
ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ Է ՀԱՄԱՍՓՅՈՒՌՔՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 17-ին, Արամ Ա կաթողիկոսի նախահագությամբ, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Սբ Աստվածածին վանքի ամառային նստավայրում տեղի է ունեցել Համասփյուռքյան կրթական երկրորդ համագումարի բացումը: Տարբեր երկիրներից եւ թեմերից համագումարին մասնակցում է կրթության շուրջ 100 մշակ` տնօրեններ եւ ուսուցիչներ, ովքեր դասավանդում են հայոց լեզու եւ գրականություն, Հայոց պատմություն եւ կրոն:
Սբ Աստվածածնի մատուռում տեղի ունեցած առավոտյան ժամերգությանը հաջորդել է Դպրեվանքի «Բրաբիոն Տումանյան» հանդիսասրահում համագումարի պաշտոնական բացումը:
Արամ Ա կաթողիկոսն օրհնության խոսքում ողջունել է այն նախանձախնդրությունը եւ նվիրյալ զոհողությունը, որով հայ ուսուցիչները մոտենում են հայ նոր սերնդի հոգեմտավոր կազմավորման խնդրին: Նա անդրադարձել է 2004թ. օգոստոսին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կողմից հովանավորված Համահայկական կրթական առաջին համագումարին: Վեհափառ հայրապետը մատնացույց է արել նախորդ համագումարի ժամանակ արված առաջարկությունները, որոնց որոշ մասը կարելի էր իրագործել, սակայն չի իրագործվել:
«Այս համագումարը իր տեսակի մեջ յուրահատուկ պետք է լինի: Միայն մեր տագնապները իրար հետ կիսելու համագումար չպետք է լինի սա: Մենք չենք եկել այստեղ ողբ հյուսելու, այլ եկել ենք մեր հայագիտական թեմաները` հատկապես հայոց լեզու, գրականություն, հայոց պատմություն եւ կրոնի դասավանդումը վերակազմակերպելու հնարավորությունների մասին խոսելու: Տարբեր պայմաններում ենք ապրում: Մի շարք երկրներում դժվարություններ կան դասաժամերի, դասագրքերի եւ երբեմն ուսուցիչների առումով: Ուստի մտքերի փոխանակումը եւ ձեր կատարած առաջարկները անհրաժեշտ են մեր հավաքական աշխատանքը կազմակերպելու իմաստով»,- ասել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը:
Առաջին օրվա նիստերն ընդգրկել են զեկույցներ տարբեր թեմերում վերոհիշյալ հայագիտական առարկաների իրավիճակի եւ այլ մտահոգությունների մասին:
Համագումարի աշխատանքները շարունակվել են եւս երկու օր, իսկ վերջում կազմվել է բանաձեւ արծարծված բոլոր առաջադրանքների վերաբերյալ:
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԱՅՍՕՐ ՄԵՆՔ ՄԻԱՍԻՆ ԳՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԷՋԸ»
3Երեւան (Երկիր) - Պաշտոնավարության 100 օրվա կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 18-ին ուղերձով դիմել է հանրապետության ազգաբնակչությանը: Ուղերձի ամբողջական տեքստը բերվում է ստորեւ: Սիրելի' ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿԱՐԵՒՈՐԵԼ Է ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԵՒ ԹԱՓԱՆՑԻԿ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 18-ին հանդիպման է հրավիրել պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2008թ. ընդունելության քննությունների առարկայական քննական հանձնաժողովների ...ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ
3Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 18-ին հանդիպել է մի խումբ հնագետների հետ, տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում հնագիտության զարգացմանն, ...ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Երեւան (Երկիր) - Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական աղբյուրների այն լուրերը, թե հայ-ադրբեջանական սահմանում խափանվել է հայկական դիվերսիոն խմբի ներթափանցումը Ադրբեջանի տարածք։ ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՀԱՎԱՆՈՐԵՆ ԿՀԱՆԴԻՊԵՆ ՕԳՈՍՏՈՍԻ 1-ԻՆ
Երեւան (Երկիր) - Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Խազար Իբրահիմը հայտարարել է, որ հնարավոր է` Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները օգոստոսի 1-ին հանդիպեն Մոսկվայում, ...ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ Է ՀԱՄԱՍՓՅՈՒՌՔՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 17-ին, Արամ Ա կաթողիկոսի նախահագությամբ, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Սբ Աստվածածին վանքի ամառային նստավայրում տեղի է ունեցել Համասփյուռքյան կրթական երկրորդ համագումարի բացումը: ...ԱՆՑԿԱՑՎԵՑ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 18-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անցկացրեց Կայուն զարգացման ազգային խորհրդի առաջին նիստը (վարչապետը նաեւ խորհրդի նախագահն է): Խորհրդի կազմում են հասարակական կազմակերպությունների ...ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ ԵՆ
Երեւան (Երկիր) - Բուհական ընդունելության կենտրոնացված քննությունների մեկնարկը տրվեց: Հուլիսի 20-ին շուրջ 800 դիմորդ քննություն էր հանձնում 7 առարկայից: Կրթության եւ գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը ...ՀՈՒԼԻՍԻ 22-ԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ «ՌՈՒԲԵԺ-2008» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԲԱՑՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 22-ին ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի կունենա «Ռուբեժ-2008» զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը, որից հետո կկայանա մամլո ասուլիս ՀՀ պաշտպանության նախարար ...ԳԵՐԱԳՈՒՅՆ ԺՈՂՈՎԸ ԱՌԱՋԻԿԱ ՏԱՐԻՆԵՐԸ ՀՌՉԱԿԵՑ ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌՈՒՅՑԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՈՒ ՆՈՐ ՈՒԺԵՐՈՎ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՇՐՋԱՆ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 18-20-ը Վանաձորում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 14-րդ Գերագույն ժողովը: Ժողովը քննարկեց շրջանավարտ Գերագույն մարմնի գործունեությունը, հաստատեց առաջիկա շրջանում քաղաքական, ...ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ ՊԵՏՔ Է ՍԿՍԵԼ ՎԵՐՆԱԽԱՎԻՑ»
Երեւան (Երկիր) - Կոռուպցիայի դեմ պայքարը եւ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործընթացը պետք է սկսվի վերնախավից, «Դեպի Հայք» բարեգործական հիմնադրամի կամավորների հետ հուլիսի 19-ի հանդիպման ...
ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆ. «ԹՈՒՐՔԻԱՆ ՊԵՏՔ Է ՎԵՐԱՆԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐԱԾ ԻՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆ. «ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿԵՑՎԱԾՔԻ ԴԵՄ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ»
ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՆՔ ՈՒԺԵՂ, ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՄԵՐ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԱՅՍՕՐ ՄԵՆՔ ՄԻԱՍԻՆ ԳՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԷՋԸ»

