
ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՀՀ ԱԳՆ-ՈՒՄ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 14-ին ՀՀ ԱԳՆ Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի ղեկավար Հրանուշ Հակոբյանը ընդունեց Լիբանանի Հանրապետության դեսպան Ժեբրայիլ Ժեարային: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց Լիբանանի եւ Հայաստանի միջեւ ավանդական ջերմ եւ բարեկամական հարաբերությունները եւ փոխշահավետ համագործակցությունը:
Շեշտելով, որ Լիբանանի հայ համայնքը ամենահին եւ հայաշատ համայնքներից մեկն է` նա կարեւորեց Հայաստանի ու Լիբանանի հայ համայնքի միջեւ պատմականորեն սերտ կապերի էլ ավելի զարգացումը` ի նպաստ հայապահպանման գործընթացի եւ Հայաստանի տնտեսության մեջ լիբանանահայ համայնքի ներդրումների խրախուսման:
Դեսպան Ժեարան ներկայացրեց Լիբանանի կառավարության կողմից իր սփյուռքի հետ տարվող աշխատանքների փորձը: Նա կարեւորեց այն փաստը, որ Լիբանանի` օրերս ձեւավորված կառավարության կազմում պետնախարարի եւ էներգետիկայի ու ջրային ռեսուրսների նախարարի պաշտոնները զբաղեցնում են Լիբանանի հայազգի քաղաքացիներ:
Հուլիսի 15-ին Ֆրանսիայի դեսպանատանը կայացավ Հրանուշ Հակոբյանի եւ դեսպան Սերժ Սմեսովի հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին ՀՀ կառավարության կազմում նորաստեղծ Սփյուռքի կառույցի եւ ֆրանսահայ համայնքի միջեւ հարաբերությունների առավել ընդլայնման ու զարգացման, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Կողմերը կարեւորեցին կադրերի վերապատրաստումը եւ այդ համատեքստում քննարկեցին Եվրամիության շրջանակներում կադրերի վերապատրաստման ծրագրերի իրականացման հնարավորության հարցը:
Հուլիսի 16-ին Հրանուշ Հակոբյանի հյուրն էր ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Չարլզ Լոնսդեյլը: Հանդիպման ընթացքում Հրանուշ Հակոբյանը դեսպանին ներկայացրեց Սփյուռքի հետ կապերի նոր կառույցի եւ նախարարության ծրագրերն ու հետագա անելիքները: Անդրադառնալով բոլոր այն հիմնախնդիրներին, որոնք հնարավոր է տեղ գտնեն մշակվող հայեցակարգի հիմքում` տիկին Հակոբյանը նշեց, որ ստեղծվելիք նախարարությունը համախմբելու է համայն հայությանը, ունենալու է տեղեկատվական մեծ բանկ Սփյուռքում գործող հայկական կազմակերպությունների, անհատների եւ հայագիտական կենտրոնների մասին:
Իր հերթին, դեսպանը պատրաստակամություն հայտնեց օգնել աշխուժացնելու բրիտանահայ համայնքի հետ տարվող աշխատանքները, ինչպես նաեւ ներկայացնել Սփյուռքի հետ տարվող աշխատանքի կառավարման օղակ ունեցող այլ երկրների փորձը:
ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՀՀ ԱԳՆ-ՈՒՄ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 14-ին ՀՀ ԱԳՆ Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի ղեկավար Հրանուշ Հակոբյանը ընդունեց Լիբանանի Հանրապետության դեսպան Ժեբրայիլ Ժեարային: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ ...ՀՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ԱՄՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Երեւան (Երկիր) - Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 16-ին հանդիպեց ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպական եւ Եվրասիական հարցերով տեղակալ Դանիել Ֆրիդի հետ: ...ՖԵԼԻՔՍ ՓԻՐՈՒՄՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ
...ԼՂՀ-ՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ՀԻՊՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
Երեւան (Երկիր) - Բնակարանային շինարարությունը խթանելու եւ հանրապետության բնակչության բնակարանային պայմանները բարելավելու նպատակով ԼՂՀ կառավարությունն իրականացնում է հիպոթեքային վարկավորմամբ բնակարաններ ...ՀԲ-Ն ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է «ՀԱՅԱՍՏԱՆ. ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳ» ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑԸ
Երեւան (Երկիր) - Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժինն առաջին անգամ հրապարակել է «Հայաստան. տնտեսական մոնիտորինգ» 2008թ.-ի կիսամյակային զեկույցը, որը հուլիսի 16-ին ներկայացվեց ՀԲ հայաստանյան ...ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԶԵԿՈՒՅՑԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 16-ին կայացավ «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի կողմից միջազգային եւ տեղական մասնագետների աջակցությամբ կազմված Հայաստանի Ազգային մրցունակության զեկույցի շնորհանդեսը: ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՇԱԿԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԴԱՐՁՆԵԼՈՒ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 16-ին կառավարությունում քննարկվեց Հայաստանը տարածաշրջանային առողջապահական կենտրոն դարձնելու համազգային ծրագրի նախագիծը: Քննարկմանը մասնակցում էին առողջապահության ոլորտի տարբեր ...ԹՈՒՐՔ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԻ ԴԵՄ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
1Երեւան (Երկիր) - Թուրքիայի` աշխարհի երկրներում հավատարմագրված հարյուրից ավելի դեսպաններ, ինչպես նաեւ մշտական ներկայացուցիչներ կանչվել են Անկարա` երկրի արտաքին քաղաքականությանը նվիրված համաժողովին մասնակցելու ...ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՀԱՅ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐ ՏԵՂԱՓՈԽՈՂ ԱՎՏՈՒԲՈՒՍԸ
3Երեւան (Երկիր) - Մերսինի Անամուր շրջանում վթարի է ենթարկվել հայ զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, ուղեւորները չեն տուժել: Տեղեկությունների ...ՄՇԱԿՈՒԹԱՍՏԵՂԾ ԱԶԳԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՈՉՆՉԱՑՆԵԼ ԱՅԼ ԵՐԿՐԻ ԱՐԺԵՔՆԵՐԸ
1Երեւան (Երկիր) - Եթե Արաքսի ձախ ափին հետեւողականորեն վերացվում են հայկական մշակույթի բոլոր հետքերը` ինչպես Նոր Ջուղայի 3000 խաչքարերը, ապա աջ ափին մեծ հոգածությամբ վերանորոգում են դրանք: Իրանի հայկական ...ԱՄՆ-Ը ՊԱՀՊԱՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՌԱԶՄԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Երեւան (Երկիր) - ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտասահմանյան ծրագրերի ենթահանձնաժողովը 2009թ. ֆինանսական տարվա արտաքին օգնության բյուջեի քննարկման ժամանակ մեկ ձայնի տարբերությամբ մերժել է Ադրբեջանին ...
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՀԱՅ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐ ՏԵՂԱՓՈԽՈՂ ԱՎՏՈՒԲՈՒՍԸ

ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ Է ԿՈՂՈՊՏՎԵԼ

ԱՄՆ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ԴԺԳՈՀ Է ՍԵՆԱՏՈՐՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻՆ ՄԱՐԻ ՅՈՎԱՆՈՎԻՉԻ ՏՎԱԾ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԻՑ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՅԴ ԲՅՈՒՐՈՅԻ ԱՆԴԱՄԻ ՀԵՏ

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՌԵՒԱՆԳԵԼ ԵՆ ԳԵՐՄԱՆԱՑԻ ԼԵՌՆԱԳՆԱՑՆԵՐԻ
ՄՇԱԿՈՒԹԱՍՏԵՂԾ ԱԶԳԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՈՉՆՉԱՑՆԵԼ ԱՅԼ ԵՐԿՐԻ ԱՐԺԵՔՆԵՐԸ

ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՑՔԸ ՀԱՅԱՍՏԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է
ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻՆԵՐԻ 37 ՏՈԿՈՍԸ ՎՍՏԱՀ Է, ՈՐ ՕՍՄԱՆՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ Է ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՄ
ԳԵՈՐԳԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՂԱՐԱԲԱՂԸ ԵՒ ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԻՆ ԱՆՑՅԱԼԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՓՈՐՁ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ Է ՁԱԽՈՂՄԱՆ»
- 1844 Կ. Պոլսում ստեղծվում է Ազգային ժողով՝ բաղկացած 16 ամիրաներից և 14 արհեստավորներից:
- 1862 Միքայել Նալբանդյանը բանտարկվեց և նետվեց Պետրոպավլովյան զնդանը:
- 1959 ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի նախագահության նախագահ Կ. Ե. Վորոշիլովը Հայկական ԽՍՀ-ին հանձնեց Լենինի շքանշան:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

