
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՈՐՈՇ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԶՐԿԵԼ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԻՑ
Երեւան (Երկիր) - Հայաստանի կառավարությունը հանդես է եկել մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ, որի նպատակն է որոշ պաշտոնատար անձանց զրկել անձեռնմխելիությունից:
Երկրում անձեռնմխելիության իրավունքից օգտվում են ոչ միայն նրանք, ում այդ իրավունքը վերապահված է Սահմանադրությամբ` հանրապետության նախագահը, Ազգային ժողովի պատգամավորները, մարդու իրավունքների պաշտպանը, դատավորները, այլեւ տարբեր օրենքներով անձեռնմխելի են նախագահի, պատգամավորության, համայնքների ղեկավարների, ավագանու անդամների թեկնածուները, դատախազները, նոտարական գրասենյակների եւ մարդու իրավունքների գրասենյակի աշխատակիցները, մոտավոր հաշվարկներով` մի քանի հազար տարբեր պաշտոնյաներ:
Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն այդ օրինագծի վերաբերյալ իր կարծիքն է հայտնել, ըստ որի` նախագծերը մշակելիս հաշվի չեն առնվել անձեռնմխելիությունից օգտվող բոլոր անձանց կարգավիճակի առանձնահատկությունները, հատկապես` կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից: Պաշտպանը մասնավորապես նկատի է ունեցել իր ղեկավարած գրասենյակի անդամներին:
Նախագծերի հեղինակ` արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց, որ նման փոփոխությունների պահանջ Հայաստանի իշխանություններին ներկայացրել է GRECO-ի խումբը. «Արդեն երկու-երեք տարի շարունակ այս պահանջը ներկայացվում է, եւ Հայաստանի Հանրապետությունը համարվում է այս պահանջը չկատարած երկիր»:
«Վերջին հաշվով, ինձ համար հասկանալի չէ, թե ինչպե՞ս մենք կարող ենք անձեռնմխելիության ինստիտուտով ապահովել ժողովրդավարություն,- ընդգծեց արդարադատության նախարարը:- Պարզապես պետք է քրեական դատավարության գործընթացը, քրեական հետապնդման գործընթացը հստակեցվի, սահմանվի եւ իրականացվի ժողովրդավարության սկզբունքներին համապատասխան: Բայց անձեռնմխելիության ինստիտուտը դրա դեղը չէ, դրա լուծումը չէ, բացարձակապես»:
Գեւորգ Դանիելյանը նաեւ վստահեցրեց, որ հաջորդ քայլը լինելու է միասնական մոտեցում որդեգրելը. «Այսինքն` եթե զրկում ենք անձեռնմխելիության ինստիտուտից, ապա պետք է դրանից զրկվեն բոլոր պաշտոնատար անձինք»:
Նախարարը նշեց, որ հաջորդ քայլերը հնարավոր է կատարել միայն Սահմանադրությունը բարեփոխելու ճանապարհով:
ՆՇՎԵՑ «ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ» ԸՆԴՀԱՏԱԿՅԱ ԱՄՍԱԳՐԻ 40-ԱՄՅԱԿԸ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 2-ին Հայաստանի գրողների միությունում կազմակերպվել էր միջոցառում` նվիրված «Հանուն հայրենիքի» ընդհատակյա ամսագրի լույսընծայման 40-ամյակին: 1968 թվականի հուլիսի 2-ին` ամսագրի առաջին ...ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ` ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 2-ին Բրյուսելում տեղի է ունեցել ԵՄ խորհրդի Քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի «տրոյկայի» մակարդակով Հայաստան-ԵՄ առաջին հանդիպումը, որը կազմակերպվել էր հայկական կողմի ...ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 2-ին հրամանագիր է ստորագրել Գեւորգ Մհերյանին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ նշանակելու մասին: Մինչ այդ նշանակումը Գեւորգ Մհերյանը ...ԼՂՀ ԱԳՆ. «ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ՆՇԱՆԱՌՈՒ ԿՐԱԿԻ ՏԱԿ Է ՊԱՀՈՒՄ ՂԱՐԱԲԱՂԻ ՏԱՐԱԾՔԸ»
Երեւան (Երկիր) - Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս ադրբեջանցի ֆերմերները բերքահավաքից հետո վառում են հարդը, ինչի արդյունքում հրդեհը տարածվում է դեպի ղարաբաղյան կողմը: ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության ...ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԻՋԻՆ ԱՐԵՒԵԼՔԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 2-ին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն Անթիլիասում ընդունել է Միջին Արեւելքի եկեղեցիների խորհրդի գլխավոր քարտուղար Կրկես Սալեհին եւ խորհրդի տարբեր բաժանմունքների տնօրեններին: ...ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԵԿՆԻ ԼՂՀ
Երեւան (Երկիր) - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հուլիսի 4-ին աշխատանքային այցով կմեկնի ԼՂՀ: Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են գյուղատնտեսության, էներգետիկայի եւ բնական պաշարների, աշխատանքի եւ ...ԵԱՀԿ ՆԱԽԱԳԱՀ. «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՇԱՐԺՎՈՒՄ Է ԴՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ»
Երեւան (Երկիր) - «Ես հավանություն եմ տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներին եւ զգուշավոր լավատեսությամբ եմ վերաբերվում այն բանին, որ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը շարժվում է դրական ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Երեւան (Երկիր) -Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատուն: Ինչպես տեղեկացնում են ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ ԹԱՓԱՆՑԻԿ ԵՒ ԲԽԵՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՇԱՀԵՐԻՑ
Երեւան (Երկիր) - ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությամբ պայմանավորված` հարկային ոլորտում աշխատանքները պետք է լինեն թափանցիկ եւ բխեն հասարակության շահերից: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», հուլիսի 3-ի ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՈՐՈՇ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԶՐԿԵԼ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԻՑ
Երեւան (Երկիր) - Հայաստանի կառավարությունը հանդես է եկել մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ, որի նպատակն է որոշ պաշտոնատար անձանց զրկել անձեռնմխելիությունից: Երկրում անձեռնմխելիության ...ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆ. «ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՄԵԾ ՑՆՑՈՒՄՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ»
Երեւան (Երկիր) - Թուրքիայի ներկա ներքաղաքական ճգնաժամը դարձել է «խորքային պետության» (Deep State) գոյության եւս մեկ արտահայտությունը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ...ԹԱԴԵԻ ՎԱՆՔԸ` ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ԹԵԿՆԱԾՈՒ
Երեւան (Երկիր) - ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեն հուլիսի 2-ին կանադական Քվեբեկ քաղաքում բացված իր նիստում պիտի լրացներ Համաշխարհային ժառանգության ցուցակը, որում ընդգրկվելու թեկնածու է նաեւ ...
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼ` ՀԱՅ ԲԱՐԵՐԱՐԻՆ
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՒ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ՏՏ ՈԼՈՐՏԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԵՒ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ՀԱՆՁՆՎԵՑԻՆ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՄԵՆԱՄՅԱ ՊԱՐԳԵՒՆԵՐԸ
ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՄՊԼԵՄԵՆՏԱՐԻԶՄԻՑ ՔԱՅԼ Է ԱՐԵԼ ԴԵՊԻ ԲԱԼԱՆՍԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԵՒ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ
ԸՍՏ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ` ՉԻ ԿԱՐԵԼԻ ԲԱՑԱՌԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՈՒԺԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԸ ԿՀԵՌԱՐՁԱԿԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄ

