
ՀԱՅԱՍՏԱՆԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ` ՀՅԴ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Երեւան (Երկիր) - ՀՅ Դաշնակցության պատանեկան միությունների ընդհանուր բանակումն այս տարի անցկացվում է «Հայաստանն իմ հայրենիքն է, իմ ապագան» նշանաբանի ներքո: Աշխարհի 11 երկրների` ընդհանուր թվով մոտ 350 հայ պատանիներ հնարավորություն կունենան հուլիսի 18-25-ը անցկացնելու իրենց հայրենիքում:
Կազմակերպիչները բանակումն անվանում են հայաստանագնացություն` շեշտելով, որ սա պարզապես զբոսաշրջային այցելություն չէ, այլ հայ պատանուն հայրենիքին սերտորեն կապելու ծրագիր:
«Բանակումների գլխավոր նպատակը հայրենագնացության ինչ-որ նախադեպ ստեղծելն է պատանիների համար, որպեսզի նրանք գան, եւ նրանց սրտի, հոգու մեջ դրվի նախ հայրենիքը ճանաչելու զգացումը` ոչ թե միայն պատմական կոթողներով, այլեւ առօրյայով, հատկապես` ժողովրդով, մանավանդ որ նրանց մեծամասնությունն առաջին անգամ է տեսնում Հայաստանը: Եվ հուսանք, որ նրանք ապագայում ավելի կհզորացնեն կապերը հայրենիքի հետ եւ, ինչու չէ, նաեւ կդառնան Հայաստանի քաղաքացի»,- հույս է հայտնում բանակումի ընդհանուր պատասխանատու Մհեր Գարագաշյանը:
Նա նշում է, որ Սփյուռքի հայկական համայնքներում Դաշնակցությունը մշտապես տարբեր ծրագրեր է իրականացնում պատանիներին եւ երիտասարդներին հայ պահելու ուղղությամբ:
Պատանեկան միությունների հայաստանագնացության ծրագրի պաշտոնական բացումը տեղի ունեցավ հուլիսի 18-ին Ծիծեռնակաբերդում: Պատանիներն արդեն այցելել են Եռաբլուր, ՀՀ Ազգային պատկերասրահ, Վ. Սարգսյանի անվան ՀՀ ռազմական ինստիտուտ, Էջմիածնում հանդիպել են Վեհափառի հետ, եղել են Սարդարապատի հուշահամալիրում, շրջել են Երեւանում: Նախատեսվում է նրանց այցելությունը Գառնի, Գեղարդ եւ Սեւան:
Հայաստանին ծանոթանալուց բացի, պատանիները խմբային աշխատանքներ են կատարում, ինչն օգնում է Սփյուռքի տարբեր գաղթօջախներում ապրող պատանիներին ավելի մոտիկից ճանաչելու միմյանց, ծանոթանալու միմյանց խնդիրներին եւ մտահոգություններին, մտքեր փոխանակելու:
ՀՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՀԱՊԿ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ...ԵԽԽՎ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼՈՒ Է ՀԱՅԱՍՏԱՆ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 22-ին Երեւան կժամանի Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լյուիս Մարիա դե Պուչը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հուլիսի ...ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԺ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ
Երեւան (Երկիր) - 2008 թ. մարտի 1-2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը հուլիսի 21-ին հանդիպեց ԱՄՆ ...ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՊԿ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 21-ին ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից: ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԻՐԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Երեւան (Երկիր) - Անցած ուրբաթ այցով Անկարայում գտնվող ԻԻՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մանուչեհր Մոթաքին հեռախոսազրույց է ունեցել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Ինչպես, ըստ «Նոյյան ...ՔՈՒՐԴ ԶԻՆՅԱԼՆԵՐՆ ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿԵԼ ԳԵՐՄԱՆԱՑԻ ԼԵՌՆԱԳՆԱՑՆԵՐԻՆ
Երեւան (Երկիր) - Թուրքիայում ազատ են արձակվել Քրդական բանվորական կուսակցության զինյալների կողմից մոտ երկու շաբաթ առաջ առեւանգված գերմանացի լեռնագնացները: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», հաղորդում է «Զաման» ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍԿՍՎԱԾ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ԾԱՆՐ ԵՒ ՄԵԾ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ ԵՆ»
