
ԱՆՑԿԱՑՎԵՑ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 18-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անցկացրեց Կայուն զարգացման ազգային խորհրդի առաջին նիստը (վարչապետը նաեւ խորհրդի նախագահն է): Խորհրդի կազմում են հասարակական կազմակերպությունների նախագահներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ, պետական կառավարման մարմինների ղեկավարներ, գիտնականներ, տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նիստի սկզբում ներկայացնելով կայուն զարգացման ուղղությամբ Հայաստանում իրականացված աշխատանքները` բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը նշեց, որ Հայաստանը կայուն զարգացման համաշխարհային գործընթացներում ներգրավվել է 1992թ., երբ Ռիո դե Ժանեյրոյում (Բրազիլիա) ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվեց շրջակա միջավայրի եւ կայուն զարգացման համաշխարհային գագաթաժողովը: 2002թ. Յոհանեսբուրգում (Հարավաֆրիկյան Հանրապետություն) անցկացված գագաթաժողովում Հայաստանը ներկայացրել է կայուն զարգացման ազգային գնահատման զեկույցը: Նույն թվականին, ՀՀ կառավարության որոշմամբ, ստեղծվել է Կայուն զարգացման ազգային խորհուրդը:
Ըստ Ս.Պապյանի` թեեւ խորհուրդը մինչ այժմ նիստեր չի անցկացրել, երկրում իրականացվել են կայուն զարգացման բնապահպանական բաղադրիչը կազմող բազմաթիվ ծրագրեր` դրական արդյունքներով: Ս.Պապյանի խոսքերով` ՀՀ կառավարություն է ներկայացվել Շրջակա միջավայրի գործողությունների ազգային երկրորդ ծրագիրը, որը մշակվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ: Նրա խոսքերով` ՀՀ բնապահպանության նախարարությունը գտնում է, որ անհապաղ պետք է մշակվի Հայաստանի կայուն զարգացման ռազմավարությունը, այնուհետեւ համանուն ծրագիրը` միջոցառումների, դրանց ժամկետների եւ կատարման պատասխանատուների ցանկով:
Այնուհետեւ «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա»-ի նախագահ Կարինե Դանիելյանը ներկայացրեց կայուն զարգացման ոլորտում միջազգային եւ Հայաստանի փորձը, այս ոլորտում առկա մարտահրավերները: Նրա խոսքերով` կայուն զարգացման գործընթացներում Հայաստանը դեռեւս բավական հետ է մնում աշխարհի շատ երկրներից: Նշվեց, որ անցումային երկրների փորձագետների կարծիքով այդ երկրներում բիզնեսն այնպես է զարգանում, որ հաճախ այդ երկրներին պատճառում է էկոլոգիական վնասներ: Խոսքը վերաբերում է նաեւ Հայաստանին: Նա որպես անկայուն զարգացման օրինակ բերեց Երեւանի վերջին տարիների զարգացումը քաղաքաշինության ոլորտում` հավելելով, որ Հայաստանում քաղաքների կայուն զարգացման ծրագրերի մշականն ուղղված աշխատանքներ են կատարվել Հրազդանում, Չարենցավանում, Գյումրիում, Վանաձորում:
Կ.Դանիելյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանի կայուն զարգացման հայեցակարգային փաստաթուղթը պետք է դառնա կայուն զարգացման գաղափարախոսություն պարունակող բոլոր ազգային ռազմավարական ծրագրերը կապակցող փաստաթուղթ: Ըստ նրա` Հայաստանում կա այդ գաղափարախոսությունը կենսագործելու բավարար գիտական եւ կրթական ներուժ (գիտական եւ կրթական բաղադրիչներն այդ գաղափարախոսության մասն են կազմում), որի օգտագործման ուղղությամբ արդեն իսկ առաջընթաց քայլեր են արվել:
Կ.Դանիելյանը հայտնեց, որ միջազգային մակարդակով բարձր է գնահատվել Հայաստանի գիտական եւ հասարակական հատվածների կողմից մշակված եւ 2002թ. հրապարակված «Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման հայեցակարգը», որի հիմնադրույթները ընդգրկվել են Յոհանեսբուրգում ներկայացված գնահատման ազգային զեկույցում: Այդ հայեցակարգը շատ հարցերում, բացի ընդերքօգտագործման հարցրերից, համահունչ է ՀՀ կառավարության ծրագրին (2008-12թթ.):
