
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՏ
Երեւան (Երկիր) - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հուլիսի 2-ին կառավարությունում հանդիպում է ունեցել բնապահպանական խնդիրներով զբաղվող Հասարակական էկոլոգիական դաշինքի անդամների հետ` քննարկելու բնապահպանական խնդիրներ, մասնավորապես` Հայաստանի կայուն զարգացման հիմնահարցերը, Երեւանում քաղաքաշինության եւ էկոլոգիական իրավիճակը, Սեւանա լճի հիմնախնդիրները եւ ՀՀ կենսաբազմազանության պահպանության, հատուկ պահպանվող տարածքների, անտառների հետ կապված խնդիրները:
ՀԿ-ների ներկայացուցիչները նշել են, որ հիշյալ բոլոր խնդիրներն անհրաժեշտ է դիտարկել կայուն զարգացման հայեցակարգի լույսի ներքո եւ լուծումներ գտնել Հայաստանի կողմից ստանձնած կայուն զարգացման պարտավորությունների շրջանակներում: Նրանք կարեւորել են դեռեւս 2002թ. ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված ՀՀ կայուն զարգացման ազգային խորհրդի գործունեության ակտիվացումը:
Առկա խնդիրներն ամբողջ սրությամբ եւ հանգամանորեն ներկայացնելուց հետո էկոլոգիական դաշինքի անդամները շնորհակալություն են հայտնել ՀՀ վարչապետին բնապահպանական խնդիրներին հետեւողականորեն ուշադրություն դարձնելու եւ դրանք հասարակական կազմակերպությունների հետ քննարկելու, համատեղ լուծումներ գտնելու պատրաստակամության համար` նշելով, որ մինչ այժմ ՀԿ-իշխանություններ ոչ արդյունավետ համագործակցության արդյունքում են առաջացել նշված տագնապահարույց խնդիրների մեծ մասը:
Հիշելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի` վերջերս ՀՀ ԳԱԱ-ում արված շեշտադրումները եւ գոհունակություն հայտնելով այդ կապակցությամբ` ՀԿ-ների ներկայացուցիչները համաձայնել են, որ այս ոլորտում կուտակված բազմաթիվ խնդիրները հնարավոր կլինի լուծել համակարգային փոփոխությունների, օրենքի գերակայության եւ կառավարման գիտական հիմքերի ամրապնդման ուղղությամբ ակտիվ աշխատանք տանելու պարագայում:
Ամփոփելով հանդիպումը` վարչապետն ասել է, որ ինքը եւս մտահոգված է ներկայացված խնդիրներով եւ մի շարք հարցերում իրեն համարում է բնապահպանական ՀԿ-ների համախոհը: Որպեսզի համագործակցությունը լինի ինստիտուցիոնալ եւ արդյունավետ, Տիգրան Սարգսյանը եւս կարեւորել է ՀՀ կայուն զարգացման ազգային խորհրդի աշխատանքի ակտիվացումը` խոստանալով պարբերաբար խորհրդի նիստեր հրավիրել եւ համատեղ ձեւավորել քննարկվելիք հարցերի օրակարգը: Վարչապետն ընդունել է եւս մի քանի ՀԿ-ների ներգրավմամբ խորհրդի կազմն ընդլայնելու մասին` Էկոդաշինքի ներկայացուցիչների առաջարկը:
ՆՇՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 90-ԱՄՅԱԿԸ
Երեւան (Երկիր) - Դատախազությունը դեռ լուրջ անելիքներ ունի հանրության վստահությունը շահելու ուղղությամբ: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», հուլիսի 1-ին Հայաստանի դատախազության ստեղծման 90-ամյա տարեդարձի ...ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԲԵՌԼԻՆՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԲՈՒՆԴԵՍՏԱԳԻ «ԿՈՎԿԱՍ» ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԽՄԲԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
Երեւան (Երկիր) - Պաշտոնական այցով Բեռլինում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 1-ին հանդիպում ունեցավ Բունդեստագի «Կովկաս» պատգամավորական խմբի նախագահ Շտեֆեն Ռայխեի հետ: Զրույցի ...ՀՀ ԴԵՍՊԱՆԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ Է ԿԱՏԱՐԵԼ ԿԻՊՐՈՍ
Երեւան (Երկիր) - Հունիսի 25-26-ը Հունաստանում եւ Կիպրոսում Հայաստանի դեսպան Վահրամ Կաժոյանը (նստավայրը` Աթենք) աշխատանքային այցով գտնվել է Կիպրոսում, որի ընթացքում հանդիպումներ է ունեցել Կիպրոսի բարձրագույն ...ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ՕԶԱՍԿՈ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՉՔԱՐ-ՀՈՒՇԱՐՁԱՆ
