
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐ ՆԵՐՈՒԺ ՈՒՆԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՒ ԳԼՈԲԱԼ ԽՆԴԻՐՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԿԱՐ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
Երեւան (Երկիր) - «Եկեք անկեղծ լինենք եւ ասենք, որ ժամանակի պահանջներին համապատասխանելու համար մենք դեռ բավական ճանապարհ ունենք անցնելու»,- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ղեկավար անձնակազմի հետ հուլիսի 3-ին տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ստորեւ ներկայացվում է նախագահի ելույթի տեքստը` որոշ կրճատումներով:
«Անվտանգության ներկա խնդիրները մեզ առավել սթափ եւ զգոն լինելու, նոր մոտեցումների ու աշխատաոճի են մղում: Իսկ ձեռքբերումներով ես հակված չեմ բավարարված լինել: Մի՞թե մենք կարող ենք բավարարված լինել մեր անվտանգության մակարդակով, երբ ադրբեջանական դիպուկահարի գնդակից կարող է զոհվել մեր խաղաղ գյուղացին եւ ոչ միայն կարող է, այլեւ զոհվում է, եւ այս փաստը մեկ անգամ չէ, որ մենք արձանագրել ենք: Կարո՞ղ ենք արդյոք մենք գոհ լինել մեր անվտանգության մակարդակից, երբ հնարավոր է հասարակության մի հատվածի մեջ այնքան ատելություն սերմանել, այնպիսի բարոյահոգեբանական մթնոլորտ ստեղծել, որ երկրում տեղի ունենան զանգվածային անկարգություններ, որոնք բերեցին մարդկային զոհերի, ցավալի զոհերի: Իհարկե, չենք կարող:
Կարո՞ղ ենք արդյոք գոհ լինել մեր անվտանգության վիճակից, երբ կան մեր բնակավայրերի որոշ մասեր, որտեղ բնակչության տեղեկատվություն ստանալու աղբյուրն ադրբեջանական հեռուստատեսությունն է: Իհարկե, չենք կարող:
Կարո՞ղ ենք արդյոք գոհ լինել մեր այսօրվա անվտանգության մակարդակից, երբ մեր հարեւան հանրապետությունում գլուխ է բարձրացնում ռասիզմը, երբ հայատյացությունը դառնում է գաղափարախոսություն:
Մենք շատ գործ ունենք անելու: Լուրջ գործ ունենք անելու: Եվ այդ գործունեության կիզակետում Հայաստանի Հանրապետության եւ նրա քաղաքացու, մեր պետականության ու աշխարհի որեւէ անկյունում գտնվող հայ մարդու անվտանգությունն է: Անվտանգությունն է` բառի ամենալայն իմաստով:
Պարոնայք գեներալներ եւ սպաներ, ազգային անվտանգության ծառայությունը մեր պետության ամենակարեւոր հաստատություններից մեկն է, եւ հատկապես մեծ է նրա դերը ժամանակակից իրողությունների պայմաններում: Համոզված եմ` ձեզանից որեւէ մեկը կասկած չունի սրանում:
Բայց ազգային անվտանգության ծառայությունը չի կարող միայնակ գործել, եւ այսօր անվտանգության ապահովումն առաջին հերթին նշանակում է համագործակցություն, ինչպես արտերկրյա մեր գործընկերների, այնպես էլ մեր երկրի այլ պետական հաստատությունների հետ: Միայն համագործակցության ճանապարհով մենք կարող ենք ապահովել մեր անվտանգությունը եւ դիմագրավել առկա սպառնալիքներին ու մարտահրավերներին: Մենք երբեք չպետք է մոռանանք, որ գտնվում ենք հակամարտություններով լի տարածաշրջանում:
Անվտանգության ապահովումն այսօր նախեւառաջ գիտություն է, վերլուծական լուրջ համակարգ: Եվ ես համոզված եմ, որ մենք ունենք բավարար ներուժ, որպեսզի կարողանանք էապես օգտակար լինել նաեւ տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգության խնդիրներում: Մենք մասնիկն ենք երկրների միջազգային ընտանիքի եւ պիտի կարողանանք պատասխանատվության մեր բաժինը արժանապատվորեն եւ պատասխանատվությամբ տանել: Ահաբեկչություն, թրաֆիքինգ, համակարգչային սպառնալիքներ, թմրանյութերի ու զանգվածային ոչնչացման զենքերի տարածում. ահա ամենեւին ոչ լրիվ ցանկն այն ուղղությունների, որտեղ մենք պիտի կարողանանք արդյունավետ աշխատել եւ համագործակցել մեր գործընկերների հետ:
