
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԱՅՍՕՐ ՄԵՆՔ ՄԻԱՍԻՆ ԳՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԷՋԸ»
Երեւան (Երկիր) - Պաշտոնավարության 100 օրվա կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 18-ին ուղերձով դիմել է հանրապետության ազգաբնակչությանը: Ուղերձի ամբողջական տեքստը բերվում է ստորեւ:
Սիրելի' հայրենակիցներ Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում իմ գործունեության հարյուր օրը: Հարյուր օր, որն ընդամենը խորհրդանշական առիթ է` ամփոփելու արված աշխատանքները, եւս մեկ անգամ նախանշելու մեր պետության զարգացման առաջնայնությունների օրակարգը։ Անցած հարյուր օրվա ընթացքում իմ գործունեության նպատակն է եղել անդրադառնալ մեր հարյուր հազարավոր հայրենակիցների սպասելիքներին, հույսերին ու պահանջներին, հիմքեր ստեղծել այն փոփոխությունների շարունակության համար, որոնք մեր պետության հետագա զարգացման ուղղակի հրամայականն են:
Ասվածը վերաբերում է գործունեության բոլոր ոլորտներին` ներքին եւ արտաքին քաղաքականությանը, անվտանգության եւ զինված ուժերի կատարելագործմանը, ոստիկանության ու դատական համակարգի գործունեությանը, արդյունավետ տնտեսական քաղաքականությանը, այդ թվում` հարկային ու մաքսային մարմինների աշխատանքին: Կան ոլորտներ, որտեղ մենք սեղմ ժամկետում կարողացել ենք արդյունքներ արձանագրել։ Մյուսներում փոփոխությունները նույնպես տեսանելի կլինեն մոտ ժամանակներս:
Ես սկսել եմ իրականացնել իմ ծրագիրը, որը ձեզանից շատերի հավանությանն է արժանացել եւ ներառում է կարեւոր ու կոնկրետ խնդիրների լուծումներ: Անցած հարյուր օրերը ցույց տվեցին, որ դրանց մի մասը կիրականացնենք շատ ավելի արագ, քան ենթադրում էինք, մյուսների համար ավելի տեւական ժամանակ է անհրաժեշտ: Տեւական, բայց ոչ ավելին, քան ծրագրել ենք:
Ես չեմ ասում համբերել է պետք: Հավատացք, ես էլ չեմ համբերում եւ ուզում եմ օր առաջ լուծված տեսնել մեր խնդիրները` անարդարության, անտարբերության, կոռուպցիայի ու աղքատության դեմ պայքարի դրական արդյունքները։
Պաշտոնավարման հարյուր օրվա ավարտին ցանկանում եմ դիմել ձեզ խնդրանքով, որ ձեզանից յուրաքանչյուրն իր համար պատասխանի հետեւյալ հարցին` թե այս ընթացքում ինչպիսի՞ փոփոխություններ են տեղի ունեցել մեր երկրում: Հարցնի նաեւ իր ընկերոջը, բարեկամին ու հարեւաններին:
Ցավոք, այսօր արվող գործի մասին որոշ մարդիկ խոսում են թերահավատությամբ: Իմ հետեւողականությամբ եմ պատրաստվում շրջել նրանց հոռետեսությունը: Տեղի ունեցողը «անվտանգ երթեւեկության միամսյակ» կամ «մաքուր ձեռքեր» միջոցառումներ չեն: Մեր աշխատանքը չի սահմանափակվելու ոչ մի «հարյուր օրով»: Այս գործելաոճը դարձնելու ենք կյանքի բնականոն նորմ:
Համոզված եմ, որ քննախույզ աչքը կնկատի ներքին կյանքում կարեւոր մի շրջադարձ` դեմքով դեպի մարդը, դեպի Հայաստանի քաղաքացիները, նրա հոգսերն ու հույսերը, նրա բարեկեցության ապահովումն ու մեր նորանկախ երկիրը կառուցելու նրա տեսլականը: Ես ելնում եմ այն գիտակցությունից, որ մենք չունենք գրեթե ոչինչ` բացի մարդուց։ Այդ մարդը Հայաստանի քաղաքացին է, Սփյուռքի մեր քույրերն ու եղբայրները։ Այդ մարդը պետք է լինի ազատ ու կիրթ, մրցունակ ու բարեկեցիկ, օրինակելի` թե' իր բարոյական նկարագրով, թե' օրինապաշտությամբ։
Սիրելի' հայրենակիցներ, Ձեզ հետ ես միշտ խոսել եմ բաց ու անկեղծ եւ այսօր նույնպիսի անկեղծություն եմ ակնկալում ձեզանից։ Անկեղծություն, քանզի ավելի մեծ նախագծերի ու ծրագրերի անցնելու համար մեզ լավատեսություն է պետք:
Նույնիսկ փոքր գործ անելու համար մարդը պետք է տրամադրվի, եւ մենք, որպես հասարակություն, պետք է տրամադրվենք մեծ գործեր անելու, տրամադրվենք մեծ փոփոխությունների, գնահատենք մեր պետականության զարգացման ընթացքը, անցնենք հասարակության առողջացման ողջ ուղին` ախտաճանաչումից մինչեւ ապաքինում։