ՀՀ վարչապետը նշեց, որ անգլերեն «sustainable development» տերմինի հայերեն «կայուն զարգացում» թարգմանությունը չի արտահայտում տերմինի բուն էությունը եւ առաջարկեց օգտագործել «ինքնահարատ զարգացում» տերմինը` ելնելով դրա մեջ ներդված գաղափարախոսությունից, այն է` տնտեսական, սոցիալական, ժողովրդագրական եւ բնապահպանական համալիր երկարաժամկետ զարգացում` չնվազեցնելով ապագա սերունդների պաշարները: Ներկայացնելով խորհրդի կանոնադրական խնդիրները` նա կարծիք հայտնեց, որ խորհուրդը պետք է գնահատի պետական, հասարակական կազմակերպությունների ծրագրերի եւ քաղաքականությունների` ինքնահարատ զարգացման ուղղությունից շեղման ռիսկերը: Խոսքը վերաբերում է նաեւ օրենսդրական գործընթացին: Բացի այդ, Տ.Սարգսյանը հնարավոր համարեց ինքնահարատ զարգացմանը վերաբերող հարցերի վերաբերյալ հանրային քննարկումների կազմակերպումը խորհրդի կողմից: Նա կարեւորեց Կայուն զարգացման խորհրդի հետ համագործակցող կառույցների ստեղծումը մարզերում:
Ըստ վարչապետի` Կայուն զարգացման ազգային խորհրդի առաջիկա նիստին կներկայացվեն խորհրդի 2008-2012թթ. գործունեության մասին ՀՀ կառավարության առաջարկները: Կ.Դանիելյանի առաջարկին արձագանքելով, ՀՀ վարչապետը նշեց, որ մինչեւ խորհրդի առաջիկա նիստը կանցկացվի ինքնահարատ զարգացման ուղղվածության իրականացվող ծրագրերի, նաեւ դրանց իրականացմանը խոչընդոտող օրենսդրական բացերի գույքագրում` հասարակական կազմակերպությունների լայն ներգրավմամբ: «Մենք մտադիր ենք ազգային խորհուրդ ներգրավել ավելի մեծ թվով հասարակական կազմակերպություններ, մեծացնել դրանց դերն ու նշանակությունը` նախաձեռնությունն ամբողջությամբ հանձնելով հասարակական կազմակերպություններին»,- նշեց Տ.Սարգսյանը:
ՀՀ Ազգային Ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանն առաջարկեց, որ խորհրդին վերապահվի հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող ինքնահարատ զարգացման ուղղվածության ծրագրերի համակարգումը:
Որոշվեց նաեւ, որ խորհրդի առաջիկա նիստում կքննարկվեն Երեւանի ինքնահարատ զարգացման խնդիրները, ինչը կնպաստի առաջիկայում ընդունվելիք Երեւանի մասին օրենքի արդյունավետ գործողությանը: Բացի այդ, քննարկման առարկա կդառնա Հայաստանի բնակավայրերի աղբահանության համակարգերի բարեփոխման խնդիրը:
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԱՅՍՕՐ ՄԵՆՔ ՄԻԱՍԻՆ ԳՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԷՋԸ»
3Երեւան (Երկիր) - Պաշտոնավարության 100 օրվա կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 18-ին ուղերձով դիմել է հանրապետության ազգաբնակչությանը: Ուղերձի ամբողջական տեքստը բերվում է ստորեւ: Սիրելի' ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿԱՐԵՒՈՐԵԼ Է ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԵՒ ԹԱՓԱՆՑԻԿ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 18-ին հանդիպման է հրավիրել պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2008թ. ընդունելության քննությունների առարկայական քննական հանձնաժողովների ...ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ
3Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 18-ին հանդիպել է մի խումբ հնագետների հետ, տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում հնագիտության զարգացմանն, ...ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Երեւան (Երկիր) - Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական աղբյուրների այն լուրերը, թե հայ-ադրբեջանական սահմանում խափանվել է հայկական դիվերսիոն խմբի ներթափանցումը Ադրբեջանի տարածք։ ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՀԱՎԱՆՈՐԵՆ ԿՀԱՆԴԻՊԵՆ ՕԳՈՍՏՈՍԻ 1-ԻՆ
Երեւան (Երկիր) - Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Խազար Իբրահիմը հայտարարել է, որ հնարավոր է` Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները օգոստոսի 1-ին հանդիպեն Մոսկվայում, ...ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ Է ՀԱՄԱՍՓՅՈՒՌՔՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 17-ին, Արամ Ա կաթողիկոսի նախահագությամբ, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Սբ Աստվածածին վանքի ամառային նստավայրում տեղի է ունեցել Համասփյուռքյան կրթական երկրորդ համագումարի բացումը: ...ԱՆՑԿԱՑՎԵՑ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 18-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անցկացրեց Կայուն զարգացման ազգային խորհրդի առաջին նիստը (վարչապետը նաեւ խորհրդի նախագահն է): Խորհրդի կազմում են հասարակական կազմակերպությունների ...ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ ԵՆ
