
ՀՈՒԼԻՍԻ 10-ԻՆ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՀԱՅ ԵԿԵՂԵՑԱՍԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԺՈՂՈՎԸ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 10-11-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ եւ բարձր նախագահությամբ, տեղի կունենա նորաստեղծ Համազգային հայ եկեղեցասեր երիտասարդաց կազմակերպության (ՀՀԵԵԿ) անդրանիկ պատգամավորական ժողովը: ՀՀԵԵԿ-ը Հայ եկեղեցու շուրջ համախմբելու է աշխարհասփյուռ հայ երիտասարդներին` նրանց հնարավորություն ընձեռելով ճանաչելու Հայրենիքը եւ Մայր եկեղեցին, գործելու ի շահ հայ ժողովրդի:
Ժողովին կմասնակցեն Հայ եկեղեցու աշխարհասփյուռ 34 թեմեր եւ հովվություններ ներկայացնող շուրջ 140 երիտասարդներ: Ժողովի աշխատանքներին կհետեւեն նաեւ 20 երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ շուրջ հարյուր ուխտավոր երիտասարդներ:
Հուլիսի 10-ին ժողովը կբացվի Վեհափառ հայրապետի օրհնության խոսքով, ապա ողջույնի խոսքով հանդես կգան ժողովի կազմակերպական աշխատանքները համակարգող եւ ղեկավարող` ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը եւ կենտրոնական խորհրդի ատենապետ Կարեն Պետրոսյանը:
Երկօրյա ժողովի ընթացքում կքննարկվեն կազմակերպության կանոնադրությունը եւ առաքելության ծրագիրը, կկատարվի կենտրոնական խորհրդի ընտրություն, տեղի կունենան աշխատանքային խմբերի քննարկումներ եւ այլն:
Հուլիսի 12-ին նախատեսվում է ժողովականների եւ ուխտավորների այց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ապա ուխտագնացություն` Օշականի Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի:
Հուլիսի 13-ը երիտասարդները կանցկացնեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ներկա կգտնվեն Պատարագի սրբազան արարողությանը` ստանալով սուրբ հաղորդություն: Նույն օրը ուխտավորները կծանոթանան Ամենայն հայոց հոգեւոր կենտրոնի կյանքին եւ հաղորդ կդառնան հայոց հոգեւոր ժառանգությանը:
Հաջորդ օրերին երիտասարդների համար կկազմակերպվեն ուխտագնացություններ Հայաստանի տարբեր սրբավայրեր:
ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ. «ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՆԹԱՆՈՒՄ ԵՆ ԵԱՀԿ ՀԻՄՆԱՐԱՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՒ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ»
Երեւան (Երկիր) - «Արմենպրես» գործակալության խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի փորձերը` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում շահարկել տարածքային ամբողջականության սկզբունքի գերակայությունը, ՀՀ ...ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԱԳՆ-ՈՒՄ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ ԱԳՆ Սփյուռքի կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանը հանդիպեցին Գրողների համահայկական չորրորդ համաժողովի մասնակիցների հետ: Ինչպես տեղեկացնում ...ԱՎՍՏՐԻԱՅՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ԵԱՀԿ-ՈՒՄ ՀՀ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 4-ին Ավստրիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դե Բրիշամբոյին է հանձնել պաշտոնում իր նշանակման մասին` ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի նամակը, ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵՑ «ԻՏԵՌԱ» ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 7-ին ընդունեց «Իտեռա» ռուսաստանյան նավթագազային ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Իգոր Մակարովին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից, ...2009-Ի ՄԱՐՏԻՆ ՄԻՉԻԳԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԵՄԱՅՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ
Երեւան (Երկիր) - 2009թ. մարտի 18-21-ը Միչիգանի համալսարանում կկազմակերպվի միջազգային գիտաժողով` «Հայաստանը եւ հայերը միջազգային համաձայնագրերում» թեմայով: Ինչպես տեղեկացնում է «Նոյյան տապանը», վկայակոչելով ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ «ՇԱՆՀԱՅ ԷՔՍՊՈ-2010» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ
Երեւան (Երկիր) - 2010 թվականի մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը Չինաստանի Շանհայ քաղաքում անցկացվելիք «Շանհայ էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանը կմասնակցի «Խոսող քարերի երկիր» խորագրի ներքո: ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՀԻՄՆՎԻ ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 9-10-ը ավստրիացի գործարարների պատվիրակության Հայաստան այցի ընթացքում կհստակեցվեն Երեւանում հիմնվելիք ավստրիական ներդրումային ընկերության գործունեության ուղղությունները: Այս մասին, ...ՀՈՒԼԻՍԻ 10-ԻՆ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՀԱՅ ԵԿԵՂԵՑԱՍԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԺՈՂՈՎԸ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 10-11-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ եւ բարձր նախագահությամբ, տեղի կունենա նորաստեղծ Համազգային ...ԿՈՍՈՎՈՅՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ ՎԵՐԱԳՐՎՈՒՄ Է ԽՈՋԱԼՈՒԻՆ
1Երեւան (Երկիր) - Բաքվում թափ է առնում հերթական հակահայկական քարոզչությունը Խոջալու բնակավայրի իրադարձությունների կապակցությամբ, ասված է ԼՂՀ արտգործնախարարության` հուլիսի 7-ին տարածած հաղորդագրության մեջ, ...ՀՅԴ ԿԱՆԱԴԱՅԻ ՀԱՅ ԴԱՏԻ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ` ՀԱՇՏՎԵԼ ՍԵՓԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԵՏ
1Երեւան (Երկիր) - «ԵԱՀԿ ԽՎ Աստանայում կայացած տարեկան նստաշրջանի ընթացքում Հայոց ցեղասպանության վերաբերյալ ոչ մի փաստաթուղթ չի ընդունվել: Թուրք քաղաքական գործիչներն ու որոշ ԶԼՄ-ներ կրկին փորձում են մոլորության ...ԱՆՑԿԱՑՎԵՑ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 8-ին անցկացվեց նաեւ մաթեմատիկայի միասնական քննության լրացուցիչ փուլը: Քննությանը մասնակցելու 275 դիմում-հայտ էր ներկայացվել: Թեստային առաջադրանքները կատարելու համար, ինչպես ...ԱՆՑԿԱՑՎԵՑԻՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԵՐԸ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 8-ին անցկացվեցին դպրոցականների` Ազգային Ժողովի գավաթի մարզական խաղերը, որոնց մասնակցում էին 3-6-րդ դասարանցիների թիմեր հանրապետության բոլոր մարզերից, նաեւ Լեռնային Ղարաբաղից: ...ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՆ ԸՆԴԳՐԿՎԵԼ Է ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 2-ին Կանադայի Քվեբեկ նահանգում աշխատանքները սկսեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի 32-րդ նստաշրջանը, որին Իրանը մասնակցում էր 4 հոգանոց պատվիրակությամբ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատեց Իրանի Արեւելյան Ատրպատական ...ԱՆՑԿԱՑՎԵՑ ՀՅԴ ՆՈՐԸՆՏԻՐ ԲՅՈՒՐՈՅԻ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԸ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 3-8-ը Երեւանում տեղի ունեցավ Հայ Յեղափոխական Դաշնակցության նորընտիր Բյուրոյի լիագումար նիստը: Ինչպես տեղեկացնում են ՀՅԴ Բյուրոյի մամլո դիվանից, օրակարգում Ընդհանուր ժողովի որոշում-բանաձեւերից ...
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱՄԱՆԱԳԻՐ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՅԴ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՍՈՑԻՆՏԵՐՆԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎԻՆ
ԱՊՀ ՄԽՎ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐՆ ԱՅՑԵԼԵՑ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀՀ ՕԴԻ ՏՈՒՐՔԻ ԳՈՒՄԱՐԸ ԿՆԵՐԱՌՎԻ ԱՎԻԱՏՈՄՍԻ ԱՐԺԵՔԻ ՄԵՋ

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐՆ ԱՅՍՈՒՀԵՏ ՈՒՂԵՒՈՐԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՍԱՀՄԱՆԸ ՀԱՏԵԼԻՍ ՉԵՆ ՎՃԱՐԻ 13500 ԴՐԱՄ
ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՆ ԱՌԱՆՁՆԱԶՐՈՒՅՑ Է ՈՒՆԵՑԵԼ ԵԽ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻ ՀԵՏ
ԿՈՍՈՎՈՅՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ ՎԵՐԱԳՐՎՈՒՄ Է ԽՈՋԱԼՈՒԻՆ

ԱՆՑԿԱՑՎԵՑ ՀՅԴ ՆՈՐԸՆՏԻՐ ԲՅՈՒՐՈՅԻ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԸ
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԲԻՇՔԵԿՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ՀԵՏ
ԸՍՏ ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆԻ` ՆԱԽԱԳԱՀԻՆ ՎԱՏ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՆ ՏՎԵԼ
ԲՈՒՀԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՄԵԿՆԱՐԿԵՆ ՀՈՒԼԻՍԻ 20-ԻՆ
ՆՇՎԵՑ «ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ» ԸՆԴՀԱՏԱԿՅԱ ԱՄՍԱԳՐԻ 40-ԱՄՅԱԿԸ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
- 1735 Եղվարդի ճակատամարտում թուրքերը ջախջախիչ պարտություն են կրում:
- 1807 Կնքվում է Տիլզիտի հաշտությունը Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

