկուն, տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից:
Յու.Բալուեւսկին Հայաստանում է «Ռուբեժ-2008» հրամանատարաշտաբային զորավարժությունների առաջին փուլին մասնակցելու նպատակով:
Կարեւորելով նման միջոցառումները, զրուցակիցները նշել են, որ անվտանգության խնդիրները հատկապես հրատապ են դառնում ներկայումս աճող մարտահրավերների եւ արագ փոփոխվող աշխարհաքաղաքական պայմաններում: Նրանք խոսել են նաեւ երկու երկրների անվտանգության կառույցների համագործակցության մասին:
Նույն օրը Յուրի Բալուեւսկուն ընդունել է նաեւ ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը Արթուր Բաղդասարյանին է փոխանցել ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի ողջույնները եւ երկկողմ համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը:
Կողմերը քննարկել են Երեւանում ընթացող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում «Ռուբեժ-2008» համատեղ հրամանատարաշտաբային զորավարժության ընթացքը, ինչպես նաեւ դրանք հաջողությամբ ավարտին հասցնելու գործողությունները: Ռուսաստանցի բարձրաստիճան հյուրը ներկայացրել է ՌԴ անվտանգության խորհրդի կառուցվածքն ու առանձնահատկությունները, ինչպես նաեւ այն խնդիրները, որոնց լուծմանն այսօր կոչված է այդ կառույցը:
Արթուր Բաղդասարյանն իր հերթին ներկայացրել է այն ուղղություններն ու հիմնախնդիրները, որոնց լուծմանը մոտ ապագայում ձեռնամուխ կլինի Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհուրդը:
Կողմերը պայմանավորվել են քաղաքական կոնսուլտացիաներ սկսելՌուսաստանի եւ Հայաստանի անվտանգության խորհուրդների միջեւ, ինչպես նաեւ խորացնել երկկողմ համագործակցությունը:
ՀԱՊԿ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐՆ ԱՅՑԵԼԵՑ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 22-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության ...ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐՈՒՄ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 22-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Յուրի Բալուեւսկուն, տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից: ...ԿԺԴՀ ԴԵՍՊԱՆԸ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐԻ ՊԱՏՃԵՆԸ ՀԱՆՁՆԵՑ ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻՆ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության (ԿԺԴՀ) նորանշանակ դեսպան Կիմ Էն Դժեյին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: ...ԸՍՏ ԲԵՌՆԱՐ ՖԱՍԻԵԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿՆՇԱՆԱՎՈՐԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐ ՓՈՒԼԻ ՍԿԻԶԲ
Երեւան (Երկիր) - Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների առաջիկա մոսկովյան բանակցությունները նոր աշխատանքի սկիզբ են, որ առաջարկել են երկու երկրների նախագահները Սանկտ Պետերբուրգի հանդիպման ժամանակ: Այս ...ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՒ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐՈՒԺԻ ԼԻԱՐԺԵՔ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ
Երեւան (Երկիր) - Օրերս ԱԳՆ Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանը հանդիպումներ ունեցավ ՀՅԴ, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր» կուսակցությունների ղեկավար կազմի հետ: Հրանուշ Հակոբյանին ...ԹՈՒՐՔԻԱՅԻ ԻՇԽՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԳՈՐԾԻ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՍԿՍՎԻ ՀՈՒԼԻՍԻ 28-ԻՆ
1Երեւան (Երկիր) - Թուրքիայի «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցության (ԱԶԿ) գործունեությունը կասեցնելու գործի դատաքննությունը կմեկնարկի հուլիսի 28-ին: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», հաղորդում են թուրքական ...ԲԱՑԱՌԻԿ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ
Երեւան (Երկիր) - Երկար տարիներ Մուշի, Կիլիկիայի ու Սիրիայի որբանոցներում իր կյանքը հայ մանուկներին նվիրած նորվեգացի միսիոներուհի Բոդիլ Բյորնի շիրմահողը իր արժանի տեղը գտավ Ծիծեռնակաբերդի հիշատակի պատում: ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՂՐԻՄԻ ՍՈՒՐԲ ՆՇԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ 650-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 29-ին Սուրբ Խաչ վանական համալիրի Սուրբ Նշան եկեղեցու 650-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար Ղրիմ են ժամանելու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Հայաստանի նախագահ ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԿԺԴՀ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հուլիսի 23-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության (ԿԺԴՀ) նորանշանակ դեսպան Կիմ Էն Դժեյը (նստավայրը` Մոսկվա): ...ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆ. «Ե'Վ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ՊԵՏՔ Է ԻՐԱԿԱՆԱՑՎԵՆ, Ե'Ւ ԵՐԿՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ՉՊԵՏՔ Է ՍԱՍԱՆՎԻ»
Երեւան (Երկիր) - ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հուլիսի 23-ին Մամուլի ազգային ակումբում հրավիրած մամլո ասուլիսում հայտարարեց, որ Հայաստանում ստեղծված իրավիճակն ունի հասարակական ...ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Երեւան (Երկիր) - Հայաստանի պաշտպանական գերատեսչության ուշադրության կենտրոնում է բանակի բարեփոխումների ծրագիրը, ըստ որի` նախապատրաստվում են համապատասխան օրենսդրական փոփոխություններ: Հուլիսի 23-ին իր պաշտոնավարման ...ՀՀ ԱԳՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԼՂՀ ԱԳՆ-Ի 15-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՆԻՍՏԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանի գլխավորությամբ Ստեփանակերտում գտնվող ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը հուլիսի 23-ին մասնակցեց ԼՂՀ արտաքին գործերի նախարարության 15-ամյակին նվիրված հանդիսավոր ...2009-ԻՆ ՖԻԼԱԴԵԼՖԻԱՅՈՒՄ ԿԿԱԶՄԱԿԵՐՊՎԻ ԱՐՇԻԼ ԳՈՐԿՈՒ ՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Երեւան (Երկիր) - Ֆիլադելֆիայի Արվեստի թանգարանը 2009թ. հոկտեմբերին կկազմակերպի աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկու նկարների հետահայաց ցուցադրություն: Կներկայացվեն 180 նկար, որոնք արտացոլում են ...
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԱՅՍՕՐ ՄԵՆՔ ՄԻԱՍԻՆ ԳՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԷՋԸ»

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՀԱՅ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐ ՏԵՂԱՓՈԽՈՂ ԱՎՏՈՒԲՈՒՍԸ

ՄՇԱԿՈՒԹԱՍՏԵՂԾ ԱԶԳԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՈՉՆՉԱՑՆԵԼ ԱՅԼ ԵՐԿՐԻ ԱՐԺԵՔՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԻՆ ԵՒ ԱՐՏԱՔԻՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ` ՀՅԴ ՂԵԿԱՎԱՐ ՄԱՐՄՆԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԻՇԽՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԳՈՐԾԻ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՍԿՍՎԻ ՀՈՒԼԻՍԻ 28-ԻՆ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆՉԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՄԱԿ-Ը ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ
ԳԵՈՐԳԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՂԱՐԱԲԱՂԸ ԵՒ ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԻՆ ԱՆՑՅԱԼԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՓՈՐՁ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ Է ՁԱԽՈՂՄԱՆ»
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ ՊԵՏՔ Է ՍԿՍԵԼ ՎԵՐՆԱԽԱՎԻՑ»
- 535 Հուստինիանոս կայսեր Էդիկտը հայոց ժառանգական իրավունքի մասին:
- 1828 Ռուսական զորքերը գրավում են Ախալքալաքը:
- 1908 Երիտթուրքերի հեղաշրջումը Թուրքիայում, սահմանադրության վերականգնումը:
- 1993 ԼՂՀ պաշտպանության բանակը դուրս շպրտեց թշնամուն Աղդամ քաղաքից:
- 1993 Արցախում բնակվող հայ բնակչության դեմ երկար ժամանակ շարունակվող հրետանային ռմբակոծություններից պաշտպանվելու համար Արցախի ուժերը ստեղծեցին (ավարտեցին 1993 09 04) Աղդամի, Ջիբրայիլի և Հորադիզի պաշտպանական գոտիները:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