Այսօր հատկապես կարեւոր եմ համարում տեղեկատվական անվտանգության խնդիրները: Մեր հարեւանները հսկայական ծավալներով եւ անընդհատ ապատեղեկատվություն են տարածում ողջ աշխարհով մեկ: Խոսքս ոչ միայն միջազգային մամուլին է վերաբերում, տարբեր հրատարակություններին, այլեւ` ինտերնետին, որտեղ Հայոց ցեղասպանությունը մերժող կամ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ ապատեղեկատվության տարածումը դրվել է պրոֆեսիոնալ հիմքերի վրա: Ես գիտեմ նաեւ, որ մենք ունենք բազմաթիվ զարգացած երիտասարդներ, գիտնականներ, կազմակերպություններ, ուղղակի սրտացավ քաղաքացիներ, ովքեր հնարավորության սահմաններում արժանի հակահարված են տալիս այս դրսեւորումներին: Այստեղ մեծ է նաեւ Սփյուռքի մեր հայրենակիցների դերը: Բայց, այնուամենայնիվ, այս գործընթացը համակարգման եւ ամենօրյա ղեկավարման կարիք ունի: Եվ ես խորապես համոզված եմ, որ հենց ազգային անվտանգության ծառայությունը կարող է եւ պարտավոր է այս խնդիրներով զբաղվել:
Այսօր պայքարի ճակատները շատանում են, անհրաժեշտ է լուրջ ուշադրություն դարձնել նաեւ տնտեսական հանցագործությունների, հատկապես` հարկերից խուսափելու եւ մաքսանենգության դեմ պայքարին: Ազգային անվտանգության ծառայությունը պետք է պարզապես ուղեկցի մեր ողջ տնտեսական ընթացքը: Ազգային անվտանգության խնդիրը չէ, թե մի կրպակավաճառ հարկ վճարում է, թե` ոչ: Ազգային անվտանգության ծառայությունն այսուհետեւ պետք է զեկուցի միայն ու միայն այն պարագայում, երբ խնդիրը, իրոք, վտանգ է դառնում, երբ համատարած չվճարումը վտանգում է մեր ողջ գործունեությունը, սպառնալիք է դառնում անվտանգության համար:
Կարծում եմ` կա մի խնդիր, որով ամեն օր, ամեն ժամ պետք է զբաղվեն ազգային անվտանգության մարմինները: Դա կոռուպցիայի դեմ պայքարն է: Իհարկե, այն միայն ձեր խնդիրը չէ, բայց այս գործում դուք պետք է լինեք առաջամարտիկը: Ինձ համար տարօրինակ է ձեր պասիվությունն այս բնագավառում: Սա մեր երկրի առաջընթացին սպառնացող ամենամեծ վտանգն է, մեր ճանապարհի ամենամեծ խոչընդոտը: Վստահ եմ, որ դուք ակտիվացնելու եք ձեր աշխատանքն այս ուղղությամբ: Այս խնդրի նկատմամբ ես մշտապես լինելու եմ պահանջկոտ եւ պահանջելու եմ, առաջին հերթին, ազգային անվտանգության մարմիններից:
Մեր պետությունը շատ աշխատանք է կատարում այս ուղղությամբ, որովհետեւ կաշառակերության, կոռուպցիայի վերացումը պայմանավորված չէ միայն ու միայն պատժամիջոցներով, բայց մարդիկ պետք է տեսնեն, որ մենք ոչ միայն խոսում ենք, այլեւ գործում: Եթե մենք առավոտից երեկո խոսելու ենք կաշառակերության ու կոռուպցիայի մասին եւ մատնացույց չենք անելու մարդկանց, ովքեր դրանով զբաղվում են, ապա մեր արածը ոչ միայն զրոյական արդյունք է բերելու, այլեւ է'լ ավելի է վատթարացնելու վիճակը:
Անկեղծորեն հավատացած եմ, որ ազգային անվտանգության մարմիններն ունեն կարողություններ, ամբողջովին հավատացած եմ, որ մենք պետք է կարողանանք այդ կարողությունները բացահայտել, հավատացած եմ, որ կուտակած փորձը հնարավորություն է տալիս սկզբունքորեն լուծել այն խնդիրները, որոնք այսօր խոչընդոտում են մեր զարգացմանը:
Դահլիճում նստածների 90 տոկոսը, երեւի թե, հիշում է, երբ 1995 թվականին ես եկա Ազգային անվտանգության վարչություն, ինչ վիճակ էր տիրում. պրոֆեսիոնալների մի ստվար զանգված թողել էր ծառայությունը, հույս չուներ, թե այդ ծառայությունը երբեւէ կուղղի իր մեջքը, կար հիասթափության մթնոլորտ, չկային աշխատանքային նորմալ պայմաններ: Ես խոստացա, որ կարճ ժամանակահատվածում մենք փոփոխություններ կմտցնենք, ետ կբերենք մարդկանց, ովքեր ցանկություն ունեն շարունակել իրենց ծառայությունը, կլուծենք որոշակի սոցիալական խնդիրներ եւ ծառայությունն իր արժանի տեղը կգրավի մեր պետական կառույցների շարքում:
