
ԵԽԽՎ ԲԱՆԱՁԵՒՈՒՄ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ԿԱ ՈՉ ՄԻԱՅՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՑԵԻՆ, ԱՅԼԵՒ ԱՓՍՈՍԱՆՔ` ՈՒՂՂՎԱԾ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԿԵՑՎԱԾՔԻՆ
Երեւան (Երկիր) - ԵԽԽՎ վերջին բանաձեւում որոշակի քննադատություն կա ոչ միայն իշխանությունների հասցեին, այլեւ ափսոսանք` ուղղված ընդդիմության կեցվածքին: Հուլիսի 2-ին լրագորղների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:
«Ընդունելով, որ առկա է լարված քաղաքական վիճակ, այնուամենայնիվ, վեհաժողովն ափսոսանք է հայտնում, որ ընդդիմությունն իր կողմից չի կատարում պատշաճ քայլեր, որպեսզի ապահովված լինի երկխոսությունը, թեեւ բանաձեւում ամրագրվում են այն դժվարությունները, որոնք առկա են այդ ճանապարհին»,- ասաց նա:
Վեհաժողովը առանձնակի ուշադրություն է դարձրել մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի գործունեությանը: Ողջունելով ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը` վեհաժողովը բանաձեւով ամրագրել է մի շարք կարեւոր դրույթներ, որոնք պետք է նպաստեն հանձնաժողովի անկախ եւ թափանցիկ գործունեությանը:
Ըստ Դ. Հարությունյանի` բանաձեւում առաջարկվում է, որ հանձնաժողովը ընդլայնի իր գործունեությունը երկու ուղղությամբ` պարզել ոչ միայն մարտյան իրադարձությունների պատճառները, այլեւ հանգամանքները, նաեւ անդրադարձ կատարել այն քրեական գործերին, որոնք հարուցվել են այդ իրադարձություններից հետո:
ԵԽԽՎ-ն առաջարկել է, որպեսզի մարդու իրավունքների պաշտպանը ոչ միայն հնարավորություն ունենա մասնակցելու խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նիստերին, այլեւ օժտված լինի խորհրդակցական ձայնի իրավունքով: Վեհաժողովը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ժամանակավոր հանձնաժողովի գործունեությանը, մասնավորապես` հանձնարարականներ տալով մարդու իրավունքների հանձնակատարին, որն էլ պետք է կանոնակարգի եւ ղեկավարի միջազգային փորձագետների աշխատանքը, իսկ ԵԽ նախարարների կոմիտեի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը պետք է ապահովի կապը հանձնաժողովի եւ ԵԽ-ի միջեւ:
Դավիթ Հարությունյանն անդրադարձավ նաեւ ԵԽ Մոնիտորինգի հանձնաժողովի անդամներ, Հայաստանի հարցով համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեի եւ Ջոն Պրեսկոտի հասցեին ընդդիմության հնչեցրած դժգոհություններին, մասնավորապես` այն մեղադրանքներին, թե նրանք ստանձնել են իշխանության պաշտպանների դերը: Ըստ նրա` համազեկուցողները շատ օբյեկտիվ մարդիկ են, կարողանում են սթափ գնահատել իրավիճակը` առանց շողոքորթելու իշխանություններին կամ ընդդիմությանը, արտահայտում են իրենց դիրքորոշումը եւ այն խնդիրները, որոնք ծառացած են երկրի առջեւ:
Դ.Հարությունյանի խոսքերով` սեպտեմբերին ԵԽԽՎ թիվ 1609 եւ թիվ 1620 բանաձեւերի հարցերով Մոնիտորինգի հանձնաժողովում լինելու է զեկույց, որը ներկայացնելու է Մարդու իրավունքների հանձնակատարը: Զեկույցը վերաբերելու է քրեական հետապնդումներին եւ կալանավորված անձանց, ինչպես նաեւ ժամանակավոր հանձնաժողովի գործունեությանը: Այդ զեկույցի հիման վրա էլ Մոնիտորինգի հանձնաժողովը կարող է սեպտեմբերի 11-ին տեղի ունեցող նիստի ընթացքում կայացնել համապատասխան որոշումներ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքի վերաբերյալ:
ՆՇՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 90-ԱՄՅԱԿԸ
Երեւան (Երկիր) - Դատախազությունը դեռ լուրջ անելիքներ ունի հանրության վստահությունը շահելու ուղղությամբ: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», հուլիսի 1-ին Հայաստանի դատախազության ստեղծման 90-ամյա տարեդարձի ...ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԲԵՌԼԻՆՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԲՈՒՆԴԵՍՏԱԳԻ «ԿՈՎԿԱՍ» ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԽՄԲԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
