
ՀԱՊԿ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐՆ ԱՅՑԵԼԵՑ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 22-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահը նշեց, որ թեեւ հանդիպման առիթը Հայաստանում անցկացվող «Ռուբեժ-2008» զորավարժություններն են, ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին վերաբերող ու փոխադարձ կարեւորության շատ խնդիրներ կան համատեղ քննարկելու: Պարոն Թորոսյանը կարեւորեց ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի գործունեությունը` անդրադառնալով զարգացման հեռանկարներին, որոնք, հիմքում ունենալով հստակ գաղափարներ ու սկզբունքներ, համագործակցության նոր ու որոշակի ուղղություններ են նախանշում: ԱԺ նախագահը նաեւ նշեց, որ Հայաստանի խորհրդարանն արդեն վավերացրել է ՀԱՊԿ-ի աշխատանքներին առնչվող բոլոր պայմանագրերը եւ հետայսու էլ պատրաստ է սերտ ու համագործակցված աշխատանքի:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան բարձր գնահատական տվեց Հայաստանում անցկացվող վարժանքներին` գնահատելով դրանք, թե' ռազմական, թե' քաղաքական տեսակետից, իբրեւ հնարավորություն` վարժանքներին մասնակից պետությունների դիրքորոշումների ներկայացման ու մերձեցման առումով:
Անդրադառնալով ՀԱՊԿ ԽՎ աշխատանքներին` պարոն Բորդյուժան կարեւորեց համագործակցության խորացումը, որի շրջանակներում արդյունավետ ձեւ համարեց խորհրդարանների նախագահների փակ հանդիպումների կազմակերպումը, ինչպես նաեւ միջազգային կառույցներում տարբեր երկրների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների հանդիպումները` միմյանց տեսակետներին ծանոթանալու նպատակով: Հիշեցնելով, որ 2008-ի սեպտեմբերի 5-ից ՀԱՊԿ նախագահությունը ստանձնում է Հայաստանը, պարոն Բորդյուժան ցանկություն հայտնեց, որ Հայաստանի խորհրդարանը եւս ներգրավված լինի այդ գործընթացներում:
ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ողջունեց ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ առաջարկվող գործնական քայլերը եւ պատրաստակամություն հայտնեց աջակցել դրանց իրականացմանը:
Նրա գնահատականով` ՀԱՊԿ-ը ոչ թե հավաքական պատերազմի, այլ հավաքական խաղաղության կազմակերպություն է, եւ հնարավորը պիտի անել համագործակցության ու անվտանգության պաշտպանության ուղղությամբ: Աժ նախագահը կարեւորեց կոնկրետ խնդիրների առաջադրումն ու լուծումների մեխանիզմների ամրակայումը եւ այդ գործընթացներում խորհրդարանների դերն ու նշանակությունը: «Ռուբեժ-2008» զորավարժությունները, Աժ նախագահի գնահատականով, որակական նոր քայլ են, համագործակցության նոր հեռանկարներ են բացում: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ այլ հարցեր:
ՀԱՊԿ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐՆ ԱՅՑԵԼԵՑ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 22-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության ...ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐՈՒՄ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 22-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Յուրի Բալուեւսկուն, տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից: ...ԿԺԴՀ ԴԵՍՊԱՆԸ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐԻ ՊԱՏՃԵՆԸ ՀԱՆՁՆԵՑ ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻՆ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության (ԿԺԴՀ) նորանշանակ դեսպան Կիմ Էն Դժեյին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: ...ԸՍՏ ԲԵՌՆԱՐ ՖԱՍԻԵԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿՆՇԱՆԱՎՈՐԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐ ՓՈՒԼԻ ՍԿԻԶԲ
Երեւան (Երկիր) - Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների առաջիկա մոսկովյան բանակցությունները նոր աշխատանքի սկիզբ են, որ առաջարկել են երկու երկրների նախագահները Սանկտ Պետերբուրգի հանդիպման ժամանակ: Այս ...ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՒ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐՈՒԺԻ ԼԻԱՐԺԵՔ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ
Երեւան (Երկիր) - Օրերս ԱԳՆ Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանը հանդիպումներ ունեցավ ՀՅԴ, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր» կուսակցությունների ղեկավար կազմի հետ: Հրանուշ Հակոբյանին ...ԹՈՒՐՔԻԱՅԻ ԻՇԽՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԳՈՐԾԻ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՍԿՍՎԻ ՀՈՒԼԻՍԻ 28-ԻՆ
1Երեւան (Երկիր) - Թուրքիայի «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցության (ԱԶԿ) գործունեությունը կասեցնելու գործի դատաքննությունը կմեկնարկի հուլիսի 28-ին: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», հաղորդում են թուրքական ...ԲԱՑԱՌԻԿ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ
Երեւան (Երկիր) - Երկար տարիներ Մուշի, Կիլիկիայի ու Սիրիայի որբանոցներում իր կյանքը հայ մանուկներին նվիրած նորվեգացի միսիոներուհի Բոդիլ Բյորնի շիրմահողը իր արժանի տեղը գտավ Ծիծեռնակաբերդի հիշատակի պատում: ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՂՐԻՄԻ ՍՈՒՐԲ ՆՇԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ 650-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 29-ին Սուրբ Խաչ վանական համալիրի Սուրբ Նշան եկեղեցու 650-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար Ղրիմ են ժամանելու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Հայաստանի նախագահ ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԿԺԴՀ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հուլիսի 23-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության (ԿԺԴՀ) նորանշանակ դեսպան Կիմ Էն Դժեյը (նստավայրը` Մոսկվա): ...ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆ. «Ե'Վ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ՊԵՏՔ Է ԻՐԱԿԱՆԱՑՎԵՆ, Ե'Ւ ԵՐԿՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ՉՊԵՏՔ Է ՍԱՍԱՆՎԻ»
Երեւան (Երկիր) - ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հուլիսի 23-ին Մամուլի ազգային ակումբում հրավիրած մամլո ասուլիսում հայտարարեց, որ Հայաստանում ստեղծված իրավիճակն ունի հասարակական ...ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Երեւան (Երկիր) - Հայաստանի պաշտպանական գերատեսչության ուշադրության կենտրոնում է բանակի բարեփոխումների ծրագիրը, ըստ որի` նախապատրաստվում են համապատասխան օրենսդրական փոփոխություններ: Հուլիսի 23-ին իր պաշտոնավարման ...ՀՀ ԱԳՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԼՂՀ ԱԳՆ-Ի 15-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՆԻՍՏԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանի գլխավորությամբ Ստեփանակերտում գտնվող ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը հուլիսի 23-ին մասնակցեց ԼՂՀ արտաքին գործերի նախարարության 15-ամյակին նվիրված հանդիսավոր ...2009-ԻՆ ՖԻԼԱԴԵԼՖԻԱՅՈՒՄ ԿԿԱԶՄԱԿԵՐՊՎԻ ԱՐՇԻԼ ԳՈՐԿՈՒ ՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Երեւան (Երկիր) - Ֆիլադելֆիայի Արվեստի թանգարանը 2009թ. հոկտեմբերին կկազմակերպի աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկու նկարների հետահայաց ցուցադրություն: Կներկայացվեն 180 նկար, որոնք արտացոլում են ...
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԱԳՆ-ՈՒՄ
ԱՄՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԸ ՀԱՅ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆԻՆ ՉԻ ՏՐԱՄԱԴՐԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՆՅՈՒԹԵՐԸ
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ԼԵՀԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
«ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ» ՇՔԱՆՇԱՆՈՎ ՀԵՏՄԱՀՈՒ ՊԱՐԳԵՒԱՏՐՎԱԾՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԿՑՈՒՑԱԲԵՐՎԻ ԱՌԱՆՁՆԱԿԻ ՄՈՏԵՑՈՒՄ
ՏՏ ՈԼՈՐՏԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԵՒ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ՀԱՆՁՆՎԵՑԻՆ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՄԵՆԱՄՅԱ ՊԱՐԳԵՒՆԵՐԸ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԱՅՍՕՐ ՄԵՆՔ ՄԻԱՍԻՆ ԳՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԷՋԸ»