Այսօր էլ ես ձեզ խոստանում եմ, որ ազգային անվտանգության մարմինները անընդհատ ուշադրության կենտրոնում են լինելու: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի ամրապնդենք համակարգի սոցիալական եւ իրավական պաշտպանվածության երաշխիքները, փոխարենը պահանջելու ենք քրտնաջան եւ սկզբունքային աշխատանք»:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐՆ ԱՅՍՈՒՀԵՏ ՈՒՂԵՒՈՐԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՍԱՀՄԱՆԸ ՀԱՏԵԼԻՍ ՉԵՆ ՎՃԱՐԻ 13500 ԴՐԱՄ
Երեւան (Երկիր) - Այսուհետ ՀՀ քաղաքացիները ուղեւորային տրանսպորտով սահմանը հատելիս չեն վճարի 13 500 դրամ: Նման որոշում կայացվել է ՀՀ կառավարության հուլիսի 3-ի նիստում: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», նիստից ...ՀՀ ՕԴԻ ՏՈՒՐՔԻ ԳՈՒՄԱՐԸ ԿՆԵՐԱՌՎԻ ԱՎԻԱՏՈՄՍԻ ԱՐԺԵՔԻ ՄԵՋ
8Երեւան (Երկիր) - «Զվարթնոց» օդանավակայանում մինչ այժմ գանձվող 10 հազար դրամ օդի տուրքը կհանվի եւ մինչեւ տարեվերջ կներառվի ավիատոմսերի սակագնի մեջ: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», հուլիսի 3-ին լրագրողներին ...ԸՆՏՐՎԵԼ Է ԵԱՀԿ ԽՎ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ
Երեւան (Երկիր) - ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նոր նախագահ է ընտրվել Պորտուգալիայի ներկայացուցիչ Ժոաո Սուարեսը: Ընտրությունը կայացել է հուլիսի 3-ին` Աստանայում, ԵԱՀԿ ԽՎ 17-րդ նստաշրջանում: Նա այդ պաշտոնում ...ԵԱՀԿ ԽՎ-Ն ՃԱՆԱՉԵԼ Է ԳՈԼՈԴՈՄՈՐԻ ՓԱՍՏԸ
Երեւան (Երկիր) - ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը «վճռականորեն առաջարկում է բոլոր խորհրդարանականներին միջոցներ ձեռնարկել Ուկրաինայում Գոլոդոմորի փաստի ճանաչման համար»: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», ասվում ...ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԿԱՄ ԱՌԱՆՑ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ» ՊԻԵՍԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
Երեւան (Երկիր) - Հունիսի 28-ին Բրյուսելում տեղի է ունեցել բելգիահայ բեմադրիչ, դերասանուհի Կարոլին Սաֆարյանի հեղինակած «Հայաստանյան փաստաթղթեր կամ առանց վերադարձի հնարավորության» պիեսի շնորհանդեսը, տեղեկացնում ...ՋՈԶԵՖ ՓԵՆԻՆԳՏՈՆ. «ԱՄՆ-Ը ՄՇՏԱՊԵՍ ԿՕԺԱՆԴԱԿԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԵՒ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ»
Երեւան (Երկիր) - Հուլիսի 4-ին ԱՄՆ-ում տոնում են անկախության հռչակման ու Անկախության հռչակագրի ընդունման 232-ամյակը: Տոնի առթիվ հուլիսի 3-ին հանդիսավոր միջոցառում էր կազմակերպվել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը: ...ՆՇՎԵՑ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 16-ԱՄՅԱԿԸ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 3-ին Երեւանում նշվեց ՀՀ ոստիկանության զորքերի կազմավորման 16-րդ տարեդարձը, տեղեկացնում է «Նոյյան տապանը»: Հանդիսության ժամանակ նշվեց, որ դեռ մինչեւ ներքին զորքերի` հետագայում ...ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՎՍՏՐԻԱՅԻ ԱԳՆ-Ի ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ՄԻՋԿՐՈՆԱԿԱՆ ԺՈՂՈՎԻՆ