Երեւան (Երկիր) - Պաշտոնական այցով Բեռլինում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 1-ին հանդիպում ունեցավ Բունդեստագի «Կովկաս» պատգամավորական խմբի նախագահ Շտեֆեն Ռայխեի հետ: Զրույցի ...ՀՀ ԴԵՍՊԱՆԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ Է ԿԱՏԱՐԵԼ ԿԻՊՐՈՍ
Երեւան (Երկիր) - Հունիսի 25-26-ը Հունաստանում եւ Կիպրոսում Հայաստանի դեսպան Վահրամ Կաժոյանը (նստավայրը` Աթենք) աշխատանքային այցով գտնվել է Կիպրոսում, որի ընթացքում հանդիպումներ է ունեցել Կիպրոսի բարձրագույն ...ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ՕԶԱՍԿՈ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՉՔԱՐ-ՀՈՒՇԱՐՁԱՆ
Երեւան (Երկիր) - Հունիսի 29-ին Բրազիլիայի Սան Պաուլոյի նահանգի Օզասկո քաղաքում` քաղաքապետարանին հարող հրապարակում, կայացել է հայկական խաչքար-հուշարձանի բացման արարողությունը: Խաչքարը Օզասկոյին նվիրել ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎՈՒՄ ԲԱՑՎԵՑ «ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԸ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Երեւան (Երկիր) - Հայաստանի ազգային արխիվում հուլիսի 1-ին բացված «Վիլյամ Սարոյանը եւ Հայաստանը» ցուցահանդեսում ներկայացված են ամերիկահայ մեծ գրողի հայաստանյան այցելությունների վերաբերյալ փաստաթղթեր` հոդվածներ, ...ԱԺ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ
Երեւան (Երկիր) - Մարտյան իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը հուլիսի 1-ի նիստում քննարկեց եւ ընդունեց աշխատանքային կարգը, ըստ որի` կձեւավորվեն քննարկվող ...ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԸ ԸՆՏՐՎԵՑ ՍՈՑԻՆՏԵՐՆԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ
Երեւան (Երկիր) - Հունիսի 30-ին Աթենքում աշխատանքը սկսեց Սոցինտերնի 23-րդ խորհրդաժողովը: Լիիրավ կարգավիճակով 169 անդամ ունեցող Սոցինտերնը ղեկավարվում է Կենտրոնական վարչության կողմից, որը բաղկացած է նախագահից, ...ՀՀ ԳԱԱ-ՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ
Երեւան (Երկիր) - Հայաստանի Հանրապետության կառավարության կազմում` ՀՀ ԱԳՆ Սփյուռքի պետական կոմիտեի հիմքի վրա, որի տնօրենն է Հրանուշ Հակոբյանը, այս տարվա հոկտեմբերից կսկսի գործել Սփյուռքի նախարարությունը: ...ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Երեւան (Երկիր) - Թուրքիայում ձերբակալվել են խոշոր պաշտոնյաներ ու պաշտոնաթող գեներալներ, ովքեր կասկածվում են ազգայնամոլական «Էրգենեկոն» կազմակերպության հետ գործակցելու մեջ: Ձերբակալությունները կատարվել ...ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՏ
Երեւան (Երկիր) - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հուլիսի 2-ին կառավարությունում հանդիպում է ունեցել բնապահպանական խնդիրներով զբաղվող Հասարակական էկոլոգիական դաշինքի անդամների հետ` քննարկելու բնապահպանական ...ԸՍՏ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ` ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՔԱՂԱՔԱՑԻ ՊԱՐՏԱՎՈՐ Է ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՀԱՆԴԵՊ
Երեւան (Երկիր) - «Կոռուպցիան ՀՀ-ում առկա ամենալուրջ պրոբլեմներից մեկն է, որ խոչընդոտում է մեր պետության զարգացմանը. մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է անհանդուրժողականություն ցուցաբերել այս երեւույթի ...ՄՐՑԵԼՈՒ ԵՆ ՌՈԲՈՏՆԵՐԸ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 2-ին «Արմենիա Մարիոտ» հյուրանոցում տեղի ունեցավ «Արմռոբոտիքս»-ին` ինքնակառավարվող սարքերի բաց առաջնությանը նվիրված ասուլիս: «Արմռոբոտիքսը» Հայաստանում կանցկացվի առաջին անգամ: ...ՎԵՐԱՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԻ «ՄԵՐ ՊԱՏԱՐԱԳԸ» ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ
Երեւան (Երկիր) - Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը վերահրատարակել է երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց ...ԾԻՐԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 15-ՐԴ ՍԻՄՊՈԶԻՈՒՄՆ ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Երեւան (Երկիր) - Այգեգործների միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ` հունիսի 15-21-ը Իտալիայի Մատերա քաղաքում կազմակերպվել էր Ծիրանի 14-րդ միջազգային սիմպոզիումը, որին մասնակցել են նաեւ ՀՀ գյուղատնտեսության ...ՄԱԿ-Ի ՊԱՐԵՆԻ ԵՒ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ 27-ՐԴ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԸ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Երեւան (Երկիր) - ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատվիրակությունը մասնակցել է հունիսի 25-28-ը Ավստրիայում անցկացված ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԿ) եվրոպական երկրների 26-րդ գագաթաժողովին: ...ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԲԻՇՔԵԿՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ՀԵՏ
Երեւան (Երկիր) - Երկօրյա աշխատանքային այցով Ղրղզստանի Հանրապետությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 2-ին մասնակցեց ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական ...ԵԽԽՎ ԲԱՆԱՁԵՒՈՒՄ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ԿԱ ՈՉ ՄԻԱՅՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՑԵԻՆ, ԱՅԼԵՒ ԱՓՍՈՍԱՆՔ` ՈՒՂՂՎԱԾ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԿԵՑՎԱԾՔԻՆ
Երեւան (Երկիր) - ԵԽԽՎ վերջին բանաձեւում որոշակի քննադատություն կա ոչ միայն իշխանությունների հասցեին, այլեւ ափսոսանք` ուղղված ընդդիմության կեցվածքին: Հուլիսի 2-ին լրագորղների հետ հանդիպման ժամանակ ասաց ...
ԸՍՏ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ` ՉԻ ԿԱՐԵԼԻ ԲԱՑԱՌԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՈՒԺԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԸ ԿՀԵՌԱՐՁԱԿԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄ

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀՀ ԱԳՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

ՍԵՐԺ ԹԱՆԳՅԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎՐԱՏԵՍԻԼ-2009-ՈՒՄ

ՀՈՒՆԻՍԻ 29-ԻՆ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՆՇՈՒՄ Է ՎԱՐԴԱՎԱՌԸ
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԲԻՇՔԵԿՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ՀԵՏ
ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ԵՒ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ ԵՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՌԱՆԳԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԸՍՏ ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆԻ` ՆԱԽԱԳԱՀԻՆ ՎԱՏ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՆ ՏՎԵԼ
ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ՄԱՔՔՈԹԵՐԸ ԽՈՍՏԱՑԵԼ Է ՕԺԱՆԴԱԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԲԱՆԱՁԵՒԻ ԸՆԴՈՒՆՄԱՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԻ ԳԵՐԱԿՇԻՌ ՄԱՍԸ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ Է ԱՊՐԵԼ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

- 1804 զինվորից բաղկացած ռուսական զորքը պաշարում է Երևանը:
- 1833 Վենետիկում վախճանվեց հայագետ, աշխարհագրագետ Ղուկաս Ինճիճյանը: (Ծնվ. 1758թ.-ին):
- 1833 Զմյուռնիայում ծնվեց անվանի հրապարակախոս և թարգմանիչ Գրիգոր Չիլինկիրյանը: (Վախճ. 1923թ.-ին):
- 1840 Արարատում տեղի ունեցավ 9-10 բալանոց երկրաշարժ: Այն ընդգրկեց 5000 քառ.կմ տարածք: Զոհվեց 1000 մարդ:
- 1915 Ռուսական զորքերի նահանջը, Վանա և Վասպուրականի հայոց մեծ գաղթը և ծանր կորուստները:
- 1921 Կարմիր բանակի զորամասերը ազատագրողմ են Գորիսը:
- 1946 Արտասահմանից ներգաղթող հայերի առաջին խմբի ժամանումը Խորհրդային Հայաստան:
- 1985 ՄԱԿ-ի ենթահանձնախմբի 38-րդ նստաշրջանում քննարկվեց և հաստատվեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Բենջամին Ուայտեկերի զեկուցումը, որի 24-րդ ենթակետում «1915-1916թթ. հայերի Օսմանյան ջարդը» որակվում էր որպես ցեղասպանության օրինակ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