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՀԱՅ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐ ՏԵՂԱՓՈԽՈՂ ԱՎՏՈՒԲՈՒՍԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԻՆ ԵՒ ԱՐՏԱՔԻՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ` ՀՅԴ ՂԵԿԱՎԱՐ ՄԱՐՄՆԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ՄՇԱԿՈՒԹԱՍՏԵՂԾ ԱԶԳԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՈՉՆՉԱՑՆԵԼ ԱՅԼ ԵՐԿՐԻ ԱՐԺԵՔՆԵՐԸ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ

ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՄԱԿ-Ը ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆՉԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

ԳԵՈՐԳԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՂԱՐԱԲԱՂԸ ԵՒ ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԻՆ ԱՆՑՅԱԼԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՓՈՐՁ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ Է ՁԱԽՈՂՄԱՆ»
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ ՊԵՏՔ Է ՍԿՍԵԼ ՎԵՐՆԱԽԱՎԻՑ»
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԻՇԽՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԳՈՐԾԻ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՍԿՍՎԻ ՀՈՒԼԻՍԻ 28-ԻՆ

- 535 Հուստինիանոս կայսեր Էդիկտը հայոց ժառանգական իրավունքի մասին:
- 1828 Ռուսական զորքերը գրավում են Ախալքալաքը:
- 1908 Երիտթուրքերի հեղաշրջումը Թուրքիայում, սահմանադրության վերականգնումը:
- 1993 ԼՂՀ պաշտպանության բանակը դուրս շպրտեց թշնամուն Աղդամ քաղաքից:
- 1993 Արցախում բնակվող հայ բնակչության դեմ երկար ժամանակ շարունակվող հրետանային ռմբակոծություններից պաշտպանվելու համար Արցախի ուժերը ստեղծեցին (ավարտեցին 1993 09 04) Աղդամի, Ջիբրայիլի և Հորադիզի պաշտպանական գոտիները:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