Երեւան (Երկիր) - «Իմ պաշտոնավարման 100 օրվա ընթացքում սկսված հարկային, մաքսային եւ ճանապարհային ոստիկանության բարեփոխումների արդյունքների մասին խոսելը դեռեւս վաղ է»,- իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված ...ԸՍՏ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ` ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ ԴՐԱԿԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ ԿԱՐՈՂ Է ՎԵՐԱԾԵԼ ԿԱՅՈՒՆ ՇԱՐԺՄԱՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գնահատմամբ` հայկական եւ թուրքական հասարակություններում նշմարվում են երկու երկրների հարաբերությունների խնդիրների առողջ քննարկման միտումներ, եւ Թուրքիայի նախագահ ...«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ-2008»-Ը ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 19-ին Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում Ատոմ Էգոյանի «Երկրպագություն» ֆիլմի ցուցադրությամբ ազդարարվեց «Ոսկե ծիրան» երեւանյան 5-րդ միջազգային կինոփառատոնի ավարտը: Կինոնկարի երեւանյան ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴՐԻ ԽԱՂԱՂ ԼՈՒԾՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՉԵՆ ՍՊԱՌՎԵԼ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահը վստահ է, որ Ղարաբաղի խնդրի խաղաղ լուծման միջոցները չեն սպառվել: Ինչպես տեղեկացնում է «Նոյյան տապանը», իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված մամուլի ասուլիսում Ս.Սարգսյանը նշեց, ...ՀԱՅԱՍՏԱՆԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ` ՀՅԴ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Երեւան (Երկիր) - ՀՅ Դաշնակցության պատանեկան միությունների ընդհանուր բանակումն այս տարի անցկացվում է «Հայաստանն իմ հայրենիքն է, իմ ապագան» նշանաբանի ներքո: Աշխարհի 11 երկրների` ընդհանուր թվով մոտ 350 հայ ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆՉԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
1Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 22-ին ընդունել է Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը` գործադիր տնօրեն Էնդրյու Թորիկյանի գլխավորությամբ: Հանրապետության նախագահը ...ԵԱՀԿ ՄԽ-Ն ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԵՐԻՆ` ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱԼ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆ ԵՒ ՌԱԶՄԱՏԵՆՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Երեւան (Երկիր) - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Մեթյու Բրայզան (ԱՄՆ) ողջունում են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ ...
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԱՅՍՕՐ ՄԵՆՔ ՄԻԱՍԻՆ ԳՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԷՋԸ»

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՀԱՅ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐ ՏԵՂԱՓՈԽՈՂ ԱՎՏՈՒԲՈՒՍԸ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՅԴ ԲՅՈՒՐՈՅԻ ԱՆԴԱՄԻ ՀԵՏ

ԱՄՆ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ԴԺԳՈՀ Է ՍԵՆԱՏՈՐՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻՆ ՄԱՐԻ ՅՈՎԱՆՈՎԻՉԻ ՏՎԱԾ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԻՑ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԻՆ ԵՒ ԱՐՏԱՔԻՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ` ՀՅԴ ՂԵԿԱՎԱՐ ՄԱՐՄՆԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ՄՇԱԿՈՒԹԱՍՏԵՂԾ ԱԶԳԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՈՉՆՉԱՑՆԵԼ ԱՅԼ ԵՐԿՐԻ ԱՐԺԵՔՆԵՐԸ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆՉԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՄ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՄԱԿ-Ը ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ
- 1956 Շահագործման է հանձնվում Երևանի կայարանի նոր շենքը:
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

