
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ ԵՆ
Երեւան (Երկիր) - Բուհական ընդունելության կենտրոնացված քննությունների մեկնարկը տրվեց: Հուլիսի 20-ին շուրջ 800 դիմորդ քննություն էր հանձնում 7 առարկայից:
Կրթության եւ գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը տեղեկացրեց, որ բոլոր առարկաների գծով էլ քննությունները բնականոն ընթացք են ունեցել, տեխնիկական խնդիրներ նույնպես չեն նկատվել. «Դահլիճներում տեսախցիկներն աշխատում են եւ ծնողները հեռուստացույցների միջոցով կարող են հետեւել քննական ամբողջ գործընթացին: Տեղադրված են խլացուցիչներ: Դահլիճները հովացվում են»:
Ծնող Նարգիզ Հարությունյանը վստահ է, որ գիտելիքը արժանավույնս գնահատվում է եւ մինչ այժմ էլ դժգոհություններ չի ունեցել. «Քննությունը նորմալ է ընթանում, երեխաները հանգիստ են, գոհ ենք հանձնաժողովի բոլոր անդամներից, որ բարեհամբույր են մեր երեխաների հանդեպ: Համոզված եմ, եթե երեխան գիտելիք ունի, կընդունվի»:
Անգլերենի բանավոր քննության հարցաթերթիկի առաջադրանքները բաղկացած են երկու մասից: Առաջինի դեպքում դիմորդը կարդում, թարգմանում է տրված տեքստը եւ պատասխանում է դրան վերաբերող հարցերին: Յուրաքանչյուր դիմորդի սեղանին դրված է բառարան եւ դրանից օգտվելու հնարավորություն է տրված: Երկրորդ առաջադրանքը ենթադրում է զրույց անգլերեն լեզվով` հարցաթերթիկում նշված թեմայի շուրջ: Ինչպես նշեց անգլերենի քննական հանձնաժողովի նախագահ Գայանե Հակոբյանը, ամեն ինչ արված է բոլոր դիմորդների միջեւ հավասարությունը պահպանելու համար: Լրացուցիչ նախադասությունները, որոնք տրվում են դիմորդներին թարգմանելու եւ գնահատականը բարձրացնելու համար, նախօրոք են ընտրված եւ միեւնույն բարդության են:
Ֆիզիկայի քննության դիմորդներից մեկը փորձել էր ներս մտնել ծածկաթերթիկներով զինված: Դիմորդը քննասենյակից չէր հեռացվել, քանի որ մինչ քննությունն էր հայտնաբերվել ծածկաթերթիկների փաթեթը, եւ դիմորդը չէր օգտվել դրանից: Սակայն, հարկ է նշել, որ եթե քննության ընթացքում ծածկագրից արտագրության դեպք է նկատվում, ապա դիմորդը հեռացվում է, ստանում զրո միավոր եւ քննությունը վերահանձնելու իրավունք այլեւս չի ունենում:
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԱՅՍՕՐ ՄԵՆՔ ՄԻԱՍԻՆ ԳՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԷՋԸ»
3Երեւան (Երկիր) - Պաշտոնավարության 100 օրվա կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 18-ին ուղերձով դիմել է հանրապետության ազգաբնակչությանը: Ուղերձի ամբողջական տեքստը բերվում է ստորեւ: Սիրելի' ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿԱՐԵՒՈՐԵԼ Է ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԵՒ ԹԱՓԱՆՑԻԿ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 18-ին հանդիպման է հրավիրել պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2008թ. ընդունելության քննությունների առարկայական քննական հանձնաժողովների ...ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ
3Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 18-ին հանդիպել է մի խումբ հնագետների հետ, տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում հնագիտության զարգացմանն, ...ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Երեւան (Երկիր) - Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական աղբյուրների այն լուրերը, թե հայ-ադրբեջանական սահմանում խափանվել է հայկական դիվերսիոն խմբի ներթափանցումը Ադրբեջանի տարածք։ ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՀԱՎԱՆՈՐԵՆ ԿՀԱՆԴԻՊԵՆ ՕԳՈՍՏՈՍԻ 1-ԻՆ
Երեւան (Երկիր) - Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Խազար Իբրահիմը հայտարարել է, որ հնարավոր է` Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները օգոստոսի 1-ին հանդիպեն Մոսկվայում, ...ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ Է ՀԱՄԱՍՓՅՈՒՌՔՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 17-ին, Արամ Ա կաթողիկոսի նախահագությամբ, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Սբ Աստվածածին վանքի ամառային նստավայրում տեղի է ունեցել Համասփյուռքյան կրթական երկրորդ համագումարի բացումը: ...ԱՆՑԿԱՑՎԵՑ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 18-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անցկացրեց Կայուն զարգացման ազգային խորհրդի առաջին նիստը (վարչապետը նաեւ խորհրդի նախագահն է): Խորհրդի կազմում են հասարակական կազմակերպությունների ...ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ ԵՆ
Երեւան (Երկիր) - Բուհական ընդունելության կենտրոնացված քննությունների մեկնարկը տրվեց: Հուլիսի 20-ին շուրջ 800 դիմորդ քննություն էր հանձնում 7 առարկայից: Կրթության եւ գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը ...ՀՈՒԼԻՍԻ 22-ԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ «ՌՈՒԲԵԺ-2008» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԲԱՑՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 22-ին ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի կունենա «Ռուբեժ-2008» զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը, որից հետո կկայանա մամլո ասուլիս ՀՀ պաշտպանության նախարար ...ԳԵՐԱԳՈՒՅՆ ԺՈՂՈՎԸ ԱՌԱՋԻԿԱ ՏԱՐԻՆԵՐԸ ՀՌՉԱԿԵՑ ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌՈՒՅՑԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՈՒ ՆՈՐ ՈՒԺԵՐՈՎ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՇՐՋԱՆ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 18-20-ը Վանաձորում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 14-րդ Գերագույն ժողովը: Ժողովը քննարկեց շրջանավարտ Գերագույն մարմնի գործունեությունը, հաստատեց առաջիկա շրջանում քաղաքական, ...ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ ՊԵՏՔ Է ՍԿՍԵԼ ՎԵՐՆԱԽԱՎԻՑ»
Երեւան (Երկիր) - Կոռուպցիայի դեմ պայքարը եւ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործընթացը պետք է սկսվի վերնախավից, «Դեպի Հայք» բարեգործական հիմնադրամի կամավորների հետ հուլիսի 19-ի հանդիպման ...
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԱՅՍՕՐ ՄԵՆՔ ՄԻԱՍԻՆ ԳՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԷՋԸ»

