
ԸՍՏ ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆԻ` ՆԱԽԱԳԱՀԻՆ ՎԱՏ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՆ ՏՎԵԼ
Երեւան (Երկիր) - ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի պնդմամբ` նախագահ Սերժ Սարգսյանին «ակնհայտորեն վատ խորհուրդ են տվել հայ-թուրքական հանձնաժողովի հետ կապված հարցով»:
«Մենք այժմ գործընթաց ենք սկսել` ուղղակիորեն նախագահից պահանջելով բացատրություններ ու ճշգրտումներ իր արտահայտությունների առնչությամբ, որովհետեւ սա հստակ շեղում է թե' նախկին նախագահ Քոչարյանի, թե' գործող վարչակազմի` մինչ այժմ որդեգրած դիրքորոշումներից: Վերջերս արտահայտած դիրքորոշումն անընդունելի է մեզ համար», - «Armenien reporter» շաբաթաթերթում հայտարարել է Կ.Մանոյանը, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Անցած շաբաթ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարել էր, թե Հայաստանի համար ընդունելի է Թուրքիայի առաջարկը Հայոց ցեղասպանության հարցը քննարկելու համար հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, բայց միայն դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց եւ Հայաստանի շրջափակումը վերացնելուց հետո: Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ժամանակին մերժել էր Թուրքիայի առաջարկը եւ կարծիք հայտնել, թե պետք է ստեղծվի միջկառավարական հանձնաժողով:
«Մեր կարծիքով` պատմական փաստերն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու առաջարկով Թուրքիան նպատակ ունի հարցի լուծումը ձգձգել տարիներով: Նման հանձնաժողովի ձեւավորմանը Հայաստանի համաձայնությունը կնշանակեր, որ Թուրքիայի նման Հայաստանն էլ Հայոց ցեղասպանության լինելության փաստը կասկածի տակ է առնում: Բոլորի համար պետք է հստակ լինի, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը, ինչպես նաեւ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ կարեւորագույն հարցերն առաջին հերթին ու առավելապես քաղաքական, այլ ոչ թե պատմական հարցեր են»,- փաստել է Կիրո Մանոյանը` մեջբերելով Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունից հատված. «Հետամուտ լինելով Հայոց ցեղասպանության համընդհանուր, մասնավորապես` Թուրքիայի կողմից ճանաչմանը եւ դատապարտմանը, Հայաստանն այն դիտարկում է ոչ միայն պատմական արդարության վերականգնման, այլեւ տարածաշրջանում փոխադարձ վստահության մթնոլորտի բարելավման եւ ապագայում նման ոճիրների կանխարգելման համատեքստում»:
«Նախագահ Սարգսյանը պետք է հստակեցնի իր նոր դիրքորոշումը, որը հակասում է ազգային անվտանգության ռազմավարությունում արտահայտված դիրքորոշմանը` շտկելու համար Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը եւ ընդհանրապես Հայաստան-Սփյուռք հարաբերություններին այս հայտարարությամբ պատճառած ցանկացած վնասակար հետեւանք», - եզրակացրել է դաշնակցական գործիչը:
Հունիսի 30-ին «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Կիրո Մանոյանը հայտնեց, որ նախագահից արդեն ստացվել է անհրաժեշտ բացատրությունը եւ լուսաբանումը, «հրապարակավ էլ արդեն նախագահի մամուլի խոսնակը եւ արտգործնախարարն այդ հստակեցումները տվել են, որ Հայաստանի նախագահի արտահայտած համաձայնությունը մեկ այլ ձեւի հանձնախմբի մասին է. որ եթե Թուրքիայի առաջարկածը պիտի քններ, թե Ցեղասպանություն եղել է կամ չի եղել, Հայաստանի նախագահի համաձայնածը Ցեղասպանության փաստի մասին չէ, որ պիտի լինի, այլ կարող է Ցեղասպանության տարբեր մանրամասնությունների մասին լինել»:
«Մեր մոտեցումն այն է, որ ամեն դեպքում նման հայտարարության կարիք չկար, որպեսզի այս շփոթը չառաջանա, եւ մենք ընդունենք, որ, ինչպես հայտարարեց նաեւ արտգործնախարարը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը մնում է Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում»,- ասաց Կ.Մանոյանը` մեկ անգամ եւս նշելով, որ Հայոց ցեղասպանության լինել-չլինելու հարցը վիճարկելի չէ:
ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ
Երեւան (Երկիր) - Հունիսի 30-ին սկսվեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի երկօրյա պաշտոնական այցը Գերմանիա: Այցի առաջին օրը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպեց Գերմանիայի ...ԸՍՏ ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆԻ` ՆԱԽԱԳԱՀԻՆ ՎԱՏ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՆ ՏՎԵԼ
Երեւան (Երկիր) - ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի պնդմամբ` նախագահ Սերժ Սարգսյանին «ակնհայտորեն վատ խորհուրդ են տվել հայ-թուրքական հանձնաժողովի հետ կապված ...ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԵԼ Է ԲԻՇՔԵԿ
Երեւան (Երկիր) - Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 1-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Բիշքեկ` մասնակցելու ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների ...ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԻ ՇԱՐՔ ԵՐԿՐՆԵՐԻ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ
Երեւան (Երկիր) - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հուլիսի 1-ին ընդունել է Հայաստանում դատախազության հիմնադրման 90-ամյակի կապակցությամբ մեր երկիր ժամանած մի շարք պետությունների` ՌԴ-ի, Ուկրաինայի, Բելառուսի, ...ՊԱՐԳԵՒՆԵՐ` ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 28-ին հրամանագիր է ստորագրել դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ օրինականության եւ իրավակարգի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ...ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ. Ս. ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ «ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԹԵՈՍԻ ԱՎԵՏԱՐԱՆԻ»
Երեւան (Երկիր) - Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինն առաջին անգամ լույս է ընծայել Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի ...ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԴԵՌ ՀԱՅՏՆԻ ՉԷ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահին կից Հանրային խորհրդի կազմավորման աշխատանքները համակարգող հանձնախմբի անդամ, Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը հուլիսի 1-ին «Ուրբաթ» ակումբում հրավիրված ...
ՔԵՆ ԽԱՉԻԿՅԱՆԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ԳՅՈՒԼԸ ԿԱՊԱՑՈՒՑԻ ԻՐ ԱՆԿԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ` ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ ԱՅՑԵԼԵԼՈՎ
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՈՒ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԵՐ ՄՂԱԾ ՊԱՅՔԱՐՆ ԱՆԶԻՋՈՒՄ Է
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԺԱՄԱՆԵՑ ԵՐԵՒԱՆ
ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆ. «ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿԵՑՎԱԾՔԻ ԴԵՄ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ»
ԸՍՏ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ` ՉԻ ԿԱՐԵԼԻ ԲԱՑԱՌԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՈՒԺԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԸ ԿՀԵՌԱՐՁԱԿԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄ

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀՀ ԱԳՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԵՍ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ ԵՄ ՍՓՅՈՒՌՔԻ ԲՈԼՈՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ»

ՍԵՐԺ ԹԱՆԳՅԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎՐԱՏԵՍԻԼ-2009-ՈՒՄ

ՀՈՒՆԻՍԻ 29-ԻՆ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՆՇՈՒՄ Է ՎԱՐԴԱՎԱՌԸ
ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ԵՒ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ ԵՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՌԱՆԳԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՄԷ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ՀՈՂԱԿՏՈՐ Է ՍՏԱՑԵԼ ԴՊՐՈՑ ԵՒ ԵԿԵՂԵՑԻ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ԸՍՏ ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆԻ` ՆԱԽԱԳԱՀԻՆ ՎԱՏ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՆ ՏՎԵԼ
ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ՄԱՔՔՈԹԵՐԸ ԽՈՍՏԱՑԵԼ Է ՕԺԱՆԴԱԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԲԱՆԱՁԵՒԻ ԸՆԴՈՒՆՄԱՆԸ
- 1833 Հիմնվում է «Անդրկովկասի բարենորոգման հատուկ կոմիտե»՝ զինվորական նախարար Չերնիշևի նախագահությամբ:
- 1841 Լոնդոնի կոնվենցիան սևծովյան նեղուցների ռեժիմի վերաբերյալ: Դարդանելը և Բոսֆորը փակ են հայտարարվում բոլոր տերությունների, այդ թվում Ռուսաստանի նավերի առջև:
- 1847 Բեռլինում ծնվեց գերմանացի հայագետ Հենրիխ Գելցերը: (Վախճ. 1906թ.-ին):
- 1861 Զմյուռնիայում, Գր. Չիլինկիրյանի և Ա. Հայկունու խմբագրողթյամբ սկսում է լույս տեսնել «Ծաղիկ» տասնօրյա հանդեսը, որը 1865 թ. տեղափոխվում է Կ. Պոլիս: Խմբագիրներ են դառնում Զարեհ Ստեփանյանը, ապա՝ Մ. Մամուրյանը:
- 1882 Կ. Պոլսում սկսեց հրատարակվել «Բյուրակն» հանդեսը:
- 1918 Արցախի առաջին Հայկական ժողովը հայտարարեց Արցախն ինքնավար մարզ և ստեղծեց Ազգային խորհուրդ և Կառավարություն:
- 1936 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Աբելյանը: (Ծնվ.1865թ.)
- 1959 Երևանում կազմակերպվում է դոկումենտալ և խրոնիկալ կինոնկարների հայկական ստուդիա:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

