
«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ-2008»-Ը ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 19-ին Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում Ատոմ Էգոյանի «Երկրպագություն» ֆիլմի ցուցադրությամբ ազդարարվեց «Ոսկե ծիրան» երեւանյան 5-րդ միջազգային կինոփառատոնի ավարտը: Կինոնկարի երեւանյան պրեմիերային ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, բարձրաստիճան այլ հյուրեր, կինոաշխարհի հայտնի դեմքեր, տեղեկացնում է «Նոյյան տապանը»:
Ատոմ Էգոյանի խոսքերով` «Ոսկե ծիրան»-ը մեծ նշանակություն ունի հայ ազգի համար. «Այն ցույց է տալիս ոչ միայն հզոր ազգի կինոարվեստը, այլեւ մյուս ազգերի կինոարվեստն է բերում Հայաստան»: Ֆիլմի ավարտից հետո «Լաթար» հյուրանոցային համալիրում կայացած հանդիսության ժամանակ հայտարարվեցին «Ոսկե ծիրան»-ի` այս տարվա մրցանակակիրների անունները:
Գլխավոր «Ոսկե ծիրան»-ը լավագույն խաղարկային ֆիլմի համար շնորհվել է մոսկվաբնակ հայ ռեժիսոր Աննա Մելիքյանին` «Ջրահարսը» կինոնկարի համար: Խաղարկային մրցույթի «Արծաթե ծիրան»-ը կիսվել է երկու ռեժիսորների միջեւ. այն շնորհվել է թաիլանդցի Ադիտյա Ասարաթին` «Հրաշալի քաղաքը» եւ իսրայելցի Էրան Ռիկլիսին` «Կիտրոնի ծառը» ֆիլմերի համար: Նույն անվանակարգում ժյուրիի դիպլոմի է արժանացել նաեւ իրանցի կինոռեժիսոր Աբոլֆազլ Սաֆարիին` «Աշխարհի եզրը» ժապավենի համար:
Վավերագրական ֆիլմերի մրցույթում գլխավոր «Ոսկե ծիրան»-ին է արժանացել նիդեռլանդցի Մեյրա Աշերը` «Կանայք շատ բան են տեսնում» ֆիլմի համար: Իսկ «Արծաթե ծիրան»-ը շնորհվել է հնդկուհի Նիշտա Ջաին «Լաքշմին եւ ես» կինոնկարի համար:
«Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրի «Ոսկե ծիրան»-ը տրվել է ամերիկահայ երիտասարդ կինոռեժիսոր Էրիկ Նազարյանին` «Կապույտ ժամը» ֆիլմի համար: Իսկ «Գաթա» կինոնկարի ռեժիսոր Դիանա Մկրտչյանին շնորհվել է «Արծաթե ծիրան»-ը: Ժյուրիի դիպլոմն այս մրցույթում ստացել է «Ջրառատ. մանրապատումներ» ֆիլմը ներկայացրած Մարիամ Օհանյանը:
«FIPRESCI»-ի ժյուրիի անդամները որոշում են կայացրել մրցանակը հանձնել «Իմ Մարլոնն ու Բրանդոն» ֆիլմի ռեժիսոր Հուսեյն Կարաբեյին` Թուրքիայից: Կինոռեժիսորը շահել է նաեւ Էկումենիկ ժյուրիի դիպլոմը: Իսկ Էկումենիկ ժյուրիի բարձրագույն գնահատականին է արժանացել Էրիկ Նազարյանի «Կապույտ ժամը» ֆիլմը:
ՀՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՀԱՊԿ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ...ԵԽԽՎ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼՈՒ Է ՀԱՅԱՍՏԱՆ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 22-ին Երեւան կժամանի Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լյուիս Մարիա դե Պուչը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հուլիսի ...ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԺ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ
Երեւան (Երկիր) - 2008 թ. մարտի 1-2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը հուլիսի 21-ին հանդիպեց ԱՄՆ ...ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՊԿ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 21-ին ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից: ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԻՐԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Երեւան (Երկիր) - Անցած ուրբաթ այցով Անկարայում գտնվող ԻԻՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մանուչեհր Մոթաքին հեռախոսազրույց է ունեցել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Ինչպես, ըստ «Նոյյան ...ՔՈՒՐԴ ԶԻՆՅԱԼՆԵՐՆ ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿԵԼ ԳԵՐՄԱՆԱՑԻ ԼԵՌՆԱԳՆԱՑՆԵՐԻՆ
Երեւան (Երկիր) - Թուրքիայում ազատ են արձակվել Քրդական բանվորական կուսակցության զինյալների կողմից մոտ երկու շաբաթ առաջ առեւանգված գերմանացի լեռնագնացները: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», հաղորդում է «Զաման» ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍԿՍՎԱԾ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ԾԱՆՐ ԵՒ ՄԵԾ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ ԵՆ»
