
ԱԺ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ՀՀ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՑ ԵՒ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՑ ՍՏԱՆԱԼ ԻՐ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ
Երեւան (Երկիր) - 2008թ. մարտի 1-2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանը հուլիսի 7-ին դիմել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին` խնդրելով տեղեկանք տրամադրել հանձնաժողովի մի շարք նախնական հարցադրումների վերաբերյալ: Հարցերի շրջանակը հաստատվել է հանձնաժողովի` հուլիսի 4-ի աշխատանքային խորհրդակցության ընթացքում: Ոստիկանապետի պատասխանը ակնկալվում է օրենքով սահմանված` 10-օրյա ժամկետում: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», Ս.Նիկոյանը տեղեկացրեց հանձնաժողովի` հուլիսի 8-ի նիստում:
Նա նշեց, որ հանձնաժողովականները նպատակահարմար են համարել առանձնացնել մարտի 1-ի լուսադեմին Ազատության հրապարակում տեղի ունեցած իրադարձություններին վերաբերող հարցադրումները, որից հետո լրացուցիչ հարցերով դիմել` պարզաբանումներ եւ նոր տեղեկություններ ստանալու համար: Ըստ այդմ` հանձնաժողովը խնդրել է ոստիկանապետին տեղեկություններ տրամադրել մարտի 1-ի ժամը 07:00-ին ՀՀ ոստիկանության կողմից կատարված գործողությունների, դրանց նպատակների եւ իրավական հիմնավորման, կազմված իրավական փաստաթղթերի, կիրառված տեխնիկական եւ հատուկ միջոցների, գործողություններում ներգրավված իրավապահ մարմինների թվակազմի, գործողությունների ղեկավարի, ինչպես նաեւ ցուցարարների կողմից դրսեւորված գործողությունների եւ դրանց խափանումն ապահովող ոստիկանության զորքերի կատարած գործողությունների, օգտագործած հատուկ միջոցների իրավաչափության եւ համաչափության վերաբերյալ:
Բացի այդ, հանձնաժողովը հետաքրքրվել է, թե ցուցարարների նկատմամբ, բացի հատուկ միջոցներից, արդյոք հրազեն կիրառվե՞լ է, թե՞ ոչ, եւ ի՞նչ իրավական հիմնավորմամբ, տուժածներին տրամադրվե՞լ է նախնական բժշկական օգնություն: Հարցադրումների հաջորդ խումբը կվերաբերի մարտի 1-ի լուսադեմին հաջորդած իրադարձություններին:
Ս.Նիկոյանը հանձնաժողովին տեղեկացրեց նաեւ, որ մեկ այլ նամակով դիմել է Լեւոն Տեր-Պետրոսյանին` խնդրելով պատասխանել մի շարք հարցերի, իսկ համապատասխան փաստական նյութեր ունենալու դեպքում` տրամադրել նաեւ վերջիններիս պատճենները: Ընդդիմության առաջնորդից հանձնաժողովը, մասնավորապես, հետաքրքրվել է, թե արդյո՞ք առավոտյան իրադարձություններից առաջ ոստիկանությունը տեղեկացրել է իր ժամանման նպատակի մասին, նաեւ տեղեկություններ տրամադրել այդ պահին հրապարակում գտնվող ցուցարարների մոտավոր թվաքանակի, ժամանած ոստիկանների մոտավոր թվաքանակի, սպառազինության տեսակների, ոստիկանության կողմից իրականացված գործողությունների եւ ցուցարարների պատասխան գործողությունների վերաբերյալ:
Ըստ հանձնաժողովի նախագահի` 2 կողմի տեսակետների համադրումը հնարավորություն կընձեռի հանձնաժողովին ունենալու «բազմակողմանի, հավասարակշռված մոտեցում»:
Ս.Նիկոյանը նաեւ հայտնեց, որ անհրաժեշտ է դիմել առողջապահության նախարարությանը` 10 զոհվածների եւ հրազենային վնասվածքներ ստացած անձանց դատաբժշկական փորձաքննության եզրակացության պատճենները ստանալու համար:
Ըստ նրա` անհրաժեշտ է դիմել նաեւ իրադարձություններից անմիջապես հետո տեղում հետաքննություն իրականացրած քննչական մարմիններին` պահանջելով նրանց կազմած արձանագրությունների պատճենները:
ՀՀ ԳԱԱ-ՈՒՄ ՆՇՎԵՑ ԱՐՏԵՄ ԱԼԻԽԱՆՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԸ
Երեւան (Երկիր) - ՀՀ ԳԱԱ-ում հուլիսի 8-ին նշվել է ականավոր ֆիզիկոս Արտեմ Ալիխանյանի 100 ամյակը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ լրատվական ծառայությունից, մեծ գիտնականի հոբելյանին ելույթներով հանդես են եկել ...ԱԺ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ՀՀ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՑ ԵՒ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՑ ՍՏԱՆԱԼ ԻՐ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ
Երեւան (Երկիր) - 2008թ. մարտի 1-2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանը ...ԵՐԵՒԱՆԻ ՄԱՍԻՆ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ԸՆՏՐՈՎԻ ԱՎԱԳԱՆԻ ԵՒ ԴՐԱ ԿԱԶՄԻՑ ԸՆՏՐՎԱԾ ՔԱՂԱՔԱՊԵՏ
