
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԵԿՆԻ ԼՂՀ
Երեւան (Երկիր) - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հուլիսի 4-ին աշխատանքային այցով կմեկնի ԼՂՀ: Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են գյուղատնտեսության, էներգետիկայի եւ բնական պաշարների, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, կրթության եւ գիտության, մշակույթի նախարարները, տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Այցի շրջանակներում Տիգրան Սարգսյանը հանդիպումներ կունենա ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի եւ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ, կմասնակցի ՀՀ եւ ԼՂՀ կառավարությունների համատեղ նիստին, որի ընթացքում կամփոփվեն նախարարների միջեւ մինչ այդ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ տեղի ունեցած քննարկումների արդյունքները: ՀՀ կառավարական պատվիրակությունը կայցելի նաեւ Արցախյան հերոսամարտի զոհերի հուշարձան` հարգանքի տուրք մատուցելու զոհվածների հիշատակին:
Այցի շրջանակներում ՀՀ վարչապետը կայցելի նաեւ Շուշի, որտեղ «Շուշիի վերածնունդ» հիմնադրամի Արվեստի, արհեստների եւ զբոսաշրջության կենտրոնում կներկայացվի մինչ այժմ հիմնադրամի կատարած աշխատանքը եւ կքննարկվեն հիմնադրամի գործունեության հետ կապված ռազմավարական խնդիրներ: Շուշիում ՀՀ կառավարության ղեկավարը եւ նրան ուղեկցող պատվիրակության անդամները կշրջեն քաղաքում, կծանոթանան Շուշիի ենթակառուցվածքների վիճակին, ընթացիկ շինարարական, վերակառուցման ծրագրերին:
Վարչապետի հրավերով այցի օրերին ԼՂՀ-ում կլինեն նաեւ «Ապագան քոնն է» բարեգործական սոցիալական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Սովորենք ժողովրդավարություն» ծրագրի մասնակից շուրջ երեք տասնյակ երեխաներ` հանրապետության տարբեր մարզերից:
ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա հուլիսի 6-ին:
ՆՇՎԵՑ «ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ» ԸՆԴՀԱՏԱԿՅԱ ԱՄՍԱԳՐԻ 40-ԱՄՅԱԿԸ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 2-ին Հայաստանի գրողների միությունում կազմակերպվել էր միջոցառում` նվիրված «Հանուն հայրենիքի» ընդհատակյա ամսագրի լույսընծայման 40-ամյակին: 1968 թվականի հուլիսի 2-ին` ամսագրի առաջին ...ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ` ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 2-ին Բրյուսելում տեղի է ունեցել ԵՄ խորհրդի Քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի «տրոյկայի» մակարդակով Հայաստան-ԵՄ առաջին հանդիպումը, որը կազմակերպվել էր հայկական կողմի ...ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 2-ին հրամանագիր է ստորագրել Գեւորգ Մհերյանին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ նշանակելու մասին: Մինչ այդ նշանակումը Գեւորգ Մհերյանը ...ԼՂՀ ԱԳՆ. «ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ՆՇԱՆԱՌՈՒ ԿՐԱԿԻ ՏԱԿ Է ՊԱՀՈՒՄ ՂԱՐԱԲԱՂԻ ՏԱՐԱԾՔԸ»
Երեւան (Երկիր) - Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս ադրբեջանցի ֆերմերները բերքահավաքից հետո վառում են հարդը, ինչի արդյունքում հրդեհը տարածվում է դեպի ղարաբաղյան կողմը: ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության ...ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԻՋԻՆ ԱՐԵՒԵԼՔԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 2-ին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն Անթիլիասում ընդունել է Միջին Արեւելքի եկեղեցիների խորհրդի գլխավոր քարտուղար Կրկես Սալեհին եւ խորհրդի տարբեր բաժանմունքների տնօրեններին: ...ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԵԿՆԻ ԼՂՀ
Երեւան (Երկիր) - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հուլիսի 4-ին աշխատանքային այցով կմեկնի ԼՂՀ: Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են գյուղատնտեսության, էներգետիկայի եւ բնական պաշարների, աշխատանքի եւ ...ԵԱՀԿ ՆԱԽԱԳԱՀ. «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՇԱՐԺՎՈՒՄ Է ԴՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ»
Երեւան (Երկիր) - «Ես հավանություն եմ տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներին եւ զգուշավոր լավատեսությամբ եմ վերաբերվում այն բանին, որ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը շարժվում է դրական ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Երեւան (Երկիր) -Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատուն: Ինչպես տեղեկացնում են ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ ԹԱՓԱՆՑԻԿ ԵՒ ԲԽԵՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՇԱՀԵՐԻՑ
Երեւան (Երկիր) - ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությամբ պայմանավորված` հարկային ոլորտում աշխատանքները պետք է լինեն թափանցիկ եւ բխեն հասարակության շահերից: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», հուլիսի 3-ի ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՈՐՈՇ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԶՐԿԵԼ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԻՑ
Երեւան (Երկիր) - Հայաստանի կառավարությունը հանդես է եկել մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ, որի նպատակն է որոշ պաշտոնատար անձանց զրկել անձեռնմխելիությունից: Երկրում անձեռնմխելիության ...ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆ. «ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՄԵԾ ՑՆՑՈՒՄՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ»
Երեւան (Երկիր) - Թուրքիայի ներկա ներքաղաքական ճգնաժամը դարձել է «խորքային պետության» (Deep State) գոյության եւս մեկ արտահայտությունը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ...ԹԱԴԵԻ ՎԱՆՔԸ` ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ԹԵԿՆԱԾՈՒ
Երեւան (Երկիր) - ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեն հուլիսի 2-ին կանադական Քվեբեկ քաղաքում բացված իր նիստում պիտի լրացներ Համաշխարհային ժառանգության ցուցակը, որում ընդգրկվելու թեկնածու է նաեւ ...
ԸՍՏ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ` ՉԻ ԿԱՐԵԼԻ ԲԱՑԱՌԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՈՒԺԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԸ ԿՀԵՌԱՐՁԱԿԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄ

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀՀ ԱԳՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

ՀՈՒՆԻՍԻ 29-ԻՆ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՆՇՈՒՄ Է ՎԱՐԴԱՎԱՌԸ
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԲԻՇՔԵԿՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ՀԵՏ
ԸՍՏ ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆԻ` ՆԱԽԱԳԱՀԻՆ ՎԱՏ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՆ ՏՎԵԼ
ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ՄԱՔՔՈԹԵՐԸ ԽՈՍՏԱՑԵԼ Է ՕԺԱՆԴԱԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԲԱՆԱՁԵՒԻ ԸՆԴՈՒՆՄԱՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԻ ԳԵՐԱԿՇԻՌ ՄԱՍԸ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ Է ԱՊՐԵԼ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

ՆՇՎԵՑ «ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ» ԸՆԴՀԱՏԱԿՅԱ ԱՄՍԱԳՐԻ 40-ԱՄՅԱԿԸ
ԸՍՏ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ Է ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ
- 1852 Կ. Պոլսի Խասգյուղ արվարձանում ծնվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Վախճ. 1929թ.-ին, Մարսելում):
- 1913 Կ. Պոլսի դեսպանաժողովն սկսեց Հայկական բարենորոգումների հարցի քննարկումը:
- 1913 Կ. Պոլսի Ենի-Քյոյ արվարձանում իր աշխատանքներն սկսեց «Հայկական բարենորոգումների հանձնաժողովը»:
- 1955 Կրասնոդարի երկրամասի Վերխնե-Բականսկ բանավանում տեղի է ունենում Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի և նրա մարտական ընկերների գերեզմանի վրա կանգնեցված հուշարձանի հանդիսավոր բացումը:
- 1957 ՀԽՍՀ Ժողտնտխորհին առընթեր ստեղծվում է լեռնամետալուրգիական գիտահետազոտական ինստիտուտ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

