
ՀՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵՑ ՀԵԼՍԻՆԿԻ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 1-3-ը, Ֆինլանդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ալեքսանդր Ստուբի հրավերով, աշխատանքային այցով Հելսինկիում էր գտնվում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, այցի ընթացքում Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ ունեցավ Ֆինլանդիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Ստուբի, ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ բանագնաց Հեյկի Տալվիտիեի եւ Ֆինլանդիայի խորհրդարանի գլխավոր հանձնաժողովի նախագահ Էրկկի Տուոմիոյայի հետ:
Ֆինլանդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ հանդիպման ժամանակ նախարար Նալբանդյանը, վկայակոչելով Հայաստանի եւ Ֆինլանդիայի նմանությունները եւ հարաբերությունների զարգացման մեծ ներուժը, ասաց, որ դա հնարավորություն է ընձեռում տարբեր ոլորտներում մեր երկրների համագործակցության ակտիվացման ուղղությամբ քայլեր ձեռնարկել:
Նախարարները քննարկեցին նաեւ միջազգային կազմակերպություններում մեր երկրների առավել սերտ փոխգործակցության հնարավորությունը:
Ֆինլանդիայի ԱԳ նախարարի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` մեկ ամիս առաջ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման արդյունքները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համախագահների տարածաշրջան այցելության ընթացքում ունեցած քննարկումները: Նախարար Ստուբը նշեց, որ ինքը լիովին սատարում է Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը ու գտնում, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով:
Նախարարները մտքեր փոխանակեցին նաեւ Հայաստան-ԵՄ հարաբերությունների ու հեռանկարների, ԵԱՀԿ բարեփոխումների շուրջ:
Էդվարդ Նալբանդյանի խնդրանքով Ալեքսանդր Ստուբը ներկայացրեց Իռլանդիայում Լիսաբոնյան պայմանագրի մերժումից հետո ԵՄ-ում ստեղծված իրադրությունը եւ հնարավոր զարգացումները:
Ֆինլանդիայի խորհրդարանի գլխավոր հանձնաժողովի նախագահ Էրկկի Տուոմիոյայի հետ հանդիպման ժամանակ նախարար Նալբանդյանը քննարկեց միջխորհրդարանական հարաբերությունների խորացման խնդիրները, միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում Հայաստանի եւ Ֆինլանդիայի խորհրդարանական պատվիրակությունների համագործակցության հետ կապված հարցեր:
ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ բանագնաց Հեյկի Տալվիտիեի հետ հանդիպման ընթացքում նախարար Նալբանդյանը քննարկեց տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ապահովման խնդիրները:
Նախարար Նալբանդյանը այցելեց նաեւ «Նոկիա» ընկերության կենտրոնակայան, ուր ծանոթացավ ընկերության գործունեությանը եւ հեռանկարային ծրագրերին:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐՆ ԱՅՍՈՒՀԵՏ ՈՒՂԵՒՈՐԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՍԱՀՄԱՆԸ ՀԱՏԵԼԻՍ ՉԵՆ ՎՃԱՐԻ 13500 ԴՐԱՄ
Երեւան (Երկիր) - Այսուհետ ՀՀ քաղաքացիները ուղեւորային տրանսպորտով սահմանը հատելիս չեն վճարի 13 500 դրամ: Նման որոշում կայացվել է ՀՀ կառավարության հուլիսի 3-ի նիստում: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», նիստից ...ՀՀ ՕԴԻ ՏՈՒՐՔԻ ԳՈՒՄԱՐԸ ԿՆԵՐԱՌՎԻ ԱՎԻԱՏՈՄՍԻ ԱՐԺԵՔԻ ՄԵՋ
8Երեւան (Երկիր) - «Զվարթնոց» օդանավակայանում մինչ այժմ գանձվող 10 հազար դրամ օդի տուրքը կհանվի եւ մինչեւ տարեվերջ կներառվի ավիատոմսերի սակագնի մեջ: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», հուլիսի 3-ին լրագրողներին ...ԸՆՏՐՎԵԼ Է ԵԱՀԿ ԽՎ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ
Երեւան (Երկիր) - ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նոր նախագահ է ընտրվել Պորտուգալիայի ներկայացուցիչ Ժոաո Սուարեսը: Ընտրությունը կայացել է հուլիսի 3-ին` Աստանայում, ԵԱՀԿ ԽՎ 17-րդ նստաշրջանում: Նա այդ պաշտոնում ...ԵԱՀԿ ԽՎ-Ն ՃԱՆԱՉԵԼ Է ԳՈԼՈԴՈՄՈՐԻ ՓԱՍՏԸ
Երեւան (Երկիր) - ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը «վճռականորեն առաջարկում է բոլոր խորհրդարանականներին միջոցներ ձեռնարկել Ուկրաինայում Գոլոդոմորի փաստի ճանաչման համար»: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», ասվում ...ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԿԱՄ ԱՌԱՆՑ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ» ՊԻԵՍԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
Երեւան (Երկիր) - Հունիսի 28-ին Բրյուսելում տեղի է ունեցել բելգիահայ բեմադրիչ, դերասանուհի Կարոլին Սաֆարյանի հեղինակած «Հայաստանյան փաստաթղթեր կամ առանց վերադարձի հնարավորության» պիեսի շնորհանդեսը, տեղեկացնում ...ՋՈԶԵՖ ՓԵՆԻՆԳՏՈՆ. «ԱՄՆ-Ը ՄՇՏԱՊԵՍ ԿՕԺԱՆԴԱԿԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԵՒ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ»