Երեւան (Երկիր) - Երեւանի մասին նոր օրինագծի հիմքում 65 անդամից բաղկացած ընտրովի ավագանու մոդելն է: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», հուլիսի 8-ի ասուլիսում հայտնեց ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե ...ՔՎԵԲԵԿԻ ԶԲՈՍԱՅԳՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԵԼ Է ԿՈՄԻՏԱՍԻ ԿԻՍԱՆԴՐԻՆ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 6-ին Կանադայի Քվեբեկ քաղաքի Բանաստեղծների զբոսայգում տեղի է ունեցել Կոմիտաս վարդապետի կիսանդրու տեղադրման պաշտոնական արարողությունը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ ...ԼԻՆՔՈԼՆԻ ՏԱՃԱՐԻ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՌԱՐՎԵՍՏՆ ԱՅՍՕՐ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 5-ին Լինքոլնի տաճարի գրադարանում տեղի է ունեցել «Հայկական տառարվեստն այսօր» ցուցահանդեսի բացման արարողությունը: Միջոցառումը կազմակերպվել էր Լինքոլնի համալսարանի Արվեստի եւ դիզայնի ...ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԻՐԱՆԻ ՓՈԽԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հուլիսի 8-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ալիռեզա Շեյխաթարին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության ...ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԻՆ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին հավատարմագրերի պատճենը հանձնեց Արգենտինայի դեսպան Լեոպոլդո Ալֆրեդո Բրավոն (նստավայրը` Մոսկվա): Ողջունելով հյուրին` ՀՀ ԱԳ նախարարը շնորհավորեց ...ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԱԳՆ-ՈՒՄ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իրանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Ալիռեզա Շեյխաթարին: Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ հայ-իրանական բարիդրացիական ...ՍՏԵՂԾՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ` ԿԱՅԱԶՈՐՆԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Երեւան (Երկիր) - ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի թիվ 53 hրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ` Երեւանի, Եղեգնաձորի եւ Սեւանի կայազորների զինվորական դատախազություններում ուսումնասիրություններ կատարելու ...ԵՄ-ՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԿԼԻՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՐԵՒԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Երեւան (Երկիր) - Ֆրանսիայի նախագահությունը Եվրամիությունում սկսվում է փոքր-ինչ դժվար պայմաններում` կապված Լիսաբոնյան համաձայնագրի նկատմամբ Իռլանդիայի բացասական վերաբերմունքի եւ նավթի միջազգային գների ...ՀՈՒԼԻՍԻ 9-ԻՑ ԿԳՈՐԾԵՆ ԵՐԵՒԱՆ-ԲԱԹՈՒՄ-ԵՐԵՒԱՆ ՈՒՂԵՒՈՐԱՏԱՐ ԳՆԱՑՔՆԵՐԸ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 9-ից մինչեւ սեպտեմբերի 16-ը «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը ուղեւորափոխադրումներ կիրականացնի Երեւան-Բաթում-Երեւան գնացքներով, որոնք կազմված կլինեն փափուկ նստատեղերով ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԽՈՍԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ»
1Երեւան (Երկիր) - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր The Wall Street Journal-ում հոդված է հրապարակել, որում հայտարարել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու ...ՍԵՐԺ ՍՄԵՍՈՎ. «ԲԱՔՎԻ ՌԱԶՄԱՏԵՆՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ ԵՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ»
Երեւան (Երկիր) - «Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները չեն կարող նպաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- հուլիսի 8-ի մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի ...ԱԼՎԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՉՊԵՏՔ Է ԽՈՍԻ ՎԵՐՋՆԱԳՐԵՐՈՎ»
Երեւան (Երկիր) - Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության անդամ Ալվարդ Պետրոսյանի կարեւորում է երկրում երկխոսության մթնոլորտի ձեւավորումը։ Նրա կարծիքով` այս համատեքստում շատ մտահոգիչ է այն հանգամանքը, որ քաղաքական ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՆՈՐ ՕՐԵՆՔՆԵՐ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 8-ին ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների ...ՇՆՈՐՀՎԵԼ Է ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԻՐԱՎԱԲԱՆԻ ԿՈՉՈՒՄ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 8-ին հրամանագիր է ստորագրել օրինականության եւ իրավակարգի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության շնորհելու մասին, ...ՎԻԶԱՆԵՐԻ ԵՒ ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ՆՈՐԱՅՐ ՄՈՒՐԱԴԽԱՆՅԱՆԸ
