
ՋՈԶԵՖ ՓԵՆԻՆԳՏՈՆ. «ԱՄՆ-Ը ՄՇՏԱՊԵՍ ԿՕԺԱՆԴԱԿԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԵՒ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ»
Երեւան (Երկիր) - Հուլիսի 4-ին ԱՄՆ-ում տոնում են անկախության հռչակման ու Անկախության հռչակագրի ընդունման 232-ամյակը: Տոնի առթիվ հուլիսի 3-ին հանդիսավոր միջոցառում էր կազմակերպվել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը:
Ինչպես տեղեկացնում է «Նոյյան տապանը», միջոցառման ժամանակ ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը ասել է. «232 տարի առաջ Միացյալ Նահանգների հիմնադիրները, վտանգելով իրենց կյանքն ու հարստությունը հանուն ազատության, ընդունեցին Անկախության հռչակագիրը: Այս փաստաթուղթը հռչակում էր մարդկանց անօտարելի իրավունքները, մասնավորապես` կյանքի, ազատության ու երջանիկ ապրելու իրավունքները»: Նա նշել է, որ մարդիկ տարբեր պատճառներով են ներգաղթել Միացյալ Նահանգներ, սակայն «կա մի մղում, որն ընդհանուր է բոլորի մոտ. դա ազատության մեջ ապրելու ցանկությունն է»:
Ջ.Փենինգտոնը նաեւ անդրադարձ է կատարել Միացյալ Նահանգների ամուր հայկական համայնքին ու վերջինիս ունեցած ներդրմանը Միացյալ Նահանգների հաջողություններում: Նա ասել է. «Որպես Հայաստանի իսկական բարեկամ` ԱՄՆ-ը մշտապես կօժանդակի Հայաստանի ժողովրդին ու Հայաստանի կառավարությանը` իրենց հավակնությունների կենսագործմանն ուղղված համատեղ աշխատանքում»:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐՆ ԱՅՍՈՒՀԵՏ ՈՒՂԵՒՈՐԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՍԱՀՄԱՆԸ ՀԱՏԵԼԻՍ ՉԵՆ ՎՃԱՐԻ 13500 ԴՐԱՄ
Երեւան (Երկիր) - Այսուհետ ՀՀ քաղաքացիները ուղեւորային տրանսպորտով սահմանը հատելիս չեն վճարի 13 500 դրամ: Նման որոշում կայացվել է ՀՀ կառավարության հուլիսի 3-ի նիստում: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», նիստից ...ՀՀ ՕԴԻ ՏՈՒՐՔԻ ԳՈՒՄԱՐԸ ԿՆԵՐԱՌՎԻ ԱՎԻԱՏՈՄՍԻ ԱՐԺԵՔԻ ՄԵՋ
8Երեւան (Երկիր) - «Զվարթնոց» օդանավակայանում մինչ այժմ գանձվող 10 հազար դրամ օդի տուրքը կհանվի եւ մինչեւ տարեվերջ կներառվի ավիատոմսերի սակագնի մեջ: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», հուլիսի 3-ին լրագրողներին ...ԸՆՏՐՎԵԼ Է ԵԱՀԿ ԽՎ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ
Երեւան (Երկիր) - ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նոր նախագահ է ընտրվել Պորտուգալիայի ներկայացուցիչ Ժոաո Սուարեսը: Ընտրությունը կայացել է հուլիսի 3-ին` Աստանայում, ԵԱՀԿ ԽՎ 17-րդ նստաշրջանում: Նա այդ պաշտոնում ...ԵԱՀԿ ԽՎ-Ն ՃԱՆԱՉԵԼ Է ԳՈԼՈԴՈՄՈՐԻ ՓԱՍՏԸ
Երեւան (Երկիր) - ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը «վճռականորեն առաջարկում է բոլոր խորհրդարանականներին միջոցներ ձեռնարկել Ուկրաինայում Գոլոդոմորի փաստի ճանաչման համար»: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», ասվում ...ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԿԱՄ ԱՌԱՆՑ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ» ՊԻԵՍԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
Երեւան (Երկիր) - Հունիսի 28-ին Բրյուսելում տեղի է ունեցել բելգիահայ բեմադրիչ, դերասանուհի Կարոլին Սաֆարյանի հեղինակած «Հայաստանյան փաստաթղթեր կամ առանց վերադարձի հնարավորության» պիեսի շնորհանդեսը, տեղեկացնում ...ՋՈԶԵՖ ՓԵՆԻՆԳՏՈՆ. «ԱՄՆ-Ը ՄՇՏԱՊԵՍ ԿՕԺԱՆԴԱԿԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԵՒ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ»
Երեւան (Երկիր) - Հուլիսի 4-ին ԱՄՆ-ում տոնում են անկախության հռչակման ու Անկախության հռչակագրի ընդունման 232-ամյակը: Տոնի առթիվ հուլիսի 3-ին հանդիսավոր միջոցառում էր կազմակերպվել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը: ...ՆՇՎԵՑ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 16-ԱՄՅԱԿԸ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 3-ին Երեւանում նշվեց ՀՀ ոստիկանության զորքերի կազմավորման 16-րդ տարեդարձը, տեղեկացնում է «Նոյյան տապանը»: Հանդիսության ժամանակ նշվեց, որ դեռ մինչեւ ներքին զորքերի` հետագայում ...ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՎՍՏՐԻԱՅԻ ԱԳՆ-Ի ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ՄԻՋԿՐՈՆԱԿԱՆ ԺՈՂՈՎԻՆ