Երեւան (Երկիր) - Բուհական ընդունելության կենտրոնացված քննությունների մեկնարկը տրվեց: Հուլիսի 20-ին շուրջ 800 դիմորդ քննություն էր հանձնում 7 առարկայից: Կրթության եւ գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը ...ՀՈՒԼԻՍԻ 22-ԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ «ՌՈՒԲԵԺ-2008» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԲԱՑՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 22-ին ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի կունենա «Ռուբեժ-2008» զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը, որից հետո կկայանա մամլո ասուլիս ՀՀ պաշտպանության նախարար ...ԳԵՐԱԳՈՒՅՆ ԺՈՂՈՎԸ ԱՌԱՋԻԿԱ ՏԱՐԻՆԵՐԸ ՀՌՉԱԿԵՑ ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌՈՒՅՑԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՈՒ ՆՈՐ ՈՒԺԵՐՈՎ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՇՐՋԱՆ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 18-20-ը Վանաձորում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 14-րդ Գերագույն ժողովը: Ժողովը քննարկեց շրջանավարտ Գերագույն մարմնի գործունեությունը, հաստատեց առաջիկա շրջանում քաղաքական, ...ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ ՊԵՏՔ Է ՍԿՍԵԼ ՎԵՐՆԱԽԱՎԻՑ»
Երեւան (Երկիր) - Կոռուպցիայի դեմ պայքարը եւ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործընթացը պետք է սկսվի վերնախավից, «Դեպի Հայք» բարեգործական հիմնադրամի կամավորների հետ հուլիսի 19-ի հանդիպման ...
ԱՊՀ ԵՒ ԲԱԼԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻՋՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ` ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
ՀՅԴ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՍՈՑԻՆՏԵՐՆԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎԻՆ
ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԿՆԱԽԱԳԱՀԻ ՄԻՋԻՆ ԱՐԵՒԵԼՔԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎԸ
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ԼԵՀԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՎԻՐԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԱՅՍՕՐ ՄԵՆՔ ՄԻԱՍԻՆ ԳՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԷՋԸ»

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՀԱՅ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐ ՏԵՂԱՓՈԽՈՂ ԱՎՏՈՒԲՈՒՍԸ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՅԴ ԲՅՈՒՐՈՅԻ ԱՆԴԱՄԻ ՀԵՏ

ԱՄՆ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ԴԺԳՈՀ Է ՍԵՆԱՏՈՐՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻՆ ՄԱՐԻ ՅՈՎԱՆՈՎԻՉԻ ՏՎԱԾ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԻՑ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԻՆ ԵՒ ԱՐՏԱՔԻՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ` ՀՅԴ ՂԵԿԱՎԱՐ ՄԱՐՄՆԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ՄՇԱԿՈՒԹԱՍՏԵՂԾ ԱԶԳԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՈՉՆՉԱՑՆԵԼ ԱՅԼ ԵՐԿՐԻ ԱՐԺԵՔՆԵՐԸ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ

ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻՆԵՐԻ 37 ՏՈԿՈՍԸ ՎՍՏԱՀ Է, ՈՐ ՕՍՄԱՆՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ Է ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ

ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՄԱԿ-Ը ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՄ
- 1827 Կարազիադինում հանդիպում են Ա. Ս. Գրիբոյեդովը և Աբաս Միրզան, նպատակ ունենալով հաշտության բանակցություններ վարել:
- 1902 Մահացավ հմուտ մատենագիր Արսեն արք. Այտենյանը:
- 1905 Մահափորձ Աբդուլ Համիդի դեմ:
- 1921 Ռուսաստանի կոմունիստական կուսակցության Կովկասյան բյուրոն որոշում ընդունեց Արցախը Խորհրդային Ադրբեջանին միացնելու մասին: Սա հիմք հանդիսացավ Անդրկովկասում առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու որոշումներ ընդունելու Ստալինյան խարդախություններին:
- 1947 Երևանում մահացավ ականավոր բանասեր, ակադեմիկոս Ստեփան Մալխասյանը: (Ծնվ. 1857թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