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՀԱՅ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐ ՏԵՂԱՓՈԽՈՂ ԱՎՏՈՒԲՈՒՍԸ

ԱՄՆ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ԴԺԳՈՀ Է ՍԵՆԱՏՈՐՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻՆ ՄԱՐԻ ՅՈՎԱՆՈՎԻՉԻ ՏՎԱԾ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԻՑ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՅԴ ԲՅՈՒՐՈՅԻ ԱՆԴԱՄԻ ՀԵՏ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԻՆ ԵՒ ԱՐՏԱՔԻՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ` ՀՅԴ ՂԵԿԱՎԱՐ ՄԱՐՄՆԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ՄՇԱԿՈՒԹԱՍՏԵՂԾ ԱԶԳԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՈՉՆՉԱՑՆԵԼ ԱՅԼ ԵՐԿՐԻ ԱՐԺԵՔՆԵՐԸ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ

ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻՆԵՐԻ 37 ՏՈԿՈՍԸ ՎՍՏԱՀ Է, ՈՐ ՕՍՄԱՆՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ Է ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՄ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՄԱԿ-Ը ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ
- 1827 Կարազիադինում հանդիպում են Ա. Ս. Գրիբոյեդովը և Աբաս Միրզան, նպատակ ունենալով հաշտության բանակցություններ վարել:
- 1902 Մահացավ հմուտ մատենագիր Արսեն արք. Այտենյանը:
- 1905 Մահափորձ Աբդուլ Համիդի դեմ:
- 1921 Ռուսաստանի կոմունիստական կուսակցության Կովկասյան բյուրոն որոշում ընդունեց Արցախը Խորհրդային Ադրբեջանին միացնելու մասին: Սա հիմք հանդիսացավ Անդրկովկասում առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու որոշումներ ընդունելու Ստալինյան խարդախություններին:
- 1947 Երևանում մահացավ ականավոր բանասեր, ակադեմիկոս Ստեփան Մալխասյանը: (Ծնվ. 1857թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

