
ԾԻՐԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 15-ՐԴ ՍԻՄՊՈԶԻՈՒՄՆ ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Երեւան (Երկիր) - Այգեգործների միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ` հունիսի 15-21-ը Իտալիայի Մատերա քաղաքում կազմակերպվել էր Ծիրանի 14-րդ միջազգային սիմպոզիումը, որին մասնակցել են նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչները: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», հուլիսի 2-ի ասուլիսում հայտնեց գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Ավետիսյանը, սիմպոզիումի շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսում հայկական ծիրանն իր համային հատկանիշներով գրավել է առաջին տեղը: Միաժամանակ որոշվել է, որ Ծիրանի միջազգային 15-րդ սիմպոզիումն անցկացվելու է Հայաստանում:
Ս.Ավետիսյանի խոսքերով` Եվրամիությունում գոյություն ունեն ծիրանի համար մշակված հատուկ չափորոշիչներ, որոնց պետք է համապասխանեցնել հայկական ծիրանը: Ըստ փոխնախարարի` այդ չափանիշներով կարեւորը ոչ միայն պտղի համային հատկանիշն է, այլեւ գույնը, պահպանման ժամկետները, պտղի խոշորությունը. այդ առումով հայկական ծիրանը զիջում է: Փոխնախարարը նշեց, որ եվրոպացիները, պտուղ գնելով, առաջին հերթին նայում են տեսքին, այլ ոչ թե համին, մասնավորապես` միջազգային շուկայում բավականին բարձր է գնահատվում կարմրավուն ծիրանը:
Ս.Ավետիսյանը հայտնեց, որ նախատեսվում է մինչեւ սիմպոզիումի կազմակերպումը համագործակցել ծիրանի մշակման տեխնոլոգիաներով զբաղվող միջազգային կենտրոնների հետ, որպեսզի հայկական ծիրանի մշակման համար նոր ուղիներ գտնվեն: Փոխնախարարի խոսքերով` թեեւ Հայաստանը համարվում է ծիրանի հայրենիքը, սակայն «այսօր մենք ծիրան մշակել չգիտենք»: Ըստ նրա` ծիրանի ծառերը, լինելով բարձրաբուն, հնարավորություն չեն տալիս, որպեսզի պտուղը հավասարաչափ զարգանա, ինչը նպաստում է կորուստներին: Իսկ Եվրոպայում տնկվում են գաճաճ ծառեր, որոնց բարձրությունը չի գերազանցում 2-2,5 մետրը, արեւը ամբողջովին թափանցում է ծառի մեջ, եւ պտուղը հասունանում է համաչափ:
Բացի դրանից, այնտեղ այգիները պատվում են ցանցով, ինչի արդյունքում ծառերը պաշտպանվում են կարկուտից եւ ցրտահարությունից: Ս.Ավետիսյանը հայտնեց, որ իրենք արդեն դիմել են ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությանը, որպեսզի Հայաստանում գաճաճ այգիների տնկման եւ նոր տեխնոլոգիաների ներդրման համար աջակցություն ցուցաբերվի:
ՆՇՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 90-ԱՄՅԱԿԸ
Երեւան (Երկիր) - Դատախազությունը դեռ լուրջ անելիքներ ունի հանրության վստահությունը շահելու ուղղությամբ: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», հուլիսի 1-ին Հայաստանի դատախազության ստեղծման 90-ամյա տարեդարձի ...ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԲԵՌԼԻՆՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԲՈՒՆԴԵՍՏԱԳԻ «ԿՈՎԿԱՍ» ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԽՄԲԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
Երեւան (Երկիր) - Պաշտոնական այցով Բեռլինում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 1-ին հանդիպում ունեցավ Բունդեստագի «Կովկաս» պատգամավորական խմբի նախագահ Շտեֆեն Ռայխեի հետ: Զրույցի ...ՀՀ ԴԵՍՊԱՆԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ Է ԿԱՏԱՐԵԼ ԿԻՊՐՈՍ
Երեւան (Երկիր) - Հունիսի 25-26-ը Հունաստանում եւ Կիպրոսում Հայաստանի դեսպան Վահրամ Կաժոյանը (նստավայրը` Աթենք) աշխատանքային այցով գտնվել է Կիպրոսում, որի ընթացքում հանդիպումներ է ունեցել Կիպրոսի բարձրագույն ...ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ՕԶԱՍԿՈ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՉՔԱՐ-ՀՈՒՇԱՐՁԱՆ
Երեւան (Երկիր) - Հունիսի 29-ին Բրազիլիայի Սան Պաուլոյի նահանգի Օզասկո քաղաքում` քաղաքապետարանին հարող հրապարակում, կայացել է հայկական խաչքար-հուշարձանի բացման արարողությունը: Խաչքարը Օզասկոյին նվիրել ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎՈՒՄ ԲԱՑՎԵՑ «ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԸ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Երեւան (Երկիր) - Հայաստանի ազգային արխիվում հուլիսի 1-ին բացված «Վիլյամ Սարոյանը եւ Հայաստանը» ցուցահանդեսում ներկայացված են ամերիկահայ մեծ գրողի հայաստանյան այցելությունների վերաբերյալ փաստաթղթեր` հոդվածներ, ...ԱԺ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ
Երեւան (Երկիր) - Մարտյան իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը հուլիսի 1-ի նիստում քննարկեց եւ ընդունեց աշխատանքային կարգը, ըստ որի` կձեւավորվեն քննարկվող ...ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԸ ԸՆՏՐՎԵՑ ՍՈՑԻՆՏԵՐՆԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ
Երեւան (Երկիր) - Հունիսի 30-ին Աթենքում աշխատանքը սկսեց Սոցինտերնի 23-րդ խորհրդաժողովը: Լիիրավ կարգավիճակով 169 անդամ ունեցող Սոցինտերնը ղեկավարվում է Կենտրոնական վարչության կողմից, որը բաղկացած է նախագահից, ...ՀՀ ԳԱԱ-ՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ
Երեւան (Երկիր) - Հայաստանի Հանրապետության կառավարության կազմում` ՀՀ ԱԳՆ Սփյուռքի պետական կոմիտեի հիմքի վրա, որի տնօրենն է Հրանուշ Հակոբյանը, այս տարվա հոկտեմբերից կսկսի գործել Սփյուռքի նախարարությունը: ...ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Երեւան (Երկիր) - Թուրքիայում ձերբակալվել են խոշոր պաշտոնյաներ ու պաշտոնաթող գեներալներ, ովքեր կասկածվում են ազգայնամոլական «Էրգենեկոն» կազմակերպության հետ գործակցելու մեջ: Ձերբակալությունները կատարվել ...ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՏ
Երեւան (Երկիր) - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հուլիսի 2-ին կառավարությունում հանդիպում է ունեցել բնապահպանական խնդիրներով զբաղվող Հասարակական էկոլոգիական դաշինքի անդամների հետ` քննարկելու բնապահպանական ...ԸՍՏ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ` ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՔԱՂԱՔԱՑԻ ՊԱՐՏԱՎՈՐ Է ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՀԱՆԴԵՊ
Երեւան (Երկիր) - «Կոռուպցիան ՀՀ-ում առկա ամենալուրջ պրոբլեմներից մեկն է, որ խոչընդոտում է մեր պետության զարգացմանը. մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է անհանդուրժողականություն ցուցաբերել այս երեւույթի ...ՄՐՑԵԼՈՒ ԵՆ ՌՈԲՈՏՆԵՐԸ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 2-ին «Արմենիա Մարիոտ» հյուրանոցում տեղի ունեցավ «Արմռոբոտիքս»-ին` ինքնակառավարվող սարքերի բաց առաջնությանը նվիրված ասուլիս: «Արմռոբոտիքսը» Հայաստանում կանցկացվի առաջին անգամ: ...ՎԵՐԱՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԻ «ՄԵՐ ՊԱՏԱՐԱԳԸ» ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ
Երեւան (Երկիր) - Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը վերահրատարակել է երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց ...ԾԻՐԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 15-ՐԴ ՍԻՄՊՈԶԻՈՒՄՆ ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Երեւան (Երկիր) - Այգեգործների միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ` հունիսի 15-21-ը Իտալիայի Մատերա քաղաքում կազմակերպվել էր Ծիրանի 14-րդ միջազգային սիմպոզիումը, որին մասնակցել են նաեւ ՀՀ գյուղատնտեսության ...ՄԱԿ-Ի ՊԱՐԵՆԻ ԵՒ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ 27-ՐԴ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԸ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Երեւան (Երկիր) - ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատվիրակությունը մասնակցել է հունիսի 25-28-ը Ավստրիայում անցկացված ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԿ) եվրոպական երկրների 26-րդ գագաթաժողովին: ...ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԲԻՇՔԵԿՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ՀԵՏ
Երեւան (Երկիր) - Երկօրյա աշխատանքային այցով Ղրղզստանի Հանրապետությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 2-ին մասնակցեց ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական ...ԵԽԽՎ ԲԱՆԱՁԵՒՈՒՄ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ԿԱ ՈՉ ՄԻԱՅՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՑԵԻՆ, ԱՅԼԵՒ ԱՓՍՈՍԱՆՔ` ՈՒՂՂՎԱԾ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԿԵՑՎԱԾՔԻՆ
Երեւան (Երկիր) - ԵԽԽՎ վերջին բանաձեւում որոշակի քննադատություն կա ոչ միայն իշխանությունների հասցեին, այլեւ ափսոսանք` ուղղված ընդդիմության կեցվածքին: Հուլիսի 2-ին լրագորղների հետ հանդիպման ժամանակ ասաց ...
