
ԳԵՐԱԳՈՒՅՆ ԺՈՂՈՎԸ ԱՌԱՋԻԿԱ ՏԱՐԻՆԵՐԸ ՀՌՉԱԿԵՑ ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌՈՒՅՑԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՈՒ ՆՈՐ ՈՒԺԵՐՈՎ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՇՐՋԱՆ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 18-20-ը Վանաձորում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 14-րդ Գերագույն ժողովը: Ժողովը քննարկեց շրջանավարտ Գերագույն մարմնի գործունեությունը, հաստատեց առաջիկա շրջանում քաղաքական, քարոզչական եւ կազմակերպական ոլորտներում իրականացվելիք ծրագրերը:
Անդրադառնալով քաղաքական խնդիրներին` ժողովը նոր ձեւավորված կոալիցիային ՀՅ Դաշնակցության մաս կազմելու որոշումը գտավ արդարացված:
Միաժամանակ արձանագրվեց, որ այդ մասնակցությունը պայմանավորված է հանրապետությունում քաղաքական համակարգի բարեփոխման, ժողովրդավարության հետագա խորացման, հակակոռուպցիոն պայքարի ու տնտեսական մենաշնորհների վերացման, ինչպես նաեւ սոցիալ-տնտեսական հիմնահարցերի լուծման ուղղությամբ ակնկալվող կոնկրետ արդյունքներով:
Ժողովը վերահաստատեց կուսակցության վճռականությունը Արցախի հիմնախնդրի հայանպաստ, արդարացի լուծման գործում:
Քննելով 2008թ. մարտի 1-2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ Ժամանակավոր հանձնաժողովի գործունեությունը` Գերագույն ժողովը շեշտեց, որ այդ հանձնաժողովը պետք է հետապնդի տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների ամբողջական բացահայտումը եւ կարողանա արդարացնել ու բավարարել հանրության սպասելիքները:
Արձանագրվեց, որ կուսակցությունն այսուհետ եւս պետք է ձգտի նպաստել ներհասարակական մթնոլորտի առողջացմանը եւ քաղաքական ուժերի միջեւ կառուցողական երկխոսության կայացմանը:
Անդրադառնալով արտաքին քաղաքական խնդիրներին` մեկ անգամ եւս ամրագրվեց, որ անընդունելի են հայ-թուրքական հարաբերությունների հաստատման` Թուրքիայի նախապայմանները, իսկ Ցեղասպանության փաստը չպետք է դառնա քննարկումների եւ սակարկությունների առարկա:
Կազմակերպական օրակարգի շրջանակում Գերագույն Ժողովը առաջիկա տարիները հռչակեց կազմակերպության ամրապնդման ու նոր ուժերով համալրման շրջան:
Գերագույն ժողովի ավարտին ընտրվեց նոր Գերագույն մարմին` հետեւյալ կազմով. 1. Արմեն Ռուստամյան 2. Արտյուշ Շահբազյան 3. Գագիկ Գեւորգյան 4. Թաթուլ Հարությունյան 5. Իգոր Սարգսյան 6. Հայրապետ Բաբայան 7. Հրաչ Թադեւոսյան 8. Հրայր Կարապետյան 9. Միքայել Մանուկյան 10. Մուշեղ Մանասյան 11. Ռոմիկ Մանուկյան 12. Ռուբեն Մարգարյան 13. Սիմոն Սիմոնյան 14. Վարդգես Աթոյան 15. Վլադ Քոչունց
Նորընտիր Գերագույն մարմինն իր առաջին նիստում Գերագույն մարմնի ներկայացուցիչ ընտրեց Արմեն Ռուստամյանին:
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԱՅՍՕՐ ՄԵՆՔ ՄԻԱՍԻՆ ԳՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԷՋԸ»
3Երեւան (Երկիր) - Պաշտոնավարության 100 օրվա կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 18-ին ուղերձով դիմել է հանրապետության ազգաբնակչությանը: Ուղերձի ամբողջական տեքստը բերվում է ստորեւ: Սիրելի' ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿԱՐԵՒՈՐԵԼ Է ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԵՒ ԹԱՓԱՆՑԻԿ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 18-ին հանդիպման է հրավիրել պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2008թ. ընդունելության քննությունների առարկայական քննական հանձնաժողովների ...ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ
3Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 18-ին հանդիպել է մի խումբ հնագետների հետ, տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում հնագիտության զարգացմանն, ...ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Երեւան (Երկիր) - Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական աղբյուրների այն լուրերը, թե հայ-ադրբեջանական սահմանում խափանվել է հայկական դիվերսիոն խմբի ներթափանցումը Ադրբեջանի տարածք։ ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՀԱՎԱՆՈՐԵՆ ԿՀԱՆԴԻՊԵՆ ՕԳՈՍՏՈՍԻ 1-ԻՆ
Երեւան (Երկիր) - Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Խազար Իբրահիմը հայտարարել է, որ հնարավոր է` Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները օգոստոսի 1-ին հանդիպեն Մոսկվայում, ...ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ Է ՀԱՄԱՍՓՅՈՒՌՔՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 17-ին, Արամ Ա կաթողիկոսի նախահագությամբ, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Սբ Աստվածածին վանքի ամառային նստավայրում տեղի է ունեցել Համասփյուռքյան կրթական երկրորդ համագումարի բացումը: ...ԱՆՑԿԱՑՎԵՑ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 18-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անցկացրեց Կայուն զարգացման ազգային խորհրդի առաջին նիստը (վարչապետը նաեւ խորհրդի նախագահն է): Խորհրդի կազմում են հասարակական կազմակերպությունների ...ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ ԵՆ
Երեւան (Երկիր) - Բուհական ընդունելության կենտրոնացված քննությունների մեկնարկը տրվեց: Հուլիսի 20-ին շուրջ 800 դիմորդ քննություն էր հանձնում 7 առարկայից: Կրթության եւ գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը ...ՀՈՒԼԻՍԻ 22-ԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ «ՌՈՒԲԵԺ-2008» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԲԱՑՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 22-ին ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի կունենա «Ռուբեժ-2008» զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը, որից հետո կկայանա մամլո ասուլիս ՀՀ պաշտպանության նախարար ...ԳԵՐԱԳՈՒՅՆ ԺՈՂՈՎԸ ԱՌԱՋԻԿԱ ՏԱՐԻՆԵՐԸ ՀՌՉԱԿԵՑ ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌՈՒՅՑԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՈՒ ՆՈՐ ՈՒԺԵՐՈՎ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՇՐՋԱՆ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 18-20-ը Վանաձորում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 14-րդ Գերագույն ժողովը: Ժողովը քննարկեց շրջանավարտ Գերագույն մարմնի գործունեությունը, հաստատեց առաջիկա շրջանում քաղաքական, ...ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ ՊԵՏՔ Է ՍԿՍԵԼ ՎԵՐՆԱԽԱՎԻՑ»
Երեւան (Երկիր) - Կոռուպցիայի դեմ պայքարը եւ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործընթացը պետք է սկսվի վերնախավից, «Դեպի Հայք» բարեգործական հիմնադրամի կամավորների հետ հուլիսի 19-ի հանդիպման ...
ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌՈՍՏՈՎԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏԻՆ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԱԳՆ-ՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ ՑԱՆԿԱՑԱԾ ՔԱՅԼ, ՈՐՆ ԻՆՉ-ՈՐ ԿԵՐՊ ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ Է ԴՆՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ, ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է»
ՀՅԴ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՍՈՑԻՆՏԵՐՆԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎԻՆ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԱՅՍՕՐ ՄԵՆՔ ՄԻԱՍԻՆ ԳՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԷՋԸ»

