
ՆՇՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 90-ԱՄՅԱԿԸ
Երեւան (Երկիր) - Դատախազությունը դեռ լուրջ անելիքներ ունի հանրության վստահությունը շահելու ուղղությամբ: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», հուլիսի 1-ին Հայաստանի դատախազության ստեղծման 90-ամյա տարեդարձի հանդիսության ժամանակ նշեց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը` ընդգծելով, որ իրենք գիտեն` ինչ անել խնդիրները լուծելու համար: Նա միաժամանակ ընդգծեց, որ այսօր դատախազությունը երկրում օրինականության եւ իրավակարգի պաշտպանության դիրքերում կանգնած առաջատար պետական մարմինն է, հանցավորության դեմ դատախազության մղած պայքարի արդյունավետությունը նախեւառաջ պայմանավորված է կառուցվածքի, կազմակերպական սկզբունքների, գործունեության ձեւերի ու մեթոդների կատարելագործմամբ:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, իր հերթին, նշեց, որ «նորովի են կարեւորվել այնպիսի հիմնարար արժեքներ, ինչպիսիք են ժողովրդավարությունը, իրավունքի եւ օրենքի գերակայությունը, նոր պայմաններում օրինականության ու կարգուկանոնի պաշտպանությունը»: Դատախազության առջեւ առկա հրամայականները, ըստ նրա, պարտավորեցնում են որպես առաջնային խնդիր դիտարկել ոչ միայն պետական շահերի անվերապահ ու համակողմանի պաշտպանությունը, այլեւ մարդու իրավունքների ու ազատությունների, քաղաքացիների օրինական շահերի պաշտպանությունը հանցագործություններից եւ կամայականություններից:
«Այսօր մենք ապրում ենք կարեւոր պատմական ժամանակաշրջանում, երբ մեր պետությունն անցնում է լուրջ փորձությունների ու փոփոխությունների միջով, մենք պետք է մարտահրավերներ հաղթահարենք, պայքարենք կաշառակերության դեմ, վերահաստատենք հասարակական վստահությունը, կայունությունն ու փոխըմբռնումը, միասնական ջանքերով կառուցենք մեր երազած Հայաստանը: Այդ գործում ձեզանից յուրաքանչյուրը անելիք ունի: Օրենքի ոգուն ու տառին նվիրվածությամբ ծառայելը պետք է լինի դատախազության յուրաքանչյուր աշխատակցի պարտքը եւ պատվի գործը»,- ասաց ՀՀ վարչապետը:
Դատախազության օրվա առթիվ պարգեւներ շնորհվեցին, ՀՀ վարչապետի որոշմամբ` վարչապետի հուշամեդալով պարգեւատրվեց, մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:
ՆՇՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 90-ԱՄՅԱԿԸ
Երեւան (Երկիր) - Դատախազությունը դեռ լուրջ անելիքներ ունի հանրության վստահությունը շահելու ուղղությամբ: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», հուլիսի 1-ին Հայաստանի դատախազության ստեղծման 90-ամյա տարեդարձի ...ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԲԵՌԼԻՆՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԲՈՒՆԴԵՍՏԱԳԻ «ԿՈՎԿԱՍ» ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԽՄԲԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
Երեւան (Երկիր) - Պաշտոնական այցով Բեռլինում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 1-ին հանդիպում ունեցավ Բունդեստագի «Կովկաս» պատգամավորական խմբի նախագահ Շտեֆեն Ռայխեի հետ: Զրույցի ...ՀՀ ԴԵՍՊԱՆԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ Է ԿԱՏԱՐԵԼ ԿԻՊՐՈՍ
Երեւան (Երկիր) - Հունիսի 25-26-ը Հունաստանում եւ Կիպրոսում Հայաստանի դեսպան Վահրամ Կաժոյանը (նստավայրը` Աթենք) աշխատանքային այցով գտնվել է Կիպրոսում, որի ընթացքում հանդիպումներ է ունեցել Կիպրոսի բարձրագույն ...ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ՕԶԱՍԿՈ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՉՔԱՐ-ՀՈՒՇԱՐՁԱՆ
Երեւան (Երկիր) - Հունիսի 29-ին Բրազիլիայի Սան Պաուլոյի նահանգի Օզասկո քաղաքում` քաղաքապետարանին հարող հրապարակում, կայացել է հայկական խաչքար-հուշարձանի բացման արարողությունը: Խաչքարը Օզասկոյին նվիրել ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎՈՒՄ ԲԱՑՎԵՑ «ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԸ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Երեւան (Երկիր) - Հայաստանի ազգային արխիվում հուլիսի 1-ին բացված «Վիլյամ Սարոյանը եւ Հայաստանը» ցուցահանդեսում ներկայացված են ամերիկահայ մեծ գրողի հայաստանյան այցելությունների վերաբերյալ փաստաթղթեր` հոդվածներ, ...ԱԺ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ
Երեւան (Երկիր) - Մարտյան իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը հուլիսի 1-ի նիստում քննարկեց եւ ընդունեց աշխատանքային կարգը, ըստ որի` կձեւավորվեն քննարկվող ...ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԸ ԸՆՏՐՎԵՑ ՍՈՑԻՆՏԵՐՆԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ
Երեւան (Երկիր) - Հունիսի 30-ին Աթենքում աշխատանքը սկսեց Սոցինտերնի 23-րդ խորհրդաժողովը: Լիիրավ կարգավիճակով 169 անդամ ունեցող Սոցինտերնը ղեկավարվում է Կենտրոնական վարչության կողմից, որը բաղկացած է նախագահից, ...ՀՀ ԳԱԱ-ՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ
Երեւան (Երկիր) - Հայաստանի Հանրապետության կառավարության կազմում` ՀՀ ԱԳՆ Սփյուռքի պետական կոմիտեի հիմքի վրա, որի տնօրենն է Հրանուշ Հակոբյանը, այս տարվա հոկտեմբերից կսկսի գործել Սփյուռքի նախարարությունը: ...ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Երեւան (Երկիր) - Թուրքիայում ձերբակալվել են խոշոր պաշտոնյաներ ու պաշտոնաթող գեներալներ, ովքեր կասկածվում են ազգայնամոլական «Էրգենեկոն» կազմակերպության հետ գործակցելու մեջ: Ձերբակալությունները կատարվել ...ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՏ
Երեւան (Երկիր) - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հուլիսի 2-ին կառավարությունում հանդիպում է ունեցել բնապահպանական խնդիրներով զբաղվող Հասարակական էկոլոգիական դաշինքի անդամների հետ` քննարկելու բնապահպանական ...ԸՍՏ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ` ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՔԱՂԱՔԱՑԻ ՊԱՐՏԱՎՈՐ Է ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՀԱՆԴԵՊ
Երեւան (Երկիր) - «Կոռուպցիան ՀՀ-ում առկա ամենալուրջ պրոբլեմներից մեկն է, որ խոչընդոտում է մեր պետության զարգացմանը. մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է անհանդուրժողականություն ցուցաբերել այս երեւույթի ...ՄՐՑԵԼՈՒ ԵՆ ՌՈԲՈՏՆԵՐԸ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 2-ին «Արմենիա Մարիոտ» հյուրանոցում տեղի ունեցավ «Արմռոբոտիքս»-ին` ինքնակառավարվող սարքերի բաց առաջնությանը նվիրված ասուլիս: «Արմռոբոտիքսը» Հայաստանում կանցկացվի առաջին անգամ: ...ՎԵՐԱՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԻ «ՄԵՐ ՊԱՏԱՐԱԳԸ» ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ
Երեւան (Երկիր) - Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը վերահրատարակել է երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց ...ԾԻՐԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 15-ՐԴ ՍԻՄՊՈԶԻՈՒՄՆ ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Երեւան (Երկիր) - Այգեգործների միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ` հունիսի 15-21-ը Իտալիայի Մատերա քաղաքում կազմակերպվել էր Ծիրանի 14-րդ միջազգային սիմպոզիումը, որին մասնակցել են նաեւ ՀՀ գյուղատնտեսության ...ՄԱԿ-Ի ՊԱՐԵՆԻ ԵՒ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ 27-ՐԴ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԸ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Երեւան (Երկիր) - ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատվիրակությունը մասնակցել է հունիսի 25-28-ը Ավստրիայում անցկացված ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԿ) եվրոպական երկրների 26-րդ գագաթաժողովին: ...ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԲԻՇՔԵԿՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ՀԵՏ
Երեւան (Երկիր) - Երկօրյա աշխատանքային այցով Ղրղզստանի Հանրապետությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 2-ին մասնակցեց ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական ...ԵԽԽՎ ԲԱՆԱՁԵՒՈՒՄ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ԿԱ ՈՉ ՄԻԱՅՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՑԵԻՆ, ԱՅԼԵՒ ԱՓՍՈՍԱՆՔ` ՈՒՂՂՎԱԾ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԿԵՑՎԱԾՔԻՆ
Երեւան (Երկիր) - ԵԽԽՎ վերջին բանաձեւում որոշակի քննադատություն կա ոչ միայն իշխանությունների հասցեին, այլեւ ափսոսանք` ուղղված ընդդիմության կեցվածքին: Հուլիսի 2-ին լրագորղների հետ հանդիպման ժամանակ ասաց ...