Երեւան (Երկիր) - Հունիսի 29-ին Բրազիլիայի Սան Պաուլոյի նահանգի Օզասկո քաղաքում` քաղաքապետարանին հարող հրապարակում, կայացել է հայկական խաչքար-հուշարձանի բացման արարողությունը: Խաչքարը Օզասկոյին նվիրել ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎՈՒՄ ԲԱՑՎԵՑ «ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԸ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Երեւան (Երկիր) - Հայաստանի ազգային արխիվում հուլիսի 1-ին բացված «Վիլյամ Սարոյանը եւ Հայաստանը» ցուցահանդեսում ներկայացված են ամերիկահայ մեծ գրողի հայաստանյան այցելությունների վերաբերյալ փաստաթղթեր` հոդվածներ, ...ԱԺ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ
Երեւան (Երկիր) - Մարտյան իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը հուլիսի 1-ի նիստում քննարկեց եւ ընդունեց աշխատանքային կարգը, ըստ որի` կձեւավորվեն քննարկվող ...ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԸ ԸՆՏՐՎԵՑ ՍՈՑԻՆՏԵՐՆԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ
Երեւան (Երկիր) - Հունիսի 30-ին Աթենքում աշխատանքը սկսեց Սոցինտերնի 23-րդ խորհրդաժողովը: Լիիրավ կարգավիճակով 169 անդամ ունեցող Սոցինտերնը ղեկավարվում է Կենտրոնական վարչության կողմից, որը բաղկացած է նախագահից, ...ՀՀ ԳԱԱ-ՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ
Երեւան (Երկիր) - Հայաստանի Հանրապետության կառավարության կազմում` ՀՀ ԱԳՆ Սփյուռքի պետական կոմիտեի հիմքի վրա, որի տնօրենն է Հրանուշ Հակոբյանը, այս տարվա հոկտեմբերից կսկսի գործել Սփյուռքի նախարարությունը: ...ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Երեւան (Երկիր) - Թուրքիայում ձերբակալվել են խոշոր պաշտոնյաներ ու պաշտոնաթող գեներալներ, ովքեր կասկածվում են ազգայնամոլական «Էրգենեկոն» կազմակերպության հետ գործակցելու մեջ: Ձերբակալությունները կատարվել ...ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՏ
Երեւան (Երկիր) - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հուլիսի 2-ին կառավարությունում հանդիպում է ունեցել բնապահպանական խնդիրներով զբաղվող Հասարակական էկոլոգիական դաշինքի անդամների հետ` քննարկելու բնապահպանական ...ԸՍՏ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ` ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՔԱՂԱՔԱՑԻ ՊԱՐՏԱՎՈՐ Է ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՀԱՆԴԵՊ
Երեւան (Երկիր) - «Կոռուպցիան ՀՀ-ում առկա ամենալուրջ պրոբլեմներից մեկն է, որ խոչընդոտում է մեր պետության զարգացմանը. մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է անհանդուրժողականություն ցուցաբերել այս երեւույթի ...ՄՐՑԵԼՈՒ ԵՆ ՌՈԲՈՏՆԵՐԸ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 2-ին «Արմենիա Մարիոտ» հյուրանոցում տեղի ունեցավ «Արմռոբոտիքս»-ին` ինքնակառավարվող սարքերի բաց առաջնությանը նվիրված ասուլիս: «Արմռոբոտիքսը» Հայաստանում կանցկացվի առաջին անգամ: ...ՎԵՐԱՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԻ «ՄԵՐ ՊԱՏԱՐԱԳԸ» ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ
Երեւան (Երկիր) - Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը վերահրատարակել է երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց ...ԾԻՐԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 15-ՐԴ ՍԻՄՊՈԶԻՈՒՄՆ ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Երեւան (Երկիր) - Այգեգործների միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ` հունիսի 15-21-ը Իտալիայի Մատերա քաղաքում կազմակերպվել էր Ծիրանի 14-րդ միջազգային սիմպոզիումը, որին մասնակցել են նաեւ ՀՀ գյուղատնտեսության ...ՄԱԿ-Ի ՊԱՐԵՆԻ ԵՒ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ 27-ՐԴ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԸ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Երեւան (Երկիր) - ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատվիրակությունը մասնակցել է հունիսի 25-28-ը Ավստրիայում անցկացված ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԿ) եվրոպական երկրների 26-րդ գագաթաժողովին: ...ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԲԻՇՔԵԿՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ՀԵՏ