ԸՍՏ ՀՅԴ ԲՅՈՒՐՈՅԻ ԱՆԴԱՄԻ` ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀԱՐՎԱԾ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ ՃԱՆԱՉՈՂՆԵՐԻՆ
ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԽՈՒՄԲԸ ԿԿԱԶՄԱՎՈՐՎԻ ԱՌԱՋԻԿԱ ՕՐԵՐԻՆ
ԸՍՏ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ` ՉԻ ԿԱՐԵԼԻ ԲԱՑԱՌԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՈՒԺԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԸ ԿՀԵՌԱՐՁԱԿԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄ

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀՀ ԱԳՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

ՍԵՐԺ ԹԱՆԳՅԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎՐԱՏԵՍԻԼ-2009-ՈՒՄ

ՀՈՒՆԻՍԻ 29-ԻՆ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՆՇՈՒՄ Է ՎԱՐԴԱՎԱՌԸ
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԲԻՇՔԵԿՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ՀԵՏ
ԸՍՏ ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆԻ` ՆԱԽԱԳԱՀԻՆ ՎԱՏ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՆ ՏՎԵԼ
ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ԵՒ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ ԵՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՌԱՆԳԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ՄԱՔՔՈԹԵՐԸ ԽՈՍՏԱՑԵԼ Է ՕԺԱՆԴԱԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԲԱՆԱՁԵՒԻ ԸՆԴՈՒՆՄԱՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԻ ԳԵՐԱԿՇԻՌ ՄԱՍԸ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ Է ԱՊՐԵԼ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

- 1804 զինվորից բաղկացած ռուսական զորքը պաշարում է Երևանը:
- 1833 Վենետիկում վախճանվեց հայագետ, աշխարհագրագետ Ղուկաս Ինճիճյանը: (Ծնվ. 1758թ.-ին):
- 1833 Զմյուռնիայում ծնվեց անվանի հրապարակախոս և թարգմանիչ Գրիգոր Չիլինկիրյանը: (Վախճ. 1923թ.-ին):
- 1840 Արարատում տեղի ունեցավ 9-10 բալանոց երկրաշարժ: Այն ընդգրկեց 5000 քառ.կմ տարածք: Զոհվեց 1000 մարդ:
- 1915 Ռուսական զորքերի նահանջը, Վանա և Վասպուրականի հայոց մեծ գաղթը և ծանր կորուստները:
- 1921 Կարմիր բանակի զորամասերը ազատագրողմ են Գորիսը:
- 1946 Արտասահմանից ներգաղթող հայերի առաջին խմբի ժամանումը Խորհրդային Հայաստան:
- 1985 ՄԱԿ-ի ենթահանձնախմբի 38-րդ նստաշրջանում քննարկվեց և հաստատվեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Բենջամին Ուայտեկերի զեկուցումը, որի 24-րդ ենթակետում «1915-1916թթ. հայերի Օսմանյան ջարդը» որակվում էր որպես ցեղասպանության օրինակ:
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