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀՀ ԱԳՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

ՀՈՒՆԻՍԻ 29-ԻՆ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՆՇՈՒՄ Է ՎԱՐԴԱՎԱՌԸ
ԸՍՏ ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆԻ` ՆԱԽԱԳԱՀԻՆ ՎԱՏ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՆ ՏՎԵԼ
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԲԻՇՔԵԿՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ՀԵՏ
ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ՄԱՔՔՈԹԵՐԸ ԽՈՍՏԱՑԵԼ Է ՕԺԱՆԴԱԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԲԱՆԱՁԵՒԻ ԸՆԴՈՒՆՄԱՆԸ
ԸՍՏ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ Է ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԻ ԳԵՐԱԿՇԻՌ ՄԱՍԸ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ Է ԱՊՐԵԼ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

ՆՇՎԵՑ «ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ» ԸՆԴՀԱՏԱԿՅԱ ԱՄՍԱԳՐԻ 40-ԱՄՅԱԿԸ
- 1852 Կ. Պոլսի Խասգյուղ արվարձանում ծնվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Վախճ. 1929թ.-ին, Մարսելում):
- 1913 Կ. Պոլսի դեսպանաժողովն սկսեց Հայկական բարենորոգումների հարցի քննարկումը:
- 1913 Կ. Պոլսի Ենի-Քյոյ արվարձանում իր աշխատանքներն սկսեց «Հայկական բարենորոգումների հանձնաժողովը»:
- 1955 Կրասնոդարի երկրամասի Վերխնե-Բականսկ բանավանում տեղի է ունենում Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի և նրա մարտական ընկերների գերեզմանի վրա կանգնեցված հուշարձանի հանդիսավոր բացումը:
- 1957 ՀԽՍՀ Ժողտնտխորհին առընթեր ստեղծվում է լեռնամետալուրգիական գիտահետազոտական ինստիտուտ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