Միշտ հիշեք, որ դուք անկախ Հայաստանի ազատ քաղաքացիներն եք, ու այսօր մենք միասին գրում ենք մեր պատմության նոր էջը։ Թե ինչ կգրվի, կախված է ոչ միայն նախագահից, այլեւ բոլորիցս։ Հաջորդ էջերը գրելու են մեր զավակներն ու թոռները։ Թե ինչպիսի էջեր կթողնեն նրանք, մեծապես կախված է մեզանից, այն երկրից, որում նրանք ապրում ու ապրելու են։
Իմ ցանկությունն ու գործունեության նպատակն այն է, որ նրանք ապրեն ազատ Հայաստանում, ժողովրդավարական, զարգացած ու ուժեղ Հայաստանում: Այդ Հայաստանը կերտելու ենք միասին:
Քննարկում
Azgajin Gaxapar գրել է:
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԹԻՄԸ, ՄԱՍ VII` Դավիթ Շահնազարյան
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԹԻՄԸ, ՄԱՍ VI` Հրանտ Բագրատյան
http://nationalidea.am/publications.php?l=A
IGDIR գրել է:- Azgajin Gaxapar
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԹԻՄԸ, ՄԱՍ VII` Դավիթ ՇահնազարյանԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԹԻՄԸ, ՄԱՍ VI` Հրանտ Բագրատյան
http://nationalidea.am/publications.php?l=A
Ապեր ժամավճար ես աշխատում, թե գործարքային, քառակուսի մետրը ինչքանով ես քսում:- Azgajin Gaxapar
Van գրել է:- Azgajin Gaxapar
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԹԻՄԸ, ՄԱՍ VII` Դավիթ ՇահնազարյանԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԹԻՄԸ, ՄԱՍ VI` Հրանտ Բագրատյան
http://nationalidea.am/publications.php?l=A
aper iskakanic hognac pahir, el urish ban chka grelu, te
qez handznararvac e miain da tpel.- Azgajin Gaxapar
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԱՅՍՕՐ ՄԵՆՔ ՄԻԱՍԻՆ ԳՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԷՋԸ»
3Երեւան (Երկիր) - Պաշտոնավարության 100 օրվա կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 18-ին ուղերձով դիմել է հանրապետության ազգաբնակչությանը: Ուղերձի ամբողջական տեքստը բերվում է ստորեւ: Սիրելի' ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿԱՐԵՒՈՐԵԼ Է ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԵՒ ԹԱՓԱՆՑԻԿ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 18-ին հանդիպման է հրավիրել պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2008թ. ընդունելության քննությունների առարկայական քննական հանձնաժողովների ...ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ
3Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 18-ին հանդիպել է մի խումբ հնագետների հետ, տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում հնագիտության զարգացմանն, ...ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Երեւան (Երկիր) - Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական աղբյուրների այն լուրերը, թե հայ-ադրբեջանական սահմանում խափանվել է հայկական դիվերսիոն խմբի ներթափանցումը Ադրբեջանի տարածք։ ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՀԱՎԱՆՈՐԵՆ ԿՀԱՆԴԻՊԵՆ ՕԳՈՍՏՈՍԻ 1-ԻՆ
Երեւան (Երկիր) - Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Խազար Իբրահիմը հայտարարել է, որ հնարավոր է` Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները օգոստոսի 1-ին հանդիպեն Մոսկվայում, ...ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ Է ՀԱՄԱՍՓՅՈՒՌՔՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 17-ին, Արամ Ա կաթողիկոսի նախահագությամբ, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Սբ Աստվածածին վանքի ամառային նստավայրում տեղի է ունեցել Համասփյուռքյան կրթական երկրորդ համագումարի բացումը: ...ԱՆՑԿԱՑՎԵՑ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 18-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անցկացրեց Կայուն զարգացման ազգային խորհրդի առաջին նիստը (վարչապետը նաեւ խորհրդի նախագահն է): Խորհրդի կազմում են հասարակական կազմակերպությունների ...ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ ԵՆ
