
ՀՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ԱՄՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Երեւան (Երկիր) - Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 16-ին հանդիպեց ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպական եւ Եվրասիական հարցերով տեղակալ Դանիել Ֆրիդի հետ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, զրույցի ընթացքում քննարկվեցին հայ-ամերիկյան համագործակցության օրակարգի հարցերը: Անդրադարձ կատարվեց տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովման հետ կապված խնդիրներին եւ դրանց լուծման ուղիներին:
Նախարար Նալբանդյանը եւ փոխպետքարտուղար Ֆրիդը մտքեր փոխանակեցին Հայաստանում հետընտրական զարգացումների պատճառների եւ հետեւանքների, դրանց հաղթահարմանն ուղղված` Հայաստանի իշխանությունների ձեռնարկած քայլերի մասին: Զրուցակիցները քննարկեցին նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարները:
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հետ, որի հետ քննության առնվեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի մանրամասները, համանախագահների` տարածաշրջան վերջին այցելության արդյունքները, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների նոր հանդիպման հնարավորությունը:
Խոսելով բանակցությունների շարունակման հեռանկարի մասին` նախարար Նալբանդյանը շեշտեց, որ Ադրբեջանի ղեկավարության կողմից հնչեցվող` Հայաստանի նկատմամբ բացահայտ տարածքային նկրտումներ պարունակող հայտարարությունները եւ ռազմատենչ քարոզչությունը արժանի գնահատական չեն ստանում միջազգային հանրության կողմից, ինչը զգալիորեն բարդացնում է բանակցային գործընթացում փոխվստահության մթնոլորտի ձեւավորումը:
Օրվա երկրորդ կեսին նախարար Նալբանդյանն առանձին հանդիպումներ ունեցավ ԱՄՆ հայկական կազմակերպությունների` ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի, Ամերիկայի հայկական համագումարի եւ Ամերիկա-հայկական հասարակական հարաբերությունների կոմիտեի ղեկավարների հետ: Հայաստանի արտգործնախարարը նրանց ներկայացրեց Սփյուռքի հետ համագործակցության եւ փոխադարձ աջակցության վերաբերյալ Հայաստանի կառավարության ծրագրերը, տեղեկացրեց ԱԳՆ կազմում գործող Սփյուռքի պետական կոմիտեի առաջիկա ծրագրերի, Սփյուռքի հարցերով նախարարության կազմավորման նպատակների ու հեռանկարների մասին:
ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՀՀ ԱԳՆ-ՈՒՄ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 14-ին ՀՀ ԱԳՆ Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի ղեկավար Հրանուշ Հակոբյանը ընդունեց Լիբանանի Հանրապետության դեսպան Ժեբրայիլ Ժեարային: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ ...ՀՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ԱՄՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Երեւան (Երկիր) - Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 16-ին հանդիպեց ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպական եւ Եվրասիական հարցերով տեղակալ Դանիել Ֆրիդի հետ: ...ՖԵԼԻՔՍ ՓԻՐՈՒՄՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ
...ԼՂՀ-ՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ՀԻՊՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
Երեւան (Երկիր) - Բնակարանային շինարարությունը խթանելու եւ հանրապետության բնակչության բնակարանային պայմանները բարելավելու նպատակով ԼՂՀ կառավարությունն իրականացնում է հիպոթեքային վարկավորմամբ բնակարաններ ...ՀԲ-Ն ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է «ՀԱՅԱՍՏԱՆ. ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳ» ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑԸ
Երեւան (Երկիր) - Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժինն առաջին անգամ հրապարակել է «Հայաստան. տնտեսական մոնիտորինգ» 2008թ.-ի կիսամյակային զեկույցը, որը հուլիսի 16-ին ներկայացվեց ՀԲ հայաստանյան ...ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԶԵԿՈՒՅՑԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 16-ին կայացավ «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի կողմից միջազգային եւ տեղական մասնագետների աջակցությամբ կազմված Հայաստանի Ազգային մրցունակության զեկույցի շնորհանդեսը: ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՇԱԿԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԴԱՐՁՆԵԼՈՒ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 16-ին կառավարությունում քննարկվեց Հայաստանը տարածաշրջանային առողջապահական կենտրոն դարձնելու համազգային ծրագրի նախագիծը: Քննարկմանը մասնակցում էին առողջապահության ոլորտի տարբեր ...ԹՈՒՐՔ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԻ ԴԵՄ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
1Երեւան (Երկիր) - Թուրքիայի` աշխարհի երկրներում հավատարմագրված հարյուրից ավելի դեսպաններ, ինչպես նաեւ մշտական ներկայացուցիչներ կանչվել են Անկարա` երկրի արտաքին քաղաքականությանը նվիրված համաժողովին մասնակցելու ...ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՀԱՅ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐ ՏԵՂԱՓՈԽՈՂ ԱՎՏՈՒԲՈՒՍԸ
3Երեւան (Երկիր) - Մերսինի Անամուր շրջանում վթարի է ենթարկվել հայ զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, ուղեւորները չեն տուժել: Տեղեկությունների ...ՄՇԱԿՈՒԹԱՍՏԵՂԾ ԱԶԳԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՈՉՆՉԱՑՆԵԼ ԱՅԼ ԵՐԿՐԻ ԱՐԺԵՔՆԵՐԸ
1Երեւան (Երկիր) - Եթե Արաքսի ձախ ափին հետեւողականորեն վերացվում են հայկական մշակույթի բոլոր հետքերը` ինչպես Նոր Ջուղայի 3000 խաչքարերը, ապա աջ ափին մեծ հոգածությամբ վերանորոգում են դրանք: Իրանի հայկական ...ԱՄՆ-Ը ՊԱՀՊԱՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՌԱԶՄԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Երեւան (Երկիր) - ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտասահմանյան ծրագրերի ենթահանձնաժողովը 2009թ. ֆինանսական տարվա արտաքին օգնության բյուջեի քննարկման ժամանակ մեկ ձայնի տարբերությամբ մերժել է Ադրբեջանին ...
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՀԱՅ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐ ՏԵՂԱՓՈԽՈՂ ԱՎՏՈՒԲՈՒՍԸ

ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ Է ԿՈՂՈՊՏՎԵԼ

ԱՄՆ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ԴԺԳՈՀ Է ՍԵՆԱՏՈՐՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻՆ ՄԱՐԻ ՅՈՎԱՆՈՎԻՉԻ ՏՎԱԾ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԻՑ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՅԴ ԲՅՈՒՐՈՅԻ ԱՆԴԱՄԻ ՀԵՏ

ՄՇԱԿՈՒԹԱՍՏԵՂԾ ԱԶԳԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՈՉՆՉԱՑՆԵԼ ԱՅԼ ԵՐԿՐԻ ԱՐԺԵՔՆԵՐԸ

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՌԵՒԱՆԳԵԼ ԵՆ ԳԵՐՄԱՆԱՑԻ ԼԵՌՆԱԳՆԱՑՆԵՐԻ
ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻՆԵՐԻ 37 ՏՈԿՈՍԸ ՎՍՏԱՀ Է, ՈՐ ՕՍՄԱՆՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ Է ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ

ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՑՔԸ ՀԱՅԱՍՏԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՄ
ԳԵՈՐԳԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՂԱՐԱԲԱՂԸ ԵՒ ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԻՆ ԱՆՑՅԱԼԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՓՈՐՁ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ Է ՁԱԽՈՂՄԱՆ»
- 1844 Կ. Պոլսում ստեղծվում է Ազգային ժողով՝ բաղկացած 16 ամիրաներից և 14 արհեստավորներից:
- 1862 Միքայել Նալբանդյանը բանտարկվեց և նետվեց Պետրոպավլովյան զնդանը:
- 1959 ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի նախագահության նախագահ Կ. Ե. Վորոշիլովը Հայկական ԽՍՀ-ին հանձնեց Լենինի շքանշան:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