1Երեւան (Երկիր) - ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանի հրամանով` վիզաների եւ անձնագրային վարչության պետ է նշանակվել Նորայր Մուրադխանյանը: Այս մասին «Նոյյան տապան»-ին հայտնեցին ...ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՇԵՆՔ ԿԿԱՌՈՒՑՎԻ
Երեւան (Երկիր) - Երեւանի Ավան համայնքում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ, հուլիսի 9-ին տեղի ունեցավ «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» ծրագրով կառուցվելիք շենքի ...ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԸ ԹՎԱՅՆԱՑՆՈՒՄ Է ՄԵԿՈՒԿԵՍԴԱՐՅԱ ՍԵՐՆԴԱԲԱՆԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Երեւան (Երկիր) - Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը քայլեր է ձեռնարկել համայնքի անդամների` շուրջ մեկուկեսդարյա սերնդաբանական արձանագրությունները թվայնացնելու եւ պահպանելու ուղղությամբ: Տվյալները, որ երեք ...ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՀԱՅԵՐԵՆ ԼԵԶՎԻ ԵՒ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Երեւան (Երկիր) - Թուրքիայի միջհամալսարանական խորհուրդը թույլատրել է Նեւշեհիրի համալսարանի գրականագիտության ֆակուլտետում բացել հայերեն լեզվի եւ գրականության բաժին: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», հաղորդում ...ՀԱՐՁԱԿՈՒՄ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԱՄՆ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅԱՆ ՎՐԱ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 9-ին զինված հարձակում է իրականացվել Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության վրա: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», հաղորդում է թուրքական մամուլը, նախնական տվյալներով` անհայտ անձինք ...ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 9-ին այցելել է Երեւանի քաղաքապետարան եւ աշխատանքային խորհրդակցություն անցկացրել քաղաքի համար կարեւորագույն մի քանի խնդիրների վերաբերյալ, որոնք, ըստ նախագահի, ...ԸԵՄՄ-Ի ՍԵՒԾՈՎՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ` ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
Երեւան (Երկիր) - ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակը չորս հոգանոց պատվիրակությամբ (Արցախի Երիտասարդական միություն, Հայաստանի Երիտասարդական միություն, «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն, ՀՅԴ Բյուրոյի ...
ՋՈՆ ՄԱԿՔԵՅՆԸ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԻՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԻՆ ՀՈՒԶՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԱԳՆ-ՈՒՄ
ԵՐԵՒԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ «ԴԻՋԻԹԵՔ-2008» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 4-ՐԴ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
ՀՀ ՕԴԻ ՏՈՒՐՔԻ ԳՈՒՄԱՐԸ ԿՆԵՐԱՌՎԻ ԱՎԻԱՏՈՄՍԻ ԱՐԺԵՔԻ ՄԵՋ

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐՆ ԱՅՍՈՒՀԵՏ ՈՒՂԵՒՈՐԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՍԱՀՄԱՆԸ ՀԱՏԵԼԻՍ ՉԵՆ ՎՃԱՐԻ 13500 ԴՐԱՄ
ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՆ ԱՌԱՆՁՆԱԶՐՈՒՅՑ Է ՈՒՆԵՑԵԼ ԵԽ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻ ՀԵՏ
ԱԺ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ՀՀ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՑ ԵՒ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՑ ՍՏԱՆԱԼ ԻՐ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ
ԱՆՑԿԱՑՎԵՑ ՀՅԴ ՆՈՐԸՆՏԻՐ ԲՅՈՒՐՈՅԻ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԸ
ԿՈՍՈՎՈՅՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ ՎԵՐԱԳՐՎՈՒՄ Է ԽՈՋԱԼՈՒԻՆ

ՀՀ ԳԱԱ-ՈՒՄ ՆՇՎԵՑ ԱՐՏԵՄ ԱԼԻԽԱՆՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԸ
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԲԻՇՔԵԿՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ՀԵՏ
ԲՈՒՀԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՄԵԿՆԱՐԿԵՆ ՀՈՒԼԻՍԻ 20-ԻՆ
ՎԻԶԱՆԵՐԻ ԵՒ ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ՆՈՐԱՅՐ ՄՈՒՐԱԴԽԱՆՅԱՆԸ

- 1881 Բժիշկ Լևոն Տիգրանյանի խմբագրողթյամբ Երևանում լույս տեսավ «Առողջապահական թերթիկ» ամսագիրը:
- 1902 Վիեննայում մահացավ հայագետ Արսեն Այտընյանը: (Ծնվ. 1825թ.-ին):
- 1914 Մահացավ արձանագործ Երվանդ Ոսկանյանը:
- 1936 Թիֆլիսում խորհրդային ոստիկանության կողմից սպանվեց ՀԿ(բ)Կ Կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանը:
- 1937 Մահացավ դերասան Հովհաննես Զարիֆյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