Երեւան (Երկիր) - Ավստրիայի արտգործնախարար Ուրսուլա Պլասնիկի հրավերով 20 մահեդական եւ քրիստոնյա կին աստվածաբաններ, պատմաբաններ, սոցիոլոգներ եւ փիլիսոփաներ` Եվրոպայից, Միջին Արեւելքից, Արաբական ծոցի երկրներից, ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐ ՆԵՐՈՒԺ ՈՒՆԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՒ ԳԼՈԲԱԼ ԽՆԴԻՐՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԿԱՐ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
Երեւան (Երկիր) - «Եկեք անկեղծ լինենք եւ ասենք, որ ժամանակի պահանջներին համապատասխանելու համար մենք դեռ բավական ճանապարհ ունենք անցնելու»,- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ղեկավար ...ՉԵԽԻԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԵՌՕՐՅԱ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԿԺԱՄԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 5-ին եռօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Չեխիայի արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգի գլխավորած պատվիրակությունը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության ...ՀՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵՑ ՀԵԼՍԻՆԿԻ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 1-3-ը, Ֆինլանդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ալեքսանդր Ստուբի հրավերով, աշխատանքային այցով Հելսինկիում էր գտնվում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Ինչպես տեղեկացնում ...ԼՐԱՑՈՒՑԻՉ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԿՀԱՆՁՆԻ 644 ԴԻՄՈՐԴ-ՇՐՋԱՆԱՎԱՐՏ
Երեւան (Երկիր) - Երեւանի Ջ.Կիրակոսյանի անվան դպրոցում այսօր տեղի ունեցավ «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայի միասնական լրացուցիչ քննությունը, որին մասնակցում էր շուրջ 350 շրջանավարտ։ Նրանցից 76-ը ...ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ ԵՆ ԼԻՏՎԱՅԻ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ
Երեւան (Երկիր) - «ԶԼՄ-ների դերը նախընտրական քարոզարշավներում. հայաստանյան լրագրողների ուսուցում» խորագրով սեմինար-դասախոսության շրջանակներում Հայաստանի լրագրողների հետ հանդիպեցին Լիտվայի ժուռնալիստների ...2008-Ի ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՄԻԿՐՈԷԼԵԿՏՐՈՆԻԿԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԵՐՐՈՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ
Երեւան (Երկիր) - Սեպտեմբերին արդեն երրորդ անգամ կմեկնարկի Միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան օլիմպիադան: Այս անգամ եւս այն տեղի կունենա «Սինոփսիսի շաբաթը Հայաստանում» միջոցառումների շրջանակներում: Անցյալ ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԵԿՆԵԼՈՒ Է ԱՍՏԱՆԱ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Աստանա: Հայաստանի նախագահը կմասնակցի Ղազախստանի մայրաքաղաքի 10-ամյակի առիթով Աստանա ժամանած պետությունների ղեկավարների ...ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԳՈՐԾԵԼՈՒ Է ԲԱՑ ԵՒ ԱՆԱՉԱՌ
Երեւան (Երկիր) - Այսօր «Հայացք» մամուլի ակումբում ԱԺ ՀՅԴ պատգամավորական խմբակցության քարտուղար, մարտի 1-2-ի իրադարձությունների ուսումնասիրման խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի անդամ Արտաշես Շահբազյանը ...«ՃՉԱՑՈՂՆԵՐԸ» ՖԻԼՄԸ ՑՈՒՑԱԴՐՎԵԼ Է ՄԱԿ-Ի ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ
Երեւան (Երկիր) - Անցած շաբաթ Տոկիոյում` ՄԱԿ-ի` փախստականների գործակալության կազմակերպած կինոփառատոնում, ցուցադրվել է հայ լրագրող-կինովավերագրող Կարլա Կարապետյանի «Ճչացողները» փաստագրական ֆիլմը, որը, ինչպես ...
ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌԴ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻՆ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՒՆԵՐ` ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ
ՄԻ ԽՈՒՄԲ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ՇՆՈՐՀՎԵԼ Է ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՄԱՆԿԱՎԱՐԺԻ ԿՈՉՈՒՄ
ՀՀ ՕԴԻ ՏՈՒՐՔԻ ԳՈՒՄԱՐԸ ԿՆԵՐԱՌՎԻ ԱՎԻԱՏՈՄՍԻ ԱՐԺԵՔԻ ՄԵՋ

ԸՍՏ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ` ՉԻ ԿԱՐԵԼԻ ԲԱՑԱՌԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՈՒԺԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐՆ ԱՅՍՈՒՀԵՏ ՈՒՂԵՒՈՐԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՍԱՀՄԱՆԸ ՀԱՏԵԼԻՍ ՉԵՆ ՎՃԱՐԻ 13500 ԴՐԱՄ
ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԸ ԿՀԵՌԱՐՁԱԿԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄ

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀՀ ԱԳՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

ՀՈՒՆԻՍԻ 29-ԻՆ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՆՇՈՒՄ Է ՎԱՐԴԱՎԱՌԸ
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԲԻՇՔԵԿՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ՀԵՏ
ԸՍՏ ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆԻ` ՆԱԽԱԳԱՀԻՆ ՎԱՏ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՆ ՏՎԵԼ
ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ՄԱՔՔՈԹԵՐԸ ԽՈՍՏԱՑԵԼ Է ՕԺԱՆԴԱԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԲԱՆԱՁԵՒԻ ԸՆԴՈՒՆՄԱՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԻ ԳԵՐԱԿՇԻՌ ՄԱՍԸ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ Է ԱՊՐԵԼ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

- 1762 Իզմիրում Մարկոսի տպարանում առաջին անգամ սկսեց տպագրվել Եզնիկ Կողբացու «Եղծ Աղանդոց»-ը:
- 1818 Զեյթունը հրաժարվում է հարկ վճարել Մարաշի փաշային և ապստամբության դրոշ է բարձրացնում:
- 1823 Կ. Պոլսում ծնվեց Գրիգոր Աղաթոնյանը (Աղաթոն): (Վախճ. 1868թ.-ին):
- 1839 Մահացավ կոմպոզիտոր և հայ ձայնագրերի հեղինակ Պապա Համբարձումյանը:
- 1847 Մահացավ արքունի ոսկերչապետ Հակոբ Չելեպի Տյուզյանը, որի նախաձեռնությամբ հրատարակվում է «Եվրոպա» հանդեսը: (Ծնվ. հունվարի 3,1793 թ.):
- 1902 Բրյուսելում կայացավ հայրենասերների միջազգային համաժողով, որտեղ հայկական հարցերին նվիրված ճառերով հանդես եկավ ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ Ժան Ժորեսը և ուրիշներ:
- 1902 Բրյուսելում կայացավ միջազգային կոնֆերանս հօգուտ Հայկական հարցի արդարացի լուծման:
- 1908 Մահացավ հայ բանաստեղծ Միսաք Մեծարենցը: (Ծնվ. 1886թ.-ին):
- 1930 Ծնվեց հայ դերասան Մհեր Մկրտչյանը: (Վախճ. 1993թ.-ին):
- 1992 Հայկական ուժերը թողեցին ԼՂՀ Մարտակերտ քաղաքը:
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