Երեւան (Երկիր) - Հուլիսի 4-ին ԱՄՆ-ում տոնում են անկախության հռչակման ու Անկախության հռչակագրի ընդունման 232-ամյակը: Տոնի առթիվ հուլիսի 3-ին հանդիսավոր միջոցառում էր կազմակերպվել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը: ...ՆՇՎԵՑ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 16-ԱՄՅԱԿԸ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 3-ին Երեւանում նշվեց ՀՀ ոստիկանության զորքերի կազմավորման 16-րդ տարեդարձը, տեղեկացնում է «Նոյյան տապանը»: Հանդիսության ժամանակ նշվեց, որ դեռ մինչեւ ներքին զորքերի` հետագայում ...ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՎՍՏՐԻԱՅԻ ԱԳՆ-Ի ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ՄԻՋԿՐՈՆԱԿԱՆ ԺՈՂՈՎԻՆ
Երեւան (Երկիր) - Ավստրիայի արտգործնախարար Ուրսուլա Պլասնիկի հրավերով 20 մահեդական եւ քրիստոնյա կին աստվածաբաններ, պատմաբաններ, սոցիոլոգներ եւ փիլիսոփաներ` Եվրոպայից, Միջին Արեւելքից, Արաբական ծոցի երկրներից, ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐ ՆԵՐՈՒԺ ՈՒՆԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՒ ԳԼՈԲԱԼ ԽՆԴԻՐՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԿԱՐ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
Երեւան (Երկիր) - «Եկեք անկեղծ լինենք եւ ասենք, որ ժամանակի պահանջներին համապատասխանելու համար մենք դեռ բավական ճանապարհ ունենք անցնելու»,- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ղեկավար ...ՉԵԽԻԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԵՌՕՐՅԱ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԿԺԱՄԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 5-ին եռօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Չեխիայի արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգի գլխավորած պատվիրակությունը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության ...ՀՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵՑ ՀԵԼՍԻՆԿԻ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 1-3-ը, Ֆինլանդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ալեքսանդր Ստուբի հրավերով, աշխատանքային այցով Հելսինկիում էր գտնվում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Ինչպես տեղեկացնում ...ԼՐԱՑՈՒՑԻՉ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԿՀԱՆՁՆԻ 644 ԴԻՄՈՐԴ-ՇՐՋԱՆԱՎԱՐՏ
Երեւան (Երկիր) - Երեւանի Ջ.Կիրակոսյանի անվան դպրոցում այսօր տեղի ունեցավ «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայի միասնական լրացուցիչ քննությունը, որին մասնակցում էր շուրջ 350 շրջանավարտ։ Նրանցից 76-ը ...ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ ԵՆ ԼԻՏՎԱՅԻ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ
Երեւան (Երկիր) - «ԶԼՄ-ների դերը նախընտրական քարոզարշավներում. հայաստանյան լրագրողների ուսուցում» խորագրով սեմինար-դասախոսության շրջանակներում Հայաստանի լրագրողների հետ հանդիպեցին Լիտվայի ժուռնալիստների ...2008-Ի ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՄԻԿՐՈԷԼԵԿՏՐՈՆԻԿԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԵՐՐՈՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ
Երեւան (Երկիր) - Սեպտեմբերին արդեն երրորդ անգամ կմեկնարկի Միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան օլիմպիադան: Այս անգամ եւս այն տեղի կունենա «Սինոփսիսի շաբաթը Հայաստանում» միջոցառումների շրջանակներում: Անցյալ ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԵԿՆԵԼՈՒ Է ԱՍՏԱՆԱ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Աստանա: Հայաստանի նախագահը կմասնակցի Ղազախստանի մայրաքաղաքի 10-ամյակի առիթով Աստանա ժամանած պետությունների ղեկավարների ...ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԳՈՐԾԵԼՈՒ Է ԲԱՑ ԵՒ ԱՆԱՉԱՌ
Երեւան (Երկիր) - Այսօր «Հայացք» մամուլի ակումբում ԱԺ ՀՅԴ պատգամավորական խմբակցության քարտուղար, մարտի 1-2-ի իրադարձությունների ուսումնասիրման խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի անդամ Արտաշես Շահբազյանը ...«ՃՉԱՑՈՂՆԵՐԸ» ՖԻԼՄԸ ՑՈՒՑԱԴՐՎԵԼ Է ՄԱԿ-Ի ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ
Երեւան (Երկիր) - Անցած շաբաթ Տոկիոյում` ՄԱԿ-ի` փախստականների գործակալության կազմակերպած կինոփառատոնում, ցուցադրվել է հայ լրագրող-կինովավերագրող Կարլա Կարապետյանի «Ճչացողները» փաստագրական ֆիլմը, որը, ինչպես ...