Երեւան (Երկիր) - Ավստրիայի արտգործնախարար Ուրսուլա Պլասնիկի հրավերով 20 մահեդական եւ քրիստոնյա կին աստվածաբաններ, պատմաբաններ, սոցիոլոգներ եւ փիլիսոփաներ` Եվրոպայից, Միջին Արեւելքից, Արաբական ծոցի երկրներից, ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐ ՆԵՐՈՒԺ ՈՒՆԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՒ ԳԼՈԲԱԼ ԽՆԴԻՐՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԿԱՐ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
Երեւան (Երկիր) - «Եկեք անկեղծ լինենք եւ ասենք, որ ժամանակի պահանջներին համապատասխանելու համար մենք դեռ բավական ճանապարհ ունենք անցնելու»,- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ղեկավար ...ՉԵԽԻԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԵՌՕՐՅԱ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԿԺԱՄԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 5-ին եռօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Չեխիայի արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգի գլխավորած պատվիրակությունը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության ...ՀՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵՑ ՀԵԼՍԻՆԿԻ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 1-3-ը, Ֆինլանդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ալեքսանդր Ստուբի հրավերով, աշխատանքային այցով Հելսինկիում էր գտնվում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Ինչպես տեղեկացնում ...ԼՐԱՑՈՒՑԻՉ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԿՀԱՆՁՆԻ 644 ԴԻՄՈՐԴ-ՇՐՋԱՆԱՎԱՐՏ
Երեւան (Երկիր) - Երեւանի Ջ.Կիրակոսյանի անվան դպրոցում այսօր տեղի ունեցավ «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայի միասնական լրացուցիչ քննությունը, որին մասնակցում էր շուրջ 350 շրջանավարտ։ Նրանցից 76-ը ...ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ ԵՆ ԼԻՏՎԱՅԻ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ
Երեւան (Երկիր) - «ԶԼՄ-ների դերը նախընտրական քարոզարշավներում. հայաստանյան լրագրողների ուսուցում» խորագրով սեմինար-դասախոսության շրջանակներում Հայաստանի լրագրողների հետ հանդիպեցին Լիտվայի ժուռնալիստների ...2008-Ի ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՄԻԿՐՈԷԼԵԿՏՐՈՆԻԿԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԵՐՐՈՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ
Երեւան (Երկիր) - Սեպտեմբերին արդեն երրորդ անգամ կմեկնարկի Միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան օլիմպիադան: Այս անգամ եւս այն տեղի կունենա «Սինոփսիսի շաբաթը Հայաստանում» միջոցառումների շրջանակներում: Անցյալ ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԵԿՆԵԼՈՒ Է ԱՍՏԱՆԱ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Աստանա: Հայաստանի նախագահը կմասնակցի Ղազախստանի մայրաքաղաքի 10-ամյակի առիթով Աստանա ժամանած պետությունների ղեկավարների ...ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԳՈՐԾԵԼՈՒ Է ԲԱՑ ԵՒ ԱՆԱՉԱՌ
Երեւան (Երկիր) - Այսօր «Հայացք» մամուլի ակումբում ԱԺ ՀՅԴ պատգամավորական խմբակցության քարտուղար, մարտի 1-2-ի իրադարձությունների ուսումնասիրման խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի անդամ Արտաշես Շահբազյանը ...«ՃՉԱՑՈՂՆԵՐԸ» ՖԻԼՄԸ ՑՈՒՑԱԴՐՎԵԼ Է ՄԱԿ-Ի ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ
Երեւան (Երկիր) - Անցած շաբաթ Տոկիոյում` ՄԱԿ-ի` փախստականների գործակալության կազմակերպած կինոփառատոնում, ցուցադրվել է հայ լրագրող-կինովավերագրող Կարլա Կարապետյանի «Ճչացողները» փաստագրական ֆիլմը, որը, ինչպես ...
