
ԼՂՀ-ՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ՀԻՊՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
Երեւան (Երկիր) - Բնակարանային շինարարությունը խթանելու եւ հանրապետության բնակչության բնակարանային պայմանները բարելավելու նպատակով ԼՂՀ կառավարությունն իրականացնում է հիպոթեքային վարկավորմամբ բնակարաններ եւ բնակելի տներ ձեռք բերելու պետական աջակցության ծրագիր, տեղեկացնում է «Նոյյան տապանը»: Ըստ Արցախի ներդրումային հիմնադրամի (ԱՆՀ) գլխավոր տնօրենի տեղակալ Արսեն Աբրահամյանի` միայն Ստեփանակերտում, որը պատերազմից առաջ ուներ 50 հազար բնակչություն, բնակարանի հերթացուցակներում ընդգրկված է ավելի քան 5 հազար ընտանիք:
Ըստ Ա.Աբրահամյանի` ծրագիրն իրականացվում է հիպոթեքային վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ, նպատակային անտոկոս փոխառությամբ վարկերի կանխավճարների տրամադրման եւ հիպոթեքային վարկավորմամբ իրացնելու նպատակով բնակարանների եւ առանձնատների կառուցման գործուն մեխանիզմներով: Ծրագիրը բնակչության համար համեմատաբար մատչելի է դարձնում առեւտրային բանկերի կողմից տրամադրվող հիպոթեքային վարկերը, ինչի շնորհիվ ԼՂՀ-ում մեծանում է բնակարանների նկատմամբ պահանջարկը:
Կառուցվող բնակելի շենքերում հիպոթեքային վարկավորմամբ բնակարանների ձեռքբերումը խթանելու նպատակով մշակվել է կառուցապատող սուբյեկտների երաշխավորության մեխանիզմ, ըստ որի` ԱՆՀ-ն համագործակցող գործակալ բանկին տալիս է բնակարանի արժեքի չափով երաշխավորություն` մինչեւ սահմանված կարգով շենքի շինարարության ավարտական ակտի ստորագրումը, այսինքն` գրավի առարկայի լիարժեք ձեւավորումը:
Ա.Աբրահամյանը հավելեց, որ հիմնադրամը 2008թ.-ին նախատեսում է բազմաբնակարան շենքեր կառուցել ԼՂՀ շրջկենտրոններում` Ասկերանում` 2, Մարտակերտում եւ Հադրութում` 1-ական 9 բնակարանով երկհարկանի շենքեր: Հիմնադրամն իրականացնում է Շուշիի Նիկոլ Դուման փողոցի` պատերազմի հետեւանքով ավերված 64 բնակարանով շենքի կապիտալ վերանորոգումը:
Միայն ԱՆՀ-ին դիմած քաղաքացիների դիմումների համաձայն` ներկայիս դրությամբ Ստեփանակերտում առկա է ավելի քան 26 հազար քառ.մ բնակմակերեսի պահանջարկ: Բնակարանների առաջնային շուկայի գործող գներով արտահայտված` այդ պահանջարկը հավասար է 6,5 մլրդ դրամի (ավելի քան 21,5 մլն ԱՄՆ դոլար):
Ստեփանակերտում բնակելի մակերեսի 1 քառ.մ-ի արժեքը երկրորդային շուկայում տատանվում է 184-239 հազար դրամի միջակայքում, իսկ առաջնային շուկայում, առանց բնակարանների ներքին հարդարման արժեքի, մոտ 250 հազար դրամ է:
Ստեփանակերտից դուրս եւս նկատվում է բնակմակերեսի գների աճի միտում: Ստեփանակերտից բացի, այլ բնակավայրերում բնակարանների 1 քառ. մ-ի ինքնարժեքը, առանց բնակարանների ներքին հարդարման արժեքի, կազմում է 160-180 հազար դրամ:
ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՀՀ ԱԳՆ-ՈՒՄ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 14-ին ՀՀ ԱԳՆ Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի ղեկավար Հրանուշ Հակոբյանը ընդունեց Լիբանանի Հանրապետության դեսպան Ժեբրայիլ Ժեարային: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ ...ՀՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ԱՄՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Երեւան (Երկիր) - Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 16-ին հանդիպեց ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպական եւ Եվրասիական հարցերով տեղակալ Դանիել Ֆրիդի հետ: ...ՖԵԼԻՔՍ ՓԻՐՈՒՄՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ
...ԼՂՀ-ՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ՀԻՊՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
Երեւան (Երկիր) - Բնակարանային շինարարությունը խթանելու եւ հանրապետության բնակչության բնակարանային պայմանները բարելավելու նպատակով ԼՂՀ կառավարությունն իրականացնում է հիպոթեքային վարկավորմամբ բնակարաններ ...ՀԲ-Ն ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է «ՀԱՅԱՍՏԱՆ. ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳ» ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑԸ
Երեւան (Երկիր) - Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժինն առաջին անգամ հրապարակել է «Հայաստան. տնտեսական մոնիտորինգ» 2008թ.-ի կիսամյակային զեկույցը, որը հուլիսի 16-ին ներկայացվեց ՀԲ հայաստանյան ...ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԶԵԿՈՒՅՑԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 16-ին կայացավ «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի կողմից միջազգային եւ տեղական մասնագետների աջակցությամբ կազմված Հայաստանի Ազգային մրցունակության զեկույցի շնորհանդեսը: ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՇԱԿԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԴԱՐՁՆԵԼՈՒ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 16-ին կառավարությունում քննարկվեց Հայաստանը տարածաշրջանային առողջապահական կենտրոն դարձնելու համազգային ծրագրի նախագիծը: Քննարկմանը մասնակցում էին առողջապահության ոլորտի տարբեր ...ԹՈՒՐՔ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԻ ԴԵՄ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
1Երեւան (Երկիր) - Թուրքիայի` աշխարհի երկրներում հավատարմագրված հարյուրից ավելի դեսպաններ, ինչպես նաեւ մշտական ներկայացուցիչներ կանչվել են Անկարա` երկրի արտաքին քաղաքականությանը նվիրված համաժողովին մասնակցելու ...ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՀԱՅ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐ ՏԵՂԱՓՈԽՈՂ ԱՎՏՈՒԲՈՒՍԸ
3Երեւան (Երկիր) - Մերսինի Անամուր շրջանում վթարի է ենթարկվել հայ զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, ուղեւորները չեն տուժել: Տեղեկությունների ...ՄՇԱԿՈՒԹԱՍՏԵՂԾ ԱԶԳԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՈՉՆՉԱՑՆԵԼ ԱՅԼ ԵՐԿՐԻ ԱՐԺԵՔՆԵՐԸ
1Երեւան (Երկիր) - Եթե Արաքսի ձախ ափին հետեւողականորեն վերացվում են հայկական մշակույթի բոլոր հետքերը` ինչպես Նոր Ջուղայի 3000 խաչքարերը, ապա աջ ափին մեծ հոգածությամբ վերանորոգում են դրանք: Իրանի հայկական ...ԱՄՆ-Ը ՊԱՀՊԱՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՌԱԶՄԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Երեւան (Երկիր) - ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտասահմանյան ծրագրերի ենթահանձնաժողովը 2009թ. ֆինանսական տարվա արտաքին օգնության բյուջեի քննարկման ժամանակ մեկ ձայնի տարբերությամբ մերժել է Ադրբեջանին ...
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՎԻՐԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԿՄԵԿՆԻ ՎՐԱՍՏԱՆ
ԵՎՍ ՄԵԿ ԱՊԱՑՈՒՅՑ, ՈՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԸՆԴՈՒՆԵԼ ԹԻԿՆԱԶՈՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔ
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՒՆԵՐ` ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՀԱՅ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐ ՏԵՂԱՓՈԽՈՂ ԱՎՏՈՒԲՈՒՍԸ

ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ Է ԿՈՂՈՊՏՎԵԼ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՅԴ ԲՅՈՒՐՈՅԻ ԱՆԴԱՄԻ ՀԵՏ

ԱՄՆ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ԴԺԳՈՀ Է ՍԵՆԱՏՈՐՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻՆ ՄԱՐԻ ՅՈՎԱՆՈՎԻՉԻ ՏՎԱԾ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԻՑ

ՄՇԱԿՈՒԹԱՍՏԵՂԾ ԱԶԳԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՈՉՆՉԱՑՆԵԼ ԱՅԼ ԵՐԿՐԻ ԱՐԺԵՔՆԵՐԸ

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՌԵՒԱՆԳԵԼ ԵՆ ԳԵՐՄԱՆԱՑԻ ԼԵՌՆԱԳՆԱՑՆԵՐԻ
ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻՆԵՐԻ 37 ՏՈԿՈՍԸ ՎՍՏԱՀ Է, ՈՐ ՕՍՄԱՆՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ Է ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ

ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՑՔԸ ՀԱՅԱՍՏԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՄ
ԳԵՈՐԳԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՂԱՐԱԲԱՂԸ ԵՒ ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԻՆ ԱՆՑՅԱԼԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՓՈՐՁ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ Է ՁԱԽՈՂՄԱՆ»
- 1844 Կ. Պոլսում ստեղծվում է Ազգային ժողով՝ բաղկացած 16 ամիրաներից և 14 արհեստավորներից:
- 1862 Միքայել Նալբանդյանը բանտարկվեց և նետվեց Պետրոպավլովյան զնդանը:
- 1959 ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի նախագահության նախագահ Կ. Ե. Վորոշիլովը Հայկական ԽՍՀ-ին հանձնեց Լենինի շքանշան:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