Երեւան (Երկիր) - Երկօրյա աշխատանքային այցով Ղրղզստանի Հանրապետությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 2-ին մասնակցեց ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական ...ԵԽԽՎ ԲԱՆԱՁԵՒՈՒՄ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ԿԱ ՈՉ ՄԻԱՅՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՑԵԻՆ, ԱՅԼԵՒ ԱՓՍՈՍԱՆՔ` ՈՒՂՂՎԱԾ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԿԵՑՎԱԾՔԻՆ
Երեւան (Երկիր) - ԵԽԽՎ վերջին բանաձեւում որոշակի քննադատություն կա ոչ միայն իշխանությունների հասցեին, այլեւ ափսոսանք` ուղղված ընդդիմության կեցվածքին: Հուլիսի 2-ին լրագորղների հետ հանդիպման ժամանակ ասաց ...
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐՈՒՄ
ՄԱՐԻ ՅՈՎԱՆՈՎԻՉ. «ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԿԱՐԳԱՎՈՐՎԵՆ ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ»
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՎԻՐԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
ՖՐԱՆՍԱՀԱՅԵՐԸ ՍԵՆԱՏԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԻԺ ՍԱՀՄԱՆՈՂ ՕՐԵՆՔԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ
ԸՍՏ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ` ՉԻ ԿԱՐԵԼԻ ԲԱՑԱՌԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՈՒԺԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԸ ԿՀԵՌԱՐՁԱԿԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄ

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀՀ ԱԳՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

ՍԵՐԺ ԹԱՆԳՅԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎՐԱՏԵՍԻԼ-2009-ՈՒՄ

ՀՈՒՆԻՍԻ 29-ԻՆ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՆՇՈՒՄ Է ՎԱՐԴԱՎԱՌԸ
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԲԻՇՔԵԿՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ՀԵՏ
ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ԵՒ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ ԵՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՌԱՆԳԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԸՍՏ ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆԻ` ՆԱԽԱԳԱՀԻՆ ՎԱՏ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՆ ՏՎԵԼ
ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ՄԱՔՔՈԹԵՐԸ ԽՈՍՏԱՑԵԼ Է ՕԺԱՆԴԱԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԲԱՆԱՁԵՒԻ ԸՆԴՈՒՆՄԱՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԻ ԳԵՐԱԿՇԻՌ ՄԱՍԸ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ Է ԱՊՐԵԼ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

- 1804 զինվորից բաղկացած ռուսական զորքը պաշարում է Երևանը:
- 1833 Վենետիկում վախճանվեց հայագետ, աշխարհագրագետ Ղուկաս Ինճիճյանը: (Ծնվ. 1758թ.-ին):
- 1833 Զմյուռնիայում ծնվեց անվանի հրապարակախոս և թարգմանիչ Գրիգոր Չիլինկիրյանը: (Վախճ. 1923թ.-ին):
- 1840 Արարատում տեղի ունեցավ 9-10 բալանոց երկրաշարժ: Այն ընդգրկեց 5000 քառ.կմ տարածք: Զոհվեց 1000 մարդ:
- 1915 Ռուսական զորքերի նահանջը, Վանա և Վասպուրականի հայոց մեծ գաղթը և ծանր կորուստները:
- 1921 Կարմիր բանակի զորամասերը ազատագրողմ են Գորիսը:
- 1946 Արտասահմանից ներգաղթող հայերի առաջին խմբի ժամանումը Խորհրդային Հայաստան:
- 1985 ՄԱԿ-ի ենթահանձնախմբի 38-րդ նստաշրջանում քննարկվեց և հաստատվեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Բենջամին Ուայտեկերի զեկուցումը, որի 24-րդ ենթակետում «1915-1916թթ. հայերի Օսմանյան ջարդը» որակվում էր որպես ցեղասպանության օրինակ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