ՀՀ ՕԴԻ ՏՈՒՐՔԻ ԳՈՒՄԱՐԸ ԿՆԵՐԱՌՎԻ ԱՎԻԱՏՈՄՍԻ ԱՐԺԵՔԻ ՄԵՋ

ԸՍՏ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ` ՉԻ ԿԱՐԵԼԻ ԲԱՑԱՌԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՈՒԺԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐՆ ԱՅՍՈՒՀԵՏ ՈՒՂԵՒՈՐԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՍԱՀՄԱՆԸ ՀԱՏԵԼԻՍ ՉԵՆ ՎՃԱՐԻ 13500 ԴՐԱՄ
ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԸ ԿՀԵՌԱՐՁԱԿԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄ

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀՀ ԱԳՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

ՀՈՒՆԻՍԻ 29-ԻՆ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՆՇՈՒՄ Է ՎԱՐԴԱՎԱՌԸ
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԲԻՇՔԵԿՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ՀԵՏ
ԸՍՏ ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆԻ` ՆԱԽԱԳԱՀԻՆ ՎԱՏ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՆ ՏՎԵԼ
ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ՄԱՔՔՈԹԵՐԸ ԽՈՍՏԱՑԵԼ Է ՕԺԱՆԴԱԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԲԱՆԱՁԵՒԻ ԸՆԴՈՒՆՄԱՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԻ ԳԵՐԱԿՇԻՌ ՄԱՍԸ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ Է ԱՊՐԵԼ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

- 1762 Իզմիրում Մարկոսի տպարանում առաջին անգամ սկսեց տպագրվել Եզնիկ Կողբացու «Եղծ Աղանդոց»-ը:
- 1818 Զեյթունը հրաժարվում է հարկ վճարել Մարաշի փաշային և ապստամբության դրոշ է բարձրացնում:
- 1823 Կ. Պոլսում ծնվեց Գրիգոր Աղաթոնյանը (Աղաթոն): (Վախճ. 1868թ.-ին):
- 1839 Մահացավ կոմպոզիտոր և հայ ձայնագրերի հեղինակ Պապա Համբարձումյանը:
- 1847 Մահացավ արքունի ոսկերչապետ Հակոբ Չելեպի Տյուզյանը, որի նախաձեռնությամբ հրատարակվում է «Եվրոպա» հանդեսը: (Ծնվ. հունվարի 3,1793 թ.):
- 1902 Բրյուսելում կայացավ հայրենասերների միջազգային համաժողով, որտեղ հայկական հարցերին նվիրված ճառերով հանդես եկավ ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ Ժան Ժորեսը և ուրիշներ:
- 1902 Բրյուսելում կայացավ միջազգային կոնֆերանս հօգուտ Հայկական հարցի արդարացի լուծման:
- 1908 Մահացավ հայ բանաստեղծ Միսաք Մեծարենցը: (Ծնվ. 1886թ.-ին):
- 1930 Ծնվեց հայ դերասան Մհեր Մկրտչյանը: (Վախճ. 1993թ.-ին):
- 1992 Հայկական ուժերը թողեցին ԼՂՀ Մարտակերտ քաղաքը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