Երեւան (Երկիր) - «Իմ պաշտոնավարման 100 օրվա ընթացքում սկսված հարկային, մաքսային եւ ճանապարհային ոստիկանության բարեփոխումների արդյունքների մասին խոսելը դեռեւս վաղ է»,- իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված ...ԸՍՏ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ` ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ ԴՐԱԿԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ ԿԱՐՈՂ Է ՎԵՐԱԾԵԼ ԿԱՅՈՒՆ ՇԱՐԺՄԱՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գնահատմամբ` հայկական եւ թուրքական հասարակություններում նշմարվում են երկու երկրների հարաբերությունների խնդիրների առողջ քննարկման միտումներ, եւ Թուրքիայի նախագահ ...«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ-2008»-Ը ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 19-ին Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում Ատոմ Էգոյանի «Երկրպագություն» ֆիլմի ցուցադրությամբ ազդարարվեց «Ոսկե ծիրան» երեւանյան 5-րդ միջազգային կինոփառատոնի ավարտը: Կինոնկարի երեւանյան ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴՐԻ ԽԱՂԱՂ ԼՈՒԾՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՉԵՆ ՍՊԱՌՎԵԼ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահը վստահ է, որ Ղարաբաղի խնդրի խաղաղ լուծման միջոցները չեն սպառվել: Ինչպես տեղեկացնում է «Նոյյան տապանը», իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված մամուլի ասուլիսում Ս.Սարգսյանը նշեց, ...ՀԱՅԱՍՏԱՆԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ` ՀՅԴ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Երեւան (Երկիր) - ՀՅ Դաշնակցության պատանեկան միությունների ընդհանուր բանակումն այս տարի անցկացվում է «Հայաստանն իմ հայրենիքն է, իմ ապագան» նշանաբանի ներքո: Աշխարհի 11 երկրների` ընդհանուր թվով մոտ 350 հայ ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆՉԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
1Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 22-ին ընդունել է Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը` գործադիր տնօրեն Էնդրյու Թորիկյանի գլխավորությամբ: Հանրապետության նախագահը ...ԵԱՀԿ ՄԽ-Ն ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԵՐԻՆ` ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱԼ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆ ԵՒ ՌԱԶՄԱՏԵՆՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Երեւան (Երկիր) - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Մեթյու Բրայզան (ԱՄՆ) ողջունում են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ ...
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԱՅՍՕՐ ՄԵՆՔ ՄԻԱՍԻՆ ԳՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԷՋԸ»

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՀԱՅ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐ ՏԵՂԱՓՈԽՈՂ ԱՎՏՈՒԲՈՒՍԸ

ԱՄՆ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ԴԺԳՈՀ Է ՍԵՆԱՏՈՐՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻՆ ՄԱՐԻ ՅՈՎԱՆՈՎԻՉԻ ՏՎԱԾ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԻՑ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՅԴ ԲՅՈՒՐՈՅԻ ԱՆԴԱՄԻ ՀԵՏ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԻՆ ԵՒ ԱՐՏԱՔԻՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ` ՀՅԴ ՂԵԿԱՎԱՐ ՄԱՐՄՆԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ՄՇԱԿՈՒԹԱՍՏԵՂԾ ԱԶԳԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՈՉՆՉԱՑՆԵԼ ԱՅԼ ԵՐԿՐԻ ԱՐԺԵՔՆԵՐԸ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆՉԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՄ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՄԱԿ-Ը ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ
- 1956 Շահագործման է հանձնվում Երևանի կայարանի նոր շենքը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