ԱԲԴՈՒԼԱՀ ԳՅՈՒԼԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ ԱՅՑԵԼԵԼՈՒ ՀՐԱՎԵՐԸ
ՀՀ ԱԳՆ. «ԵԹԵ ԳՅՈՒԼԸ ԺԱՄԱՆԻ ԵՐԵՒԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՀԱՐՑԵՐԻ ԼԱՅՆ ՇՐՋԱՆԱԿ»
ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆ. «ԹՈՒՐՔԻԱՆ ՊԵՏՔ Է ՎԵՐԱՆԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐԱԾ ԻՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ` ԵՐԵՒԱՆ ԿԱՏԱՐԵԼԻՔ ԱՅՑԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ
ԸՍՏ TURKISH DAILY NEWS-Ի` ԱԲԴՈՒԼԱՀ ԳՅՈՒԼԸ ԿԺԱՄԱՆԻ ԵՐԵՒԱՆ` ԴԻՏԵԼՈՒ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԽԱՂԸ
ՀՀ ՕԴԻ ՏՈՒՐՔԻ ԳՈՒՄԱՐԸ ԿՆԵՐԱՌՎԻ ԱՎԻԱՏՈՄՍԻ ԱՐԺԵՔԻ ՄԵՋ

ԸՍՏ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ` ՉԻ ԿԱՐԵԼԻ ԲԱՑԱՌԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՈՒԺԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԸ ԿՀԵՌԱՐՁԱԿԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄ

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐՆ ԱՅՍՈՒՀԵՏ ՈՒՂԵՒՈՐԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՍԱՀՄԱՆԸ ՀԱՏԵԼԻՍ ՉԵՆ ՎՃԱՐԻ 13500 ԴՐԱՄ
ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀՀ ԱԳՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

ՀՈՒՆԻՍԻ 29-ԻՆ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՆՇՈՒՄ Է ՎԱՐԴԱՎԱՌԸ
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԲԻՇՔԵԿՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ՀԵՏ
ԸՍՏ ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆԻ` ՆԱԽԱԳԱՀԻՆ ՎԱՏ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՆ ՏՎԵԼ
ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ՄԱՔՔՈԹԵՐԸ ԽՈՍՏԱՑԵԼ Է ՕԺԱՆԴԱԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԲԱՆԱՁԵՒԻ ԸՆԴՈՒՆՄԱՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԻ ԳԵՐԱԿՇԻՌ ՄԱՍԸ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ Է ԱՊՐԵԼ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

- 1762 Իզմիրում Մարկոսի տպարանում առաջին անգամ սկսեց տպագրվել Եզնիկ Կողբացու «Եղծ Աղանդոց»-ը:
- 1818 Զեյթունը հրաժարվում է հարկ վճարել Մարաշի փաշային և ապստամբության դրոշ է բարձրացնում:
- 1823 Կ. Պոլսում ծնվեց Գրիգոր Աղաթոնյանը (Աղաթոն): (Վախճ. 1868թ.-ին):
- 1839 Մահացավ կոմպոզիտոր և հայ ձայնագրերի հեղինակ Պապա Համբարձումյանը:
- 1847 Մահացավ արքունի ոսկերչապետ Հակոբ Չելեպի Տյուզյանը, որի նախաձեռնությամբ հրատարակվում է «Եվրոպա» հանդեսը: (Ծնվ. հունվարի 3,1793 թ.):
- 1902 Բրյուսելում կայացավ հայրենասերների միջազգային համաժողով, որտեղ հայկական հարցերին նվիրված ճառերով հանդես եկավ ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ Ժան Ժորեսը և ուրիշներ:
- 1902 Բրյուսելում կայացավ միջազգային կոնֆերանս հօգուտ Հայկական հարցի արդարացի լուծման:
- 1908 Մահացավ հայ բանաստեղծ Միսաք Մեծարենցը: (Ծնվ. 1886թ.-ին):
- 1930 Ծնվեց հայ դերասան Մհեր Մկրտչյանը: (Վախճ. 1993թ.-ին):
- 1992 Հայկական ուժերը թողեցին ԼՂՀ Մարտակերտ քաղաքը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

