
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՇԱԿԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԴԱՐՁՆԵԼՈՒ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 16-ին կառավարությունում քննարկվեց Հայաստանը տարածաշրջանային առողջապահական կենտրոն դարձնելու համազգային ծրագրի նախագիծը: Քննարկմանը մասնակցում էին առողջապահության ոլորտի տարբեր ուղղությունների առաջատար մասնագետներ: Ծրագրի նպատակն է աջակցել ազգային առողջապահության զարգացմանը, նպաստել նորագույն բժշկական տեխնոլոգիաների ներթափանցմանը բժշկական ծառայությունների ոլորտ, ծավալել համագործակցություն Սփյուռքի եւ միջազգային համապատասխան մասնագիտական կառույցների հետ, սպասարկել Հայաստանի եւ արտերկրի քաղաքացիների` ձեռք բերելով տարածաշրջանային նշանակություն:
Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հայտնեց, որ կառավարությունը մշակելու է առողջապահական 8 ծրագիր, որոնք կարող են դիտարկվել որպես տարածաշրջանային նշանակություն ունեցող: Դրանք են` ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի եւ ցողունային բջիջների փոխպատվաստման տարածաշրջանային կենտրոնի ստեղծման ծրագիրը, ականջի խխունջային իմպլանտացիայի տարածաշրջանային կենտրոնի ծրագիրը, տարածաշրջանային ռեաբիլիտացիոն բժշկական կենտրոնի ծրագիրը, Ջերմուկի տարածաշրջանային ռեաբիլիտացիոն էկոլոգիական բժշկության ազգային կենտրոնի ծրագիրը, տարածաշրջանային ուռուցքաբանության կենտրոնի, տարածաշրջանային ստոմատոլոգիական կենտրոնի, տարածաշրջանային սրտանոթա-վիրաբուժության կենտրոնի եւ անպտղության բուժման եւ վիրահատական ռեպրոդուկտոլոգիայի տարածաշրջանային կենտրոնի ստեղծման ծրագրերը:
Ինչպես նշեց վարչապետ Տիգրան Սարգսյանը, առողջապահությունը կառավարության համար առաջնային հետաքրքրություն ներկայացնող ոլորտներից է, որի ֆինանսավորումը մոտակա 3 տարիներին կտրուկ ավելացվելու է: Ինչ վերաբերում է ներկայացված 8 ծրագրերին, ապա դրանց ընտրությունը պայմանավորված է այն բանով, որ այս ուղղություններում Հայաստանն ունի հարաբերական առավելություն եւ կկարողանա ծառայություններ մատուցել ոչ միայն իր քաղաքացիներին, այլեւ օտարերկրացիներին` ակնկալելով լրացուցիչ եկամուտներ: Ծրագրի կատարման համար ենթադրվում է ներգրավել մասնավոր ներդրողների միջոցները:
Վարչապետը հայտնեց, որ ծրագրի նախագծի հաստատումից հետո կառավարությունը մտադիր է այն ներկայացնել Հայ բժիշկների միջազգային ասոցիացիային` նպատակ ունենալով առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումներին մասնակից դարձնել նաեւ Սփյուռքին:
ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՀՀ ԱԳՆ-ՈՒՄ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 14-ին ՀՀ ԱԳՆ Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի ղեկավար Հրանուշ Հակոբյանը ընդունեց Լիբանանի Հանրապետության դեսպան Ժեբրայիլ Ժեարային: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ ...ՀՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ԱՄՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Երեւան (Երկիր) - Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 16-ին հանդիպեց ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպական եւ Եվրասիական հարցերով տեղակալ Դանիել Ֆրիդի հետ: ...ՖԵԼԻՔՍ ՓԻՐՈՒՄՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ
...ԼՂՀ-ՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ՀԻՊՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
Երեւան (Երկիր) - Բնակարանային շինարարությունը խթանելու եւ հանրապետության բնակչության բնակարանային պայմանները բարելավելու նպատակով ԼՂՀ կառավարությունն իրականացնում է հիպոթեքային վարկավորմամբ բնակարաններ ...ՀԲ-Ն ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է «ՀԱՅԱՍՏԱՆ. ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳ» ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑԸ
Երեւան (Երկիր) - Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժինն առաջին անգամ հրապարակել է «Հայաստան. տնտեսական մոնիտորինգ» 2008թ.-ի կիսամյակային զեկույցը, որը հուլիսի 16-ին ներկայացվեց ՀԲ հայաստանյան ...ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԶԵԿՈՒՅՑԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 16-ին կայացավ «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի կողմից միջազգային եւ տեղական մասնագետների աջակցությամբ կազմված Հայաստանի Ազգային մրցունակության զեկույցի շնորհանդեսը: ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՇԱԿԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԴԱՐՁՆԵԼՈՒ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 16-ին կառավարությունում քննարկվեց Հայաստանը տարածաշրջանային առողջապահական կենտրոն դարձնելու համազգային ծրագրի նախագիծը: Քննարկմանը մասնակցում էին առողջապահության ոլորտի տարբեր ...ԹՈՒՐՔ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԻ ԴԵՄ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
1Երեւան (Երկիր) - Թուրքիայի` աշխարհի երկրներում հավատարմագրված հարյուրից ավելի դեսպաններ, ինչպես նաեւ մշտական ներկայացուցիչներ կանչվել են Անկարա` երկրի արտաքին քաղաքականությանը նվիրված համաժողովին մասնակցելու ...ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՀԱՅ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐ ՏԵՂԱՓՈԽՈՂ ԱՎՏՈՒԲՈՒՍԸ
3Երեւան (Երկիր) - Մերսինի Անամուր շրջանում վթարի է ենթարկվել հայ զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, ուղեւորները չեն տուժել: Տեղեկությունների ...ՄՇԱԿՈՒԹԱՍՏԵՂԾ ԱԶԳԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՈՉՆՉԱՑՆԵԼ ԱՅԼ ԵՐԿՐԻ ԱՐԺԵՔՆԵՐԸ
1Երեւան (Երկիր) - Եթե Արաքսի ձախ ափին հետեւողականորեն վերացվում են հայկական մշակույթի բոլոր հետքերը` ինչպես Նոր Ջուղայի 3000 խաչքարերը, ապա աջ ափին մեծ հոգածությամբ վերանորոգում են դրանք: Իրանի հայկական ...ԱՄՆ-Ը ՊԱՀՊԱՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՌԱԶՄԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Երեւան (Երկիր) - ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտասահմանյան ծրագրերի ենթահանձնաժողովը 2009թ. ֆինանսական տարվա արտաքին օգնության բյուջեի քննարկման ժամանակ մեկ ձայնի տարբերությամբ մերժել է Ադրբեջանին ...
ՀՀ ԵՒ ՌԴ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՍՈՉԻՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐ
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ` ԵՐԵՒԱՆ ԿԱՏԱՐԵԼԻՔ ԱՅՑԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՎՐՈՊԱՑԻ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՔՆՆԱՐԿԵԼ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ ԱԳՆ. «ԵԹԵ ԳՅՈՒԼԸ ԺԱՄԱՆԻ ԵՐԵՒԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՀԱՐՑԵՐԻ ԼԱՅՆ ՇՐՋԱՆԱԿ»
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՀԱՅ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐ ՏԵՂԱՓՈԽՈՂ ԱՎՏՈՒԲՈՒՍԸ

ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ Է ԿՈՂՈՊՏՎԵԼ

ԱՄՆ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ԴԺԳՈՀ Է ՍԵՆԱՏՈՐՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻՆ ՄԱՐԻ ՅՈՎԱՆՈՎԻՉԻ ՏՎԱԾ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԻՑ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՅԴ ԲՅՈՒՐՈՅԻ ԱՆԴԱՄԻ ՀԵՏ

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՌԵՒԱՆԳԵԼ ԵՆ ԳԵՐՄԱՆԱՑԻ ԼԵՌՆԱԳՆԱՑՆԵՐԻ
ՄՇԱԿՈՒԹԱՍՏԵՂԾ ԱԶԳԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՈՉՆՉԱՑՆԵԼ ԱՅԼ ԵՐԿՐԻ ԱՐԺԵՔՆԵՐԸ

ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՑՔԸ ՀԱՅԱՍՏԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է
ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻՆԵՐԻ 37 ՏՈԿՈՍԸ ՎՍՏԱՀ Է, ՈՐ ՕՍՄԱՆՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ Է ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՄ
ԳԵՈՐԳԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՂԱՐԱԲԱՂԸ ԵՒ ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԻՆ ԱՆՑՅԱԼԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՓՈՐՁ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ Է ՁԱԽՈՂՄԱՆ»
- 1844 Կ. Պոլսում ստեղծվում է Ազգային ժողով՝ բաղկացած 16 ամիրաներից և 14 արհեստավորներից:
- 1862 Միքայել Նալբանդյանը բանտարկվեց և նետվեց Պետրոպավլովյան զնդանը:
- 1959 ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի նախագահության նախագահ Կ. Ե. Վորոշիլովը Հայկական ԽՍՀ-ին հանձնեց Լենինի շքանշան:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

