
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԶԵԿՈՒՅՑԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 16-ին կայացավ «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի կողմից միջազգային եւ տեղական մասնագետների աջակցությամբ կազմված Հայաստանի Ազգային մրցունակության զեկույցի շնորհանդեսը: Այն պիտի նպաստի մասնավոր եւ հանրային հատվածների միջեւ Հայաստանի մրցունակության բարձրացմանը միտված ընդգրկուն երկխոսության կայացմանը: Զեկույցում ներկայացված են Հայաստանի միջազգային մրցունակության դիրքը, դրա վրա ազդող գործոնները, նաեւ մատնանշված են ՀՀ տնտեսական աճին եւ բարեկեցության մակարդակի բարձրացմանն ուղղված ռազմավարության մշակմանն օժանդակող լծակները:
Նշելով, որ Համաշխարհային մրցունակության զեկույցում 131 երկրների շարքում Հայաստանը, ըստ համաշխարհային մրցունակության ցուցչի, 93-րդ, իսկ ըստ գործարար մրցակցության ցուցչի` 108-րդ տեղում է, հեղինակները արձանագրում են, որ երկրի տնտեսական ձեռքբերումները բավականին համեստ են նաեւ ԱՊՀ, Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի երկրների համեմատությամբ:
Ըստ հեղինակների` վերջին տասնամյակում երկրում գրանցվել է տնտեսական աճի աննախադեպ բարձր տեմպ, որը զգալիորեն կախված է եղել արտաքին գործոններից` դրամական փոխանցումներից, միջազգային ֆինանսական եւ նվիրատու կազմակերպությունների օգնությունից: Սակայն Հայաստանում կայուն եւ ներդաշնակ տնտեսական աճի ապահովման հեռանկարը մեծապես կախված է երկրի մրցունակության մակարդակից:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի համոզմամբ` թիվ մեկ մարտահրավերը տնտեսության մեջ, այդ թվում` առանձին ճյուղերում, արտադրողականության որակական, արագ եւ համաչափ աճի ապահովումն է, ինչն իր հերթին կնպաստի երկրում աշխատավարձերի աճին: Նա նշեց, որ «ի տարբերություն նմանատիպ հաշվետվությունների, սա իրոք շեշտադրումն անում է 21-րդ դարում արտադրողականությունը ավելացնելու երկու կարեւորագույն կոմպոնենտների վրա», տեղեկացնում է «Նոյյան տապանը»:
Առաջինը, ըստ նախարարի, զարգացման հետազոտություններն են, այսինքն` նոր գաղափարների փնտրտուքը եւ դրանք աշխարհի լավագույն գաղափարների հետ համադրումը: Երկրորդը` նոր գաղափարները ընդունելու եւ տնտեսության մեջ իրագործելու ունակ լիդերների առկայությունն է ձեռներեցության եւ բիզնեսի բնագավառներում:
ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՀՀ ԱԳՆ-ՈՒՄ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 14-ին ՀՀ ԱԳՆ Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի ղեկավար Հրանուշ Հակոբյանը ընդունեց Լիբանանի Հանրապետության դեսպան Ժեբրայիլ Ժեարային: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ ...ՀՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ԱՄՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Երեւան (Երկիր) - Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 16-ին հանդիպեց ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպական եւ Եվրասիական հարցերով տեղակալ Դանիել Ֆրիդի հետ: ...ՖԵԼԻՔՍ ՓԻՐՈՒՄՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ
...ԼՂՀ-ՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ՀԻՊՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
Երեւան (Երկիր) - Բնակարանային շինարարությունը խթանելու եւ հանրապետության բնակչության բնակարանային պայմանները բարելավելու նպատակով ԼՂՀ կառավարությունն իրականացնում է հիպոթեքային վարկավորմամբ բնակարաններ ...ՀԲ-Ն ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է «ՀԱՅԱՍՏԱՆ. ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳ» ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑԸ
Երեւան (Երկիր) - Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժինն առաջին անգամ հրապարակել է «Հայաստան. տնտեսական մոնիտորինգ» 2008թ.-ի կիսամյակային զեկույցը, որը հուլիսի 16-ին ներկայացվեց ՀԲ հայաստանյան ...ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԶԵԿՈՒՅՑԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 16-ին կայացավ «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի կողմից միջազգային եւ տեղական մասնագետների աջակցությամբ կազմված Հայաստանի Ազգային մրցունակության զեկույցի շնորհանդեսը: ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՇԱԿԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԴԱՐՁՆԵԼՈՒ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 16-ին կառավարությունում քննարկվեց Հայաստանը տարածաշրջանային առողջապահական կենտրոն դարձնելու համազգային ծրագրի նախագիծը: Քննարկմանը մասնակցում էին առողջապահության ոլորտի տարբեր ...ԹՈՒՐՔ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԻ ԴԵՄ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
1Երեւան (Երկիր) - Թուրքիայի` աշխարհի երկրներում հավատարմագրված հարյուրից ավելի դեսպաններ, ինչպես նաեւ մշտական ներկայացուցիչներ կանչվել են Անկարա` երկրի արտաքին քաղաքականությանը նվիրված համաժողովին մասնակցելու ...ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՀԱՅ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐ ՏԵՂԱՓՈԽՈՂ ԱՎՏՈՒԲՈՒՍԸ
3Երեւան (Երկիր) - Մերսինի Անամուր շրջանում վթարի է ենթարկվել հայ զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, ուղեւորները չեն տուժել: Տեղեկությունների ...ՄՇԱԿՈՒԹԱՍՏԵՂԾ ԱԶԳԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՈՉՆՉԱՑՆԵԼ ԱՅԼ ԵՐԿՐԻ ԱՐԺԵՔՆԵՐԸ
1Երեւան (Երկիր) - Եթե Արաքսի ձախ ափին հետեւողականորեն վերացվում են հայկական մշակույթի բոլոր հետքերը` ինչպես Նոր Ջուղայի 3000 խաչքարերը, ապա աջ ափին մեծ հոգածությամբ վերանորոգում են դրանք: Իրանի հայկական ...ԱՄՆ-Ը ՊԱՀՊԱՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՌԱԶՄԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Երեւան (Երկիր) - ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտասահմանյան ծրագրերի ենթահանձնաժողովը 2009թ. ֆինանսական տարվա արտաքին օգնության բյուջեի քննարկման ժամանակ մեկ ձայնի տարբերությամբ մերժել է Ադրբեջանին ...
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՀԱՅ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐ ՏԵՂԱՓՈԽՈՂ ԱՎՏՈՒԲՈՒՍԸ

ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ Է ԿՈՂՈՊՏՎԵԼ

ԱՄՆ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ԴԺԳՈՀ Է ՍԵՆԱՏՈՐՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻՆ ՄԱՐԻ ՅՈՎԱՆՈՎԻՉԻ ՏՎԱԾ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԻՑ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՅԴ ԲՅՈՒՐՈՅԻ ԱՆԴԱՄԻ ՀԵՏ

ՄՇԱԿՈՒԹԱՍՏԵՂԾ ԱԶԳԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՈՉՆՉԱՑՆԵԼ ԱՅԼ ԵՐԿՐԻ ԱՐԺԵՔՆԵՐԸ

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՌԵՒԱՆԳԵԼ ԵՆ ԳԵՐՄԱՆԱՑԻ ԼԵՌՆԱԳՆԱՑՆԵՐԻ
ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻՆԵՐԻ 37 ՏՈԿՈՍԸ ՎՍՏԱՀ Է, ՈՐ ՕՍՄԱՆՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ Է ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ

ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՑՔԸ ՀԱՅԱՍՏԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՄ
ԳԵՈՐԳԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՂԱՐԱԲԱՂԸ ԵՒ ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԻՆ ԱՆՑՅԱԼԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՓՈՐՁ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ Է ՁԱԽՈՂՄԱՆ»
- 1844 Կ. Պոլսում ստեղծվում է Ազգային ժողով՝ բաղկացած 16 ամիրաներից և 14 արհեստավորներից:
- 1862 Միքայել Նալբանդյանը բանտարկվեց և նետվեց Պետրոպավլովյան զնդանը:
- 1959 ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի նախագահության նախագահ Կ. Ե. Վորոշիլովը Հայկական ԽՍՀ-ին հանձնեց Լենինի շքանշան:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