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՀԱՅ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐ ՏԵՂԱՓՈԽՈՂ ԱՎՏՈՒԲՈՒՍԸ

ԱՄՆ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ԴԺԳՈՀ Է ՍԵՆԱՏՈՐՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻՆ ՄԱՐԻ ՅՈՎԱՆՈՎԻՉԻ ՏՎԱԾ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԻՑ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՅԴ ԲՅՈՒՐՈՅԻ ԱՆԴԱՄԻ ՀԵՏ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԻՆ ԵՒ ԱՐՏԱՔԻՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ` ՀՅԴ ՂԵԿԱՎԱՐ ՄԱՐՄՆԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ՄՇԱԿՈՒԹԱՍՏԵՂԾ ԱԶԳԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՈՉՆՉԱՑՆԵԼ ԱՅԼ ԵՐԿՐԻ ԱՐԺԵՔՆԵՐԸ

ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻՆԵՐԻ 37 ՏՈԿՈՍԸ ՎՍՏԱՀ Է, ՈՐ ՕՍՄԱՆՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ Է ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ

ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՄԱԿ-Ը ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՄ
- 1827 Կարազիադինում հանդիպում են Ա. Ս. Գրիբոյեդովը և Աբաս Միրզան, նպատակ ունենալով հաշտության բանակցություններ վարել:
- 1902 Մահացավ հմուտ մատենագիր Արսեն արք. Այտենյանը:
- 1905 Մահափորձ Աբդուլ Համիդի դեմ:
- 1921 Ռուսաստանի կոմունիստական կուսակցության Կովկասյան բյուրոն որոշում ընդունեց Արցախը Խորհրդային Ադրբեջանին միացնելու մասին: Սա հիմք հանդիսացավ Անդրկովկասում առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու որոշումներ ընդունելու Ստալինյան խարդախություններին:
- 1947 Երևանում մահացավ ականավոր բանասեր, ակադեմիկոս Ստեփան Մալխասյանը: (Ծնվ. 1857թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