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՐԳԵՒԱՏՐՎԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՒՈՎ` ՈՍԿԵ ԳԵՂՄԻ ՇՔԱՆՇԱՆՈՎ
ՌԴ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ
ՋՈՆ ՄԱԿՔԵՅՆԸ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԻՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԻՆ ՀՈՒԶՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԻՐ ՎՐԱՑԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ՀԵՏ
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ԼԵՀԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
ԸՍՏ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ` ՉԻ ԿԱՐԵԼԻ ԲԱՑԱՌԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՈՒԺԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԸ ԿՀԵՌԱՐՁԱԿԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄ

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀՀ ԱԳՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

ՍԵՐԺ ԹԱՆԳՅԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎՐԱՏԵՍԻԼ-2009-ՈՒՄ

ՀՈՒՆԻՍԻ 29-ԻՆ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՆՇՈՒՄ Է ՎԱՐԴԱՎԱՌԸ
ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ԵՒ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ ԵՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՌԱՆԳԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԲԻՇՔԵԿՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ՀԵՏ
ԸՍՏ ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆԻ` ՆԱԽԱԳԱՀԻՆ ՎԱՏ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՆ ՏՎԵԼ
ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ՄԱՔՔՈԹԵՐԸ ԽՈՍՏԱՑԵԼ Է ՕԺԱՆԴԱԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԲԱՆԱՁԵՒԻ ԸՆԴՈՒՆՄԱՆԸ
ԸՍՏ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ Է ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ
- 1804 զինվորից բաղկացած ռուսական զորքը պաշարում է Երևանը:
- 1833 Վենետիկում վախճանվեց հայագետ, աշխարհագրագետ Ղուկաս Ինճիճյանը: (Ծնվ. 1758թ.-ին):
- 1833 Զմյուռնիայում ծնվեց անվանի հրապարակախոս և թարգմանիչ Գրիգոր Չիլինկիրյանը: (Վախճ. 1923թ.-ին):
- 1840 Արարատում տեղի ունեցավ 9-10 բալանոց երկրաշարժ: Այն ընդգրկեց 5000 քառ.կմ տարածք: Զոհվեց 1000 մարդ:
- 1915 Ռուսական զորքերի նահանջը, Վանա և Վասպուրականի հայոց մեծ գաղթը և ծանր կորուստները:
- 1921 Կարմիր բանակի զորամասերը ազատագրողմ են Գորիսը:
- 1946 Արտասահմանից ներգաղթող հայերի առաջին խմբի ժամանումը Խորհրդային Հայաստան:
- 1985 ՄԱԿ-ի ենթահանձնախմբի 38-րդ նստաշրջանում քննարկվեց և հաստատվեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Բենջամին Ուայտեկերի զեկուցումը, որի 24-րդ ենթակետում «1915-1916թթ. հայերի Օսմանյան ջարդը» որակվում էր որպես ցեղասպանության օրինակ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