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՀԱՅ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐ ՏԵՂԱՓՈԽՈՂ ԱՎՏՈՒԲՈՒՍԸ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՅԴ ԲՅՈՒՐՈՅԻ ԱՆԴԱՄԻ ՀԵՏ

ԱՄՆ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ԴԺԳՈՀ Է ՍԵՆԱՏՈՐՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻՆ ՄԱՐԻ ՅՈՎԱՆՈՎԻՉԻ ՏՎԱԾ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԻՑ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԻՆ ԵՒ ԱՐՏԱՔԻՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ` ՀՅԴ ՂԵԿԱՎԱՐ ՄԱՐՄՆԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ

ՄՇԱԿՈՒԹԱՍՏԵՂԾ ԱԶԳԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՈՉՆՉԱՑՆԵԼ ԱՅԼ ԵՐԿՐԻ ԱՐԺԵՔՆԵՐԸ

ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻՆԵՐԻ 37 ՏՈԿՈՍԸ ՎՍՏԱՀ Է, ՈՐ ՕՍՄԱՆՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ Է ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ

ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՄԱԿ-Ը ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՄ
- 1827 Կարազիադինում հանդիպում են Ա. Ս. Գրիբոյեդովը և Աբաս Միրզան, նպատակ ունենալով հաշտության բանակցություններ վարել:
- 1902 Մահացավ հմուտ մատենագիր Արսեն արք. Այտենյանը:
- 1905 Մահափորձ Աբդուլ Համիդի դեմ:
- 1921 Ռուսաստանի կոմունիստական կուսակցության Կովկասյան բյուրոն որոշում ընդունեց Արցախը Խորհրդային Ադրբեջանին միացնելու մասին: Սա հիմք հանդիսացավ Անդրկովկասում առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու որոշումներ ընդունելու Ստալինյան խարդախություններին:
- 1947 Երևանում մահացավ ականավոր բանասեր, ակադեմիկոս Ստեփան Մալխասյանը: (Ծնվ. 1857թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