Երեւան (Երկիր) - Բուհական ընդունելության կենտրոնացված քննությունների մեկնարկը տրվեց: Հուլիսի 20-ին շուրջ 800 դիմորդ քննություն էր հանձնում 7 առարկայից: Կրթության եւ գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը ...ՀՈՒԼԻՍԻ 22-ԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ «ՌՈՒԲԵԺ-2008» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԲԱՑՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 22-ին ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի կունենա «Ռուբեժ-2008» զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը, որից հետո կկայանա մամլո ասուլիս ՀՀ պաշտպանության նախարար ...ԳԵՐԱԳՈՒՅՆ ԺՈՂՈՎԸ ԱՌԱՋԻԿԱ ՏԱՐԻՆԵՐԸ ՀՌՉԱԿԵՑ ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌՈՒՅՑԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՈՒ ՆՈՐ ՈՒԺԵՐՈՎ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՇՐՋԱՆ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 18-20-ը Վանաձորում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 14-րդ Գերագույն ժողովը: Ժողովը քննարկեց շրջանավարտ Գերագույն մարմնի գործունեությունը, հաստատեց առաջիկա շրջանում քաղաքական, ...ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ ՊԵՏՔ Է ՍԿՍԵԼ ՎԵՐՆԱԽԱՎԻՑ»
Երեւան (Երկիր) - Կոռուպցիայի դեմ պայքարը եւ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործընթացը պետք է սկսվի վերնախավից, «Դեպի Հայք» բարեգործական հիմնադրամի կամավորների հետ հուլիսի 19-ի հանդիպման ...
ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌԴ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻՆ
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՒՆԵՐ` ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ
ՄԻ ԽՈՒՄԲ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ՇՆՈՐՀՎԵԼ Է ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՄԱՆԿԱՎԱՐԺԻ ԿՈՉՈՒՄ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԱՅՍՕՐ ՄԵՆՔ ՄԻԱՍԻՆ ԳՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԷՋԸ»

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՀԱՅ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐ ՏԵՂԱՓՈԽՈՂ ԱՎՏՈՒԲՈՒՍԸ

ԱՄՆ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ԴԺԳՈՀ Է ՍԵՆԱՏՈՐՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻՆ ՄԱՐԻ ՅՈՎԱՆՈՎԻՉԻ ՏՎԱԾ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԻՑ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՅԴ ԲՅՈՒՐՈՅԻ ԱՆԴԱՄԻ ՀԵՏ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԻՆ ԵՒ ԱՐՏԱՔԻՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ` ՀՅԴ ՂԵԿԱՎԱՐ ՄԱՐՄՆԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ՄՇԱԿՈՒԹԱՍՏԵՂԾ ԱԶԳԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՈՉՆՉԱՑՆԵԼ ԱՅԼ ԵՐԿՐԻ ԱՐԺԵՔՆԵՐԸ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ

ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻՆԵՐԻ 37 ՏՈԿՈՍԸ ՎՍՏԱՀ Է, ՈՐ ՕՍՄԱՆՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ Է ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՄ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՄԱԿ-Ը ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ
- 1827 Կարազիադինում հանդիպում են Ա. Ս. Գրիբոյեդովը և Աբաս Միրզան, նպատակ ունենալով հաշտության բանակցություններ վարել:
- 1902 Մահացավ հմուտ մատենագիր Արսեն արք. Այտենյանը:
- 1905 Մահափորձ Աբդուլ Համիդի դեմ:
- 1921 Ռուսաստանի կոմունիստական կուսակցության Կովկասյան բյուրոն որոշում ընդունեց Արցախը Խորհրդային Ադրբեջանին միացնելու մասին: Սա հիմք հանդիսացավ Անդրկովկասում առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու որոշումներ ընդունելու Ստալինյան խարդախություններին:
- 1947 Երևանում մահացավ ականավոր բանասեր, ակադեմիկոս Ստեփան Մալխասյանը: (Ծնվ. 1857թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

